Հերպեսային էնցեֆալիտ
Հերպեսային էնցեֆալիտ | |
---|---|
Մագնիսառեզոնանսային շերտագրության պատկերը ցույց է տալիս բարձր ազդանշան քունքային բլթերում, ներառյալ հիպոկամպային գոյացությունները։ Կատարվել է գլխուղեղի բիոպսիա, և հիստոլոգիան համապատասխանում է էնցեֆալիտին։ ՊՇՌ-ն կրկնվել է բիոպսիայի նմուշի հիման վրա և դրական է եղել HSV-ի համար։ | |
Տեսակ | հիվանդություն և վարակիչ հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | Ինֆեկցիոն հիվանդություններ |
ՀՄԴ-9 | 054.3 |
ՀՄԴ-10 | B00.4 |
Հերպես սիմպլեքս էնցեֆալիտ (անգլ.՝ Herpes simplex encephalitis, , հապավումը` HSE) կամ հերպեսային էնցեֆալիտ, գլխուղեղի բորբոքում, որը հարցված է հերպես սիմպլեքս վիրուսով։ Ենթադրվում է, որ այն ազդում է տարեկան 500,000 մարդուց առնվազն 1-ի վրա[1], և որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հիվանդացության մակարդակը կազմում է 5,9 դեպք 100,000 կենդանի ծնվածներից[2]։
Հերպեսային էնցեֆալիտի դեպքերի մոտ 90%-ը առաջանում է հերպես սիմպլեքս վիրուս-1 (HSV-1) կողմից։ Ըստ 2006 թվականի տվյալների՝ մեծահասակ ամերիկացիների 57%-ը վարակվել է HSV-1-ով[3], որը տարածվում է օդակաթիլային, պատահական շփման և երբեմն սեռական ճանապարհով, թեև վարակված մարդկանց մեծ մասը երբեք չի ունենում հարբուխ։ Մնացած դեպքերը պայմանավորված են HSV-2-ով, որը սովորաբար տարածվում է սեռական ճանապարհով և հանդիսանում է սեռական հերպեսի պատճառ։
Հերպեսային էնցեֆալիտի դեպքերի երկու երրորդի մոտ HSV-1-ի համար արդեն իսկ սերոպոզիտիվ անհատներն են, որոնցից մի քանիսը (ընդամենը 10%) ունեն բերանի խոռոչի հերպեսի կրկնվող պատմություն, մինչդեռ դեպքերի մոտ մեկ երրորդն առաջանում է HSV-1-ով նախնական վարակի հետևանքով, որը հիմնականում տեղի է ունենում 18 տարեկանից ցածր անձանց մոտ[1]։ Հերպեսային էնցեֆալիտով անձանց մոտավորապես կեսը 50 տարեկանից բարձր են[4]։
Երեխաների և մեծահասակների մոտ էնցեֆալիտի ամենատարածված պատճառը HSV-1-ն է։ Այնուամենայնիվ, նորածինների և իմունային անբավարարությամբ անձանց մոտ հայտնաբերված էնցեֆալիտը հիմնականում պայմանավորված է HSV-2-ով[5]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերպեսային էնցեֆալիտով հիվանդների մեծամասնության մոտ հանդիպում է գիտակցության խանգարումներ և փոփոխված հոգեկան վիճակ, որը ներկայացվում է որպես շփոթություն և անհատականության փոփոխություններ։ Հիվանդի ողնուղեղային հեղուկում կարող են հայտնաբերվել սպիտակ արյան բջիջների քանակի ավելացում՝ առանց պաթոգեն բակտերիաների և սնկերի առկայության։ Հիվանդները սովորաբար ունենում են տենդ և ցնցումներ[1]։ Ուղեղի էլեկտրական ակտիվությունը փոխվում է հիվանդության առաջընթացի հետ մեկտեղ՝ նախ ի հայտ գալով ուղեղի քունքային բլթում, որոնք 7-10 օր անց տարածվում են այլ բլթերի վրա[1]։ Համակարգչային շերտագրությունը և մագնիսառեզոնանսային շերտագրությունը ցույց է տալիս բլթերին բնորոշ փոփոխությունները (տես նկարը)։ Առաջին ախտանիշների ի հայտ գալուց հետո հիվանդները կարող են կորցնել իրենց հոտառությունը։ Ինչպես նաև կարող է ուղեկցվել կարդալու, գրելու կամ համահունչ խոսելու և բանավոր խոսքը հասկանալու անկարողությամբ[6]։
Հստակ ախտորոշումը պահանջում է ողնուղեղային հեղուկի (CSF) հետազոտություն։ Թեստավորումը տևում է մի քանի օր, և հերպեսային էնցեֆալիտով կասկածվող հիվանդները պետք է անհապաղ բուժվեն ացիկլովիրով` թեստի արդյունքները ստանալով։ Նկարագրված է նաև HSV էնցեֆալիտի ատիպիկ ինսուլտի նման դրսևորումներ, և բժիշկները պետք է տեղյակ լինեն, որ HSV էնցեֆալիտը կարող է նման լինել ուղեղային կաթվածին[7]։
Հերպեսվիրուսային էնցեֆալիտը կարող է ծառայել որպես հակա-NMDA ընկալիչների էնցեֆալիտի հարուցիչ[8]։ Հերպեսային էնցեֆալիտով հիվանդների մոտ 30% -ը զարգացնում է այս երկրորդական իմունոլոգիական ռեակցիան[9], որը կապված է նյարդաճանաչողական վերականգնման խանգարման հետ[10]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերպեսային էնցեֆալիտի տարեկան հաճախականությունը կազմում է 2-ից 4 դեպք 1 միլիոն բնակչի հաշվով[11]։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ հերպեսային էնցեֆալիտն առաջանում է վիրուսի փոխանցման հետևանքով դեմքի ծայրամասային տեղամասից HSV-1-ի վերաակտիվացումից հետո՝ նյարդային աքսոնի երկայնքով դեպի ուղեղ[1]։ Վիրուսը տեղակայվում է եռվորյակ գանգուղեղային նյարդի գանգլիոնում, սակայն վերաակտիվացման պատճառը և ուղեղ մուտք գործելու նրա ուղին մնում է անհասկանալի, թեև սթրեսի հետևանքով առաջացած իմունային համակարգի փոփոխություններն ակնհայտորեն դեր են խաղում վերաակտիվացման հարցում։ Հոտառական նյարդը նույնպես կարող է ներգրավված լինել հերպեսային էնցեֆալիտում, ինչը կարող է բացատրել նրա հակվածությունը ուղեղի քունքային բլթերի ախտահարմամբ, քանի որ հոտառական նյարդն այստեղ ճյուղեր է տալիս[12]։ Ձիերի մոտ մեկ նուկլեոտիդային պոլիմորֆիզմը բավարար է, որպեսզի վիրուսը առաջացնի նյարդաբանական խանգարումներ, սակայն մարդկանց մոտ նման մեխանիզմ չի հայտնաբերվել[13]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղեղի համակարգչային շերտագրություն (կոնտրաստով կամ առանց կոնտրաստի)։ Գոտկային պունկցիա կատարել տարբերակիչ աշխտորոշման նպատակով[14]։
Ուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության դեպքում դիտվում է T2 ազդանշանի ինտենսիվության բարձրացում ուղեղի ախտահարված բլթի հատվածում[15]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերպեսվիրուսային էնցեֆալիտը կարող է բուժվել բարձր չափաբաժիններով ներերակային ացիկլովիրով, որը պետք է ներարկվի 10 մգ/կգ հաշվարկով (մեծահասակների համար) 1 ժամվա ընթացքում՝ երիկամային անբավարարությունից խուսափելու համար։ Առանց բուժման, հերպեսային էնցեֆալիտն հանգեցնում է արագ մահվան և դեպքերի մոտավորապես 70%-ը ծանր նյարդաբանական խնդիրներ են կրում[1]։ Բուժման դեպքում էնցեֆալիտն դեռևս մահացու է մնում դեպքերի մեկ երրորդի և կեսից ավելիի մոտ լուրջ երկարաժամկետ նյարդաբանական խնդիրներ է առաջացնում։ Բուժված հիվանդների 20 տոկոսը ունենում են ոչ այդքան լուրջ հետևանքներ։ Չբուժված հիվանդների միայն փոքր քանակի մոտ է (2,5%) վերականգնվում ուղեղի ախտահարվածությունը[4]։ Գիտական գրականության մեջ ամնեզիայի շատ դեպքեր են հանդիպում հերպեսային էնցեֆալիտի հետևանքով։
Ավելի վաղ բուժում սկսելը (ախտանիշի սկզբից 48 ժամվա ընթացքում) մեծացնում է հավանականությունը լիովին վերականգնմանը։ Հազվադեպ, բուժվող անհատները կարող են շաբաթներ կամ ամիսներ անց ունենալ վարակի ռեցիդիվ։ Կան ապացույցներ, որ հերպես սիմպլեքսով առաջացած ախտահարումը կարող է հանգեցնել ուղեղի գրանուլոմատոզ բորբոքման, որն արձագանքում է ստերոիդներին[16]։ Չնայած հերպեսի վիրուսը կարող է տարածվել, էնցեֆալիտը ինքնին վարակիչ չէ։ Այլ վիրուսներ կարող են առաջացնել էնցեֆալիտի նմանատիպ ախտանիշներ, թեև սովորաբար ավելի մեղմ են (ջրծաղկի, էպշտեին բարրի վիրուս, ցիտոմեգալովիրուս, և այլն)[11][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Whitley RJ (2006 թ․ սեպտեմբեր). «Herpes simplex encephalitis: adolescents and adults». Antiviral Research. 71 (2–3): 141–148. doi:10.1016/j.antiviral.2006.04.002. PMID 16675036.
- ↑ Kropp RY, Wong T, Cormier L, Ringrose A, Burton S, Embree JE, Steben M (2006 թ․ հունիս). «Neonatal herpes simplex virus infections in Canada: results of a 3-year national prospective study». Pediatrics. 117 (6): 1955–1962. doi:10.1542/peds.2005-1778. PMID 16740836. S2CID 9632498.
- ↑ Xu F, Sternberg MR, Kottiri BJ, McQuillan GM, Lee FK, Nahmias AJ, և այլք: (2006 թ․ օգոստոս). «Trends in herpes simplex virus type 1 and type 2 seroprevalence in the United States». JAMA. 296 (8): 964–973. doi:10.1001/jama.296.8.964. PMID 16926356.
- ↑ 4,0 4,1 Whitley RJ, Gnann JW (2002 թ․ փետրվար). «Viral encephalitis: familiar infections and emerging pathogens». Lancet. 359 (9305): 507–513. doi:10.1016/S0140-6736(02)07681-X. PMID 11853816. S2CID 5980017.
- ↑ Ak, Ajith Kumar; Mendez, Magda D. (2023), «Herpes Simplex Encephalitis», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 32491575, Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին
- ↑ «Encephalitis, Herpes Simplex - Symptoms, Causes, Treatment | NORD». rarediseases.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Gupta, Harsh; Malhotra, Samira; Batra, Amit (2019 թ․ ապրիլի 15). «An Unusual Stroke-Like Presentation of HSV Encephalitis». The Journal of the Arkansas Medical Society. 115 – via ResearchGate.
- ↑ Dalmau J, Armangué T, Planagumà J, Radosevic M, Mannara F, Leypoldt F, և այլք: (2019 թ․ նոյեմբեր). «An update on anti-NMDA receptor encephalitis for neurologists and psychiatrists: mechanisms and models». The Lancet. Neurology. 18 (11): 1045–1057. doi:10.1016/S1474-4422(19)30244-3. PMID 31326280. S2CID 197464804.
- ↑ Prüss H, Finke C, Höltje M, Hofmann J, Klingbeil C, Probst C, և այլք: (2012 թ․ դեկտեմբեր). «N-methyl-D-aspartate receptor antibodies in herpes simplex encephalitis». Annals of Neurology. 72 (6): 902–911. doi:10.1002/ana.23689. PMC 3725636. PMID 23280840.
- ↑ Westman G, Studahl M, Ahlm C, Eriksson BM, Persson B, Rönnelid J, և այլք: (2016 թ․ նոյեմբեր). «N-methyl-d-aspartate receptor autoimmunity affects cognitive performance in herpes simplex encephalitis». Clinical Microbiology and Infection (English). 22 (11): 934–940. doi:10.1016/j.cmi.2016.07.028. PMID 27497810.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 11,0 11,1 Ajith Kumar AK, Mendez MD (2022 թ․ մարտի 14). «Herpes Simplex Encephalitis». StatPearls. PMID 32491575.
- ↑ Dinn JJ (1980 թ․ նոյեմբեր). «Transolfactory spread of virus in herpes simplex encephalitis». British Medical Journal. 281 (6252): 1392. doi:10.1136/bmj.281.6252.1392. PMC 1715042. PMID 7437807.
- ↑ Van de Walle GR, Goupil R, Wishon C, Damiani A, Perkins GA, Osterrieder N (2009 թ․ հուլիս). «A single-nucleotide polymorphism in a herpesvirus DNA polymerase is sufficient to cause lethal neurological disease». The Journal of Infectious Diseases. 200 (1): 20–25. doi:10.1086/599316. PMID 19456260.
- ↑ «Herpes Meningoencephalitis». Johns Hopkins Medicine. 2019 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Encephalitis». The Lecturio Medical Concept Library. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Varatharaj A, Nicoll JA, Pelosi E, Pinto AA (2017 թ․ ապրիլ). «Corticosteroid-responsive focal granulomatous herpes simplex type-1 encephalitis in adults». Practical Neurology. 17 (2): 140–144. doi:10.1136/practneurol-2016-001474. PMID 28153849. S2CID 12859405.
- ↑ «Encephalitis». Mayo Foundation for Medical Education and Research (MFMER). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
|