Գերարդ Հովթ
Գերարդ թ Հովթ (հոլ.՝ Gerardus (Gerard) ’t Hooft[18], հուլիսի 5, 1946[1][2], Դեն Հելդեր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի տեսաբան-ֆիզիկոս, Ուտրեխտի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր 1999 թվականին (Մարտինուս Վելտմանի հետ միասին)։
Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1982)[19], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (1984)[20], Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (1995)[21], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (2019) օտարերկրյա անդամ[22]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1946 թվականի հուլիսի 5-ին Դեն Հելդերում, բայց մեծացել է Հաագայում։ Նա ընտանիքում երեք երեխաներից միջնեկն էր։ Սերում է գիտնականների ընտանիքից։ Նրա տատիկը Նոբելյան մրցանակակիր Ֆրից Զեռնիկեի քույրն է եղել և ամուսնացել է Լեյդենի համալսարանի կենդանաբանության հայտնի պրոֆեսոր Պիտեր Նիկոլաս վան Կամպենի հետ։ Նրա հորեղբայրը՝ Նիկո վան Կամպենը Ուտրեխտի համալսարանի տեսական ֆիզիկայի պրոֆեսոր էր։ Մայրը չի զբաղվել գիտությամբ և ամուսնացել ծովային ճարտարագետի հետ[23]։ Ընտանիքի ավանդույթներին հետևելով Գերարդը վաղ տարիքից սկսել է հետաքրքրվել գիտությամբ։ Երբ տարրական դպրոցի ուսուցիչը նրան հարցրել է, թե ինչ է ուզում դառնալ, երբ նա մեծանա, նա համարձակորեն հայտարարել է. «Այն մարդը, ով ամեն ինչ գիտի»[23]։
Տարրական դպրոցից հետո Ջերարդը սովորել է Դալթոնի լիցեյում, որտեղ կիրառվել են Դալթոնի պլանի գաղափարները։ Ուսուցման այս մեթոդը նրան լավ է սազել։ Նա հեշտությամբ անցնում էր բնագիտամաթեմատիկական դասընթացներին, սակայն դժվարացել է լեզվի դասընթացներում։ Այնուամենայնիվ, նա դասեր է առել անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, դասական հունարենի և լատիներենի դասերի։ Տասնվեց տարեկանում նա արծաթե մեդալ ստացավ Հոլանդիայի երկրորդ մաթեմատիկական օլիմպիադայում[23]։
Ամուսնացած է Ալբերտ Շիկի (Բետեկի) հետ։ Ունի երկու դուստր՝ Սասկիան և Էլենը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Ուտրեխտի համալսարանի ֆիզիկայի ծրագիրը։ Ուտրեխտի ընտրությունը շատ ավելի մոտ Լեյդենի փոխարեն պայմանավորված է նրանով, որ նրա հորեղբայրն այնտեղ պրոֆեսոր է եղել և ցանկացել է մասնակցել նրա դասախոսություններին։ Քանի որ նա այնքան կենտրոնացած է եղել գիտության վրա, նրա հայրը պնդել է, որ նա միանա Ուտրեխտի Ուսանողական կորպուսին, այն հույսով, որ տղան ուսումից բացի էլի ինչ-որ բանով կզբաղվի։ Որոշ ժամանակ Գերարդը նա ղեկակալ է եղել Տրիտոն թիավարության ակումբում և ազգային կոնգրես է կազմակերպել «Քրիստիան Հյուգենս» գիտական բանավեճի ակումբի ուսանողների համար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին Ուտրեխտի համալսարանում ստացել է տեսական ֆիզիկայի դոկտորի գիտական աստիճան (1977 թվականից՝ պրոֆեսոր)։
Իր ղեկավար Մարտինուս Վելտմանի հետ մշակել է մի տեսություն, որն օգնել է պարզել էլեկտրաթույլ փոխազդեցությունների քվանտային կառուցվածքը։ Այս տեսությունը ստեղծվել է 1960-ականներին Շելդոն Գլեշուի, Աբդուս Սալամի և Սթիվեն Վայնբերգի կողմից, ովքեր ենթադրել են, որ թույլ և էլեկտրամագնիսական ուժերը մեկ էլեկտրաթույլ ուժի դրսևորումներ են։ Բայց այս տեսության կիրառումը նրա կանխատեսած մասնիկների հատկությունները հաշվարկելու համար անարդյունք էր։
Հովթի և Վելտմանի կողմից մշակված մաթեմատիկական մեթոդները Յանգ-Միլսի դաշտերի վերանորմալացման համար, ինչպես ոչ զանգվածային[24], այնպես էլ սիմետրիայի ինքնաբուխ խախտման պատճառով զանգված ձեռք բերելու համար[25], հնարավորություն տվեցին հաշվարկել էլեկտրաթույլ փոխազդեցության որոշ ազդեցությունները, մասնավորապես, գնահատել միջանկյալի զանգվածները։ Վեկտորային W± և Z0 բոզոնները, որոնք կանխատեսվել են տեսության կողմից և կարճ ժամանակ անց հայտնաբերել է փորձարարական եղանակով, և ստացված արժեքները լավ համընկնել են փորձարարական տվյալների հետ։ Վելտմանի և Հովթի մեթոդով հաշվարկվել է վերին քվարկի զանգվածը, որը փորձնականորեն հայտնաբերվել է 1995 թվականին Էնրիկո Ֆերմի անվան ազգային լաբորատորիայում։
Նա աջակցում է Mars One նախագծին, որի նպատակն է ստեղծել գաղութ Մարսի վրա՝ ստեղծելով ռեալիթի շոու[26]։
2016 թվականին ստորագրել է նամակ՝ կոչ անելով Գրինփիսին, Միավորված ազգերի կազմակերպությանը, աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների դեմ պայքարը[27][28][29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gerardus 't Hooft — Nobel Foundation.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ https://inspirehep.net/authors/1019113
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #133780333 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1999 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://wolffund.org.il/gerard-t-hooft/
- ↑ Previous Oskar Klein Memorial Lectures — Stockholm University.
- ↑ https://eps-hepp.web.cern.ch/hepp-prize-awards.php
- ↑ Dannie Heineman Prize for Mathematical Physics — APS.
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Անվան արտասանությունը։ [ˌɣɪːrɑrt ət ˈɦoːft] (≈эт Хоофт), լսիր՝ ձայնագրությունը.
- ↑ Gerard 't Hooft Արխիվացված 2020-07-23 Wayback Machine(անգլ.)
- ↑ «G. 't Hooft». www.nasonline.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Gerard 't Hooft(ֆր.)
- ↑ `т Хоофт Герардус // Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կյաք
- ↑ 23,0 23,1 23,2 't Hooft, G. (1999). «Gerardus 't Hooft — Autobiography». Nobel web. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ G. 't Hooft Renormalization of massless Yang-Mills fields(անգլ.) // Nuclear Physics B : journal. — 1971. — Т. 33. — С. 173—177. — —
- ↑ G. 't Hooft Renormalizable Lagrangians for massive Yang-Mills fields(անգլ.) // Nuclear Physics B том=35 : journal. — 1971. — С. 167—188. — —
- ↑ Дмитрий Малянов (2012 թ․ հունիսի 9). ««Большой брат» переезжает на Марс». Gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Список нобелевских лауреатов подписавших письмо
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Cellular Automaton Interpretation of Quantum Mechanics
- Г. ’т Хоофт. Избранные лекции по математической физике. — Ижевск: ИКИ, 2008. — 228 c. — ISBN 978-5-93972-708-2 (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինչպես լավ տեսակաբան-ֆիզիկոս դառնալ Արխիվացված 2023-12-23 Wayback Machine
- «The Nobel Prize in Physics 1999». NobelPrize.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերարդ Հովթ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ուտրեխտի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Հոլանդացի ֆիզիկոսներ
- Հոլանդացի նոբելյան մրցանակակիրներ
- Տեսական ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- 20-րդ դարի հոլանդացիներ
- Գիտությունների դոկտորներ
- Հոլանդացի գիտնականներ