Jump to content

Սավաո Կատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավաո Կատո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ճապ.՝ 加藤澤男
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ և պրոֆեսոր
Երկիր՝ Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 11, 1946(1946-10-11)[1] (78 տարեկան)
Ծննդավայր՝Նիիգաթա, Ճապոնիա
Հասակ՝1,63 մետր
Քաշ՝59 կիլոգրամ[2]

Սավաո Կատո (ճապ.՝ 加藤 澤男, հոկտեմբերի 11, 1946(1946-10-11)[1], Նիիգաթա, Ճապոնիա), ճապոնացի մարմնամարզիկ,օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն[3], աշխարհի կրկնակի չեմպիոն։ Ամենաշատ տիտղոսներ նվաճած տղամարդ մարմնամարզիկն է, ինչպես նաև՝ օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած ասիացի մարզիկը։

Մարզական կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղերում իր նորամուտը Սավաո Կատոն նշել է 1968 թվականին՝ մասնակցելով Մեխիկոյի օլիմպիադային, որտեղ նվաճել է 3 ոսկե մեդալ՝ Ճապոնիայի հավաքականի կազմում թիմային առաջնությունում, բացարձակ առաջնությունում և ազատ վարժություններում։ Բացի այդ, երրորդ տեղն է գրավել օղակների վարժությունում։

Չորս տարի անց՝ Մյունխենի օլիմպիական խաղերում Կատոն կրկին նվաճել է 3 ոսկե մեդալ՝ թիմային ու բացարձակ առաջնություններում և զուգափայտերի վրա վարժությունում։ Դրան գումարվել են արծաթե մեդալները նժույգի և պտտաձողի վրա վարժություններում։

1976 թվականին Մոնրեալի օլիմպիական խաղերում 29-ամյա Կատոն երրորդ անգամ անընդմեջ ոսկի է նվաճել թիմային առաջնությունում՝ որպես ճապոնական հրաշալի թիմի անդամ (ճապոնացիները 5 անգամ անընդմեջ հաղթել են տղամարդկանց օլիմպիական թիմային առաջնությունում), և երկրորդ անգամ անընդմեջ հաղթել է անհավասար ձողերի վրա վարժությունում։ Անհատական առաջնությունում Կատոն այս անգամ չի կարողացել հաղթանակ տոնել. դա կլիներ նրա հաղթարշավը իր երրորդ օլիմպիադայում անընդմեջ, սակայն նա պարտվել է խորհրդային անվանի մարմնամարզիկ Նիկոլայ Անդրիանովին։

1970 և 1974 թվականներին Կատոն աշխարհի չեմպիոն է դարձել թիմային առաջնությունում։

2001 թվականին ներառվել է սպորտային մարմնամարզության միջազգային փառքի սրահում[4]։

Ներկայումս նա Ցուկուբայի համալսարանի պրոֆեսոր է[5]։

Սավաոյի ավագ եղբայրը՝ Տակեշի Կատոն (1942-1982) նույնպես մարմնամարզիկ էր և 1968 թվականին մասնակցել է Մեխիկոյի Օլիմպիական խաղերին, որտեղ ոսկե մեդալ է նվաճել թիմային առաջնությունում, ինչպես նաև բրոնզ՝ ազատ վարժություններում (օլիմպիական խաղերում մարմնամարզության պատմության մեջ հազվադեպ է պատահել, երբ պատվո հարթակին միաժամանակ կանգնել են 2 հարազատ եղբայր)։

2021 թվականի մայիսի 14-ին անվանի մարզիկի պատվին 43212 Katosawao է կոչվել դեռևս 2000 թվականին հայտնաբերված, 43212 համարանիշը կրող աստերոիդը[6][6]։

  • Բազմակի օլիմպիական չեմպիոնների ցանկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Olympedia — 2006.
  3. cite Sports-Reference |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/ka/sawao-kato-1.html |title=Sawao Kato |archive-url=https://web.archive.org/web/20200417041106/https://www.sports-reference.com/olympics/athletes/ka/sawao-kato-1.html |archive-date=2020-04-17
  4. «SAWAO KATO». International Gymnastics Hall of Fame. Վերցված է 2007 թ․ մայիսի 12-ին.
  5. The Statue of Dr. Jigoro Kano Unveiled Արխիվացված 2015-07-12 Wayback Machine. University of Tsukuba. December 1, 2010
  6. 6,0 6,1 «WGSBN Bulletin Archive». Working Group Small Body Nomenclature. 2021 թ․ մայիսի 14. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին. (Bulletin #1)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավաո Կատո» հոդվածին։