Կորալային խութեր
Արտաքին տեսք
Կորալային խութեր, վերջրյա կամ ստորջրյա թմբաշարեր՝ արևադարձային ծովերի ծանծաղ մասերում։ Գոյանում են առավելապես կորալային գաղութների կրային կմախքներից։ Կորալների աճի վերին սահմանը համապատասխանում Է ծովի մակարդակին (տեղատվության ժամանակ)։ Կորալային խութերը հասնում են մեծ հզորությունների։ Երկրաբանական պրոցեսների հետ կապված կան ծովի մակարդակից մինչև 1500 մ բարձրության (Զոնդյան կղզիներ) և ծովի մեջ մինչև 1200 մ խորասուզված հիմքով (Մարշալյան կղզիներ)։ Կորալյան խութերը վտանգավոր արգելքներ են նավագնացության համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալային խութեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 642)։ |