Ավարտել է Բեռլինի համալսարանը (1886 թ.)։ 1896 թ.-ից 1899 թվականներին՝ Ախենի բարձրագույն տեխնիկական դպրոցի, 1900 թվականից՝ Վյուրցբուրգի, ապա՝ Մյունխենի համալսարանների պրոֆեսոր։ 1893 թվականին արտածել է բացարձակ սև մարմնի ճառագայթման տեսական օրենքը և ցույց տվել, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ճառագայթման էներգիայի մաքսիմումը պետք է շեղվի դեպի սպեկտրի կարճ ալիքների տիրույթը (Վինի ճառագայթման օրենք, Վինի շեղման օրենք)։ Հետազոտել է կանալային ճառագայթների շեղումը էլեկտրական և մագնիսական դաշտերում, մշակել ազատ ատոմների լուսարձակման տևողության չափման մեթոդը։ Ստացել է Նոբելյան մրցանակ (1911)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 452)։