Jump to content

Վալ Ֆիտչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալ Ֆիտչ
անգլ.՝ Val Logsdon Fitch
Ծնվել էմարտի 10, 1923(1923-03-10)[1][2][3][…]
Merriman, Չերի շրջան, Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 5, 2015(2015-02-05)[1] (91 տարեկան) կամ փետրվարի 4, 2015(2015-02-04)[4] (91 տարեկան)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5]
Ալմա մատերՄաքԳիլի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան և Չադրոնի պետական ​​քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարԼեո Ջեյմս Ռեյնուոթեր
Եղել է գիտական ղեկավարMark Strovink?[7]
Պարգևներ
 Val Logsdon Fitch Վիքիպահեստում

Վալ Լոգսդեն Ֆիտչ (անգլ.՝ Val Logsdon Fitch, մարտի 10, 1923(1923-03-10)[1][2][3][…], Merriman, Չերի շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - փետրվարի 5, 2015(2015-02-05)[1] կամ փետրվարի 4, 2015(2015-02-04)[4], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, 1980 թվականի ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Նոբելյան մրցանակի է արժանացել համատեղ Ջեյմս Կրոնինի հետ՝ «К-մեզոնների չեզոք տրոհումներում սիմետրիայի հիմնարար սկզբունքների խախտման բացահայտման համար»։ Մասնավորապես, նրանք, գնահատելով կաոնների տրոհումը, ցույց տվեցին, որ հակադարձ ընթացող ռեակցիան չի կրկնում սկզբնական ռեակցիայի ճանապարհը, ինչը նշանակում է, որ ներատոմային մասնիկների փոխազդեցությունները չեզոք չեն ժամանակի հանդեպ։ Այսպիսով բացահայտվեց CP-խախտման երևույթը[12][13][14][15]։

Հանդիսանում է Փրինսթոնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ինչպես նաև ԱՄՆ Գիտությունների ակադեմիայի անդամ (1966 թվականից)։ Արժանացել է «Էռնստ Լոուրենսի մրցանակին» (1968) և «ԱՄՆ գիտության ազգային մեդալին» (1993)։

Ավարտել է Մակգիլի համալսարանը 1948 թվականին, ստանալով բակալավրի կոչում։ Փիլիսոփայության դոկտորի կոչումը ֆիզիկայի ասպարեզում ստացել է 1954 թվականին Կոլումբիայի համալսարանում։ Այդ թվականից սկսած սկսել է դասավանդել Փրինսթոնի համալսարանում, 1976 թվականից 1981 թվականները ղեկավարել է այդ համալսարանի ֆիզիկայի ամբիոնը, 1987 թվականից ստացել է պատվավոր պրոֆեսորի կոչում համալսարանում։ 1970 թվականից 1973 թվականները հանդիսանում է ԱՄՆ Նախագահի գիտությունների մասով խորհրդատու կոմիտեի անդամ։

Ստորագրել է «Գիտնականների նախազգուշացում մարդկությանը» փաստաթուղթը 1992 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 Notable Names Database — 2002.
  6. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  7. The Academic Family Tree — 2005.
  8. The Nobel Prize in Physics 1980Nobel Foundation.
  9. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  10. https://fi.edu/en/awards/laureates/val-l-fitch
  11. https://science.osti.gov/lawrence/Award-Laureates
  12. Harrison, Theresa (August 2014). «Anniversary: CP violation's early days» (PDF). CERN Courier. 54 (6): 21–22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  13. Harrison, Paul (November 2014). «Anniversary: CP violation: past, present and future» (PDF). CERN Courier. 54 (9): 32–34. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  14. Ellis, John (October 1999). «Why does CP violation matter to the universe?». CERN Courier. 39 (8): 24–26.
  15. Bauer, Gerry (June 1999). «In hot pursuit of CP violation». CERN Courier. 39 (5): 22–25.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալ Ֆիտչ» հոդվածին։