Ավարտել է Փարիզի համալսարանը, ստացել պատմության (1909 թ.) և ճշգրիտ գիտությունների (1913 թ.) բակալավրի աստիճաններ։ Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1926-1928 թթ.)։ 1928 թ-ից Ա․ Պուանկարեի անվան ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1945 թ-ից Ֆրանսիայի ատոմային էներգիայի գերագույն հանձնաժողովի տեխ․ խորհըրդական, գրող-գիտնականների ֆրանսիական ասոցիացիայի պատվավոր նախագահ։ 1919 թ-ից աշխատել է եղբոր՝ Մորիս դը Բրոյլի լաբորատորիայում, ուր զբաղվել է ռենտգենյան ճառագայթներիսպեկտրների և ֆոտոէֆեկտի հետագոտմամբ։ 1924 թ. առաջ, է քաշել տարրական մասնիկների այիքային հատկությունների հիպոթեզը, որն ընկած է քվանտամեխանիկական պատկերացումների հիմքում։ Բրոյլի աշխատանքները վերաբերում են ալիքային մեխանիկայի, ռենտգենյան ու գամմա-ճառագայթների, ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, միջուկի կառուցվածքի, տարրական մասնիկների, արագացուցիչների, ատոմային էներգիայի և կիբեռնետիկայի պրոբլեմներին։ Բրոյլն իր դասախոսություններում և գիտահանրամատչելի գրքերում քննարկել է քվանտային մեխանիկայի, հարաբերականության տեսության փիլիսոփայական պրոբլեմները։ Քաչինգի մրցանակի դափնեկիր է (1952 թ.)։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի է արժանացել էլեկտրոնի ալիքային բնույթի հայտնագործման համար (1929 թ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 573)։