PubMed Central
PubMed Central | |
---|---|
ncbi.nlm.nih.gov/pmc/(անգլ.) | |
Տեսակ | թվային գրադարան, bibliographic database?, medical database? և open-access repository? |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | ԱՄՆ ազգային բժշկական գրադարան |
PubMed Central Վիքիպահեստում |
PubMed Central (PMC), ազատ օգտագործմամբ թվային գրադարան, որում պահվում են բաց հասանելությամբ գիտական աշխատություններ, որոնք հրատարակվել են բժշկական և կենսաբանական ամսագրերում։ Հանդիսանալով հետազոտական տվյալների ամենախոշոր աղբյուրներից մեկը, և հիմնված լինելով Կենսատեխնոլոգիական տեղեկությունների ազգային կենտրոնի (NCBI) կողմից, PubMed Central-ը իրենից ներկայացնում է ավելին քան միայն տեղեկությունների շտեմարան։ Բոլոր PMC-ին ներկայացվող նոր հրապարակումները անցնում են ինդեքսավորման և ֆորմատավորման գործընթաց, որի արդյունքում ստացված նյութը դառնում է մետա-նյութ, որը իրենից ներկայացնում է XML-ի կառուցվածք ունեցող ֆայլ[1]։ PMC-ում զետեղված բոլոր տեղեկությոսւնները կարող են հեշտությամբ կցվել NCBI-ի այլ տվյալների շտեմարանների հետ և հասանելի են Entrez որոնման համակարգով[2]։
PubMed Central-ը պետք չէ շփոթել PubMed-ի հետ, դրանք երկու տարբեր ծառայություններ են[3]։ Մինչդեռ PubMed-ը իրենից ներկայացնում է կենսա-բժշկական մեջբերումների և սեղմագրերի տվյալների շտեմարան, այս շտեմարանում հիշատակված նյութերի ամբողջական տեքստերը պահվում են այլ տեղերում (երբեմն միայն թղթային տեսքով)։ Ի հակադրություն դրան, PubMed Central-ը ազատ հասանելությամբ թվային արխիվ է, որտեղ պահվող տեքստերը ամբողջական են և հասանելի բոլորի համար հասարակ վեբ-նավարկիչով։
2018 թվականի դեկտեմբերի տվյալներով PMC-ին ներառում է ավելին քան 5,2 միլիոն հոդվածներ[4], որոնք այստեղ տեղադրվել են անմիջականորեն հրատարակողների կամ հեղինակների կողմից։ Ավելի վաղ ժամանակաշրջանի տվյալները ցույց են տալիս, որ 2013 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հունվար ամիսները հեղինակների կողմից զետեղված նյութերի քանակը գերազանցում է 103,000 հոդված ցուցանիշը[5]։ PMC-ում նաև գրանցված են ավելին քան 4,000 ամսագրեր, որոնք ավտոմատ կերպով զետեղում են այստեղ հրապարակված նյութերը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Beck, Jeff. «Report from the Field: PubMed Central, an XML-based Archive of Life Sciences Journal Articles». Proceedings of the International Symposium on XML for the Long Haul: Issues in the Long-term Preservation of XML. doi:10.4242/BalisageVol6.Beck01.
- ↑ Maloney, Chris; Sequeira, Ed; Kelly, Christopher; Orris, Rebecca; Beck, Jeffrey (2013 թ․ դեկտեմբերի 5). «PubMed Central». National Center for Biotechnology Information (US).
- ↑ «MEDLINE, PubMed, and PMC (PubMed Central): How are they different?». www.nlm.nih.gov.
- ↑ "Openness by Default", Inside Higher Ed, 16 January 2017.
- ↑ «NIHMS Statistics». nihms.nih.gov.
- ↑ «Home - PMC - NCBI». www.ncbi.nlm.nih.gov.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PubMed Central» հոդվածին։ |