Երևանի նահանգ
| |||
Երկիր | {{Դրոշավորում/ Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն։
| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ = }} | ||
Կարգավիճակ | Ռուսաստանի կայսրության նահանգ | ||
Մտնում է | Կովկասի փոխարքայություն, Կովկասի փոխարքայություն և Կովկասի փոխարքայություն | ||
Ներառում է | Ալեքսանդրապոլի, Երևանի, Էջմիածնի, Նախիջևանի, Նոր Բայազետի, Շարուր-Դարալագյազի, Սուրմալուի գավառներ | ||
Վարչկենտրոն | Էրիվան | ||
Խոշորագույն քաղաք | Ալեքսանդրապոլ | ||
Հիմնական լեզու | Ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 829․500 | ||
Ազգային կազմ | Հայեր, կովկասյան թաթարներ, ռուսներ, թուրքեր, քրդեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Իսլամ | ||
Տարածք | 23 226,4 square verst | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Միջին բարձրություն | 5,165 մ 2,000 մ | ||
Հիմնադրված է | 1849-1918 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Այրարատ, Սյունիք | ||
Փոխարինեց | Հայկական մարզ և Ռուսական կայսրություն | ||
Երևանի նահանգ (ռուս.՝ Эриванская губерния), 1849-1918 թվականներին վարչական միավոր Ռուսական կայսրության կազմում[1]։ Կազմավորվել է Նիկոլայ I-ի կայսերական հրահանգով՝ Վրացա-Իմերեթական նահանգը լուծարելուց երեք տարի անց՝ 1849 թվականին։ Նրա մեջ մտնում էր Հայկական մարզի տարածքը և Շիրակի գավառը՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով[2]։
Տարածքը շուրջ 26,433 կմ2 էր[3]՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Այժմ նահանգի տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում Արարատ լեռը, որը պատկանում է Թուրքիային, և Նախիջևանը, որն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին[1]։
1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգի, Կարսի մարզի և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի տարածքում ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը՝ Երևան մայրաքաղաքով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ I կայսեր հրամանագրով 1840 թվականի ապրիլի 10-ին Անդրկովկասը բաժանվեց երկու վարչատարածքային միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգի՝ Թիֆլիս, և Կասպիական մարզի՝ Շամախի կենտրոնով[1]։ Բաժանումն անցկացնելիս հաշվի չէին առնվել Անդրկովկասի ժողովուրդների կրոնական և ազգային պատկանելությունները, և դա հանգեցրել էր տեղաբնիկ ժողովուրդների դժգոհությանը։ 1846 թվականին այս երկու միավորը լուծարվեցին[1]։ Վրացա-Իմերեթական նահանգի փոխարեն առաջացան Թիֆլիսի և Քութայիսի նահանգները։ 1849 թվականին կայսերական հատուկ հրամանագրով առանձնացվեց Թիֆլիսի նահանգից առանձնացվեց Երևանի նահանգը, որին ժամանակավորապես կցվել էր նաև Մեղրու շրջանը[Ն 1]։ 1872 թվականին Երևանի նահանգը կազմված էր 7 վարչական շրջանից՝ Ալեքսանդրապոլի (Շիրակ), Երևանի (Արարատ), Նոր Բայազետի (Գեղարքունիք), Շարուր-Դարալագյազի (Վայոց ձոր), Էջմիածնի (Արմավիր), Նախիջևանի և Սուրմալուի։ Երևանի նահանգի մեջ էին մտնում 5 քաղաք և 1 000-ից ավելի գյուղ ու ավան, գործում էին բազմաթիվ դպրոցներ ու վարժարաններ, եկեղեցիներ ու վանական համալիրներ։
Աշխարհագրական առումով Երևանի նահանգը գտնվում էր Անդրկովկասի, այժմ՝ Հարավային Կովկասի կենտրոնական մասում՝ 41°7' և 38°52' հս.լ. և 60°56' և 63°54' արլ.ե.։ Հյուսիսում սահմանակցում էր Թիֆլիսի, արևելքում՝ Ելիզավետպոլի նահանգների, իսկ արևմուտքում՝ Օսմանյան կայսրության, 1878 թվականից սկսած՝ Կարսի մարզի հետ։ Հարավում Ղաջարական Պարսկաստանի սահմանն էր, որը եզերվում էր Արաքս գետով[1]։ Նահանգի կենտրոնում գտնվում էին Արարատ լեռը և ամբողջ Արարատյան դաշտը։ Երևանից բացի՝ կարևոր քաղաքներ էին Ալեքսանդրապոլը, Նախիջևանը, Նոր Բայազետը և Էջմիածինը։ Սկզբնական շրջանում քաղաքները ունեին փոքրաքանակ բնակչություն։ 1880-90-ական թվականներից սկսած՝ կապված Ռուսական կայսրության ընդհանուր զարգացման հետ, քաղաքները մեծանում են, կապ է հաստատվում մյուս նահանգային կենտրոնների՝ Թիֆլիսի, Քութայիսի, Ելիզավետպոլի ու Բաքվի հետ։
19-րդ դարի վերջից կառուցվում է անդրկովկասյան երկաթուղին. Թիֆլիսից երկաթգիծը 1897 թվականին հասնում է Ալեքսանդրապոլ, որը դառնում է երկաթուղային կենտրոն. 1899 թվականից արդեն գործարկվում էին Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականից Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղիները։ 1906 թվականին գործարկվում է Երևան-Ջուղա երկաթուղին[4]։ Երևանը կապ է հաստատում Իրանի հետ։ Բարեկարգվում են նահանգային և պետական նշանակության խճուղիները։ Քաղաքների միջև աշխուժանում է առևտուրը, կրկին զարգանում են արհեստները, սկիզբ է առնում արդյունաբերությունը։ Գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը[5]։ Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ[4]։ Ավելի ուշ Անդրկովկասյան երկաթուղին միացվում է ռուսական երկաթուղային ցանցին, և Երևանը կապ է հաստատում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի, իսկ սևծովյան նավահանգիստ Բաթումի միջոցով՝ Միջերկրական ծովի ավազանի երկրների հետ։
Արևելյան Հայաստանի քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես նահանգային կենտրոն՝ Երևանը բռնում է զարգացման նոր ուղի[6]։ Թեև Ռուսական կայսրությունը զարգացման մակարդակով զիջում էր արևմտաեվրոպական պետություններին (Անգլիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա), սակայն Օսմանյան կայսրության ու շահական Իրանի համեմատ առաջընթաց երկիր էր։ Հայ աշխարհիկ և հոգևոր վերնախավը ռուսական իշխանությունների հետ սկսում է կառուցապատել Հին Երևանը։ 1832 թվականին բացվել է Երևանի գավառական դպրոցը։ Նույն թվականին հիմնադրվում է գրադարան, որը հետագայում հարստացվում է և դառնում Հայաստանի ամենախոշոր և հայտնի գրադարանը (Հայաստանի ազգային գրադարան)։ 5 տարի անց՝ 1837 թվականին, Երևանում բացվում է հոգևոր թեմական դպրոցը։ 1850 թվականին հիմնադրվում է իգական ուսումնարանը։ 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը։ 1860 թվականին Նորքում բացվում է ծխական դպրոց։ 1863 թվականին բացվել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցը, մինչև դարավերջ՝ նաև զուգահեռ և ուղղահայաց այլ փողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են տրանսպորտային ուղիների փոքրիշատե կանոնավոր ցանց։ 1866 թվականին բացվում է Երևանի Գայանյան օրիորդաց ուսումնարանը։
1879 թվականին ցարական հրովարտակով Երևանում հիմնվում է նոր՝ քաղաքագլխի պաշտոնը։ Առաջին քաղաքագլուխ է նշանակվում Հովհաննես Ղորղանյանը։ Նրա և երևանյան վերնախավի ջանքերով, ռուսական պետության հովանու ներքո 1881 թվականին բացվում է Երևանի ուսուցչական սեմինարիան (այժմ՝ ԵՊՀ մասնաշենք)։ Նույն թվականին գործարկվում է Երևանի գարեջրի գործարանը, 1887 թվականին ՝ Թաիրյանի օղու, սպիրտի և գինու, 1892 թվականին ՝ հանքային ջրերի և օշարակի, 1893 թվականին ՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, իսկ 1894 թվականին ՝ Սարաջևի գինու-կոնյակի գործարանները[4]։ 1890 թվականին Թաիրյանի գործարանը գնել է ռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով, տասնապատկվել է կոնյակի արտադրությունը։ 1907 թվականին Երևանը մասամբ էլեկտրաֆիկացվել է, 1913 թվականին՝ հեռախոսաֆիկացվել։ 1912 թվականին ջրմուղով խմելու ջուր է բերվել Քառասուն աղբյուրներից[6]։ Քաղաքում գործում էր էլեկտրական տրամվայ, ձիակառք։ Բացվել էին նոր խանութներ, հյուրանոցներ։ 1913 թվականին Երևան է մտել առաջին ավտոմեքենան։ 1913 թվականին Երևանում գործել են 4 բուժարան, 3 դեղատուն, ակնաբուժարան, հոգեբուժարան, դպրոցներ և վարժարաններ, գործարաններ ու կոմբինատներ[4]։
19-րդ դարի վերջին Երևանը շարունակում էր մնալ արևելյան քաղաք՝ իր նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանր քարերով կառուցված տնակներով, շուկաներով ու բաղնիքներով, եկեղեցիներով ու մզկիթներով։ Փողոցների լայնությունը չէր գերազանցում 3-4 մետրը[6]։ Երկու կողմերով անցնում էին առուներ։ Երևանն ուներ մի շարք հայտնի քաղաքմասեր՝ բուն քաղաքը՝ Շահարը (պարս.՝ شهر՝ քաղաք), շուկան՝ Ղանթարը (պարսկերեն՝ կշեռք), Կոնդը կամ Ծիրանի թաղը, Ձորագյուղը, Նորքը, Շեն թաղը, Բուլվարը, Բերդը և այլն[6]։ Տնտեսական զարգացման շնորհիվ 30 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը եռապատկվեց՝ 1913 թվականին անցնելով 35, 000-ը[4]։ Հայկական թաղամասերին զուգահեռ կային նաև այլ ազգերով, հիմնականում՝ կովկասյան թաթարներով բնակեցված թաղամասեր։ Երևանում մեծ թիվ կազմող ազգային փոքրամասնությունները ունեին իրենց դպրոցները, աշխարհիկ ու հոգևոր կենտրոնները։ Մուսուլմանական զանազան մզկիթներից զատ՝ Երևանում կառուցվել էին մի քանի նոր հայկական եկեղեցիներ, որոնցից էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (այժմ՝ քանդված, տեղում Չարենցի անվան դպրոցն է)։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կառուցվում են ռուսական եկեղեցիներ սուրբ Նիկոլայը և սուրբ Աստվածածինը։
Ռուսական կայսրությանը ենթակա Արևելյան Հայաստանի մյուս խոշոր քաղաքներն էին Շուշին՝ 42 000 (Ելիզավետպոլի նահանգ), Ալեքսանդրապոլը՝ 36 000 (Երևանի նահանգ), Կարսը՝ 21 000 (Կարսի մարզ)։ Դրանք ձևավորվել էին համանուն բերդերի շուրջ։ Ալեքսանդրապոլի բերդը կառուցվել էր հինավուրց հայկական Կումայրի (Գյումրի) բնակավայրում, որի բնակչությունը 19-րդ դարի սկզբին 600 մարդ էր։ Կարսեցիների ու կարինցիների ներգաղթից հետո Ալեքսանդրապոլը 1830 թվականին դառնում է 5 000 բնակչությամբ քաղաք։ Շուշիի բնակչությունը բացառապես հայկական էր, մուսուլմանները բնակվում էին քաղաքից հեռու գտնվող արվարձանի թաղամասերում։ Կարսը, ինչպես հայտնի է, հայկական հռչակավոր բերդաքաղաք էր դեռ Բագրատունիների ժամանակներից։ Կարսի բերդը համարվում էր Արևմտյան Հայաստանի ամենաամուր բերդը՝ Էրզրումից հետո։ Որպես քաղաքներ ու ավաններ սկսեցին զարգանալ Էջմիածինն Արարատյան դաշտում, Նոր Բայազետը (Գավառ)՝ Սևանի ավազանում, Գորիսը՝ Զանգեզուրում, Դիլիջանը՝ Տավուշում, Ախալքալաքը՝ Ջավախքում և այլն։ Հայ-թաթարական խառը բնակչությամբ զարգանում էր խոշոր քաղաք Ելիզավետպոլը՝ նախկին Գանձակը, համանուն նահանգի կենտրոնը։ Քաղաքների բնակչությունը հիմնականում հայեր էին, որոշակի թիվ էին կազմում նաև ռուսները, հույները, վրացիները և ասորիները։ Մուսուլմաններին, որպես անբարեհույսներ, անգամ չէին զորակոչում, և փոխարենը պարտավոր էին վճարել զինվորական հարկ։
1897 թվականի մարդահամար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին անցկացված մարդահամարի տվյալներով 1897 թվականին Ռուսական կայսրության տարածքում բնակվում էր շուրջ 1 200 000 հայ, որոնցից 1 100 000-ը՝ Անդրկովկասում[1]։ Հայերը կազմում էին Անդրկովկասի ընդհանուր բնակչության ավելի քան մեկ քառորդը։ Եվս 100 000 հայ բնակվում էր Հյուսիսային Կովկասում՝ Արմավիր, Նոր Նախիջևան, Սոչի և այլ քաղաքներում, Ղրիմում, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում՝ Լվովում, Կիևում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և այլուր[7]։
Երևանի նահանգում ապրում էր 829 556 բնակիչ, որից 92 323-ը քաղաքաբնակ էին։ Խոշորագույն քաղաքներն էին Ալեքսանդրապոլը (30 616) և Երևանը (29 006)։ Քաղաքների հիմնական բնակչությունը քրիստոնյաներն էին, ովքեր զբաղվում էին արհեստներով ու առևտրով, մինչդեռ իսլամադավան թուրքերն ու քրդերը ապրում էին լեռնային շրջաններում և զբաղվում կիսաքոչվոր անասնապահությամբ։ Հայերը կազմում էին բնակչության 53 տոկոսը՝ 441 000 բնակիչ, կովկասյան թաթարները՝ 38 տոկոսը՝ 313 000 բնակիչ, քրդերը և եզդիները՝ 6 տոկոսը՝ 50 000 բնակիչ, ռուսները՝ 2 տոկոսը՝ 20 000 բնակիչ։ Երևանի նահանգում որոշակի թիվ էին կազմում ասորիները, հույները, վրացիները և ուկրաինցիները։ Ալեքսանդրապոլի գավառում հայերը կազմում էին բացարձակ մեծամասնություն՝ 86 տոկոս։ Մինչդեռ Սուրմալուի գավառում վիճակն այլ էր՝ մուսուլմանները՝ թուրքերը, թաթարները և քրդերը, կազմում էին շուրջ 70 տոկոս։
1894-96 թվականների արևմտահայերի կոտորածների և անընդհատ հայրենադարձության արդյունքում հետզհետե հայերի տոկոսը բարձրանում էր, իսկ մուսուլմանները աստիճանաբար լքում էին երկիրը։ 1913 թվականին Երևանի նահանգում հաշվվում էր մոտ 1 000 000 մարդ։ Արևելյան Հայաստանում դեմոգրաֆիական պատկերը հօգուտ հայերի կտրուկ փոխվեց հատկապես Առաջին աշխարհամարտից և Հայոց Մեծ Եղեռնից հետո[Ն 2]։
գավառներ | հայեր | թաթարներ | քրդեր | ռուսներ | ասորիներ |
---|---|---|---|---|---|
Նահանգը ամբողջությամբ | 53, 2 % | 37, 8 % | 6, 0 % | 1, 6 % | … |
Ալեքսանդրապոլի գավառ | 85, 5 % | 4, 7 % | 3, 0 % | 3, 4 % | … |
Երևանի գավառ | 38, 5 % | 51, 4 % | 5, 4 % | 2, 0 % | 1, 5 % |
Էջմիածնի գավառ | 62, 4 % | 29, 0 % | 7, 8 % | … | … |
Նախիջևանի գավառ | 34, 4 % | 63, 7 % | … | … | … |
Նոր Բայազետի գավառ | 66, 3 % | 28, 3 % | 2, 4 % | 2, 2 % | … |
Շարուր-Դարալագյազի գավառ | 27, 1 % | 67, 4 % | 4, 9 % | … | … |
Սուրմալուի գավառ | 30, 4 % | 46, 5 % | 21, 4 % | … | … |
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառ | Քաղաք | Տարածք, վերստ² |
Բնակչություն (1897), մարդ | |
---|---|---|---|---|
1 | Ալեքսանդրապոլի գավառ | Ալեքսանդրապոլ (30 616 մարդ) | 3 303, 7 | 165 503 |
2 | Երևանի գավառ | Էրիվան (29 006 մարդ) | 2 664, 2 | 150 879 |
3 | Էջմիածնի գավառ | Էջմիածին (5 267 մարդ) | 3 390, 1 | 124 237 |
4 | Նախիջևանի գավառ | Նախիջևան (8 790 մարդ) | 3 858, 8 | 100 771 |
5 | Նոր Բայազետի գավառ | Նոր Բայազետ (8 486 մարդ) | 4 156, 8 | 122 573 |
6 | Շարուր-Դարալագյազի գավառ | Բաշ Նորաշեն (867 մարդ) | 2 611, 8 | 76 538 |
7 | Սուրմալուի գավառ | Իգդիր (4 680 մարդ) | 3 241, 0 | 89 055 |
Նահանգապետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Տիտղոս և կոչում | Ժամկետ |
---|---|---|
Իվան Նազարով | գեներալ-մայոր | 1849 - 1859 |
Միխայիլ Աստաֆև | գեներալ-մայոր | 1860 - 1869 |
Նիկոլայի Կարմալին | գեներալ-մայոր | 08.05.1869 - 14.06.1873 |
Միխայել Ռասլավլև | գեներալ-մայոր | 1873 - 1880 |
Միխայել Շալիկով | գեներալ-լեյտենանտ | 22.03.1880 - 22.12.1890 |
Ալեքսանդր Ֆրեզե | գեներալ-լեյտենանտ | 02.02.1891 - 16.11.1895 |
Վլադիմիր Տիզենգաուզեն | 20.02.1896 - 1916 | |
Արկադի Ստրելբիցկի | Դատական խորհրդատու (կոլեգիալ խորհրդական) | 1916 - 1917 |
Վ.Ա. Խառլամով | 1917, մարտի 14 - նոյեմբեր | |
Ավետիս Աբգարյան | 1917, նոյեմբեր | |
Սոկրատ Թորոսյան | 1917-1917 |
Փոխնահանգապետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Տիտղոս և կոչում | Ժամկետ |
---|---|---|
Նիկիֆոր Բլավացկի | պալատական խորհրդական (պետական խորհրդական) | |
Վասիլի Ձյուբենկո | պետական խորհրդական | |
Կառլ Բուչեն | պետական խորհրդական | |
Վալերի Չեխովսկի | պետական խորհրդական | |
Վլադիմիր Տիզենգաուզեն | կոմս, պետական խորհրդական | |
Միխայիլ Նակաշիձե | իշխան, պետական խորհրդական | |
Վիկտոր Տարանովսկի | փոխգնդապետ | |
Ալեքսեյ Չեգոդաև | իշխան, կոլեգիայի խորհրդական | |
Աբրահամ Շարհաթով | լեյտենանտ |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսությունը տարածված է ծովի մակարդակից մոտավորապես 2 հազար մետրից ցածր վայրերում, առանց արհեստական ոռոգման հողագործելը անհնար էր։ Որոշ տեղերում ոռոգման անհրաժեշտությունը շատ ավելի բարձր էր, օրինակ՝ Սևանա լճի ափին։ Ոռոգման համար ծառայում են գետերը, լեռնային աղբյուրները, ճահիճները, ստորգետնյա ոռոգման խողովակաշարերը և արհեստական ջրամբարները։ Գյուղատնտեսության վերին գոտում՝ ավելի քան 1300 մետրի վրա, մշակվում էին համեմատաբար քիչ հացացգիներ. հաջորդ գոտում ՝ 1300-900 մետր, դրան զուգահեռ տարածված է նաև այգեգործությունը։ 900 մետրից ցածր մշակվում է բամբակ, բրինձ, քունջութ, կաստորային յուղեր և նմանատիպ այլ մշակաբույսեր, որոնք պահանջում են բարձր ամառային ջերմաստիճաններ և երկար ամառներ։ Առավել բազմազան մշակույթները Արարատյան դաշտում և, մասնավորապես, նրա ստորին մասում (Նախիջևանի գավառում); լեռնային ամենաբարձր վայրերում հաճախ մշակվում էր միայն գարի։ Նահանգի դաշտային բույսերից բերքից են՝ ցորեն, գարի, բրինձ, կորեկ, տարեկան, հնդկացորեն, եգիպտացորեն, լոբի, ոլոռ, ոսպ, կարտոֆիլ, բամբակ, ծխախոտ, կտավատ, քնջութի սերմեր, զաֆրոնի կաթ, ազնվամորի, կանեփ, արևածաղիկ, առվույտ, վայրի վարսակ և այլ խոտաբույսեր։ Մեծ նշանակություն ունի ցորենի, գարու, կորեկի, բրնձի և բամբակի մշակույթը։ Ձմռանը ցորենի բերքը հասունանում է հիմնականում ցածրադիր գոտիներում, գարնանը` սարահարթում, չոռոգվող տարածքներում։ 1900 թվականին ցորենով ցանվեց 182,770 հա տարածք, հավաքեց մոտ 8 հազար տոննա բերք։ Գարին սերմանվում է հիմնականում բարձրադիր վայրերում, որոշ տեղերում գրեթե ցանում է մինչև 2,5 հազար մետրի։ Բրինձը բուծվում է ավելցուկային ջրով ամենաջերմ տարածքներում, հիմնականում Երևանի գավառում։ Տարեկանը, հնդկացորենը, վարսակը և եգիպտացորենը բուծվում են շատ փոքր չափերով։ Բամբակը բուծվում է Սուրմալուի, Երևանի, Էջմիածնի և Շարուր-Դարալագյազի գավառների ամենաջերմ շրջաններում. 1900 թվականին բամբակի դաշտերի ընդհանուր տարածքը կազմել է ընդամենը 9500 հա՝ արտադրելով մոտ 2 տոննա մանրաթել։ Նավթային գործարանները բուծվում են շատ փոքր քանակությամբ; կաստորային յուղի բույսերը սովորաբար ցանում են բամբակյա տնկարկների եզրերի երկայնքով՝ նրանց անասունների վնասումից պաշտպանելու համար։
Գյուղատնտեսության պարզունակ տեխնիկան, առաջադեմ սարքավորումները և տեխնիկան օգտագործվում են միայն շատ հազվադեպ դեպքերում։ Այգեգործությունը, չնայած ավելի տաք պայմաններում բարենպաստ պայմաններին, համեմատաբար վատ զարգացած է։ Ստացվում են լոբազգիներ, սեխ, ձմերուկ, վարունգ, սոխ, կաղամբ և այլն։ 1900 թվականին Երևանի նահանգում այգիների տարածությունը կազմել է 25 հազար հա, խաղողի այգիները՝ 7000 հա. խաղողի այգիների մեծ մասը գտնվում են Երևանի և Էջմիածնի գավառներում։ Նույն տարվա խաղողի բերքը կազմել է 1200 տոննա; մոտ 50% -ը բաժին է ընկնում գինեգործությանը, մինչև 30% -ը` սննդին և մոտ 20% -ը` ալկոհոլին։ Դեղձերի որոշ տեսակներ, որոնք աճեցվել են Երևանում, Նախիջևանում և Օրդուբադում, համարվում են լավագույնը Կովկասում։
Անասնապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արոտավայրերի հսկայական տարածքները տեղակայված են հացահատիկային մշակաբույսերի սահմանաչափից բարձր սարահարթում, ինչպես նաև այնպիսի ցածր տարածքներում, որտեղ ոռոգման բացակայությունը թույլ չի տալիս հողագործություն կատարել։ Շատ տեղերում այն բնակչության բարեկեցության հիմնական և, հաճախ, միակ աղբյուրն է։ Անասնապահության մեջ ներգրավված քրդերը և կովկասյան թաթարների մի մասը, որոնք քոչվոր կյանք են վարում ամառային արոտներից մինչև ձմեռային արոտավայրեր և ետ։ Արոտավայրերի տարածքը, որոնք պատկանում են գրեթե բացառապես գանձարանին և բնակչությանը վարձակալած, կազմում է 650 հազար հա։ Դրանց կեսից ավելին ամառային, մնացածը՝ ձմեռային արոտավայրերն են։ Սառը օդի, հյութալի սննդարար բույսերի և աղբյուրի ջրի ազդեցության տակ եղջերավոր անասունները արագ վերականգնում են և տալիս ավելի շատ կաթ, որից պատրաստում են պանիր, կարագ և այլ ապրանքներ։ Բնակիչները վերադառնում են իրենց գյուղեր. մինչև ուշ աշուն նրանք անասունները պահում են արոտավայրերի վրա՝ ցրված ցանքատարածքների և անտառների վրա, այնուհետև անասունները ձմեռվա համար դրվում են տաղավարներում, իսկ փոքր եղջերավոր անասունները հովիվներով ուղարկում են ձմեռային արոտավայրեր։
Քրդերը, որոնք զբաղվում են միայն ոչխարաբուծությամբ, անասուններով ուղիղ գնում են քիշլախներ, որտեղ իրենք ապրում են ձմեռային տներում, իսկ անասունները պահվում են արոտավայրերում։ Այսպիսով, Էրիվանի նահանգում անասնապահությունը հիմնականում պրիմիտիվ է։ Մարզում կան (1900) խոշոր եղջերավոր անասուններ ՝ ձիեր և ջորիներ 38 720 (3,3%), եղջերավոր անասուններ 434 630 (37.6%), գոմեշներ 44 620 (3,8%), ոչխարներ և այծեր 605 840 (52.4%), ուղտեր 5610 (0,5%) և էշեր 27 580 (2,4%)։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործարաններն ու ֆաբրիկաները տարածված չեն. ի լրումն գինու և օղու արդյունաբերության, առավել զարգացած են մետաքսագործությունը, մանածագործությունը, գարեջրագործությունը, պղնձի ու այլ մետաղների ձուլումը։ Արդյունաբերական ձեռնարկությունները քիչ են։ 1900 թվականին գործում էր 3 469 արդյունաբերական ձեռնարկություն, որոնց ընդհանուր արտադրությունը կազմում էր 1,336,640 ռուբլի, որից ավելի քան 1 միլիոնը բաժին էր ընկնում ալրաղացային (409 հազար), գինու և օղին (390 հազար), մետաքսագործությանը (117 հազար) և ալկոհոլը մաքրող ( 98 հազար) արտադրության։
Արհեստագործական և հատկապես արհեստագործական արդյունաբերությունը որոշ ոլորտներում բավականին զարգացած է, և չնայած արտադրության փոքր չափսին, այն բավականին կարևոր է բնակչության համար։ Արդյունաբերության այս տեսակի ընդհանուր շրջանառությունը գնահատվում է 309 հազար ռուբլի. դրա առավել նշանակալի արդյունաբերությունները կոշիկի, դերձակի, արծաթի և գորգերի արտադրությունն են։ Արհեստագործական գորգերի արտադրությունը զարգանում է հիմնականում քոչվոր և կիսանոմիական բնակչության շրջանում և սերտորեն կապված է նրա գործունեության և կյանքի հետ։ Սա ներառում է քրդերի կողմից բրդի արտադրություն, իսկ թաթարների մի մասը՝ գորգերը, կարպետները, պարանները, վրանների համար կոպիտ կտորը, պայուսակները, ուղեբեռի պայուսակները և նրանց առօրյա կյանքում անհրաժեշտ այլ իրերը և պատրաստված են վաճառքի։ Գորգերի գործվածքները և այս տեսակի այլ արտադրանքները բացառապես վերաբերում են կանանց։ գարնանը և ամռանը նրանք հավաքում են մանվածք և ներկ, իսկ աշնանը և ձմռանը նրանք հյուսում են։ Գորգերի բոլոր արտադրատեսակների ընդհանուր արտադրությունը չի գերազանցում 30 հազար ռուբլին։ Երևանի նահանգի լեռներում հանքաքարի բավականին մեծ հարստություն կա, բայց դրանց զարգացումը վատ զարգացած է. հայտնի են պղնձի, արծաթի կապարի, կապարի, երկաթի և կոբալտի հանքաքարերի, ծծմբի և ժայռի աղի ավանդները, բայց զգալի քանակությամբ միայն աղ է արդյունահանվում։ Ժայռի աղը ականապատվում է Սուրմալուի շրջանում՝ Արաքսի աջ ափին գտնվող Կողբ գյուղի մոտ և երկու վայրերում ՝ Նախիջևանի շրջանի Սուստ գյուղի հարևանությամբ։ 1901 թվականին Կողբի դաշտում արդյունահանվեց 795 տոննա աղ, իսկ Նախիջևանում 40 տոննա աղ։ 1901 թվականին Ալեքսանդրապոլի շրջանի Սիցիմադանի հանքավայրում արդյունահանվել է 25 տոննա հանքաքար, բայց պղինձ չի արդյունահանվել։ Տուֆը օգտագործվում է որպես շինանյութ։ Ձկնորսությունը փոքր մասշտաբով զարգացած է Սևանա լճի ափին։
Նախքան երկաթուղու կառուցումը Թիֆլիսից դեպի Երևան, Աղստև գետի հունով Դիլիջանի ու Սևանի կողմով անցնում էր նահանգի հաղորդակցման գլխավոր մայրուղին։ Երկաթուղու կառուցմամբ, որը սպասարկում է մոտ 320 կմ գավառի ողջ արևմտյան և հյուսիսային ծայրամասերում, նշանակալի երթուղով երթևեկությունը զգալիորեն կրճատվել է։ Երևան քաղաքը Նախիջևանի և Ջուղայի երկաթուղով կարևոր է Անդրկովկասից Թավրիզ և Թեհրան կապն ապահովելու համար։
Առևտրային հաստատություններ 1899 թվականին գործում էր 2789, որից 2313-ը ՝ շրջանառություն մինչև 5 հազար ռուբլի, 28-ը ՝ ավելի քան 50 հազար ռուբլի շրջանառությամբ։ Դրամաշրջանառության ընդհանուր քանակը կազմել է 14 035 120 ռուբլի։ Այսպիսով, մարզում առևտուրը հիմնականում փոքր է։ Պարսկաստանի հետ Երևանի գավառի առևտրային փոխանակումն իրականացվում է գրեթե բացառապես Ջուղայի միջով. հիմնականում մրգերը՝ թարմ և չորացրած, չամիչը, նուշը, պիստակը, կաշիը, բամբակը, բրդյա գորգերը բերվում են Պարսկաստանից. գործվածքներ և պարագաներ արտահանվում են Պարսկաստան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ … во внимании к представлению Наместника Кавказского, разсмотренному Кавказским Комитетом, признавая полезным и необходимым, для успешнейшего движения дел и удобнейшего управления, образовать в Закавказском крае ещё новую губернию, Мы Повелеваем: 1) В состав этой, вновь учреждаемой губернии, отделить: от Тифлисской губернии уезды: Эриванский, Нахичеванский и Александропольский, кроме участка Ахалкалахского, а от Шемахинской губернии участок Мигринский и селение Капак Шушинского уезда. 2) Губернским городом назначить Эривань, а потому новую губернию называть Эриванскою.
- ↑ 1897 թվականին Անդրկովկասի հայությունը հաշվվում էր 1 100 000 մարդ։ Նրանցից 441 000-ը բնակվում էին Երևանի նահանգում։ Ելիզավետպոլի նահանգի հայերի թիվը հասնում էր 300, 000-ի՝ կազմելով բնակչության ավելի քան մեկ երրորդը[7]։ Հայերը գլխավորապես բնակվում էին բնիկ հայկական լեռնային տարածքներում՝ Զանգեզուրում, Արցախում, Տավուշում և այլուր։ Շուշիում, Դիլիջանում և Գորիսում հայերը կազմում էին բացարձակ մեծամասնություն, իսկ նահանգի կենտրոն Ելիզավետպոլում՝ մոտ կեսը։ Ելիզավետպոլում բնակվում էին բազմաքանակ սուննի և շիա մուսուլմաններ՝ թուրքեր, թաթարներ, պարսիկներ, քրդեր։ Կարսի մարզի շուրջ 250 000 բնակիչներից հայեր էին ավելի քան 80 000-ը։ Այստեղ էին տեղափոխվել մեծաքանակ ռուս աղանդավորներ, որոնք բնակվում էին կամ առանձին բնակավայրերում, կամ տեղաբնիկ քրիստոնյաների՝ հայերի, հույների, ասորիների ու վրացիրների հետ։ Կարսի մարզում մեծ էր թուրքերի թիվը՝ շուրջ 70, 000[7]։ Նրանք գլխավորապես բնակվում էին Կարսի և Արդահանի շրջակա թուրքական գյուղերում։ Թիֆլիսի նահանգի 1 051 000 բնակիչներից հայեր էին ավելի քան 200 000-ը[7]։ Հայերը կազմում էին Թիֆլիսի ավանդական բնակչության ավելի քան մեկ երրորդը, բացարձակ մեծամասնություն էին կազմում Լոռում և Ջավախքում։ Բաքվի նահանգում բնակվում էր ավելի քան 60 000 հայ՝ կազմելով բնակչության շուրջ 10 տոկոսը[7]։ Այստեղ հայերը կենտրոնացած էին Բաքու քաղաքում, Շամախիում և շրջակա հայկական գյուղերում։ Շուրջ 20 000 հայ բնակվում էր Քութայիսի նահանգում՝ գլխավորապես ծովափնյա նավահանգիստներում։ 1913 թվականի դրությամբ Ռուսական կայսրությանը ենթակա Արևելյան Հայաստանում՝ Երևանի նահանգում, Կարզի մարզում և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների հայկական գավառներում, բնակվում էր ավելի քան 1 500 000 մարդ, որոնցից մոտ մեկ միլիոնը կամ 2/3-ը հայեր էին։ Դեռևս մեկ դար առաջ ֆիզիկական բնաջնջման եզրին կանգնած հայ ժողովուրդը ի վիճակի էր վերականգնել հայոց պետականությունը սեփական տարածքի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Эриванская губерния
- ↑ Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XXIV, ст. 23303
- ↑ Большая российская энциклопедия
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Երևան, հայկական հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Երևան, հայկական պատմության հանրագիտարան
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Հին Երևան
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Первая Всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Под ред. Н.А.Тройницкого. т.II. Общий свод по Империи результатов разработки данных Первой Всеобщей переписи населения, произведенной 28 января 1897 года. С.-Петербург, 1905
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանի նահանգ» հոդվածին։ |
|
|
Արևելյան Հայաստան Երևանի կուսակալություն
(1502-1724)Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)Կարսի վիլայեթ
(1639-1878)
ԹուրքիաԵրևանի խանություն
(1747-1828)Նախիջևանի խանություն
(1747-1828)Ղարաբաղի խանություն
(1747-1822)Գանձակի խանություն
(1747-1804)Հայկական մարզ
(1828-1840)Ղարաբաղի գավառ
(1822-1840)Ելիզավետպոլի գավառ
(1804-1840)Վրացաիմերեթական նահանգի մաս Կասպիական մարզի մաս Կարսի մարզ
(1878-1918)Երևանի նահանգ
(1849-1918)Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)Հայաստան (1918-1920)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 576)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |