Jump to content

Ցելոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարմնի երկրորդային խոռոչ

Մարմնի երկրորդային խոռոչ կամ ցելոմ (հին հունարեն՝ κοίλωμα), բարձրակարգ բազմաբջիջ կենդանիների մարմնի պատի և ներքին օրգանների միջև գտնվող տարածություն, որը շրջափակված է մեզոդերմային ծագում ունեցող էպիթելային թաղանթներով։ Պարունակում է ցելոմային հեղուկ և սովորաբար դուրս է բացվում հատուկ ծորաններով՝ ցելոմոդուկտներով։ Կատարում է հիմնականում հենարանային, ինչպես նաև սնուցողական, շնչառական, արտա-զատական, սեռական ևն ֆունկցիաներ։

Պահպանում է օրգանիզմի ներքին միջավայրի կենսաքիմիական կայունությունը։ Ցելոմը բնորոշ է բարձրակարգ առաջնաբերանավորներին (փափկամարմիններ, օղակավոր որդեր և այլն) և երկրորդաբերանավորներին (կիսաքորդավորներ, փշամորթներ, քորդավորներ

Փափկամորթների, ողնաշարավորների և մարդու մոտ ցելոմից առաջանում են սրտապարկը՝ պերիկարդը և որովայնային խոռոչը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցելոմ» հոդվածին։