Jump to content

Մելվին Շվարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելվին Շվարց
անգլ.՝ Melvin Schwartz
Ծնվել էնոյեմբերի 2, 1932(1932-11-02)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք
Մահացել էօգոստոսի 28, 2006(2006-08-28)[4][1][2][…] (73 տարեկան)
Թուին Ֆոլս, Այդահո, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա, նեյտրինո[5] և Էլեկտրադինամիկա[5]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6]
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7]
Գիտական ղեկավարՋեք Շտեյնբերգեր
Եղել է գիտական ղեկավարJames Enstrom? և Robert D. Cousins?
Պարգևներ

Մելվին Շվարց (անգլ.՝ Melvin Schwartz, նոյեմբերի 2, 1932(1932-11-02)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - օգոստոսի 28, 2006(2006-08-28)[4][1][2][…], Թուին Ֆոլս, Այդահո, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ ԳԱ անդամ 1975 թվականից, Նոբելյան մրցանակի դափնեկիր[11] (1988

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելվին Շվարցը ծնվել է Նյու Յորքում, սովորել Bronx High գիտական դպրոցում, որը տվել է ֆիզիկայի բնագավառի բազմաթիվ Նոբելյան մրցանակակիրներ։ Ֆիզիկայով սկսել է զբաղվել 12 տարեկանից։ 1953 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ 1956-1958 թվականներին աշխատել է Բրուքհեյվենյան ազգային լաբորատորիայում, 1958-1966 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանում, պրոֆեսոր` 1963 թվականից, 1966 թվականից՝ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր։ 1970 թվականին Շվարցը Կալիֆոռնիայում հիմնադրում է Digital Pathways, Inc. համակարգչային անվտանգության ընկերությունը։ Ավելի ուշ Բրուքհեյվենյան լաբորատորիայի տնօրեն Նիկոլաս Սեմիոսը նրան հորդորել է վերադառնալ ֆիզիկա։ 1991 թվականին Շվարցը Բրուքհեյվենյան լաբորատորիայի Բարձր էներգիայի և Միջուկային ֆիզիկայի տնօրենն էր[12]։
1988 թվականին Լեոն Լեդերմանի և Ջեք Շտեյնբերգերի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի գծով` տիեզերքում գոյություն ունեցող ամենախորհրդավոր տարրական մասնիկների՝ երկու տիպերի հայտնագործության և ուսումնասիրման համար։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվարցի հետազոտությունները նվիրված են բարձր էներգիաների և տարրական մասնիկների ֆիզիկային։ 1957 թվականին աշխատակիցների հետ հայտնագործել է սիգմա-հիպերոն մասնիկը։ 1959 թվականին ֆիզիկոս Բրունո Պոնտեկորվոյի հետ ցույց է տվել ցանկացած էներգիայով նեյտրինոյի ստացման համար արագացուցիչների օգտագործման հնարավորությունը։
Այլ գիտնականների հետ նեյտրոնային գիտափորձում ապացուցել է 2 տիպի նեյտրինոների էլեկտրոնային և մյունային գոյությունը։ 1957 թվականին ապացուցել է հիպեչոնների տրոհման մեջ զույգության չպահպանման իրողությունը, 1958 թվականին որոշել է լյամբդա և սիգմա-հիպերոն մասնիկների սպինը։ 1976 թվականին հայտնագործել է պիոնիումը, որը պիոնի և մյուոնի էկզոտիկ կապված վիճակն է[13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Melvin Schwartz Dies at 73; Won Nobel Prize in Physics // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2006. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Notable Names Database — 2002.
  7. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  8. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  9. The Nobel Prize in Physics 1988Nobel Foundation.
  10. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  11. Նոբելյան մրցանակակիրներ ֆիզիկայից, 1988
  12. Մելվին Շվարց, կենսագրական
  13. Մելվին Շվարց՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  14. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ 1901-2000, Պավել Ծատուրյան, Երևան, 2007.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]