Jump to content

Նոր Կյուրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նոր Կյուրին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ և Հայկական մարզ
Համայնքի ղեկավարԳևորգ Օհանյան
Մակերես3,69 կմ²
ԲԾՄ855 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն865[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նոր Կյուրին (Հայաստան)##
Նոր Կյուրին (Հայաստան)

Նոր Կյուրին, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Մասիսի տարածաշրջանում, Երևան-Արտաշատ մայրուղու վրա, մարզկենտրոնից` 22 կմ հեռավորության վրա։ Ընկած է Երևան քաղաքից հարավ-արևելք։

Համայնքը նախկինում եղել է Նոր Խարբերդի այգեպտղաբուծական սովխոզ, այնուհետև առանձնացել է որպես համայնք և անվանվել է Նոր Կյուրին` ի հիշատակ Արևմտյան Հայաստանի Կյուրին քաղաքի։

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Կյուրինի մշտական բնակչությունը կազմել է 865, առկա բնակչությունը՝ 861 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի 2001 2011
Բնակիչ 967[2] 865[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի այգեգործական թաղամաս 90.0 հա ընդհանուր մակերեսով, ունի 270 տնտեսություն, 1 դպրոց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 290 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են մասամբ։ Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ, արոտավայրեր՝ համապատասխանաբար կազմելով 94 հա, 53 հա և 89 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ինչպես նաև հացահատիկ։ Պտուղներից մշակում են ծիրանենի, դեղձենի։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Կյուրին» հոդվածին։