Գուստավ Հերց
Գուստավ Լյուդվիգ Հերց (գերմ.՝ Gustav Ludwig Hertz, հուլիսի 22, 1887[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 30, 1975[1][2][3][…], Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի ֆիզիկոս, Բեռլինի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակակիր (1925)։
Գերմանացի ֆիզիկոս, մեծանուն ֆիզիկոս Հենրիխ Հերցի թոռն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1913-1920 թվականներին աշխատել է Բեռլինի համալսարանում, 1920-1925 թվականներին՝ Էյդհովենի Ֆիլիպսի գործարանի լաբորատորիայում, 1925-1927 թվականներին՝ Հալեյի համալսարանի, 1928-1935 թվականներին՝ Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոցի պրոֆեսոր։ 1935-1945 թվականներին ղեկավարել է Բեռլինի Սիմենսի անվան գիտահետազոտական լաբորատորիան։ 1945-1954 թվականներին աշխատել է ԽՍՀՄ-ում։ 1954-1962 թվականներին Լայպցիգի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն։
Հիմնական աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը։ 1912-1914 թվականներին Ջ. Ֆրանկի հետ կատարած հիմնարար փորձերի համար 1925 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1913 թվականին Ֆրանկ Հերցի հետ հետազոտել է գազի ատոմների մոլեկուլների հետ էլեկտրոնների բախման երևույթը և փորձով ապացուցել ատոմի էներգիայի ընդհատ մակարդակի գոյությունը։ Ուսումնասիրել է ռենտգենյան ճառագայթների կլանման սպեկտրները, մշակել իզոտոպների բաժանման դիֆուզիոն մեթոդը։ Կատարել է մի շարք աշխատանքներ դիֆրակցիայի, էլեկտրոնային ճառագայթման, գազերի մեջ պարպումների, պլազմայի գերձայնի և կիսահաղորդիչների բնագավառում։ Եղել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ (1958) արտասահմանյան անդամ[10]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118703927 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.friedhof-hamburg.de/ohlsdorf/prominente/h/
- ↑ Hertz, Gustav // Encyclopedia.com — Gale.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1925 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Gustav Hertz - Biographical
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 1901-2000, Գիրք Ա, Երևան-2007։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Հերց» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 383)։ |
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 1975 մահեր
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԳԴՀ ազգային մրցանակի դափնեկիրներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Մաքս Պլանկի անվան մեդալի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի մանկավարժներ
- Անձինք նամականիշերի վրա