Օգյուստ Ռոդեն
Օգյուստ Ռոդեն ֆր.՝ René François Auguste Rodin | |
---|---|
Ի ծնե | Ֆրանսուազ-Օգյուստ-Ռենե Ռոդեն |
Ծնվել է | 1840 նոյեմբերի 12 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | նոյեմբերի 17, 1917 | (տարիքը 77)
Վախճանի վայրը | Մեյդոն, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսիացի |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց |
Ուսուցիչ | Albert-Ernest Carrier-Belleuse? և Horace Lecoq de Boisbaudran? |
Ստեղծագործություն(ներ) | The Age of Bronze (L'age d'airain), 1877 |
Ոճ | մոդերն[1] և սիմվոլիզմ[2] |
Ժանր | դիմապատկեր[3][4], այլաբանություն[4], Ֆիգուր[4], նյու[4] և հանրային արվեստ[5] |
Մասնագիտություն | քանդակագործ, գծանկարիչ, լուսանկարիչ, նկարիչ և նկարիչ-փորագրող |
Գործունեությունը | քանդակագործ, նկարիչ |
ազդվել է | Միքելանջելո և Ժան-Բատիստ Կարպո |
Ամուսին | Rose Beuret Mignon? |
Ծնողներ | հայր՝ Jean Baptiste Rodin?[6], մայր՝ Marie Cheffer?[6] |
Պարգևներ և մրցանակներ | Légion d'Honneur |
Անդամություն | Գեղարվեստի ակադեմիա |
Ստորագրություն | |
Auguste Rodin Վիքիպահեստում |
Ֆրանսուա Օգյուստ Ռենե Ռոդեն (նոյեմբերի 12, 1840[7][8][9][…], Փարիզ, Ֆրանսիա[10][7][11] - նոյեմբերի 17, 1917[7][8][3][…], Մեդոն[10][7][11]), ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ։ 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի ականավոր քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորման տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոդենը ծնվել է 1840 թ. Փարիզում, աշխատավորի ընտանիքում։ Նա Մարի Չեֆերի և ոստիկանական ծառայող Ժան Բատիստ Ռոդենի երկրորդ զավակն էր։ Օգյուստ Ռոդենը հիմնականում ինքնուս էր[12] և սկսել է նկարել տասը տարեկանում։ 14-17 տարեկան հասակում Ռոդենն այցելում է Փոքր դպրոց (ֆր.՝ Petite École), դպրոց՝ մասնագիտացված արվեստում և մաթեմատիկայում, որտեղ և նա սովորում է գծագրել և նկարել։ 1857 թ. Ռոդենը փորձում է ընդունվել Գեղեցիկ արվեստների դպրոցը` ներկայացնելով ուղեկցողի կավե մոդելը իր ստեղծագործությունը, բայց նա տապալվում է, և հաջորդ երկու դիմումները նույնպես մերժվում են։ Այդ անհաջողությունից հետո հաջորդ երկու տասնամյակը Ռոդենը ապրուստի միջոց է հայթայթում արհեստավորությամբ` արտադրելով դեկորատիվ իրեր և ճարտարապետական զարդաքանդակներ։
1862 թվականին Ռոդենի ավագ քույրը, որ նրանից երկու տարով էր մեծ, մահանում է վանքում պերիտոնիտից։ Եղբայրը տանջվում ու իրեն մեղավոր է զգում, քանի որ ինքն էր Մարիային տեղեկացրել նշանածի անբարեխղճության մասին։ Սիրելի քրոջ մահից հետո Ռոդենը ընտրում է եկեղեցական կյանքը։ Սակայն, չկարողանալով հրաժարվել արվեստից, նա թողնում է եկեղեցին և սկսում է նորից զբաղվել քանդակագործությամբ։ 1864 թվականին, երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքը՝ Կոտրված քթով մարդը քանդակի ցուցադրումը և չընդունեցին Գեղեցիկ արվեստների դպրոցում (երեք անգամ դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է) սովորելու, նա՝ որպես օգնական, աշխատանքի անցավ Կարյե-Բելյոզի արվեստանոցում։ 1864-1871 թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը ստեղծել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877 թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը՝ դեկորատիվ քանդակների միջոցով։ Ռոդենի աշխատանքները պատրաստվում էին տարբեր նյութերից։ Նա աշխատել է նաև որպես ոսկերիչ։
Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ` Ռոդենը 1875 թ. առաջին անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակներին։ Նրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները։ Գտնվելով դրանց ազդեցության տակ` Ռոդենը ստեղծում է իր «Պարտված»-ը (1876 - 1877 թթ.)։ Սակայն այս անգամ նույնպես նրան անհաջողություն էր սպասում. այս քանդակը նույնպես չի ցուցադրվում։ Կրելով որոշակի փոփոխություն՝ այդ քանդակը նախկին զինվորից վեր է ածվում հրաշալի պատանու։ Ռոդենն իր նոր ստեղծագործությանը նոր անվանում է տալիս՝ «Բրոնզե դարը»։ Այս անգամ այն ցուցադրվում է, և 1878 թվականին քանդակագործ Ռոդենի մասին արդեն շատերն էին խոսում։ Նա արդեն հայտնի էր, ընդունում էր պատվերներ, և որ ամենակարևորն է՝ ուներ իր արվեստանոցը։
Նա բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում՝ Ռոդենի թանգարանում, բայց կան բազմաթիվ կրկնօրինակներ` պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում։
Արվեստից հեռանալով` Ռոդենը կարճ ժամանակով միանում է «Օրհնված հաղորդության Կաթոլիկ միաբանություն» կարգին։ Սուրբ Պետեր Ջուլիան Էյմարդը՝ միաբանության հիմնադիրը, գնահատում է Ռոդենի տաղանդը և նրա` կարգին ոչ պիտանի լինելու հանգամանքը և խրախուսում նրան շարունակել քանդակագործությունը։
Ռոդենը վերադառնում է գեղազարդարիչի գործին` միաժամանակ կենդանիների քանդակներ ստեղծելու դասընթացներ վերցնելով Անտոնիո Լուիս Բայրեից։ Ուսուցչի ուշադրությունը կենդանիների շարժման մկանային համակարգի դետալների վրա, նշանակալից ազդեցություն ունեցան Ռոդենի հետագա քանդակագործության վրա[13]։
1864 թ. Ռոդենը սկսում է ապրել Ռոուզ Բյուրեթ անունով երիտասարդ դերձակուհու հետ, ում հետ մնում է մինչ կյանքի վերջ։ Զույգը որդի է ունենում՝ Օգյուստ Էնջին Բյուրեթը (1866–1934)[14]։ Այդ տարի իր առաջին քանդակը ներկայացրեց ցուցահանդես և ընդունվեց Ալբերտ- Էռնեստ Կարիե-Բելյոզի ստուդիա, որտեղ մինչ 1870 թ. աշխատում է ղեկավար՝ Կարիե-Բելյոզի օգնական։ Ֆրանս-պրուսական պատերազմի սկսվելուն պես Ռոդենը ծառայության է կանչվում Ազգային գվարդիա ծառայելու, բայց նրա ծառայությունը կարճատեսության պատճառով կարճ է տևում[15]։
Ռոդենը նախատեսում էր մնալ Բելգիայում մի քանի ամիս, սակայն մնում է վեց տարի։ Դա առանցքային ժամանակաշրջան էր նրա կյանքում։
1875 թ. Ռոդենին հաջողվում է որոշ գումար կուտակել և երկու ամսով մեկնել Իտալիա, որտեղ նա ծանոթանում է Դոնատելլոյի և Միքելանջելոյի աշխատանքներին։ Նրանց գործերը խորը հետք են թողնում նրա արվեստի ուղղվածության վրա[16]։ Ռոդենը ասում էր. "Միքելանջելոն ինձ ազատեց ակադեմիական քանդակագործությունից։"[17]
Գեղարվեստական անկախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1877 թ. Ռոուզ Բյուրեն և Ռոդենը վերադառնում են Փարիզ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոդենի՝ դեռևս վաղ շրջանի գործերն աչքի են ընկնում վարպետությամբ. նրա «Կոտրված քթով մարդը» (1864 թ., նախնական անվանումը՝ «Հաղթվածը») քանդակը մարտահրավեր էր ժամանակի գեղանկարչական կանոններին։ Նա պատկերել է ճակատագրի հանդեպ անզոր մարդկանց տանջանքն ու չքավորությունը։
Ռոդենը Միքելանջելոյի արվեստի ազդեցությամբ ստեղծում է «Բրոնզե դարը» (1877 թ.) արձանը, որը մարմնավորում էր կյանքի զարթոնքն ու տագնապը գալիքի նկատմամբ։ Քանդակագործն առավել ճանաչվել է «Քայլողը» (1877 թ.) և «Հովհաննես Մկրտիչ» (1878 թ.) գործերով. վերջինիս մտահղացման փիլիսոփայական խորությունն ու կերպավորման նորարարությունն արտահայտվել են նաև հեղինակի հետագա աշխատանքներում։ 1884–88 թթ-ին ստեղծել է «Կալեի քաղաքացիները» արձանախումբը (1895 թ․ տեղադրվել է Կալե քաղաքում). պատկերել է XIV դարում պաշարված Կալեի փրկության համար պայքարող մի քանի հայրենասերների դրամատիկական կերպարները, որոնք կամավոր հանձնվել են թշնամուն՝ հանուն քաղաքի բնակչության փրկության։
Հորինվածքի անհանգիստ ռիթմի, անշարժ և շարժվող մարմինների ու ժեստերի հակադրության շնորհիվ` հեղինակը հասել է պատկերի դրամատիկ հնչողության, յուրաքանչյուր կերպարի հոգեբանական և սեղմ բնորոշման։ 1880 թ-ից մինչև կյանքի վերջը Ռոդենն աշխատել է «Դժոխքի դարպասները» կոմպոզիցիայի վրա. ոգեշնչվել է Ալիգիերի Դանթեի «Աստվածային կատակերգության», Շառլ Բոդլերի ստեղծագործությունների թեմաներով, ինչպես նաև գոթական ոճի տաճարների շքամուտքերի առանձնահատկություններով։ Հորինվածքի առանձին մասեր Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր՝ «Մտածողը» (1880 թ.), «Դանայուհի» (1885 թ.), «Թռուցիկ սեր», «Համբույր» (երկուսն էլ՝ 1886 թ.) և այլն։ 1880-ական թվականների կեսից Ռոդենի ստեղծագործության մեջ ավելի ցայտուն է դարձել խորհրդանշական բարդ կերպարների, մարդկային ծայրահեղ հակադիր հույզերի բացահայտումը։ Նրա աշխատանքներում առաջնայինը շարժումն է, որը, ըստ Ռոդենի, քանդակի գլխավոր խորհուրդն է. շարժման արտահայտություններից մեկը քանդակների անհարթ մակերևույթն է, որը ներգործում է միջավայրի վրա, ձուլվում նրան։
Ռոդենը կերտել է նաև Վիկտոր Հյուգոյի (1900 թ.) և Օնորե դը Բալզակի (1897 թ., տեղադրվել է 1939 թ-ին) արձանները։ Ուշագրավ են Ռոդենի դիմաքանդակները («Ժյուլ Դալու», 1883 թ., «Բալզակի գլուխը», 1900 թ., «Բեռնարդ Շոու», 1906 թ.), գեղարվեստական առանձնահատուկ արժեք ունեն գծանկարներն ու օֆորտները։
Ռոդենի ստեղծագործությունը քանդակագործության պատմության մի ողջ դարաշրջան է. նրա արվեստն ազդել է XX դարի նշանավոր քանդակագործների (Անտուան Բուրդել, Արիստիդ Մայոլ, Շառլ Դեսպիո և ուրիշներ), այդ թվում՝ Հակոբ Գյուրջյանի ստեղծագործության վրա։
Ֆիլադելֆիայում և Փարիզում գործում են Ռոդենի թանգարանները։ Նրա գործերից պահվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և այլ թանգարաններում, ՀԱՊ-ում («Մերկ կինը», գծանկար, 1909 թ.)։
Ռոդենի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։
2011 թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին Երևանի Ֆրանսիայի հրապարակում Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստյեն Լեպաժ» քանդակի բացումը կատարեցին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://cantorfoundation.org/resources/why-is-rodin-important/
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ 3,0 3,1 3,2 Bazin G. R. M. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://picasso.iro.umontreal.ca/~mona/api/v3/artists
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 Auguste Rodin (նիդերլ.)
- ↑ François Auguste René Rodin (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Union List of Artist Names
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Regionální významné osobnosti
- ↑ "Ֆրանսուա Օգյուստ Ռենե Ռոդեն." Արվեստի և նկարիչների միջազգային բառարան. St. James Press, 1990. Reproduced in Biography Resource Center. Farmington Hills, Mich.: Thomson Gale. 2006.
- ↑ Մորեյ, Ս. Ռ. (1918). «Օգյուստ Ռոդենի արվեստը». The Bulletin of the College Art Association of America. 1 (4): 145–154. doi:10.2307/3046338. JSTOR 3046338.
- ↑ Մահվան տարեթիվը Էլսենից 206.
- ↑ Jianou & Goldscheider, 34.
- ↑ Hale, 49–50.
- ↑ Taillandier, 91.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգյուստ Ռոդենը Կրուգոսվետ հանրագիտարանում (ռուս.)
- Օգյուստ Ռոդենի հավաքածուն (անգլ.)
- The Independent Academic Rodin Platform (անգլ.)
- Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստիեն Լեպաժ» քանդակի բացման արարողությունը Երևանի Ֆրանսիայի հրապարակում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Ռոդեն» հոդվածին։ |
|