Պատկերամարտություն (հուն․՝ εἰκονομαχία, հուն․՝ εἰκόνα - «պատկեր», «սրբապատկեր>»), քաղաքական-կրոնական շարժում Բյուզանդիայում726-842 թվականներին։ Շարժումն ուղղված էր պատկերապաշտության՝ սրբապատկերների պաշտամունքի դեմ, սակայն նրա հիմքում ընկած էր նաև աշխարհիկ և եկեղեցական շահագործման դեմ պայքարը։ Շարժումը սկզբնավորվել է բյուզանդական կայսր Լևոն Գ Իսավրացու կողմից, որը 726 թվականին հրամայել է հանել ԿոստանդնուպոլսիՈսկե դարպասների վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի սրբապատկերը։ 730 թվականին հարապարակվել է կայսեր հրովարտակը, որով արգելվում էր սրբապատկերների պաշտամունքը ամբողջ կայսրության տարածքում։ 787 թվականին Նիկիա քաղաքում տեղի է ունեցել եկեղեցական ժողով (հետագայում այդ ժողովը Ուղղափառ եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես տիեզերական), որտեղ սրբապատկերների պաշտամունքը վերականգնվել է։ Պատկերամարտության նոր վերելքի շրջանը կապված է Լևոն Ե Հայի կառավարման տարիների հետ (813-820 թվականներ)։ Պատկերամարտությունը վերջնականապես վերացվել է 842-843 թվականներին՝ Թեոդորա կայսրուհու կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։