Jump to content

Ֆելիքս Բլոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Բլոխ
գերմ.՝ Felix Bloch
Ծնվել էհոկտեմբերի 23, 1905(1905-10-23)[1][2][3][…]
Ցյուրիխ, Շվեյցարիա[4]
Մահացել էսեպտեմբերի 10, 1983(1983-09-10)[1][2][3][…] (77 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա[5]
ԳերեզմանIsraelite Cemetery Upper Frisian Mountain[6]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Շվեյցարիա
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մանհեթթենյան նախագիծ, Սթենֆորդի համալսարան, Լեյդենի համալսարան[7] և Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Գործունեության ոլորտֆիզիկա[8], էլեկտրոն[8], Ֆեռոմագնիսականություն[8] և magnetic resonance?[8]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Լայպցիգի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1], անգլերեն[8] և գերմաներեն[8]
Գիտական ղեկավարՎերներ Հայզենբերգ և Պետեր Դեբայ[10]
Եղել է գիտական ղեկավարCarson D. Jeffries?[10] և Michael Schick?[10]
Պարգևներ
Ամուսին(ներ)Clara Gertrud Leonore Misch?
Երեխա(ներ)Ruth H. Bloch?
 Felix Bloch Վիքիպահեստում

Ֆելիքս Բլոխ (գերմ.՝ Felix Bloch, հոկտեմբերի 23, 1905(1905-10-23)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - սեպտեմբերի 10, 1983(1983-09-10)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5]), շվեյցարացի ֆիզիկոս, հիմնականում աշխատել է ԱՄՆ-ում[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոխը ծնվել է Ցյուրիխում հրեա ընտանիքում[14]։ Սկզբում Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում ուսումնասիրել է ճարտարագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հետաքրքրվել է ֆիզիկայով։ Այս տարիներին ներկա է գտնվել Պետեր Դեբայի և Հերման Ուեյլի դասախոսություններին Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում, ինչպես նաև հարևան Ցյուրիխի համալսարանում Էրվին Շրյոդինգերի դասախոսություններին։ Այս սեմինարներին մասնակցում էր նաև Ջոն ֆոն Նոյմանը։ 1927 թ. ավարտելուց հետո շարունակում է կրթությունը Լայպցիգի համալսարանում, Վերներ Հայզենբերգի գլխավորությամբ 1928 թ. ստանում է դոկտորի կոչում։

Ցյուրիխում Վոլֆգանգ Պաուլիի, Կոպենհագենում Նիլս Բորի, Հռոմում Էնրիկո Ֆերմիի հետ ուսումնասիրել է ֆիզիկա, ինչից հետո վերադարձել է Լայպցիգ և ստանձնել է դասախոսի պաշտոն։ 1933 թ. Հիտլերի իշխանության գալուց հետո հեռացել է գերմանիայից, քանի որ նա հրեա էր[15]։ 1934 թ. տեղափոխվել է Սթենֆորդի համալսարան։ 1938 թ. վերջին Բլոխն աշխատել է Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանում՝ 37-րդ ցիկլոտրոնով նեյտրոնների մագնիսական մոմենտը որոշելու համար[16]։ Սթենֆորդում Բլոխը դարձել է տեսական ֆիզիկայի բնագավառում առաջին պրոֆեսորը։ 1939 թ. դարձել է ամերիկայի միացյալ նահանգների հպարակ քաղաքացի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մինչև Հարվարդի համալսարանի ռադար պրոյեկտին միանալը Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում զբաղվել է միջուկային էներգիայով։

Պատերազմից հետո կենտրոնացել է միջուկային ինդուկցիայի և միջուկային մագնիսական ռեզոնանսի հետազոտությունների վրա, որոնք դարձան մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հիմքը[17]։ 1946 թ. առաջարկել է Բլոխի բանաձևը։ 1952 թ. Էրնեստ Միլս Պարսելի հետ միասին արժանացել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Felix Bloch — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Блох Феликс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119001438 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Find A Grave — 1996.
  7. Leidse Hoogleraren (նիդերլ.)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. Notable Names Database — 2002.
  10. 10,0 10,1 10,2 Mathematics Genealogy Project — 1997.
  11. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1952/
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. Hofstadter, Robert (March 1984). «Obituary: Felix Bloch». Physics Today. 37 (3): 115–116. Bibcode:1984PhT....37c.115H. doi:10.1063/1.2916128. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  14. Fraser, Gordon (2012). «Chapter 7». The Quantum Exodus. Oxford University Press. էջ 182. ISBN 978-0-19-959215-9; hbk{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link)
  15. "Bloch, Felix", Current Biography, H. W. Wilson Company, 1954. Accessed February 24, 2013. "Because of his Jewish faith, his position soon became uncomfortable and he went to Paris, where he lectured at the Institut Henri Poincaré."
  16. http://www.osti.gov/accomplishments/bloch.html
  17. Shampo, M A; Kyle R A (September 1995). «Felix Bloch--developer of magnetic resonance imaging». Mayo Clin. Proc. 70 (9): 889. doi:10.4065/70.9.889. PMID 7643644.
  18. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1952/bloch-facts.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Բլոխ» հոդվածին։