Jump to content

Դավիթ Կոպպերֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դևիդ Կոպպերֆիլդ (այլ կիրառումներ)
Դավիթ Կոպպերֆիլդ
անգլ.՝ David Copperfield or The Personal History, Adventures, Experience and Observation of David Copperfield the Younger of Blunderstone Rookery (Which He Never Meant to Publish on Any Account)
ՀեղինակՉարլզ Դիքենս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրինքնակենսագրական վեպ և դաստիարակչական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1849
Նկարագրում էԱնգլիա
ՆախորդԴոմբի և որդի
ՀաջորդԱնգլիայի պատմություն երեխաների համար
ՆկարազարդողՀելբոտ Նայթ Բրաուն
Կազմի հեղինակՀելբոտ Նայթ Բրաուն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBradbury and Evans?
Հրատարակման տարեթիվ1850
 David Copperfield Վիքիպահեստում

«Դավիթ Կոպպերֆիլդի կյանքը՝ պատմված իր կողմից» (անգլ.՝ The Personal History, Adventures, Experience and Observation of David Copperfield the Younger of Blunderstone Rookery), Չարլզ Դիքենսի հիմնականում ինքնակենսագրական վեպը, որը 5 մասով հրատարակվել է 1849 թվականին, իսկ 1850 թվականին՝ առանձին գրքով[1]։ Սա նրա առաջին ստեղծագործություններից է, որում պատումը տարվում է առաջին դեմքով։

Դավիթ Կոպպերֆիլդը լույս աշխարհ է գալիս հոր մահից մի քանի ամիս անց։ Երբ տղան 7 տարեկան էր, նրան ջերմորեն սիրող մայրը ամուսնական դաշինք է կնքում խստաբարո պարոն Մերդստոնի հետ։ Տղայի և խորթ հոր միջև փոխադարձ թշնամանք է սկսում, որն ուժգնանում է այն բանից հետո, երբ տան կառավարումն իր վրա է վերցնում Մերդստոնի քույրը, իսկ հայրացուն սկսում է տանջել Դավիթին անբավարար առաջադիմության համար։

Մերդստոնը ճանապարհում է տղային մասնավոր դպրոց, որտեղ, չնայած ուսուցիչների ճնշումներին, նա կարողանում է սփոփանք գտնել ընկերների հետ շփումներում, ինչպիսիք էին Ջեյմս Ստրիֆորթը և Թոմի Տրեդլսը։ Այդ ընթացքում տղայի մայրը մահանում է, և Մերդստոնը նրան ուղարկում է Լոնդոն՝ աշխատելու իրեն պատկանող գործարանում։ Այնտեղ տղային տեղավորում են ապրելու Ուիլկինս Միկոբրի տանը, որը, չնայած սարսափելի չքավորությանը, մշտապես պահպանում է իր լավատեսությունը։

Այն բանից հետո, երբ Միկոբրը պարտքի պատճառով բանտ է ընկնում, Դավիթը ստիպված է լինում փախչել Դուվր՝ իր մահացած հոր հորաքրոջ՝ Բեթսի Տրոտուդի մոտ։ Ամբողջ ճանապարհը ոտքով անցնելով՝ ընկնում է էքսցենտրիկ բարեկամուհու հովանավորության տակ։ Մերդստոնի փորձը՝ հետ վերցնելու տղային, հաջողություն չի ունենում։

Անընդհատ նոր ու նոր անձինք են գալիս ու անցնում Դավիթի կյանքով, մինչև որ գրքի վերջում նա ի վերջո դառնում է երիտասարդ փայլուն գրող։ Որոշ ժամանակ նա անց է կացնում տատի փաստաբանի՝ միստեր Ուիկֆիլդի տանը, որն ալկոհոլիզմի անդունդն էր գլորվում օգնական զզվելի Ուրիաս Հիպի ձեռքով, որը ծերունու մեջքի հետևում մութ գործեր էր անում։

Դառնալով Ուիկֆիլդի գործընկերը՝ Հիպը աշխատանքի է ընդունում Միկոբրին։ Վերջինս Կոպպերֆիլդի ևս մեկ մանկության ընկերոջ՝ Տրելդսի հետ ձեռք է բերում Հիպի խարդախությունների ապացույց և դրանք ջրի երես հանում։ Սրան զուգահեռ ընթանում է նաև Սթիրֆորթի պատմությունը, որը գայթակղում է որբուհի Էմլիին և նրա հետ փախչում Եվրոպա. այս սյուժետային գիծն ավարտվում է ողբերգությամբ։

Դավիթն այդ ընթացքում սիրահարվում է պարզամիտ Դորա Սպընլոյին, որը դառնում է նրա կինը։ Անգործնական Դորայի մահից հետո գլխավոր հերոսը երջանկություն է գտնում միստր Ուիկֆիլդի դստեր՝ Ագնեսի շնորհիվ։

  • Դեյվիդ Կոպերֆիլդ - իլյուզիոնիստ, որն ընտրել է իր անունն՝ ի պատիվ դիքենսյան հերոսի
  • Uriah Heep (Յուրայա Հիփ) - անգլիական ռոք խումբ, որը փոխառել է Ուրիաս Հիպի անունը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Schlicke 1999, էջ. 151

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Կոպպերֆիլդ» հոդվածին։