Լուսաշող
Գյուղ | ||
---|---|---|
Լուսաշող | ||
ռուս.՝ Карахач | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1831[1] թ. | |
Մակերես | 41,94 կմ² | |
ԲԾՄ | 2000 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼478 մարդ (2011)[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Լուսաշող (նախկին անվանումը՝ Ղարախաչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, տեղադրված Վեդի գետի ձախակողմյան վտակի մեղմաթեք ու գեղատեսիլ ափին, շրջապատված ոչ բարձր, կանաչապատ լեռներով։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։
Նախկինում Ղարախաչ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Երևանի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Երևանի գավառի, իսկ 1930 թվականից` Վեդու (1968 թվականից` Արարատի) շրջանի։ Վերանվանվել է Լուսաշող 1978 թ. հունվարի 25-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արարատի մարզի մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսաշողի մշտական բնակչությունը կազմել է 478, առկա բնակչությունը՝ 491 մարդ[3]։ Լուսաշողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, այգեգործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի միջնակարգ դպրոց։ 12 կմ հյուսիս գտնվում է Աղձվան (XIII-XX դդ.), 5 կմ հյուսիս՝ Շամամ (IX-XVII դդ.), 10 կմ հյուսիս՝ Վերին Արմիկ գյուղատեղիները (XVII-XIX դդ.)։ Գյուղի մոտ են գտնվում՝ Հովհաննու սբ.Կարապետ վանական համալիրը (XIV դ.), սբ.Աստվածածին (Սպիտակավոր) (1301 թ.), սբ.Հովհաննես (Զանգակատուն) եկեղեցիները (XVII-XIX դդ.), իսկ “Մոշաղբյուր” գյուղատեղիում՝ սբ. Սարգիս եկեղեցին (XIX դ.) և XIX դ. մատուռ (Ղարախաչ)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 94» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 695. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսաշող» հոդվածին։ |
|