Jump to content

Իսահակ Ուոթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1674(1674-07-17)[1][2][3][…]
ԾննդավայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Անգլիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 25, 1748(1748-11-25)[1][2][3] (74 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանBunhill Fields Burial Ground
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Կրոնբողոքականություն
ԿրթությունKing Edward VI School?
ԵրկերOur God, Our Help in Ages Past?, Come, We Who Love the Lord?, From All That Dwell Below the Skies? և Joy to the World?
Մասնագիտությունաստվածաբան, փիլիսոփա, բանաստեղծ, քրիստոնեական հիմների հեղինակ և գրող
 Isaac Watts Վիքիպահեստում

Իսահակ Ուոթս (անգլ.՝ Isaac Watts, հուլիսի 17, 1674(1674-07-17)[1][2][3][…], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Անգլիայի թագավորություն - նոյեմբերի 25, 1748(1748-11-25)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն) անգլիացի քրիստոնյա-կոնգրեգացիոնալիս, քահանա, աստվածաբան, տրամաբան, ուսուցիչ և բանաստեղծ, ով հորինել է հարյուրավոր շարականներ, որոնցից շատերը կիրառվում են մինչ օրս։ Ուոթսը պատմության մեջ անմահացել է` որպես «անգլիական շարականների հայր»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Ուոթսը ծնվել է 1674 թվականի հուլիսի 17-ին Սաութհեմփթոն քաղաքում՝ Անգլիայում։ Նա մեծացել է «նոնկոնֆորմիստների», այսինքն՝ Անգլիայում հաստատված եկեղեցու ոչ անդամների ընտանիքում։ Նրա հայրը՝ նույնանուն Իսահակ Ուոթսը, երկու անգամ բանտարկվել է կրոնի վերաբերյալ իր հայացքների համար։

Ուոթս կրտսերն ավարտել է Էդուարդ VI թագավորի դպրոցը (դպրոցական շենքերից մեկն այժմ նրա պատվին կոչվում է «Ուոթս»), որտեղ, այլ առարկաների հետ մեկտեղ, սովորել է աստվածաբանություն, տրամաբանություն, լատիներեն, հունարեն և եբրայերեն։ Քանի որ Ուոթսներներն ազգային եկեղեցու անդամներ չէին, Իսահակի առաջ փակ էին Օքսֆորդի և Քեմբրիջի հեղինակավոր համալսարանները, և 1690 թվականին նա ընդունվել է Սթոք Նյուինգթոն քաղաքի Դիսսենտերյանների ակադեմիա՝ դիսսենտերյանների կրթական հաստատություն (անգլ.՝ Dissenting academies): Նույն ակադեմիայում սովորել է անգլիացի հայտնի գրող Դանիել Դեֆոն։ Ուոթսի սեփական տեսակետներն ավելի աշխարհիկ և էկումենիկ էին, քան այն ժամանակվա դիսսենտերյանների (այլախոհների) մեծ մասինը, ինչի պատճառով նա ավելի շատ հետաքրքրվել է կրթությամբ և գիտությամբ, քան քարոզչությամբ։

Ակադեմիան ավարտելուց հետո Ուոթսը սկզբում ապրել է իր հայրական տանը։ 1696 թվականից նա դարձել է մասնավոր ուսուցիչ նոնկոնֆորմիստ պարոն Ջոն Հարթոփի ընտանիքում՝ ապրելով Սթոք Նյուինգթոնի Չերչ Սթրիթում գտնվող Ֆլիթվուդ Հաուս տանը (անգլ.՝ Fleetwood House

1699 թվականին Ուոթսն ընտրվել է Լոնդոնի Մարկ Լեյն կոնգրեգացիոն եկեղեցու հովվի օգնական։ 1702 թվականին ձեռնադրվել է և դարձել հաջորդ հովիվը։ Նրա ծառայության ընթացքում եկեղեցու անդամների ավելանալու հետևանքով եկեղեցին երկու անգամ էլ ավելի մեծ տարածք է ընտրել և ստիպված Ուոթսին ընտրել է որպես օգնական։ 1707 թվականին Ուոթսը հրատարակել է իր ամենահայտնի գիրքը՝ «Շարականներ և Հոգևոր երգեր»( «Hymns and Spiritual Songs») ժողովածուն։

Ուոթսը մի անգամ ամուսնանալու փորձ է կատարել, բայց անհաջող, և դրանից հետո մնացել է ամուրի մինչև իր կյանքի վերջը։ Լինելով առանց ընտանիք՝ նա մտերիմացել էր իր հարևանների՝ պարոն Թոմաս Աբնիի և Լեդի Մերիի, ինչպես նաև նրանց դստեր՝ Էլիզաբեթի հետ, որը, ինչպես Իսահակը, իր ողջ կյանքում ամուրի է մնացել։ 1712 թվականին Ուոթսը 4 տարի շարունակ ծանր հիվանդ է եղել և այդ պատճառով տեղափոխվել Աբնիի ընտանիքի հետ ապրելու՝ դառնալով նրանց տան ուսուցիչն ու ընտանիքի հովիվը։

1719 թվականին հրատարակվել է Նոր Կտակարանի վերաշարադրված սաղմոսների ժողովածուն՝ Իսահակի մեկնաբանությամբ։ Պարոն Թոմասի մահից հետո՝ 1721 թվականին, Ուոթսը նրա այրու և դստեր հետ մշտապես տեղափոխվել է Սթոք Նյուինգթոնում գտնվող Էբնի Հաուս, որը Լեդի Մերին ժառանգել էր իր եղբորից։ Իսահակն այս տանն ապրել է մինչև իր մահը։ Էբնի Պարկ հնարավոր էր հասնել Հեքնի Բրուքում գտնվող տառեղների բնադրավայրով, որտեղ էլ բանաստեղծը ոգեշնչվել է։ 1739 թվականին Ուոթսը կաթված է ստացել և մասամբ անդամալույծ դարձել։

Իսահակ Ուոթսը մահացել է Սթոք Նյուինգթոնում 1748 թվականին և թաղվել է Բունհիլ Ֆիլդսի «նոնկոնֆորմիստների» գերեզմանատանը, որը գտնվում է Լոնդոնի Իսլինգթոն թաղամասում։ Նա իր ետևում թողել է մեծ ժառանգություն, ներառյալ հարյուրավոր շարականներ, ինչպես նաև տրակտատներ, ուսուցողական գործեր և էսսեներ։ Նրա մահից հետո Իսահակ Ուոթսի փաստաթղթերը տեղափոխվել են Կոնեկտիկուտ նահանգի Եյլի համալսարան։

Ժառանգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթսի շարականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթսը առավել հայտնի է որպես «անգլիական շարականների հայր»։ Նրանից առաջ պատարագին երգվում էին միայն Հին Կտակարանի սաղմոսները։ Իսահակը կարծում էր, որ անհրաժեշտ է ստեղծել նոր շարականներ և հոգևոր երգեր՝ գրված Նոր Կտակարանի ոգով։ «Մենք քարոզում ենք Ավետարանը և աղոթում Քրիստոսի անունով՝ արթնացնելով քրիստոնյաների զգացմունքները անցյալ ժամանակի երգերի խոսքերով»[4]։ Ուոթսը առաջինը չէր այս ոլորտում, բայց նրա բանաստեղծական հիանալի տաղանդը օգնեց նրան գրել լավ «արհեստական» (այսինքն՝ տեխնածին) շարականներ՝ ի տարբերություն այնպիսի ժամանակակիցների ոչ այնքան հաջող փորձերի, ինչպիսին Բենջամին Քիչն է։ Ուոթսը գրել է մոտ 500-ից 750 շարականներ, այդ թվում՝ «Ուրախություն աշխարհին» (անգլ.՝ Joy To The World) և «Երբ ես ուսումնասիրում եմ Հրաշալի Խաչը» (անգլ.՝ When I Survey The Wondrous Cross) և 72-րդ սաղմոսը՝ «Հիսուսը թագավորելու է» (անգլ.՝ Jesus shall reign) վերնագրով։ Իսահակի շարականները թարգմանվել են այլ լեզուներով, և դրանցից շատերը մինչ օրս երգվում են։ Իր ստեղծագործությամբ Ուոթսը մեծ ազդեցություն ունեցավ 18-րդ դարի մյուս բանաստեղծների վրա, որոնցից շատերը հետևեցին նրա օրինակին[5]։

Նոր շարականներից բացի, Ուոթսը վերաթարգմանել է նաև Հին Կտակարանի շարականները։ Սաղմոսներն ի սկզբանե գրվել են եբրայերեն՝ հուդայականության համար։ Ավելի ուշ դրանք ընդունվել են քրիստոնյաների կողմից որպես Հին Կտակարանի մի մաս։ Ուոթսն առաջարկել է սաղմոսների չափողական թարգմանություններ, որպեսզի դրանք համապատասխանեն Նոր Կտակարանի լեզվին։ Ըստ Իսահակի, թեև Դավիթը, ում ավանդաբար վերագրվում է շատ սաղմոսների հեղինակ լինելը, անկասկած, Աստծո գործիքն էր, սակայն չէր կարողացել ամբողջությամբ ընկալել ճշմարտությունը, հետևաբար անհրաժեշտություն եղավ սաղմոսները «վերանորոգել» այնպես, կարծես թե Դավիթը քրիստոնյա է եղել[6]։

Այն նորարարությունները, որոնք Ուոթսը բերեց շարականներ գրելիս, նյարդայնացրին ժամանակի շատ կրոնական առաջնորդների։ Այսպիսով, նրա շարականների ժողովածուն իրեն վիրավորողների կողմից արհամարհանքով կոչվել է «Ուոթսի քմահաճույքներ»(անգլ.՝ Watts’ Whims)[7]։ Հետագայում Անգլիայի եկեղեցին սկսեց օգտագործել Ուոթսի շարականները իր ծառայություններում[4]։

Սուրբ երաժշտության գիտակ Սթիվեն Մարինին Ուոթսի պոեզիայում առանձնացնում է երկու միտում, որոնք նա անվանում է «զգացմունքային սուբյեկտիվություն» և «վարդապետական օբյեկտիվություն»։

Շարականներից բացի, Իսահակ Ութսը հայտնի էր նաև որպես աստվածաբան և տրամաբան, ով այդ թեմաներով գրել է բազմաթիվ գրքեր և հոդվածներ։ Ուոթսի աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել անկախ նոնկոնֆորմիստների և վաղ կրոնական վերածնողների վրա, որոնց թվում էր 18-րդ դարի առաջին կեսի անգլիացի նոնկոնֆորմիստների առաջնորդներից մեկը՝ Ֆիլիպ Դոդրիջը (անգլ.՝ Philip Doddridge), ով Իսահակին է նվիրել իր ամենահայտնի աշխատությունը՝ «Կրոնի վերելքն ու առաջընթացը հոգում»(անգլ.՝ The Rise and Progress of Religion in the Soul

1724 թվականին Ուոթսը հրատարակեց տրամաբանության դասագիրք՝ «Տրամաբանություն կամ բանականության ճիշտ օգտագործում», որն անցել է քսան հրատարակություն և հարյուր տարի օգտագործվել Օքսֆորդում, ինչպես նաև Քեմբրիջի, Հարվարդի և Եյլի համալսարաններում[8]։ Ուոթսի աշխատության վրա մեծ ազդեցություն է թողել բրիտանական էմպիրիզմը և, մասնավորապես, փիլիսոփա և էմպիրիկ Ջոն Լոքը և նրա «Մարդկային ըմբռնման մասին էսսեը»։ Դասագրքում մի քանի ուշագրավ նորամուծություններ կային։ Այսպիսով, Ուոթսի առաջարկած տրամաբանության հայեցակարգը զգալիորեն տարբերվում էր այն ժամանակվա մյուս հեղինակների մեծամասնության տրամաբանության հայեցակարգերից և նման էր 19-րդ դարի երկրորդ կեսի փիլիսոփա և տրամաբան Չարլզ Սանդերս Պերսի գաղափարներին։ 1741 թվականին Ուոթսը հրատարակեց տրամաբանության մասին նոր աշխատություն՝ «Մտքի բարելավումը» (անգլ.՝ The Improvement of the Mind), որը նույնպես մի քանի անգամ վերահրատարակվեց և հետագայում ոգեշնչեց Մայքլ Ֆարադեյին։

Ուոթսը հայտնի է նաև երեխաների ուսուցման գործում իր ներդրումով, որի մասին գրել է 13 գիրք։

Իսահակ Ուոթսի ամենավաղ հուշարձանը գտնվում է Վեստմինստերյան աբբայությունում, որի կառուցումն ավարտվել է նրա մահից անմիջապես հետո։ Լոնդոնի Մարկ Լեյնի միաբանության եկեղեցում, որտեղ Ուոթսը երկար տարիներ ծառայել է որպես հովիվ, հետմահու կանգնեցվել է իր կիսանդրին, սակայն եկեղեցու շենքը 18-րդ դարի վերջին քանդվել է։ Մինչև եկեղեցու քանդվելը հուշարձանի մի մասը ձեռք էր բերվել մի հարուստ հողատիրոջ կողմից՝ Լիվերպուլի մոտ գտնվող իր մատուռում տեղադրելու համար։ Ցավոք, կիսանդրու հետագա ճակատագիրն անհայտ է։ 1808 թվականին Բունհիլ Ֆիլդսում Ուոթսի գերեզմանի վրա կանգնեցվեց նոր տապանաքար՝ փոխարինելով լեդի Մերի Աբնիի և Հարթոպ ընտանիքի կողմից վճարված և կանգնեցված բնօրինակին։ Ուոթսի քարե կիսանդրին կարելի է տեսնել նաև Ներքին Լոնդոնի նոնոնկոնֆորմիստ դոկտոր Ուիլյամսի գրադարանում։ Ուոթսի ամենավաղ հասարակական արձանը կանգնած է Աբնի այգում, որտեղ էլ ապրել և մահացել է։ Ավելի ուշ նմանատիպ արձան կանգնեցվեց նրա ծննդյավայրում՝ Սաութհեմփթոնում, Վիկտորիանական նոր հանրային այգում, որի համար գումար հավաքվեց տեղի բնակիչների հանրային բաժանորդագրության միջոցով։

1845 թվականին, բաց բաժանորդագրության միջոցով հավաքագրված գումարով, Աբնի Պարկի մատուռի դիմաց կանգնեցվել է Իսահակ Ուոթսի քայլող քարե արձանը, որը ստեղծվել է բրիտանացի առաջատար քանդակագործ Էդվարդ Հոջս Բեյլի կողմից։ Սաութհեմփթոնում 19-րդ դարի կեսերին դոկտոր Ուոթսի հուշահամալիրը նույնպես կառուցվել է, սակայն այն փակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այս վայրում այժմ կանգնած է Միացյալ Բարեփոխված Եկեղեցու Իսահակ Ուոթսի հուշահամալիրը։

Նոյեմբերի 25-ը՝ Իսահակ Ուոթսի մահվան օրը, նշվում է Անգլիայի եկեղեցու, Լյութերական եկեղեցու՝ Միսսուրիի Սինոդի և Ամերիկայի Ավետարանական Լյութերական եկեղեցու օրացույցներում, իսկ Եպիսկոպոսական եկեղեցու սրբերի օրացույցում (ԱՄՆ) Ուոթսի օրն ընկնում է նոյեմբերի 26-ը։

Ուոթսն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լուիս Քերոլը իր «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքում ծաղրանմանակում է Իսահակ Ուոթսի երկու բանաստեղծությունները, և այժմ այդ պարոդիաներն ավելի հայտնի են, քան բնօրինակները[9]։
  • Ուոթսի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Ընդդեմ պարապության և չարաճճիության» անգլ.՝ Against Idleness and Mischief հորդորը, որը գրվել է 1715 թվականին և ներառված է «Աստվածային երգեր երեխաների համար» անգլ.՝ Divine Songs for Children ժողովածուում, ծաղրանմանակում է «Ինչպես է փոքրիկ կոկորդիլոսը վախենում իր կաշվի համար» բանաստեղծությանը։
  • «Սա Օմարի ձայնն է» բանաստեղծական գրոտեսկում (անգլ.՝ The voice of the Lobster ) Ուոթսի մեկ այլ բանաստեղծության պարոդիա է՝ «Ծույլ մարդը»։
  • Չարլզ Դիքենսի Դեյվիդ Կոպերֆիլդ (1850) վեպում տնօրեն Դոկտոր Սթրոնգը մեջբերում է Ուոթսի «Անգործության և չարության դեմ» բանաստեղծությունը։
  • Արքայադուստր Իդա (1884) կատակերգական օպերան 1-ին ակտում պարունակում է Ուոթսի մասին բառախաղային հղում։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մտքի բարելավումը (The Improvement of the Mind, 1815 հրատարակություն։ Վիքիդարանի տեքստի առաջին երեք գլուխները(անգլերեն)
  • Մտքի բարելավում (The Improvement of the Mind. Тома), 1-ին և 2-րդ հատորները ինտերնետ արխիվում(անգլերեն)
  • Երկնքի և երկրի գիտելիքը հեշտացավ...(The Knowledge of the Heavens and the Earth Made Easy…), Առաջին հրատարակություն, 1726 թ. 1760 հրատարակություն Google Գրքերում(անգլերեն)
  • Տրամաբանություն կամ բանականության ճիշտ կիրառում ճշմարտության հետաքննության հարցում՝ կրոնի և մարդկային կյանքի սխալներից պաշտպանվելու տարբեր կանոններով, ինչպես նաև ինտերնետ արխիվում գտնվող գիտությունների օրինակում ։ (Logic, or The Right Use of Reason in the Enquiry After Truth With a Variety of Rules to Guard Against Error in the Affairs of Religion and Human Life, as well as in the Sciences)(անգլերեն)
  • Ամբողջ Սուրբ Գրքի պատմության համառոտ տեսակետը. և Նրա հետ առնչվող գլխավոր մարգարեությունների պատմությունը(A Short View of the Whole Scripture History: With a Continuation of the Jewish Affairs From the Old Testament Till the Time of Christ; and an Account of the Chief Prophesies that Relate to Him) պատճենեք ինտերնետ արխիվում(անգլերեն) .
  • Երեխաների օգտագործման համար հեշտ լեզվով փորձված աստվածային երգեր (Divine Songs Attempted in Easy Language for the Use of Children) (1715)
  • Էսսե Աստծո և արարածների մեջ կամքի ազատության մասին (An Essay on the Freedom of Will in God and Creatures) պատճենը ինտերնետ արխիվում(անգլերեն) (ենթադրվում է, որ այս աշխատանքի հեղինակը Իսահակ Ուոթսն է)։

Ուոթսի ամենահայտնի օրհներգերից մի քանիսն են.

Ուոթսի շարականներից շատերը ներառված են Ավետարանական լյութերական օրհներգերի և սաղմոսների գրքերում (անգլ.՝ Evangelical Lutheran Worship Hymnal ), բապտիստ (անգլ.՝ Baptist Hymnal ), պրեսբիտերական (անգլ.՝ Presbyterian Trinity Hymnal ) և մեթոդիստ (անգլ.՝ Methodist Hymns and Psalms ) եկեղեցիներում։ Նրա երգերից շատերը օգտագործվում են ամերիկյան սուրբ քնար օրհներգերում (անգլ.՝ Sacred Harp, սուրբ խմբերգային երաժշտության ավանդույթ, որը տարածված է բողոքականների շրջանում ԱՄՆ-ի հարավում )։ Ուոթսի մի քանի օրհներգեր ներառված են Քրիստոսի Առաջին Եկեղեցու, Գիտական և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու (Մորմոններ) օրհներգերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 «17 июля — день рождения Исаака Уоттса (1674—1748)». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  5. Ըստ Մարինիի, Ուոթսի կողմից հաստատված ավանդույթի հետևորդների թվում են այնպիսի հայտնի հիմնագիրներ, ինչպիսիք են անգլիացիներ Չարլզ Ուեսլին, Էդվարդ Պերոնետը, Էնն Սթիլը, Սամուել Ստենեթը, Օգոստուս Մոնտագու Թոփլադին, Ջոն Հենրի Նյուտոնը, Ուիլյամ Կուպերը, Ռեջինալդ Հեբերը և ամերիկացիներ Սամուել Դևիսը։ , Թիմոթի Դուայթ IV, Ջոն Լելանդ և Փիթեր Քարթրայթ։
  6. Marini 2003, 76
  7. Բառախաղ՝ հիմնված անգլերենի շարական (անգլ.՝ hymns) և տարօրինակություն (անգլ.՝ whims) բառերի նմանության վրա։
  8. «Келья Отшельника»: «Сперва хочу вам в долг вменить на курсы логики ходить» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  9. И. Л. Галинская: «Льюис Кэрролл и загадки его текстов». Глава I. «Так возникла сказка о стране чудес…» Արխիվացված 2012-02-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Ուոթս» հոդվածին։