Jump to content

Նորգվինեական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորգվինեական ծով
Տեսակծով
ՄայրցամաքՕվկիանիա
Երկիր Պապուա Նոր Գվինեա
Լայնություն577 կմ
Խորություն2900 մետր
Մակերես361 000 կմ²
Մասն էԽաղաղ օվկիանոս
Ավազանի երկիր Պապուա Նոր Գվինեա
Լիճ հոսող գետRamu? և Սեպիկ (գետ)
Անվանված էՕտտո ֆոն Բիսմարկ
Քարտեզ
Քարտեզ

Նորգվինեական ծով (անգլ.՝ Bismarck Sea), միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսի[1] արևմուտքում, հյուսիսից, արևելքից և հարավից սահմանափակված է Բիսմարկի կղզեխմբով, հյուսիսից Նոր Գվինեայի կղզով. միախառնվում է Սողոմոնյան ծովի հետ Վիտյազի նեղուցով։ Ծովի միջին խորությունը կազմում է 1700 մ, առավելագույն խորությունը 2665 մ[1]։ Նորգվինեական ծովի մակերեսը կազմում է ավելի քան 310 հազար կմ[1]։

Ծովի հատակը իրենից ներկայացնում է ուժահավաքիչ հարթավայր բազմաթիվ մակերեսային բարձրացումներով և հրաբխային կղզիներով[1]։ Ծովի ջրային տարածքում նշվում է բարձր սեյսմիկ ակտիվություն, հաճախ ստորջրյա երկրաշարժեր են լինում։

Ափերը հավասարացված են[1]։ Բազմաթիվ կորալային խութեր[1] կան։ Նոր Գվինեա կղզու մոտով է անցնում Նորգվինեական հոսանքը 0,5-0,75 մ/վ արագությամբ[1]։ Կղզիների միջև նկատվում են ուժգին մակընթացային հոսանքներ[1]։

Մակերևութային ջրի միջին ջերմաստիճանը 28 °C է[1]։ Աղիությունը 34 ‰ է, ինչը ցածր է օվկիանոսի միջին աղիությունից` տեղումների առատության պատճառով։ Ծով են թափվում խոշոր գետեր Սեպիկը և Ռամուն (երկուսն էլ Նոր Գվինեայի հյուսիսարևելյան ափին)։

Հիմնական նավահանգիստներն են՝ Մադանգը՝ Աստրոլյաբիա նեղուցի ափին, Նոր Գվինեա կղզու վրա, Ռաբաուլը՝ Նոր Բրիտանիա կղզու վրա[1]։

Նորգվինեական ծովի բոլոր ափերն ու նրա ջրերում պառկած կղզիները պատկանում են Պապուա Նոր Գվինեային։

Նորգվինեական ծովի աշխարհագրության ուսումնասիրության մեջ մեծ դեր խաղացին Ռուսաստանի ծովային արշավախմբերը (մասնավորապես Վիտյազի կորվետայի վրա), որոնք կապված էին Ն.Ն.Միկլուխո-Մակլայի աշխատանքների հետ, որի համար Նոր Գվինեայի ծովի ափի մի մասը կոչվեց Միկլուխո-Մակլայի ափ։

1910 թվականից ի վեր անգլիական քարտեզագրության մեջ այն ունեցել է Բիսմարկի ծով անվանումը, որը վերանվանվել է Պրուսիայի Արտաքին գործերի նախարար գերմանացի Օտտո Բիսմարկի պատվին։

1943-ի մարտի 2-4-ը ծովային խոշոր մարտ է տեղի ունեցել ամերիկա-ավստրալիական և ճապոնական ուժերի միջև։ Դաշնակից օդուժի կողմից ճապոնական ջոկատի հարձակումը 1943-ի մարտի 3-4-ին ավարտվեց ութ ռազմական տրանսպորտի և չորս կործանիչի խորտակմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Новогвинейское море // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորգվինեական ծով» հոդվածին։