Jump to content

Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ (Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ
Galleria Nazionale d’Arte Moderna
Galleria Nazionale d’Arte Moderna
Ժամանակակից կարգավիճակ`Պատկերասրահ
Երկիր`Իտալիա Իտալիա, Հռոմ
Ճարտարապետական ոճ`անգլիական
Հիմնող`Guido Baccelli?
Ճարտարապետ`Ջովաննի Վասանզիս
Կառուցման
ժամանակաշրջան`
1883 թվական
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ (իտալ.՝ Galleria Nazionale d’Arte Moderna, կրճատ GNAM}), հանդիսանում է գեղարվեստական պատկերասրահ Հռոմում (Վիլլա Բորգեզե), Իտալիա, հիմնված 1883 թվականին և նվիրված ժամանակակից արվեստին։ Հանդիսանում է Ազգային պատկերասրահների[1] մաս, որի մեջ են մտնում Boncompagni Ludovisi Decorative Arts Museum-ը, Museo Hendrik C. Andersen-ը, Raccoltà Manzù-ը։

Ազգային պատկերասրպահը գտնվում է Via delle Belle Arti, 113 հասցեում, Էտրուսկյան մշակույթի ազգային թանգարանի (իտալ.՝ Museo Nazionale Etrusco di Villa Giulia) հարևանությամբ։ Նրա նեոդասական և ռոմանտիկական նկարները և քանդակները իրենցից նշանավորում են Հին Հռոմում Վերածննդի փառքի կտրուկ փոփոխությունները։ Նրա 75 սենյակներում ներկայացված են XIX և XX դարերի իտալական նկարիչների ստեղծագործությունների մեծ հավաքածու, ներառյալ Ջուզեպպե Ֆերարի, Ջակոմո Բալլա, Ումբերտո Բոչոնի, Ջորջո դե Կիրիկո, Ջովանի Ֆատորի, Ամեդեո Մոդիլիանի, Ջորջո Մորանդի, Ջակոմո Մանցու, Ալբերտո Բուրի, Անտոնիո Կանովա, Ֆելիչե Կազորատի և Լուչո Ֆոնտանա։

Կան նաև արտասահմանյան նկարիչների մի քանի հանրահայտ աշխատանքներ, այդ թվում Ալեքսանդր Կոլդեր, Պոլ Սեզան, Մարսել Դյուշան, Ալբերտո Ջակոմետի, Ժորժ Բրաք, Էդգար Դեգա, Վասիլի Կանդինսկի, Պիտ Մոնդրիան, Մարկ Կոստաբի, Կլոդ Մոնե, Ջեքսոն Պոլլոք, Օգյուստ Ռոդեն, Վինսենթ վան Գոգ և Իվ Քլեյն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Direzione generale PaBAAC: Galleria Nazionale d'Arte Moderna e Contemporanea». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ (Հռոմ)» հոդվածին։