Jump to content

Սևաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևաքար (այլ կիրառումներ)
Գյուղ
Սևքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքԿապան (համայնք) | Կապան համայնք[1]
Մակերես13,70 կմ²
ԲԾՄ1050 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն104[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Սևաքար (Հայաստան)##
Սևաքար (Հայաստան)
Սևաքար (Սյունիքի մարզ)##
Սևաքար (Սյունիքի մարզ)

Սևաքար, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 21 կմ։ Ծովի մակարդակից բարձր է 1100 մ[3]։ Մասսամբ շրջապատված է անտառներով[3]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաքարցիների նախնիները այստեղ են վերաբնակվել Արցախից 18-րդ դարում[3]։

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սևաքարի մշտական բնակչությունը կազմել է 104, առկա բնակչությունը՝ 91 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Սևաքար գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 183 396 673 440 431 288 203 89 112 122[6] 104[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ[3]։ Համայնքի տարածքի 877 հա-ն ունի գյուղատնտեսական նշանակության կարգավիճակ[3]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]