Jump to content

Վերներ Հայզենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերներ Հայզենբերգ
գերմ.՝ Werner Heisenberg
Ծնվել էդեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1][2][3][…]
Վյուրցբուրգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էփետրվարի 1, 1976(1976-02-01)[1][2][3][…] (74 տարեկան)
Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
բնական մահով
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն[5]
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան, Կոպենհագենի համալսարան, Լայպցիգի համալսարան, HU Berlin, Սենթ Էնդրյու համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Մաքս Պլանկի ֆիզիկայի ինստիտուտ[2] և Գերմանական միջուկային զենքի նախագիծ[2]
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա և մաթեմատիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Լինչեի ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[6], Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Գյոթինգեն 18, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1923)[2] և Maximiliansgymnasium München? (1920)[2]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[7][8]
Գիտական ղեկավարԱռնոլդ Զոմմերֆելդ
Եղել է գիտական ղեկավարԷդվարդ Թելեր[9], Ֆելիքս Բլոխ[9], Կարլ Ֆրիդրիխ ֆոն Վայցզեքեր[9], Ռուդոլֆ Պայերլս[9], Ֆրիդվարդ Վինթերբերգ[10], Հերման Արթուր Յան, Վան Ֆո-Սան, Շչերբան Ցիցեյկա[9], Ռիչարդ Ջոն Էդեն[9], Peter Mittelstaedt?[9], Wilhelm Brenig?[9], Kurt Symanzik?[9], Bernhard Kockel?[9], Werner Güttinger?[9], Wilhelm Macke?[9], Ivan Supek?[9], Viktor Alexander Garten?[9], Fritz Kluge?[9], Gerhard Börner?[9], Hans Werner Fiedler?[9], Լյուդվիգ Բևիլոգուա[9], Edwin Karl Gora?[9], Detlof Julius Alexander Ponsonby Lyon?[9], Alfred Recknagel?[9], Հիլդեգարդ Գեստ[9], Գերհարդ Մարտին[9], Վիլեմ վան դեր Գրինտեն[9], Հորսթ Մյուլլեր[9], Otto Günther?[9] և Hans Heinrich Euler?[9]
Հայտնի աշակերտներԷրիխ Բագգե
Պարգևներ
Ամուսին(ներ)Էլիզաբեթ Հայզենբերգ[15]
Երեխա(ներ)Յոխեն Հայզենբերգ[15], Մարտին Հայզենբերգ[15][16], (Աննա) Մարիա Հայզենբերգ[15], Վոլֆգանգ Հայզենբերգ[15], Քրիստինա Ման[15], Բարբարա Հայզենբերգ[15] և Վերենա Հայզենբերգ[15]
ՀայրԱուգուստ Հայզենբերգ[15]
ՄայրԷննի Հայզենբերգ[15]
Ստորագրություն
Изображение автографа
 Werner Heisenberg Վիքիպահեստում

Վերներ Կարլ Հայզենբերգ (գերմ.՝ Werner Karl Heisenberg, դեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1][2][3][…], Վյուրցբուրգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 1, 1976(1976-02-01)[1][2][3][…], Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Մյունխենի համալսարանը (1923)։ 1923-1927 թթ. եղել է Մաքս Բոռնի ասպիրանտը, 1927-1941 թթ.՝ Լայպցիգի և Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1941 թվականից՝ Բեռլինի և Գյոթինգենի, 1955 թվականից՝ Մյունխենի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն և պրոֆեսոր։ 1925 թվականին Նիլս Բորի հետ մշակել է քվանտային մեխանիկայի առաջին տարբերակը՝ մարտիցային մեխանիկան։ Կատարել է հելիումի ատոմի քվանտամեխանիկական հաշվարկը, ցույց է տվել երկու տարբեր վիճակներում դրա գոյության հնարավորությունը։ 1927 թվականին ձևակերպել է անորոշությունների սկզբունքը, Յա. Ի. Ֆրենկելից անկախ մշակել ֆեռոմագնիսական նյութերի ինքնակամ մագնիսացվածության և փոխանակային փոխազդեցության տեսությունը։ Աշխատանքներ ունի նաև ատոմային միջուկի կառուցվածքի (բացահայտել է նուկլոնների փոխազդեցության փոխանակային բնույթը), ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, դաշտի միասնական տեսության վերաբերյալ (1932 թ․)։

Փիլիսոփայական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայզենբերգը մեծ ուշադրության էր արժանացնում գիտության փիլիսոփայական հիմնավորմանը, որին նվիրել է մի շարք աշխատանքներ և ելույթներ։ 1950-ական թթ. լույս տեսավ նրա «Ֆիզիկան և փիլիսոփայությունը» գիրքը, որն ընդգրկում է Սենտ-Էնդրյուսի համալսարանում կարդացած Գիֆորդոֆյան դասախոսությունները, իսկ տասը տարի անց՝ «Ամբողջը և մասը» ինքնակենսագրական աշխատությունը, որը Կարլ ֆոն Վայցզեկերը անվանել է մեր ժամանակների միակ պլատոնական երկխոսությունը[17]։ Պլատոնի փիլիսոփայությանը Հայզենբերգը ծանոթ էր դեռևս Մյունխենի դասական գիմնազիայում սովորելու տարիներին, որտեղ ստացել էր հիմնավոր հումանիտար կրթություն։ Բացի այդ, Հայզենբերգի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը հայտնի բանասեր էր[18]։ Ողջ կյանքի ընթացքում Հայզենբերգը պահպանեց իր հետաքրքրվածությունը Պլատոնի և մյուս անտիկ փիլիսոփաների հանդեպ։ Նա կարծում էր, որ «հնարավոր չէ առանց հունական փիլիսոփայության իմացության զարգացնել ժամանակակից ատոմային ֆիզիկան»[19]։ XX դարի երկրորդ կեսի տեսական ֆիզիկայի զարգացման մեջ նա տեսնում էր վերադարձ Պլատոնի որոշ ատոմիստական գաղափարներին (այլ մակարդակում).

Եթե մենք ցանկանում ենք համեմատել մասնիկների ժամանակակից ֆիզիկայի արդյուքները հին փիլիսոփաներից որևէ մեկի գաղափարների հետ, ապա Պլատոնի փիլիսոփայությունը ամենահամապատասխանն է. ժամանակակից ֆիզիկայի մասնիկները սիմետրիայի խմբերի ներկայացուցիչներ են, և այս իմաստով նրանք հիշեցնում են պլատոնական փիլիսոփայության սիմետրիկ պատկերները[20]։
- Վերներ Հայզենբերգ

Պարգևներ և անդամակցությունը գիտական հաստատություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Beyler R. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Гейзенберг Вернер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Find A Grave — 1996.
  6. www.pas.va
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. CONOR.Sl
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 Mathematics Genealogy Project — 1997.
  10. English Wikipedia community Wikipedia — 2001.
  11. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1932/
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. https://www.deutscheakademie.de/en/awards/sigmund-freud-preis
  14. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 165.
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 Kindred Britain
  16. Geni(բազմ․) — 2006.
  17. А. В. Ахутин,, В. Гейзенберг, Физика и философия. Часть и целое, М. Наука, 1990, էջ 365 (Վերներ Հայզենբերգը և փիլիսոփայությունը) (ռուս.)
  18. А. В. Ахутин, Вернер Гейзенберг и философия էջեր 367—368 (ռուս.)
  19. А. В. Ахутин, Вернер Гейзенберг и философия, էջ 370}} (ռուս.)
  20. В. Гейзенберг, Природа элементарных частиц, 1977, հատոր 121, էջ 665 (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերներ Հայզենբերգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 161