Jump to content

Վանեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վանեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքԿապան (համայնք) | Կապան համայնք[1]
Այլ անվանումներՂարատղա
Մակերես2.06 կմ²
ԲԾՄ1240 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն61[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվանեքցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Վանեք (Հայաստան)##
Վանեք (Հայաստան)
Վանեք (Սյունիքի մարզ)##
Վանեք (Սյունիքի մարզ)

Վանեք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը տեղակայված է Աճանան գետի վերին հոսանքի աջ ափին[3]։ Ծովի մակարդակից բարձր է 1225-ից[3] 1240 մ[4][5]։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք[4][5]։

Հնում ներկայիս Վանեք գյուղի մոտակայքում եղել է Վանիգ բնակավայրը[4]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի սկզբները գյուղի բնակչությունը եղել են հայեր, որից հետո այն հայաթափվել է[5]։

Կարադիգյա անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[6]։

Խորհրդային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության ժամանակաշրջանում գյուղը գտնվել է Խորհրդային Հայաստանի Ղափանի շրջանում և ընդգրկված է եղել Նորաշենիկի գյուղխորհուրդի կազմում։ Խորհրդային ժամանակաշրջանում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, ովքեր հեռացել են 1988 թվականին։ 1989-ից թվականից Վանեքը վերաբնակեցվել է Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված և Կապանի տարածաշրջանի բնակավայրերից այստեղ տեղափոխված հայերով[4]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեք գյուղի տարածքում առկա պատմամշակութային հուշարձաններից պետության կողմից հաշվառվել է հանրապետական նշանակության երկու միավոր։ Վանեքից 1 կմ հարավ պահպանվել են Հոռոմանց (Հռոմանց) գյուղի ավերակները։ Այն թվագրվում է 17-ից 20-րդ դարերով։ Բնակիչները հեռացել են 1926 թվականից հետո։ Գյուղում է գտնվում 17-րդ դարով թվագրվող եկեղեցի[3][7], գերեզմանոց[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վանեքի մշտական բնակչությունը կազմել է 61, առկա բնակչությունը՝ 30 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[8][9], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Վանեք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 25 200[8] 213 65 172 98 149 - 83 61[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Վանեք գյուղի մասին տեղեկություններ Սյունիքի մարզպետարանի կայքում, Արխիվացված 2014-01-29 Wayback Machine
  5. 5,0 5,1 5,2 Տեղեկություններ Վանեքի գյուղի մասին Սյունիքի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․11․2021թ․
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 984
  7. Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․, (արխիվացված 15․11․2021թ․):
  8. 8,0 8,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  9. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 542