Jump to content

Պելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պելե
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էդսոն Արանտիս դու Նասիմենտու
Ազգությունը աֆրո-բրազիլացի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Մականուն O Rei և Pelé
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1940(1940-10-23)[1][2][3][…]
Ծննդավայր Տրես Կորասոյնս, Մինաս Ժերաիս, Բրազիլիա[4]
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 29, 2022(2022-12-29)[5][6][7] (82 տարեկան)
Մահվան վայր Morumbi, Subprefecture of Butantã, Zona Oeste de São Paulo, Սան Պաուլո, Բրազիլիա[8]
Հասակ 173 սմ
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
1952-1956 Բաուրու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1956-1974
1975–1977
Սանտոս
Նյու Յորք Կոսմոս
605 (730)
64 (37)
669 (737)
Ազգային հավաքական
1957-1971 Բրազիլիա 92 (77)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդսոն Արանտիս դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento, հոկտեմբերի 23, 1940(1940-10-23)[1][2][3][…], Տրես Կորասոյնս, Մինաս Ժերաիս, Բրազիլիա[4] - դեկտեմբերի 29, 2022(2022-12-29)[5][6][7], Morumbi, Subprefecture of Butantã, Zona Oeste de São Paulo, Սան Պաուլո, Բրազիլիա[8]), հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։

Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։

Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին՝ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։

Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։ 0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950 թվականին սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956 թվականին տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվականին՝ 16 տարեկանում, ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։ Նկարահանվել է Կլոն հեռուստասերիալում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվական: 20-ամյա Պելեն խաղում է Բրազիլիայի հավաքականում ընդդեմ շվեդական «Մալմեյի», խաղը կրում էր ընկերական բնույթ

Պելեն ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին Տրես Կորասոյնսում, որը բրազիլական Մինաս Ժերայսի ոչ մեծ քաղաք է, աղքատ ընտանիքում։ Ֆուտբոլը եղել է երիտասարդ Էդսոնի ամենասիրելի զբաղմունքներից մեկը։ Նրա հայրը Դոնդինյոն, ով եղել է նախկին ֆուտբոլիստ, դարձավ իր որդու առաջին ուսուցիչը և նրան փոխանցեց մի քանի սպորտային վարպետության գաղտնիքներ։ 7 տարեկան Էդսոնը իր ֆուտբոլային ելույթները սկսեց տեղի մանկական թիմում, որտեղ առանձնացավ հիասքանչ և արդյունավետ խաղով, հարձակման գծում։ Կար նաև մի այնպիսի ժամանակ երբ թիմը մարզում էր Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Վալդեմար դե Բրիտոն, ով մեծ ապագա էր տեսնում Պելեի մեջ։ Փոխմարզիչը «Սանթոսին» (Սան Պաուլի նահանգ) առաջարկեց դիտել նրա խաղը։ Եվ շուտով 15-ամյա Պելեն մտավ համաշխարհային ճանաչություն ձեռք բերած ակումբի կազմ։

1956 թվականի սեպտեմբերին, երբ լրացավ նրա 16 ամյակը, առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ, խաղալով «Կորինտիանսի» դեմ պաշտոնական խաղում, որտեղ էլ հենց գոլի հեղինակ եղավ։ Ամբողջ ժամանակ հանդես է եկել «Սանթոսի» կազմում (1956-1974), որում 11 անգամ դարձել է Սան-Պաուլուի նահանգի չեմպիոն։ Այդքան անգամ դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու, իսկ ամենաարդյունավետ տարին եղել է 1958 թվականը, երբ խփել է 58 գոլ։ Վեց անգամ հաղթել է Բրազիլիայի Գավաթը, երկուական անգամ՝ Լիբերտադորեսի Գավաթը և Միջմայրցամաքային գավաթը։

Պելեի դեբյուտը ազգային հավաքականում տեղի է ունեցել Շվեդիայում, 1958-ի աշխարհի առաջնոիշրջանակներում, որը նրա համար պարզվեց ավելի հաջող, ինչպես եղել էր «Սանթոսի» կազմում առաջին խաղը։ ԽՍՀՄ-ի հավաքականի դեմ խաղում առաջին անգամ երիտասարդ Պելեն դուրս եկավ խաղադաշտ հավաքականի համազգեստով։ Մեկ քառորդ եզրափակչում Ուելսի հավաքականի դեմ խաղում նա խփեց շատ կարևոր և որոշիչ գոլ։ Կիսաեզրափակչի խաղում, որտեղ նա խաղում էր Ֆրանսիայի հավաքականի դեմ, Պելեն ձևակերպեց հետ-տրիկ, իսկ եզրափակչի խաղում գնդակը երկու անգամ ուղարկեց հակառակորդի դարպասը։ 17-ամյա Պելեն, հավաքելով երկրի ֆուտբոլային մասնագետների, հանդիսատեսի և մրցակիցների միաձայն համաձայնությունը, դարձավ համաշխարհային ֆուտբոլի պատմություն մեջ ամենաերիտասարդ չեմպիոնը։

1962 և 1966 թվականների աշխարհի առաջնության ժամանակ, նա չի կարողացել ամբողջովին վերականգնվել վնասվածքից և ետ վերադառնալ խաղադաշտ։ 1970 թվականի եզրափակիչ մրցաշարը (չորրորդն է Պելեի սպորտային կենսագրության մեջ) նրա համար դարձավ հաղթական, անձամբ հենց նրա և ամբողջ թիմի համար, որը այդ առաջնությունում շատ փորձագետներ համարում էին Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ ամենաուժեղը կազմը։ Բրազիլացի ֆուտբոլիստները, երրորդ անգամ արդեն հաղթեցին Ժյուլ Ռիմեի մրցանակը, որով էլ ստացան իրավունք ընդմիշտ դա պահել իրենց մոտ, իսկ Պելեն Մեքսիկայում հավաքականի հաղթանակից հետո, դարձավ ֆուտբոլի պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է երեք անգամ հաղթել աշխարհի առաջնության գավաթը։ Խորհրդանշական է, որ հենց Պելեն Մեքսիկայում խփեց իր հարյուրերրորդ գոլը Բրազիլիայի հավաքականում, բոլոր ժամանակներում մասնակցած աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերին։ Ինքը միայնակ այդ մրցաշարերում խաղացել է 14 խաղ և խփել 12 գոլ։ Ընդհանուր առմամբ նա հավաքականի կազմում անցկացրեց 92 խաղ և մրցակցի դարպասը գրավեց 77 անգամ, սա մնում է բացարձակ նվաճում, որը մինչև այժմ էլ շրջանցել չի հաջողվում։ Ընդ որում նա ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել ավագի թևկապով։

«Նյու Յորք Կոսմոս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով իր ելույթները «Սանթոսի» և ազգային հավաքականի կազմում, 1975 թվականին Պելեն պայմանագիր է ստորագրում ամերիկյան «Կոսմոս» պրոֆեսիոնալ ակումբի հետ (որը ելույթ էր ունենում Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայում, NASL-ում), որը դարձավ սենսացիա ֆուտբոլային աշխարհում։ Պելեն մեծ սպորտի վերադարձի մասին որոշումը կայացրել է լուրջ դրամական խնդիրներ ունենալու հետ կապված, և նաև, որպեսզի բարձրացնի ԱՄՆ-ում «այս գեղեցիկ խաղի», ինչպես նա է անվանում ֆուտբոլին, հանրաճանաչության մակարդակը։ Հարյուրավոր լուրջ ֆինանսական խնդիրները Պելեի մոտ առաջացան նաև 1960-ական թվականների կեսերում. սնանկությունից հետո նա պետք էր օգնության ձեռք մեկնել նաև «Սանթոս» ակումբի ղեկավարությանը։ Համաձայն այն ժամանակ կնքած երեքամյա պայմանագրի կետերին, Պելեն պետք էր մեկ տարի հանդես գար թիմում բոլորովին անվճար։ Բոլոր նպատակները, որոնք դրված էին մինչ ԱՄՆ թռչելը, հաջողությամբ իրագործվեցին։ Ստորագրելով «Կոսմոսի» հետ պայմանագիր, Պելեն դարձավ այդ ժամանակվա ամենաբարձր վարձատրվող մարզիկը ամբողջ աշխարհում։ Իսկ «Կոսմոս»-ում ելույթ ունենալու տարիներին, «եվրոպական ֆուտբոլ»-ում անցկացրած խաղերը ավելացան մոտավորապես 10 ամգամ։

1977 թվականի հոկտեմբերի 1-ին Պելեն իր նվաճած մրցանակների հավաքածուին ավելացրեց նաև ԱՄՆ-ի չեմպիոնի բարձրագույն պարգևները, խաղաց նաև հրաժեշտի խաղը, որտեղ նա մեկ խաղաժամանակում խաղաց և «Կոսմոսի» և «Սանթոսի» կազմում, և վերջացրեց իր ֆուտբոլային կարիերան։

Ես երջանիկ եմ լինել ձեզ հետ իմ կյանքի այս հիասքանչ պահին... Ես հավատում եմ, որ սերը... — արցունքներ երևացին նրա աչքերին, — սերը ամենակարևորն է, որը գոյություն ունի կյանքում։ Եթե դուք համաձայն եք ինձ հետ, ապա կրկնեք այդ բառը ինձ հետ...

Պելեն մահացել է 2022 թ. դեկտեմբերի 29-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո։ Նրա մահվանից հետո Բրազիլիայում եռօրյա սուգ էր հայտարարված։

  • Բրազիլիա Սանթոս
    • Բրազիլիայի չեմպիոն (6)[11].
      • Բրազիլիայի գավաթի դափնեկիր (5) – 1961, 1962, 1963, 1964, 1965
      • Ռոբերտանի գավաթի դափնեկիր – 1968
    • Պաուլիստա լիգայի չեմպիոն (10) – 1958, 1960, 1961, 1962, 1964, 1965, 1967, 1968, 1969, 1973[12]
    • Ռիո Սան Պաուլոյի մրցաշարի հաղթող (4) – 1959, 1963, 1964[13], 1966
    • Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր (2) – 1962, 1963
    • Միջմայրցամաքային գավաթի դափնեկիր (2) – 1962, 1963
    • Միջմայրցամաքային չեմպիոնների սուպերգավաթի դափնեկիր – 1968
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Կոսմոս
    • ՍԱՖԼ չեմպիոն - 1977
  • Պելեն միակն է, որ աշխարհի եռակի չեմպիոնն է դարձել որպես գործող ֆուտբոլիստ։ Միևնույն ժամանակ նա մասնակցել է միայն երկու եզրափակիչ խաղերի (1962 թվականին չի մասնակցել եզրափակչին վնասվածքի պատճառով),
  • Աշխարհի առաշնության եզրափակիչ փուլերում Պելեն խփել է 12 գոլ,
  • Պելեն չորս ֆուտբոլիստներից (Ուվե Զեելերի, Միրոսլավ Կլոզե և Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին) մեկն է, որ գոլ է խփել աշխարհի չորս առաջնություններում, 1958-1970,
  • 1963 թվականի նոյեմբերի 19-ին «Մարականա» մարզադաշտում Պելեն 11 մետրանոցից խփել է իր 1000-րդ գոլը (սակայն Պելեի գոլերի մանրամասն վիճակագրության մեջ դա եղել է 1006-րդ գոլը)[14],
  • Իր ֆուտբոլայի կարիերայում Պելեն խփել է 1289[14] գոլ 1363 խաղում,
  • 1959 թվականին 19-ամյա Պելեն մեկ մրցաշրջանում խփել է 126 գոլ 103 խաղում,
  • Պելեն 90 անգամ մեկ խաղում խփել է երեք գոլ, 30 անգամ՝ 4 գոլ, 4 անգամ 5 գոլ, 1 անգամ՝ 8 գոլ (1964 թվականին սեպտեմբերի 21-ին Ռիբեյրաո Պրետոյի «Բոտաֆոգո» ակումբի հետ խաղում),
  • Լավագույն ռմբարկուն է Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ, 77 գոլ,
  • Տարվա ֆուտբոլիստ Հարավային Ամերիկայում, 1973 թվական,
  • «Լեգենդ» տիտղոսի դափնեկիր Marca թերթի ընթերցողների վարկածով։
  • Ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկում,
  • Զբաղեցնում է առաջին տեղը 20-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստների շարքում World Soccer ամսագրի վարկածով,
  • 100-ամյակի մարզիկ Միջազգային օլիմպիական կոմիտեի վարկածով, 1999,
  • 100-ամյակի խաղացող ՖԻՖԱ-ի վարկածով,
  • Պաուլիստա լիգայի ռեկորդակիր մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով, 58 գոլ,
  • Ընդգրկվել է բոլոր ժամանակաների աշխարհի առաջնությունների հավաքականում (2002)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Знания, Большая российская энциклопедия (ռուս.) — 2022.
  5. 5,0 5,1 5,2 Verdens gang (норв.)(untranslated): (untranslated), 1945. — ISSN 0806-0894
  6. 6,0 6,1 6,2 Meghalt Pelé, a Fekete Gyöngyszem
  7. 7,0 7,1 7,2 https://www.metropoles.com/esportes/futebol/hospital-albert-einstein-oficializa-causa-da-morte-de-pele
  8. 8,0 8,1 8,2 https://www.aljazeera.com/news/2022/12/29/brazilian-football-legend-pele-dies-aged-82
  9. Olympedia — 2006.
  10. https://www.julienslive.com/lot-details/index/catalog/178/lot/76662
  11. 2011 թվականից Բրազիլիայի գավաթի՝ 1959-1968 թվականների խաղարկություններում տարած հաղթանակները հավասարեցվել են Բրազիլիայի առաջնություններում տարած հաղթանակներին։ Համաբանորեն Ռոբերտանի գավաթը հավասարեցվել է երկրի չեմպիոնի տիտղոսին։
  12. 1973 թվականին տիտղոսը կիսել է «Պորտուգեզայի» հետ։
  13. 1964 թվականին տիտղոսը կիսվել է «Բոտաֆոգոյի» հետ
  14. 14,0 14,1 Պելեյի գոլերի վիճակագրություն
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պելե հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելե» հոդվածին։