Jump to content

Պատկերամարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Լևոն Ե Հայ կայսրը պատկերամարտության կողմնակից էր։

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Պատկերամարտություն (հուն․՝ εἰκονομαχία, հուն․՝ εἰκόνα - «պատկեր», «սրբապատկեր>»), քաղաքական-կրոնական շարժում Բյուզանդիայում 726-842 թվականներին։ Շարժումն ուղղված էր պատկերապաշտության՝ սրբապատկերների պաշտամունքի դեմ, սակայն նրա հիմքում ընկած էր նաև աշխարհիկ և եկեղեցական շահագործման դեմ պայքարը։ Շարժումը սկզբնավորվել է բյուզանդական կայսր Լևոն Գ Իսավրացու կողմից, որը 726 թվականին հրամայել է հանել Կոստանդնուպոլսի Ոսկե դարպասների վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի սրբապատկերը։ 730 թվականին հարապարակվել է կայսեր հրովարտակը, որով արգելվում էր սրբապատկերների պաշտամունքը ամբողջ կայսրության տարածքում։ 787 թվականին Նիկիա քաղաքում տեղի է ունեցել եկեղեցական ժողով (հետագայում այդ ժողովը Ուղղափառ եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես տիեզերական), որտեղ սրբապատկերների պաշտամունքը վերականգնվել է։ Պատկերամարտության նոր վերելքի շրջանը կապված է Լևոն Ե Հայի կառավարման տարիների հետ (813-820 թվականներ)։ Պատկերամարտությունը վերջնականապես վերացվել է 842-843 թվականներին՝ Թեոդորա կայսրուհու կողմից։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատկերամարտություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։