Ջաբրայիլի գավառ
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Ելիզավետպոլի նահանգ | ||
Ներառում է | 30 համայնք | ||
Վարչկենտրոն | Ջաբրայիլ (Մեխակավան), 1905 թվականից՝ Կարյագինո (Վարանդա) | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 72 719 | ||
Ազգային կազմ | հայեր (24 %), կովկասյան թաթարներ, թուրքեր և քրդեր (74 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 3,327 | ||
Հիմնադրված է | 1873 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Դիզակ (Հադրութի շրջան) Հարավային Ուտիք (Բեյլական և Ֆիզուլի) | ||
Ջաբրայիլի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1873 թվականին Շուշիի գավառի բաժանմամբ՝ ընդգրկվելով նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ջաբրայիլ (Մեխակավան) բնակավայրն էր, իսկ 1905 թվականից՝ Կարյագինոն (Ֆիզուլի/Վարանդա)։
Ջաբրայիլի գավառը հյուսիսից սահմանակցում էր Շուշիի, արևելքից՝ Զանգեզուրի գավառներին։ Հարավից անցնում էր Արաքս գետը, և գավառը սահմանակցում էր Ղաջարական Պարսկաստանին։
Ներառել է հիմնականում ներկայիս Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի Բեյլականի և Ֆիզուլիի շրջանները։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ջաբրայիլ» անվանումը համեմատական նոր է, հայտնի է դարձել Ղաջարիների կառավարման օրոք։ Ի տարբերություն Արցախի մյուս տեղանունների՝ այն չէր կոչվում ո՛չ թյուրքալեզու ցեղերի, ո՛չ նրանց առաջնորդների անունով։ Անունը վերցված է Ղուրանից՝ Գաբրիել հրեշտակապետի արաբերեն տարբերակով։ Պարսկական տիրապետության տարիներին գտնվում էր Դիզակի մելիքության կազմում։ Արաքս գետի՝ հարթավայրային հատվածը հայտնի էր որպես «Գեհենի տափաստան»[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը կազմվել է 1873 թվականին՝ անջատվելով Շուշիի գավառից (1840-1918)։ Նախկինում, այն մտել է Պարսկաստանի Ղարաբաղի խանության (1747-1806), ապա Ղարաբաղի (Շուշիի) գավառի մեջ։ Այդպիսով, Արցախը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 20 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի։
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Ղարաբաղի (Շուշիի) գավառը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Վերջինիս կազմում ընդգրկվում է Ղարաբաղը՝ Զանգեզուրի հետ միասին։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Կասպիական մարզում ձևավորվում են Շամախու (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։ 1859-1860 թվականներին դրանց տեղում ձևավորվում են երկու նոր միավոր՝ Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, իսկ Զանգեզուր-Ղարաբաղը՝ Բաքվի նահանգից։ 1869 թվականին Շուշիի գավառից անջատվում է Ջևանշիրի գավառը, իսկ 1873 թվականին՝ Ջաբրայիլը։
1918-1920 թվականներին Ջաբրայիլի գավառը համարվել է վիճելի տարածք Հայաստանի առաջին հանրապետության և Մուսավաթական Ադրբեջանի մեջ, իսկ 1921 թվականի հուլիսին այն ամբողջությամբ մտել է Խորհրդային Ադրբեջանի կազմ, մի հատվածով՝ ԼՂԻՄ կազմում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 66,360 մարդ էր, որի ավելի քան 24 տոկոսը հայեր էին (15,746 մարդ), իսկ 74 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (49,189 մարդ)[3]։ Նրանք բնակվում էին հիմնականում դաշտավայրային հատվածում։ Ջաբրայիլ քաղաքի բնակչությունը 1897 թվականին 520 մարդ էր, որոնցից 228 հայ, 186 կովկասյան թաթար, 76 ռուս, 18 ուկրաինացի և այլք[4]։
1921 թվականից Ջաբրայիլի գավառից անջատվում և Ադրբեջանին են կցվում ժամանակակից Բեյլականի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանները իսկ մի մասը մտնում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հադրութի շրջանի մեջ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին գավառը բաժանված էր 30 գյուղական համայնքների միջև[5]՝
- Աբդուլռահմանբեկլուի
- Ալիխանլըի
- Ահմեդլուի
- Աղալուի
- Աղջաքենդի (Խանձաձոր)
- Առաքելի
- Բանաձորի
- Բեղմանլուի
- Դաշքեսանի
- Էդիլուի (Ուխտաձոր)
- Թաղասեռի
- Խանլուի
- Խոջիկի
- Կովիցլուի
- Հորադիզի (Խոռատունիք)
- Հադրութի
- Կարյագինոյի (Վարանդա)
- Ղարախանբեյլուի
- Ղարաքելլու
- Ղարղաբազարի
- Մարալիանի
- Մահմուդլուի
- Մաֆրուզալուի
- Շախսևանի
- Ջաբրայիլի
- Սուլթանլուի
- Սուլեյմանլուի
- Քարիմբեկլուի
- Քույջակի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Джебраильский уезд
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 820 — 992 էջ։
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.
- ↑ Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Елисаветпольская губерния
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։
|