Կլիֆորդ Շալլ
Կլիֆորդ Շալլ Clifford Glenwood Shull | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1915[1][2][3][…] Փիթսբուրգ, Փենսիլվանիա |
Մահացել է | մարտի 31, 2001[1][2][3][…] (85 տարեկան) Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ակադեմիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Օք Ռիջի ազգային լաբորատորիա և Texaco? |
Գործունեության ոլորտ | Նեյտրոնային դեկրետներ |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Նյու Յորքի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան և Շենլի ավագ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Richard Threlkeld Cox?[4], Frank Myers?[4] և Robert DeWitt Huntoon?[4] |
Եղել է գիտական ղեկավար | Jacek Moscinski?[4] և H. A. Mook?[4] |
Պարգևներ | |
Clifford Shull Վիքիպահեստում |
Կլիֆորդ Շալլ (անգլ.՝ Clifford Glenwood Shull, սեպտեմբերի 23, 1915[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա - մարտի 31, 2001[1][2][3][…], Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1994 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է «նեյտրոնային սպեկտրոգրաֆիայի» հայտնագործության համար, որը նա կատարել է Բերթրամ Բրոքհաուզի հետ համատեղ[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը ծագել է Շալլի մոտ դպրոցի ավարտական դասարանում, որտեղ նրա ուսուցիչն էր Պոլ Դյուսարը։ Դպրոցն ավարտելուց հետո Շալլը ընդունվում է Կարնեգիի տեխնոլոգիական ինստիտուտ (այժմ Կարնեգի Մելոն համալսարան), որտեղ նրա ֆիզիկայի դասախոսն էր Հարրի Հաուերը։
1934 թվականի հունվարին մահանում է Շալլի հայրը, և նրա ավագ եղբայրը ստիպված է լինում թողնել իր գեղարվեստի ուսուցումը և զբաղղվել հոր ընկերությամբ։ Սա շարունակվում է մինչ Շալլի ուսման ավարտը 1937 թվականին։
Համալսարանի ավարտելուց հետո Շալլը հրավեր է ստանում Նյու Յորքի համալսարանի ֆիզիկայի հետազոտողների թիմերից մեկի կողմից, որը զբաղվում էր միջուկային ֆիզիկայով։ Խմբի ղեկավարներն էին Ֆրենկ Մեյերսը և Ռոբերտ Հանտունը, որոնք այդ պահին զբաղվում էին Կոկրոֆտ-Ուոլտոնի գեներատորի ստեղծմամբ, որը նախատեսված պետք է լիներ 200 կԷՎ հզորությամբ դեյտրոնների արագացմամբ։ Շալլը մասնակցել է այս արագացուցիչի առաջին փորձարկումներին։
Նյու-Յորքում գտնվելու առաջին տարվա ընթացքում Շալլը հանդիպում է Մարտա-Նուել Սամմերի հետ, ում հետ հոտագայում ընտանիք է կազմում։
Շալլի համալսարանում գտնվելու երրորդ տարվա ընթացքում որոշում է ընդունվում օժանդակել Վան դեր Գրաֆի գեներատորի ստեղծմանը, որը նախատեսված էր 400 կԷՎ հզորությամբ էլեկտրոնների արագացման համար։ Այն ժամանակ արագացուցիչի ստեղծումը կարևորվում էր, քանի որ սպասվում էր, որ այն կապացուցի էլեկտրոնների մոտ սպինի գոյությունը։ Շալլը մասնակցեց այս նախագծին Ֆրենկ Մայերսի օգնականի պաշտոնում, և աշխատանքի ընթացքում նաև օգտագործում է փորձերի արդյունքները իր դիսերտացիայի պատրաստման մեջ, որը նա պաշտպանում է 1941 թվականի հունիսին, ստանալով դոկտորի աստիճան։
Նույն թվականի հուլիսին, Շալլը ընտանիքի հետ տեղափոխվում է Նյու-Յորք նահանգի Բիկոն քաղաք, և մինչև 1946 թվականը այնտեղ աշխատում է «Տեխաս ընկերության» լաբորատորիայում։ Այս ընկերությունում նա զբաղվում է կատալիզատորների միկրոկառուցվածքի հետազոտություններով օգտագործելով գազային ադսորբում, դիֆրակցիա ռենտգենային ճառագայթում և ցրում։ ԱՄՆ-ի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներգրավվելու հետ այս հետազոտությունները ստանում են հատուկ նշանակություն, քանի որ այս կատալիզատորները օգտագործվում էին ինքնաթիռների վառելիքի արտադրությունում։ Այդ նույն ժամանակ Շալլը սկսում է հետաքրքրվել Մանհեթենյան նախագծով, որտեղ աշխատում էին բազմաթիվ առաջավոր գիտնականներ։ Այս նախագծին միանալ նրան թույլ չի տալիս Տեխաս ընկերությունը։
Պատերազմի ավարտից հետո Շալլը կրկին փորձում է միանալ Մանհետտենյան նախագծին, այս անգամ դա նրան հաջողվում է։ 1946 թվականի հունիսիսն նա ընտանիքի հետ տեղափոխվում է Թենեսի, որտեղ սկսում է աշխատել Օք Ռիջի ազգային լաբորատորիայում։ Այստեղ նա աշխատում է Էռնեստ Վոլանի հետ, ով նախագծել էր պարզ երկառանցք սպեկտրոմետր, բյուրեղների և այլ նյութերի նեյտրոնային դիֆրակցիոն պատկերների ստանալու համար։ Նեյտրոնային դիֆրակցիայի ասպարեզում կատարած հետազոտությունների համար 1994 թվականին Կլիֆորդ Շալլը ստացավ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։ Վոլանը չկարողացավ ստանալ մրցանակ Շալլի և Բրոքհաուզի հետ, մահվան պատճառով (1984)։
Օուք-Ռիջ ազգային լաբորատորիայում Շալլը ածխատել է մինչև 1955 թվականը, որից հետո տեղափոխվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։ Այստեղ Շալլը դասախոսական գործունեությունից զատ զբաղվել է նաև հետազոտություններով։ Մասնավորապես, MITR-I ռեակտորում ստացված նեյտրոնային ռադիացիայի վերլուծության հիման վրա նրա խումբը զբաղվում էր բյուրեղների մագնիսականություն, բևեռացված ճառագայթման ստացման տեխնոլոգիա, կատարյալ բյուրեղներում դինամի ցրում, ինտերֆերոմետրիա և նեյտրոնների հիմնարար հատկություններ։
1986 թվականին Շալլը դադարեց զբաղվել գիտությամբ և դասավանդմամբ։ Նա մահացել է 2001 թվականի մարտի 31-ին, 85 տարեկան հասակում, արագընթաց հիվանդության պատճառով։
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեյտրոնային դիֆրակցիայի մեթոդի ստեղծումից մինչև դրա համար Նոբելյան մրցանակի ստանալը ընկած ժամանակահատվածը ամենամեծն է Նոբելյան մրցանակի պատմության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1994 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/buckley.cfm
- ↑ Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոբելյան կոմիտեի կայքում Կլիֆորդ Շալլի ինքնակենսագրությունը (անգլ.)
- Կլիֆորդ Շալլի Նոբելյան դասախոսությունը (անգլ.)
- Կ. Գ. Շալլ։ «Նեյտրոնային ֆիզիկայի վաղ զարգացումը»։ Նոբելյան դասախոսություն, Ֆիզիկական գիտությունների հաջողություններ, հատոր 165, թողարկում 12, դեկտեմբեր 1995
- Կլիֆորդ Շալլի մահախոսականը (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլիֆորդ Շալլ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 2001 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ակադեմիկոսներ