Jump to content

Ֆոկայի սյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոկայի սյուն
Colonna di Foca
Colonna di Foca
Ֆոկայի սյունը
Երկիր`Իտալիա Իտալիա, Հռոմ
Ճարտարապետական ոճ`կորնթական
Կառուցման
ժամանակաշրջան`
608 թվական
Map
Map

Ֆոկայի սյուն (իտալ.՝ Colonna di Foca), կորնթական սյուն, կառուցված Հռոմի ֆորումում, Ռոստրայի առջև և 608 թվականին նվիրված բյուզանդական կայսր Փոկասին (602—610 թվականներ)։ Դարձել է Հռոմի ֆորումի ճարտարապետական համալիրի վերջին համալրումը։

13,6 մետր բարձրություն ունեցող սյունը, ստեղծված II դարում մ.թ.ա., կանգնեցվել է սպիտակ մարմարից չորսանկյուն պատվանդանի վրա, որը սկզբնապես օգտագործվել է որպես Դիոկղետիանոսի պատվին հուշարձանի համար։ Նրա հյուսիսային մասում գրությունը հայտնում է, որ հուշարձանը 608 թվականի օգոստոսի 1-ին Ռավեննայի էկզարխ Սմարագդը նվիրել է Փոկասին, սյան գագաթին տեղադրելով կայսրի ոսկե արձանը։

«Լավագույն, բարեգութ և ազնվազարմ պրինցեպսին, մեր տեր Փոկասին, անփոփոխ կայսրին, աստծո կողմից օծված, հաղթահերոս, մշտական օգոստոս, Սմարագդ, կայսերական արքունիքի նախկին ծառայապետ, պատրիկ և Իտալիայի էկզարխ, նվիրված նրա բարեգթությանը, նորին բարեպաշտության անհամար վաստակի համար և հանգստության համար, տիրած Իտալիայի նկատմամբ հոգատարության և ազատության պահպանման համար վերաբերմունքի կապակցությամբ, նորին գերազանցության այս արձանը, փայլող ոսկե փայլով, կանգնեցրեցի այս բարձր սյան վրա հանուն նրա մշտական փառքի և օծեցի օգոստոսի առաջին օրը, տեր հռչակման յոթերորդ տարում, նորին փարեգթության կոնսուլությունից հինգերորդ տարում»

Պատճառը, որի համար Փոկասը էկզարխի կողմից արժանացել է նման մեծարանքի, անհայտ է։ Հաճախ այն համարում են Փոկասի բարեհաճությունը Հռոմի պապերին, այդ թվում Բոնիֆացիոս IV -ին Հռոմի Պանթեոնի հանձնումը, օծված 609 թվականին որպես բոլոր նահատակների եկեղեցի, կոստանդնուպոլիսի պատրիարքին «Երկնային» անվանվելու արգելքը և այլն։ Բացառված չէ, որ արձանը կանգնեցվել է ի նշան այդ ժամանակ կայսրի Հռոմին նվիրվածության, երբ քաղաքին սպառնում էին լանգոբարդները կամ հանդիսացել է Փոկասին Սմարագդի անձնական երախտագիտության արտահայտում, ով նրան է վերադարձրել էկզարխի իշխանությունը։

610 թվականին Փոկասին տապալում են, նրա բոլոր պատկերները սկսում են նպատակադրված ոչնչացվել։ Նոր կայսր Հերակլիոս Ա-ի հրամանով 610 թվականի վերջին սյան վրայից գցվում է արձանը, նվիրատվական գրությունը ոչնչացվում։ Միջին դարերում ֆորումը դատարկության է մատնվում և լցվում է մոտակա բլուրների վրայից ողողված ապարով, սյունը մնում էր անվնաս և շարունակում էր վեր խոյանալ երկրի մակերևույթի վրա, պատվանդանը հայտնվում է թաղված ողողատների տակ։ XVIII դարի վերջին այն դրանցից մաքրվում է։