Գերդ Բինինգ
Գերդ Բինինգ գերմ.՝ Gerd Binnig | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1947[1][2][3] (77 տարեկան) Ֆրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | IBM և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4] |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | |
Gerd Binnig Վիքիպահեստում |
Գերդ Կառլ Բինինգ (գերմ.՝ Gerd Karl Binnig, հուլիսի 20, 1947[1][2][3], Ֆրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին[1]), գերմանացի ֆիզիկոս, աշխատել է Մյունխենի համալսարանում։ 1986 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը կիսվել է Հենրիխ Ռորերի, Գերդ Բինինգի («Սկանավորող թունելային մանրադիտակի հայտնաբերման համար») և Էռնստ Ռուսկայի («էլեկտրոնային մանրադիտակի վրա աշխատանքի համար») միջև։ Բինինգի հետազոտությունները ընդլայնեցին նանոտեխնոլոգիաների հնարավորությունները, թույլ տալով, ոչ միայն վիզուալիզացնել առանձին ատոմներ, այլ նաև դրանց հետ գործողություններ անել[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բինինգ ուսանել է Գյոթեի անվան համալսարանում Ֆրանկֆուրտում, և ավարտել է այդ համալսարանի ասպիրանտուրան «Գերհաղորդիչ (SN)-ների թունելային սպեկտրոսկոպիան» թեմայով աշխատանքով։ Նույն տարին ընդունել է IBM ընկերության առաջարկությունը և անցել աշխատանքի ընկերության հետազոտական կենտրոնում Ցյուրիխ քաղաքում։ Այստեղ Բինինգը հանդիպեց Հենրիխ Ռորերին։ Միասին աշխատելով գիտնականները արմատապես բարելավեցին Սկանավորող թունելային մանրադիտակի կառուցվածքը, այդ թվում ստեղծեցին զոնդ, որն ուներ մեկ ատոմ սայրին։ 1981 թվականին ստեղծված գործիքի միջոցով Բինինգը և Ռորերը ցույց տվեցին բյուրեղի մակերեսի և ԴՆԹ-ի շղթայի կառուցվածքը, ինչպես նաև առաջին անգամ դիտարկեցին վիրուսի անջատումը կրող բջջից[11]։
1983 թվականին Բինինգը ստացավ Օտտո Կլունգի մրցանակ, որպես Գերմանիայի լավագույն երիտասարդ գիտանական։
Գտնվելով Սթենֆորդում (ԱՄՆ), իր ցյուրիխյան հետազոտական կենտրոնի գործընկեր Քրիստոֆոր Գերբերի (գերմ.՝ Christoph Gerber) և Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Քելվին Կվեյտի (անգլ.՝ Calvin Quate) հետ ստեղծեցին ատոմա-ուժային մանրադիտակ։ Ի տարբերություն թունելային սկանավորող մանրադիտակի, որը թույլ էր տալիս հետազոտել միայն մետաղների և կիսահաղորդիչների մակերեսները, ատոմա-ուժային մանրադիտակ թույլ է տալիս հետազոտել դիէլեկտրիկ նյութերը[11]։
1994 թվականին Բինինգը հիմնեց Delphi Creative Technologies GmbH ընկերությունը, որը մասնագիտանում էր տարբեր մասշտաբի պատկերների վերլուծության վրա, միկրոլուսնկարներից մինչև արբանյակային քարտեզները։ Ավելի ուշ ընկերությունը վերանվանվեց սկզբում Definiens GmbH, իսկ 2006 թվականին դարձավ Definiens AG: Այժմ Բինինգը ղեկավարում է ընկերության հետազոտական աշխատանքները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gerd Binnig - Facts — Nobel Foundation.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 1986 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.fi.edu/en/laureates/gerd-binnig
- ↑ Professor Gerd Binnig — King Faisal Prize.
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ https://www.eps.org/members/group_content_view.asp?group=85187&id=554142
- ↑ 11,0 11,1 11,2 Попов Михаил Евгеньевич. «Бинниг, Герд Карл в словаре нанотехнологических терминов». Роснано. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին. (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոբելյան կոմիտեի կայքում տեղեկություններ // Nobelprize.org. (անգլ.)
- Binnig, Gerd Karl // Encyclopedia of World Biography, 2005. (անգլ.)
- Definiens Management Team // Definiens, 2010. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդ Բինինգ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ծնվածներ
- IBM աշխատակիցներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Գերմանացի գյուտարարներ
- Գերմանացի գիտնականներ