Jump to content

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ
Ամենավերևի շարք` Համաշխարհային առևտրի կենտրոնի (ՀԱԿ) աշտարակները վառվելիս
2-րդ շարք, ձախից աջ` Պենտագոնի փլուզված հատվածը / Չվերթ 175-ի ինքնաթիռը ՀԱԿ-ի հարավային աշտարակ մխրճվելիս
3-րդ շարք, ձախից աջ` հրշեջը ՀԱԿ-ի աշտարակի փլուզման վայրում / Չվերթ 93-ի ինքնաթիռի շարժիչը
Ամենաներքևի շարք` Չվերթ 77-ի ինքնաթիռը Պենտագոնին բախման պահին
Տեսակօդահենություն, զանգվածային սպանություն, ահաբեկչական ակտ և մահապարտ ահաբեկիչ
Երկիր ԱՄՆ
ՏեղադրանքԱրլինգտոն, Նյու Յորք շրջան և Shanksville?
Գրոհի նպատակՀամաշխարհային առևտրի կենտրոն, Պենտագոն, Կապիտոլիում[1] և Սպիտակ տուն
Տարեթիվսեպտեմբերի 11, 2001
Զենքուղևորատար ինքնաթիռ
Զոհվածներ2996 մարդ[2]
Վիրավորներ25 000[3]
Ահաբեկիչների քանակ19
 September 11 attacks Վիքիպահեստում

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ (անգլ.՝ September 11 attacks, հայտնի նաև որպես 9/11)[4], կոորդինացված մահապարտ ահաբեկիչների հարձակումների շարք[Ն 1][6], որը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հարձակումները կազմակերպել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները[7]։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները կապվել են «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ, այնուհետև բաժանվել են չորս խմբի, և առևանգել չորս մարդատար ինքնաթիռ։ Յուրաքանչյուր խմբում եղել է առնվազն մեկ անդամ, որն օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռ ոչնչացրել են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում, որը տեղակայված է Նյու Յորք քաղաքում։ Աղետի հետևանքով, աշտարակը փլուզվել է և բռնկվել է հրդեհ[8]։ Երրորդ ինքնաթիռը (չվերթ 77 American Airlines) ոչնչացրել է Պենտագոնի շենքը, որը տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում։ Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել են կանխել ահաբեկիչներին[9], ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է Փենսիլվանիայում։

19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահացել է ավելի քան 2977 մարդ, ևս 24 մարդ անհայտ կորել է։ Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։ Պաշտոնական կայքը հայտնում է, որ այս ողբերգությունը քննադատել են մի շարք լրագրողներ և գիտնականներ։

Ահաբեկչական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԱԿ-ի վրա հարձակումը ցույց տվող քարտեզ (ինքնաթիռները մասշտաբով չեն պատկերված)
Չվերթ 175-ի ինքնաթիռը ՀԱԿ-ի հարավային աշտարակ մխրճվելիս

Իրադարձությունները ծավալվել են մոտավորապես այս կերպ[10]։ Լոգանից, Դալլեսից և Նյուարկից Կալիֆոռնիա ուղևորվող չորս կոմերցիոն ինքնաթիռներ թռիչքի ժամանակ մոտավորապես միաժամանակ գրավվեցին ահաբեկիչների կողմից՝ թռիչքից որոշ ժամանակ անց։ Քանի որ երթուղու երկարությունը մոտավորապես կազմում էր 4200 կմ, նրանցից յուրաքանչյուրը լիցքավորված էր 30-35 հազար լիտր ավիակերոսինով[11]։

  • 2001 թվականի սեպտեմբերի 11-ի American Airlines չվերթ 11, Բոինգ 767-200 ինքնաթիռ[12], կողային համարը N334AA, բախվել է հյուսիսային աշտարակի (ՀԱԿ-1) հյուսիսային կողմին, ըստ տարբեր տվյալների 8:46:26 մինչև 8:46:40[Ն 2](այստեղ և հետագայում ժամանակը տեղական է), մոտավորապես 94-98 հարկերի մակարդակում[17]։
  • Չվերթ 175 United Airlines, ինքնաթիռ Բոինգ 767-200[18], կողային համար N612UA, բախվել է հարավային աշտարակի (ՀԱԿ-2) հարավային կողմին 9:02:59-ին՝ մոտավորապես 78-85 հարկերի մակարդակում։ Այս իրադարձությունը նկարահանվել է հեռուստատեսային նկարահանող խմբերի կողմից, որոնք նկարահանում էին առաջին բախման հետևանքները[19]։
  • Չվերթ 77 American Airlines, ինքնաթիռ Բոինգ 757-200, բախվել է Պենտագոնի շենքին 9:37:46-ին:
  • Չվերթ 93 United Airlines, ինքնաթիռ Բոինգ 757-200[20], կողային համարը N591UA, ընկել է Փենսիլվանիայի հարավարևմտյան մասում՝ բորո Շանքսվիլի մոտ 10:03:11-ին: Վթարի վայրը մոտավորապես գտնվում է Վաշինգտոնից 240կմ դեպի հյուսիս։ Ենթադրաբար անկումը տեղի է ունեցել պայքարի արդյունքում, որն էլ արդյունք է ուղևորների և անձնակազմի անդամների փորձով վերադարձնել ինքնաթիռի կառավարումը։

Ինքնաթիռի բախման արդյունքում հարձակման օրն ավերվեցին ՀԱԿ երեք շինություն։ Հարավային աշտարակը (ՀԱԿ-2) փլուզվեց 56 րոպե տևող հրդեհից մոտավորապես 9:56 անց։ Հյուսիսային աշտարակը (ՀԱԿ-1) փլուզվեց 102 րոպե տևող հրդեհից մոտավորապես 10:28 անց։ Երրորդ շենքը՝ WTC 7 աշտարակը փլուզվեց 17:20 անց՝ գազի պայթյունների և դրան հետևած հրդեհի արդյունքում[21]։

Ինքնաթիռների առևանգումից հետո որոշ ուղևորներ կարողացան օգտվել ինքնաթիռի արբանյակային հեռախոսից, ինչպես նաև բջջային հեռախոսներից[22][23] և հայտնել առևանգման մասին։ Ըստ նրանց հաղորդագրությունների՝ ահաբեկիչներն օգտագործել են սառը զենք (հնարավոր է՝ գրասենյակային դանակ կամ ծալվող կենցաղային դանակ), որի հետևանքով մահացան մի քանի ուղեկցորդ, նվազագույնը մեկ ուղևոր և մեկ օդաչու, 11 չվերթի օդանավի հրամանատար Ջոն Օգոնովսկին[24]։ Բացի այդ, ահաբեկիչները 11 և 175 չվերթներում օգտագործել են գազային բալոններ (արցունքաբեր գազ կամ պղպեղ)[25]։ Երեք դեպքերում ահաբեկիչները սպառնացել են պայթեցնել ինքնաթիռը, բայց հետաքննությունը ցույց տվեց, որ, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչները չեն ունեցել պայթուցիկների[26]։

Համաձայն 93 չվերթի ձայնային ինքնագրի վերծանման՝ անձնակազմն ու ուղևորները փորձել են վերցնել ինքնաթիռի վերահսկողությունն այն բանից հետո, երբ բջջային հեռախոսներով իմացան, որ մյուս առևանգված ինքնաթիռները բախվել են ՀԱԿ աշտարակներին։ Հավանական է, որ ինքնաթիռում պարտված ահաբեկիչներն էլ ինքնաթիռն ուղղել են դեպի գետին, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել անկումը։ Այս չվերթն առևանգած ահաբեկիչների նպատակակետն ամենայն հավանականությամբ եղել է Կապիտոլիումի շենքը[27], որը նրանք պայմանականորեն անվանում էին «իրավունքի ֆակուլտետ» կոդային բառով[28]։

Տեղի ունեցող իրադարձությունները ամբողջ ԱՄՆ տարածքում առաջացրին լայնամասշտաբ տեղեկատվական քաոս։ Բոլոր կոմերցիոն ավիաչվերթները չեղարկվեցին[29], ԱՄՆ տարածքում ինքնաթիռների վայրէջքն արգելվեց (բացի արդեն օդում գտնվող ներքին չվերթներից)։ Այլ երկրներից ԱՄՆ ժամանող ինքնաթիռները հետ էին ուղարկվում դեպի մեկնարկային օդանավակայաններ կամ ուղղորդվում էին դեպի Կանադայի[30] և Մեքսիկայի օդանավակայաններ։ ԱՄՆ խոշորագույն քաղաքների վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի և Ազգային գվարդիայի կործանիչներով կազմակերպվեց պարեկում։ Տեղեկատվություն ստացվեց նաև ահաբեկչական գործողությունների մասին, որոնք արդյունքում սխալմունք համարվեցին[31]։ Օրինակ՝ հայտնվում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքի մոտ ավտոմեքենայում ռումբի պայթյունի, Վաշինգտոնի առևտրի կենտրոնում հրդեհի, Վաշինգտոնում Թրումեն Բիլդինգի պայթյունի մասին։ Բացի այդ, հայտնվում էր ևս մեկ ինքնաթիռի առևանգման մասին[Ն 3]:

Պատրաստվածության բարձր վիճակի բերվեց Արտակարգ ծանուցման համակարգ (EAS), բայց այն այդպես էլ չօգտագործվեց[33]։ Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ և Կանադայի տարածքում վայրէջքի բերվեցին քաղաքացիական բոլոր թռչող սարքերը, բացառությամբ ոստիկանությանը պատկանող կամ բժշկական թռիչքներ իրականացող սարքերի. դա անդրադարձավ ամբողջ աշխարհի մի քանի տասնյակ հազար ուղևորների վրա[34];

Գործի դրվեցին արտակարգ իրավիճակներում կառավարության գործունեության պահպանման, ինչպես նաև ազգային առաջնորդների տարհանման նախագծերը[34]։ Բայց միայն 2002 թվականի փետրվարին Կոնգրեսը խոստովանեց, որ կառավարության գործունեությունը չի ընդհատվել[35]։

Զոհեր (ներառյալ ահաբեկիչները)
Նյու Յորք ՀԱԿ 2606[36][37]
American 11 87[38]
United 175 60[39]
Արլինգտոն Պենտագոն 125[40]
American 77 59[41]
Շանկսվիլ United 93 40[42]
Ընդամենը 2977

Ահաբեկչությունների զոհ դարձավ 2977 մարդ (չհաշված 19 ահաբեկիչներին)՝ ինքնաթիռների 246 ուղևոր և անձնակազմի անդամներ, 2606 մարդ Նյու Յորքում՝ ՀԱԿ շենքերում և գետնի վրա, 125 մարդ՝ Պենտագոնի շենքում[43]։ Զոհվեցին ԱՄՆ և ևս 91 պետությունների քաղաքացիներ[44]։

Զոհվեց 1366 մարդ, որոնք գտնվում էին ՀԱԿ հյուսիսային աշտարակի վերին հարկերում, նրանցից շատերը զոհվեցին ինքնաթիռի բախման պահին, շատերը՝ հրդեհի և շենքի փլուզման արդյունքում[45]։ Հարավային աշտարակի վերին հարկերում մահացավ նվազագույնը 600 մարդ։ Ընդամենը մոտավորապես 18 մարդ կարողացավ լքել բախման վայրը հարավային աշտարակում և փրկվել։ Աշտարակների վերին հարկերում ծուղակում հայտնված նվազագույնը 200 մարդ նետվեցին ներքև՝ նախընտրելով այդպիսի մահը կրակից[46]։ Նրանց անկումը դիտում էին բազմաթիվ ականատեսներ։ Ոմանք փորձում էին բարձրանալ աշտարակների տանիքներին՝ հույս ունենալով տարհանվել ուղղաթիռներով, բայց տարհանում չեղավ, քանի որ տանիքի դռները փակ էին, իսկ հրդեհի ծուխն ու բարձր ջերմաստիճանն անհնարին դարձրին ուղղաթիռների կիրառությունը[47]։

Զոհվեցին Նյու Յորքի հրշեջ դեպարտամենտի 341 հրշեջ և 2 բուժաշխատող[48], 60 ոստիկան[49][50] և «շտապօգնության» 8 աշխատակից[51][52]։

Նյու Յորքում դիաճանաչվեց 1600 մարմին, իսկ մնացածներին (մոտավորապես 1100) դիաճանաչել չհաջողվեց։ Հաղորդվում էր, որ ողբերգության վայրում հայտնաբերվել է «ոսկորների ու մաշկի 10 000 հատված, որոնք չեն կարող պատկանել զոհվածների ցուցակից և ոչ մեին»[53]։ Ոսկորների կտորներ գտնվեցին նույնիսկ 2006 թվականին, երբ քանդման էին նախապատրաստում Deutsche Bank-ի շենքը։ Նյու Յորքում զոհվածների միջին տարիքը կազմում էր 40 տարեկան[54]։

BBC հաղորդմամբ՝ 2013 թվականի ապրիլի դրությամբ ՀԱԿ շենքերի փլուզման հետևանքով զոհված 2750 մարդկանցից դիաճանաչվել է 1634-ը, և գործընթացը շարունակվում է՝ օգտագործելով մնացորդների ԴՆԹ անալիզի մեթոդը[55]։

Ավերածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ՀԱԿ շինությունների մնացորդները
Պենտագոնի ավերածությունը
Սթաթեն Այլենդի Ֆրեշքիլս պարկ աղբանոց տեղափոխված շենքերի փլատակների անալիզ

Բացի ՀԱԿ երկու 110-հարկանի աշտարակների փլուզումից՝ լուրջ վնասվեցին կամ ավերվեցին ՀԱԿ այլ շինություններ, ինչպիսիք էին՝ 7 World Trade Center, 6 World Trade Center, 5 World Trade Center, 4 World Trade Center, Marriott World Trade Center հյուրանոցը և հունական ուղղափառ Սուրբ Նիկողայոսի եկեղեցին[56]։ Լիբերթի փողոցի այլ կողմում գտնվող Deutsche Bank-ի շենքը մարդկանց համար համարվեց անպիտան[57] և որոշվեց քանդել 2007 թվականի սեպտեմբերին[58]։ Վեսթ Բրոդվեյ, 30 հասցեում գտնվող Մանհեթենի հանրային քոլեջին[en] պատկանող Fiterman Hall-ը նույնպես էականորեն վնասվեց և քանդման որոշում կայացվեց[59]։

Մոտակա մյուս շինությունները, ինչպիսիք էին Վեսթ սթրիթ 90[en] և Վերայզոն բիլդինգ?!, էական վնասվեցին, բայց վերականգնվեցին։ Համաշխարհային ֆինանսական կենտրոն 3, Ուան Լիբերթի Պլազայի, Millenium Hilton[en] հյուրանոցի շինությունները ստացան միջին վնասվածքներ[60]։

ՀԱԿ փլուզման հետևանքով առհավետ կորսվեցին կարևորագույն պահոցներ և 20-րդ դարի արվեստի անգին ստեղծագործություններ, ներառյալ իսպանացի նշանավոր սյուրռեալիստ Խուան Մորոյի գոբելենը[61], երևելի քանդակագործներ Օգյուստ Ռոդենի և Ալեքսանդր Կոլդերի գլուխգործոցները, ինչպես նաև Ջոն Քենեդու ավելի քան 40 հազար լուսանկարների նեգատիվներ, որոնք լուսանկարվել էին նախագահի անձնական լուսանկարչի կողմից[62]։ Ավերվեց նաև ռուսական ծագմամբ ամերիկացի նկարչուհի Լուիզա Նևելսոնի աշխատանքը՝ փայտից խոշորաֆորմատ արձանը[63], ամերիկյան փոփ արտի ներկայացուցիչներ Հանթ Սլոնեմի և Ռոյ Լիխտենշտայնի վիթխարի աշխատանքները[64] և արվեստի այլ ստեղծագործություններ[65][66]։

Պենտագոնի մի թևը վնասվեց պայթյունից և կրակից, շինության մի մասը փլուզվեց[67]։

Համաձայն 9/11 հանձնախմբի եզրակացությունների՝ մոտավորապես 16 000 մարդ գտնվում էր ՀԱԿ աշտարակներում՝ ինքնաթիռների բախման կետից ներքև։ Նրանց մեծամասնությունը ողջ է մնացել[68], քանի որ տարհանվել էին շենքերի փլուզումից առաջ[69]։

Պատասխանատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԱԿ տարածքը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի օրվա կեսին
Փլուզումներ և հրդեհներ ՀԱԿ տեղում սեպտեմբերի 11-ին

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների՝ ԶԼՄ-ներում լուսաբանման պահից սկսած՝ առաջ քաշվեցին մի շարք շահարկումներ այն մասին, որ հարձակումների հետևում կանգնած է Ուսամա բեն Լադենը[70]։ Հարձակումներից մի քանի ժամ անց ՀԴԲ հայտարարեց կասկածվող ահաբեկիչների անունները (ինչպես նաև բազմաթիվ այլ մանրամասներ՝ ներառյալ ծննդյան ամսաթվերն ու ծննդավայրերը, բնակության վայրերը, բանկային հաշվեհամարները և այլն[71][72]։ Օդանավակայանում մնացած Մուհամեդ Աթթայի ուղեբեռը, որը չէր բեռնվել 11 American Airlines չվերթի ինքնաթիռ, պարունակում էր փաստաթղթեր, որոնք բացահայտում էին բոլոր 19 ահաբեկիչների ինքնությունները, ինչպես նաև կատարվածի վերաբերյալ կարևորագույն մանրամասներ[73]։ Ահաբեկչությունների օրը Ազգային անվտանգության գործակալությունը և գերմանական հետախուզական գործակալությունը որսացին մի քանի հաղորդագրություններ, որոնք ցույց էին տալիս Ուսամա բեն Լադենին[74][75]։

Տասնինը հոգի բարձրացան չորս ինքնաթիռներ՝ 11 American Airlines, չվերթ 175 United Airlines և չվերթ 77 American Airlines յուրաքանչյուրում հինգական և չորս հոգի չվերթ 93 United Airlines: Նրանցից տասնհինգը Սաուդյան Արաբիայի, երկուսը Արաբական Միացյալ Էմիրությունների, մեկը՝ Եգիպտոսի և ևս մեկը Լիբանանի քաղաքացիներ էին[76]։

Ահաբեկիչների շարքում վեցը հիմնական կազմակերպիչներն էին (որոնցից չորսը օդաչուներն էին) և խմբի տասներեք շարքային անդամներ։ Ահաբեկիչները չէին համապատասխանում շահիդի տիպիկ կերպարին, քանի որ միջին տարիքի էին, լավ կրթությամբ և ձևավորված կենսական դիրքորոշմամբ[77]։

Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլա Պուտինան սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակի պատարագին Նյու Յորքի Նիկոլաևյան տաճարում

Սեպտեմբերի 11-ի իրադարձություններին հետևեցին լայն քաղաքական հետևանքներ։ Հարձակումներն ամբողջ աշխարհում դատապարտեցին զանգվածային լրատվամիջոցները և կառավարությունները, իսկ ամերիկացիներին համընդհանուր ցավակցության գաղափարն արտահայտեց ֆրանսիական «Մոնդ» թերթը՝ գրելով «Մենք բոլորս ամերիկացիներ ենք» («Nous sommes tous Américains»)[78]: Ամենահայտնի բացառությունը պաղեստինցիներն էին, որոնք բացահայտ ցուցադրեցին իրենց ուրախությունն Ամերիկայի վրա հարձակման առիթով[79]։ Լրագրողները հայտնեցին Պեկինում հարձակումներին աջակցող ցույցերի մասին, որոնց մասնակցել էին չինացի ուսանողները[80]։ Մերձավոր Արևելքի երկրների մեծամասնության առաջնորդները, ներառյալ Աֆղանստանը, դատապարտեցին ահաբեկչությունները։ Իրաքը երևելի բացառությունն էր, որը պաշտոնապես հայտարարեց, որ «ամերիկյան կովբոյները ճաշակում են մարդկության հանդեպ հանցագործությունների պտուղները»[81]։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից մոտավորապես մեկ ամիս անց ԱՄՆհավաքագրեց և գլխավորեց միջազգային ուժերի կոալիցիա, որի նպատակն էր Աֆղանստանում թալիբների վարչակարգի տապալումը, որի տարածքում տեղակայված էր «Ալ-Քաիդան»[82]։ Պակիստանյան իշխանությունները որոշում ընդունեցին օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ին և թալիբանի դեմ նրա պայքարին՝ կոալիցիային տրամադրելով իրենց ռազմական ավիաբազաները։ Բացի այդ Պակիստանում ձերբակալվեց «Ալ-Քաիդայի» ենթադրյալ մոտավորապես 600 անդամ, որոնք հետագայում հանձնվեցին ԱՄՆ-ին[83]։

Բազմաթիվ երկրներ, ինչպիսիք էին Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ավստրալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ինդոնեզիան, Չինաստանը, Կանադան, Ռուսաստանը, Պակիստանը, Հորդանանը, Մավրիկիոսը, Ուգանդան և Զիմբաբվեն, աշխարհում պարտիզանական շարժման դեմ պայքարի շրջանակներում օրենսդրություններում քննարկման դրեցին «հակաահաբեկչական» փոփոխությունները[84] և արգելափակեցին բանկային հաշիվներն[85] այն ընկերությունների և առանձին անձանց, որոնք կասկածվում էին «Ալ-Քաիդայի» հետ համագործակցության մեջ։

Մի շարք երկրների, ինչպիսիք են Իտալիան, Մալայզիան, Ինդոնեզիան և Ֆիլիպինները, իրավապահ մարմիններն ու հետախուզական ծառայություններն աշխարհում պարտիզանական շարժման դեմ պայքարի շրջանակներում ձերբակալեցին ահաբեկչական գործողություններում կասկածվող մի շարք մարդկանց[86][87]։ ԱՄՆ-ում այդ գործողությունները քննադատեցին, այդ թվում «Իրավունքների օրինագծի պաշտպանության կոմիտեի» կողմից, որը պնդում էր, որ կառավարության կողմից հետախուզման շատ ավանդական սահմանափակումներ «կազմաքանդվել են» «Հայրենասիրական ակտի» ընդունումով[88]. պնդումներ կային, որ տուժել է ամերիկացիների քաղաքացիական ազատության պաշտպանությունը[89][90]։

  1. Սեպտեմբերի 11-ի հարձակումները ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից բնորոշվել են որպես «սարսափեցնող ահաբեկչական գործողություններ»[5]
  2. FEMA-ի հաշվետվությունում հաղորդվում է, որ, ըստ սեյսմիկ կայանի, բախումը տեղի է ունեցել 8:46:30-ին: National Transportation Safety Board հաշվետվությունում հաղորդվում է, որ բախումը տեղի է ունեցել մոտավորապես 8:46:40-ին: 9/11 հանձնաժողովի հաշվետվությունում օգտագործվում են NTSB տվյալները[13][14][15][16]։
  3. Delta Air Lines-ի (Բոինգ 767) 1989 չվերթ. այս հաղորդագրությունը ևս սուտ էր[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 9/11 Commission We Have Some Planes // Final Report of the National Commission on Terrorist Attacks Upon the United States — 2004.
  2. Winnipegger heads to NY for 9/11 memorial
  3. https://www.reuters.com/article/us-usa-sept-11-saudi-ksmohammed/accused-9-11-mastermind-open-to-role-in-victims-lawsuit-if-not-executed-idUSKCN1UO27M
  4. «Теракт в США 11 сентября 2001 года и его расследование». РИА Новости. 11.09.2013.
  5. «Security Council Condemns, 'In Strongest Terms' Terrorist Attacks on the United States». United Nations. 2001 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Шитов, А. 10 "безбашенных" лет // Российская газета. — 09.09.2011.
  7. «Bin Laden claims responsibility for 9/11». CBC News. 2004 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  8. National Construction Safety Team (2005 թ․ սեպտեմբեր). «Executive Summary». Final Report on the Collapse of the World Trade Center Towers (PDF). NIST.
  9. «Black Box Recordings». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 30-ին.
  10. Ершов, Ю. (11.09.2006). «Как это было». Российская газета.
  11. «Technical Characteristics Boeing 767-200ER». 767 Family. Boeing. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 7 сентября 2006-ին.
  12. «N-Number Inquiry Results, N334AA». Federal Aviation Administration. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 7 сентября 2006-ին.
  13. Therese McAllister et al. Chapter 1. Introduction // World Trade Center Building Performance Study: Data Collection, Preliminary Observations, and Recommendations (FEMA 403). — Federal Emergency Management Agency, September 2002. — P. 1—10.
  14. NIST NCSTAR 1: Federal Building and Fire Safety Investigation of the World Trade Center Disaster: Final Report of the National Construction Safety Team on the Collapses of the World Trade Center Tower(անգլ.). — NIST, September 2005. — P. 19.
  15. Jim Ritter (2002 թ․ փետրվարի 19). «Flight Path Study - American Airlines Flight 11» (PDF) (անգլերեն). National Transportation Safety Board. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  16. «9-11 Commission Report. WE HAVE SOME PLANES» (անգլերեն). National Commission on Terrorist Attacks Upon the United States. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  17. «Final Report on the Collapse of the World Trade Center Towers» (PDF). NIST. сентябрь 2005. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. {{cite web}}: |chapter= ignored (օգնություն)
  18. «N-Number Inquiry Results, N612UA». Federal Aviation Administration. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 7 сентября 2006-ին.
  19. «Final Report on the Collapse of the World Trade Center Towers» (PDF). NIST. сентябрь 2005. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. {{cite web}}: |chapter= ignored (օգնություն)
  20. «N-Number Inquiry Results, N591UA». Federal Aviation Administration. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 7 сентября 2006-ին.
  21. Саенко, Л. (11.09.2013). «Самые известные фото 9/11: перевёрнутая судьба и свидетельство истории». РИА Новости.
  22. McKinnon, Jim. «The phone line from Flight 93 was still open when a GTE operator heard Todd Beamer say: «Are you guys ready? Let's roll»». Pittsburgh Post-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite news}}: Text "date-September 16, 2001" ignored (օգնություն)
  23. «Relatives wait for news as rescuers dig». CNN. 2001 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  24. «We have some Planes». National Commission on Terrorist Attacks upon the United States. U.S. Congress. 2004 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 10-ին.
  25. Ahlers, Mike M. (2004 թ․ հունվարի 27). «9/11 panel: Hijackers may have had utility knives». CBS News. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
  26. «National Commission Upon Terrorist Attacks in the United States». 2004 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
  27. Watson, Jeremy (2002 թ․ սեպտեմբերի 8). «Bin Laden Aides Reveal Role in US Attacks». Scotland on Sunday.
  28. «Al-Jazeera offers accounts of 9/11 planning». CNN. 2002 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  29. «Profiles of 9/11 — About 9/11». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 12-ին.
  30. «Chronology — Transport Canada responds to September 11 attacks». Transport Canada. 2006 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 15-ին.
  31. «(Between 9:50-10:40 a.m.) September 11, 2001: Numerous False Reports of Terrorist Acts in Washington». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
  32. O'Mara, Michael (2006 թ․ սեպտեմբերի 11). «9/11: 'Fifth Plane' terror alert at Cleveland Hopkins Airport». WKYC News. Վերցված է 2007 թ․ փետրվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  33. Stine, Randy J. «Terrorism Attacks Cue EAS Debate» Արխիվացված 2001-10-24 Wayback Machine RWonline, Radio World Newspaper. 26 Sep. 2001. IMAS Publishing (USA) Inc. 7 Apr. 2007.
  34. 34,0 34,1 «Wartime». National Commission on Terrorists Attacks upon the United States. U.S. Congress. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին.
  35. ««Shadow Government» News To Congress». CBS News. 2002 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին.
  36. «Accused 9/11 plotter Khalid Sheikh Mohammed faces New York trial». CNN. 2009 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  37. «Alleged 9/11 Plotters Face Trial Blocks From WTC Site». WIBW. 2009 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  38. «American Airlines Flight 11». CNN. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
  39. «United Airlines Flight 175». CNN. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
  40. «Pentagon». CNN. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
  41. «American Airlines Flight 77». CNN. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
  42. Roddy, Dennis B. (2001 թ․ հոկտեմբեր). «Flight 93: Forty lives, one destiny». Pittsburgh Post-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
  43. «First video of Pentagon 9/11 attack released». CNN. 2006 թ․ մայիսի 16. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 10-ին.
  44. Андрей Белов (13.09.02). «Российская частица американской трагедии». www.russkie.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  45. «Heroism and Honor». National Commission on Terrorist Attacks upon the United States. U.S. Congress. 2004 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  46. Cauchon, Dennis and Martha Moore (2002 թ․ սեպտեմբերի 2). «Desperation forced a horrific decision». USATODAY. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 9-ին.
  47. «Poor Info Hindered 9/11 Rescue». CBS News. 2004 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 11-ին.
  48. Denise Grady; Andrew C. Revkin (2002 թ․ սեպտեմբերի 10). «Threats and responses: rescuer's health; Lung Ailments May Force 500 Firefighters Off Job». The New York Times. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  49. «Post-9/11 report recommends police, fire response changes». USA Today. Associated Press. 2002 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  50. «Police back on day-to-day beat after 9/11 nightmare». CNN. 2002 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  51. Joshi, Pradnya (2005 թ․ սեպտեմբերի 8). «Port Authority workers to be honored». Newsday. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  52. «2001 Notices of Line of Duty Death». National EMS Memorial Service. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  53. «Ground Zero Forensic Work Ends». CBS News. Feb. 23, 2005. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  54. Beveridge, Andrew. «9/11/01-02: A Demographic Portrait Of The Victims In 10048». Gotham Gazette. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  55. World Trade Center debris searched for human remains
  56. «World Trade Center Building Performance Study». FEMA. 2002 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
  57. «World Trade Center Building Performance Study - Bankers Trust Building» (PDF). FEMA. 2002 թ․ մայիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
  58. «The Deutsche Bank Building at 130 Liberty Street». Lower Manhattan Construction Command Center. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
  59. «Lower Manhattan - Fiterman Hall». LowerManhattan.info. 2007-7. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.
  60. «World Trade Center Building Performance Study - Peripheral Buildings» (PDF). FEMA. 2002 թ․ մայիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.
  61. «В Русском музее открылась выставка испанского сюрреалиста Хуана Миро». utro.ru. 3 июня 2004. Վերցված է 29 января 2013-ին.
  62. «Теракты 11 сентября лишили Америку важных архивов». Голос Америки. 2 августа 2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 29 января 2013-ին.
  63. Hind, John (2011 թ․ սեպտեմբերի 5). «A Life Made Out of Wood, Metal and Determination». The New York Times.
  64. Scott, Andrea (2007 թ․ մայիսի 7). «21 awful truths about 9/11». The Telegraph.
  65. «The World Trade Center Survivor -- Fritz Koenig's "The Sphere"». Daytonian in Manhattan. 2010 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 29 января 2013-ին.
  66. Urschel, Donna (11-2002). «Lives and Treasures Taken (November 2002) - Library of Congress Information Bulletin». www.loc.gov. The Library of Congress. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  67. American Society of Civil Engineers (ASCE) (2003 թ․ հունվար). «The Pentagon Building Performance Report» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  68. «Новая жизнь. Истории спасения 9/11». Lenta.ru (ռուսերեն). 11.09.2011.
  69. McKie, Robin (2005 թ․ հոկտեմբերի 30). «Warning over skyscrapers' deadly faults». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 19-ին.
  70. «NBC News (9:00 - 10:00 a.m.)». NBC / Internet Archive. 2001 թ․ սեպտեմբերի 11.
  71. «FBI Announces List of 19 Hijackers». Federal Bureau of Investigation. 2001 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
  72. Clarke, Richard A. Against All Enemies: Inside America’s War on Terrorism (New York: Simon & Schuster, 2004), pp13-14
  73. Dorman, Michael (2006 թ․ ապրիլի 17). «Unraveling 9-11 was in the bags». Newsday (New York).
  74. Tagliabue, John, and Raymond Bonner (2001 թ․ սեպտեմբերի 29). «A NATION CHALLENGED: GERMAN INTELLIGENCE; German Data Led U.S. to Search For More Suicide Hijacker Teams». The New York Times.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  75. Blackhurst, Chris, and Paul Lashmar (2001 թ․ սեպտեմբերի 30). «Piece by Piece, The Jigsaw of Terror Revealed». Independent on Sunday (London). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  76. McDermott, Terry (2005). Perfect Soldiers: The 9/11 Hijackers, Who They Were, Why They Did It. HarperCollins.
  77. Clayton, Mark (2003 թ․ հոկտեմբերի 30). «Reading into the mind of a terrorist». Christian Science Monitor. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
  78. «International Reaction». September11News.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին.
  79. «Mixed response from Arab World». BBC News. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  80. «9/11: Five Years Later. World View of Attacks Varied. In the Far East». Jehangir S. Pocha. San Francisco Chronicle. 2006 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 4-ին.
  81. «Attacks draw mixed response in Mideast». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 30-ին.
  82. «Remarks by the President to the United Nations General Assembly». USUN Press Release #162. United Nations. 2001 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին.
  83. Khan, Aamer Ahmed (2005 թ․ մայիսի 4). «Pakistan and the 'key al-Qaeda' man». BBC. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին.
  84. Hamilton, Stuart (August 18-24, 2002). «September 11, the Internet, and the effects on information provision in Libraries» (pdf). 68th IFLA Council and Conference. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին.
  85. «G8 counter-terrorism cooperation since September 11 backgrounder». Sommet du G8 d’Evian. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 14-ին.
  86. Walsh, Courtney C (2002 թ․ մարտի 7). «Italian police explore Al Qaeda links in cyanide plot». Christian Science Monitor. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին.
  87. «SE Asia unites to smash militant cells». CNN. 2002 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին.
  88. Talanian, Nancy (2002). «A Guide to Provisions of the USA Patriot Act and Federal Executive Orders that threaten civil liberties» (pdf). Bill of Rights Defense Committee. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  89. «Reform the Patriot Act — Do not Expand It!». American Civil Liberties Union. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 14-ին.
  90. «Liberty — Protecting Civil Liberties Promoting Human Rights: Terrorism». Liberty. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ» հոդվածին։