Jump to content

Ինդեպենդենտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվեր Կրոմվել

Ինդեպենդենտներ (անգլ. independents, բառացի՝ անկախներ), պուրիտանության ուղղություններից մեկի ներկայացուցիչներ։ 17-րդ դարի Անգլիական հեղափոխության շրջանում քաղաքական խմբավորում, որն արտահայտում էր կրոնական և եկեղեցական թևի շահերը։ Ինդեպենդենտները կողմ էին կրոնական յուրաքանչյուր համայնքի լրիվ ինքնավարությանն ու անկախությանը (այստեղից էլ՝ ինդեպենդենտներ անվանումը), դեմ էին միապետությանը։

Ինդեպենդենտների ղեկավարն էր Օլիվեր Կրոմվելը, որի գլխավորությամբ և ժողովրդական զանգվածների օգնությամբ 1649 թվականին (Կարլոս առաջինի մահապատժից հետո) գրավեցին իշխանությունը։ 1660 թվականին գահի վրա Ստյուարտների վերականգնելուց հետո ինդեպենդենտները հեռացան քաղաքական ասպարեզից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 333