Jump to content

Զուգագուլպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զուգագուլպա, հագուստի տեսակ ոտքի ներքևի հատվածի համար։ Սովորաբար պատրաստված են տեքստիլից։ Անցյալում օգտագործում էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Ժամանակակից նորաձևությունում այն կանանցի հագուստի բաղկացուցիչ մաս է, չնայած նրան, որ շուկայում առկա է նաև տղամարդկանց համար նախատեսված մոդելներ[1]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառը առաջացել է թուրքերենից, չավուշերեն` tš́ǝ̂lga, tš́ulgа «գուլպա», թաթ.`čolgåu «ոտքի փաթաթան», թաթ.`čolga «կապկպել», ղազ.`šulgau «փաթաթում», ռուս.`чулок, чулка́, ուկր.` чуло́к, բուլղար.` чу́лка: Միջնադարում թուրք ժողովուրդների մոտ զուգագուլպան նշանակում էր թաղյա ճտկավոր կոշիկ։

Ֆիլիպ IV շագանակագույն և արծաթագույն. Դիեգո Վելասկես, 1631

Զգեստապահարանի այս իրը առաջինը անգամ հանդես է եկել արաբների մոտ։ XIII-XIV դարերում իսպանացիների հետ մղած պատերազմի ժամանակ Եվրոպան ևս ծանոթացավ գուլպաների կիրառման մշակույթին։ Մինչ այդ, եվրոպացիները ոտքերը փաթաթում էին կաշվե կամ կտորե զանգապաններով։

1589 թվականին մի գործազուրկ անգլիացի Լիյ անվամբ, որի կինը գումար էր վաստակում գուլպաներ հյուսելով, ստեղծեց դրա համար նախատեսված առաջին հաստոցը։ Զուգագուլպաները, հաստոցով ստացված, սկսում են մրցակցել այդ ժամանակ նորաձև համարվող զուգագուլպաների հետ, որոնք թավշյա և մետաքսյա էին։ Լյուդովիկոս XIV օրոք մեծ ճանաչում ստացան բաց կապույտ և կարմիր զուգագուլպաները։

Մարքիզուհի դե Պոմպադուրի հետևորդների մոտ նորաձև էին ժանյակե զուգագուլպաները, որոնց արժեքը գրեթե հավասարվում էր միջին վիճակագրական ազնվականի ստացած եկամուտին։ XVI դարում Իսպանիայում նորից նորաձև դարձավ բարակ թանկարժեք զուգագուլպաները, որոնք ձեռքով էին պատրաստվում։ Անգլիայի արքա Հենրի VIII մի անգամ Իսպանիայից ստացավ այդպիսի զուգագուլպաների զույգ, որպես թանկարժեք նվեր[2]։ Բացի այդ, Վենետիկում նույնիսկ գույություն ուներ «Զուգագուլպաների ընկերություն»(Compagnie della Calza), որտեղ տեղի էին ունենում Վենետիկի Հանրապետության XV-XVI դարերի մշակութային կյանքի հատուկ իրադարձությունները։ Այս հասարակության ներկայացուցիչները տարբերվում էին էլեգանտ հագուստով, ինչպես նաև բազմագույն զուգագուլպաներով, որոնք էլ հանդիսանում էին առանձին միավորումների տարբերակող գիծ։ Զուգագուլպաները կարող էին լինել և՛ գծավոր և՛ վանդակավոր, դրանք հաճախ զարդարվում էին վրակարվածքով կամ նույնսիկ թանկարժեք քարերով[3]։

Զուգագուլպաներով աղջիկ, ԱՄՆ, 1922
Մալմյո Սթրումպֆաբրիկ, 1954

Այն բանից հետո, երբ երկար շրջազգեստերը թաքցնում էին կանանց ոտքերը, Առաջին համաշխարհային պատերազմից հետո նորաձևությունը դրանք բացեց և շատ շուտ վերածվեց ֆետիշի։ Զգեստապահարանում ավելացավ սև, սպիտակ, շագանակագույն և գծավոր մետաքսե զուգագուլպաներ։ Չնայած այն հանգամանքին, որ արհեստական մետաքս սովորել էին ստանալ դեռևս 1890 թվականին, դրանից զուգագուլպաներ սկսեցին արտադրել միայն 1910 թվականին։ Այժմ շուկայում ներկայացված է ոչ միայն բամբակե, ֆիլդեկոսե և մետաքսե զուգագուլպաներ, այլ նաև վիսկոզե զուգագուլպաներ։ Այդպիսի զուգագուլպաները երկու անգամ ավելի էժան էին բնական մետքասից ստացված զուգագուլպաներից, չենք խոսում այլ դիզայներական զուգագուլպաների մասին, որոնց գինը հասնում էր մինչև $9: Նման նորամուծությունը` ֆիլդեկոսի կիրառմամբ, վերաճեց դիզայներական լուծման, որը հայտնի է «ֆրանսիական կրունկ» անվամբ, այն դարձավ զուգագուլպաների արտադրությամբ զբաղվող ընկերության` Emery-Beers Company-ի, բացառիկ արտադրանքը և ցուցադրվեց 1911 թվականին՝ զուգագուլպաների «Onyx» նոր հավաքածուում։ Որոշ ժամանակ անց ընկերությունը, որը թողարկում էր զուգագուլպաներ «Phoenix» վաճառքի անվամբ, Emery-Beers Company ընկերության «ֆրանսիական կրունկ» մոդելի նմանությամբ սկսեցին անվանել «հավանական կրունկ»։

XX դարի սկզբին գունավոր զուգագուլպաները մեծ պահանջարկ ուներ։ Այդ ժամանակաշրջանի շատ կանայք նախընտրում էին շրջազգեստի գույնին համապատասխանող զուգագուլպաներ։ Բազմաթիվ խանութներում առաջարկվում էր մուգ կապույտ, կանաչ, դեղին, կարմիր, կաթնագույն և այլ գույների ու երանգների զուգագուլպաներ։ Մեծ ճանաչում ուներ նկարներով մաշկագույն զուգագուլպաները։ Օրինակ, օվալաձև զարդանախշերով, որոնք ավելի թանկ գնով էին առաջարկում։ Զուգագուլպաները, որոնք ձեռագործ էին, ավելի էժան էին։ Շուկայում հայտնվեցին զուգագուլպաներ նոր դիզայներական լուծումներով`մկների, օձերի և մողեսների նկարներով, ինչպես նաև գծավոր և վանդակավոր։

1939 թվականին նեյլոնի լայն կիրառմամբ DuPont ընկերության արտադրած զուգագուլպաները ԱՄՆ-ում բարձր պահանջարկ ունեցավ` վաճառքի առաջին օրը գնեցին 4 միլիոն զույգ։ Նեյլոնե զուգագուլպաները բամբակե և մետաքսյա զուգագուլպաների հետ համեմատած էժան էին, ամուր և թափանցիկ։ Երբ ԱՄՆ մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, DuPort ընկերությունը դադարեց նեյլոնե զուգագուլպաների արտադրությունը և իր գործարարններում սկսեցին արտադրել պարաշյուտներ և ինքնաթիռների համար մալուխներ[4]։ Դրա հետ կապված, պատերազմական և հետպատերազմական տարիներին կանայք հոնքերի համար նախատեսված մատիտով ուղիղ գծեր էին անում ոտքերին[5]։ Պատերազմի ավարտից հետո DuPont հայտարարեց, որ ընկերությունը կվերադառնա զուգագուլպաների արտադրության, սակայն միանգամից չի կարողանա բավարարել ամբողջ պահանջարկը։ Դա հանգեցրեց ամերիկյան խանութներում անկարգությունների առաջացման, որոնք հայտնի են «նեյլոնե խռովություններ», անկարգությունները վերացնելու համար DuPont արտդրական հզորությունը մեծացրեց[4]։

Ժամանակակից զուգագուլպաների գոտի

1950-ական թվականներին DuPont սկսեց կանանց համար նախատեսված նեյլոնե զուգագուլպաների զանգվածային արտադրություն։ Այդ տարիներին գովազդում նեյլոնի մասին ասվում էր, որ այն ունի «պողպատի ամրություն և սարդոստայնի բարակություն»։ Առաջին անգամ նեյլոնե զուգագուլպաները վաճառքի հանվեցին փոքր քաղաք Ուիլմինգտոնի մի քանի խանութներում, նորույթը ձեռք բերելու համար կանայք ժամանում էին նույնիսկ Նյու Յորքից և երկար հերթեր կանգնում։ Առաջին տարում վաճառվեց 64 միլիոն զույգ զուգագուլպա։ Չբավարարվելով ձեռք բերվածով, Dupont ընկերությունը 1959 թվականին թողարկեց առաձգական մանրաթել սպանդեքս, որը հայտնի է լայկրա վաճառքի անվամբ[2]։

Նպատակ ունենալով ոտքի վրայով զուգագուլպաների սահելը դադարեցնել, սկսեցին այն կրել ժապավեններով կամ զուգագուլպաների համար նախատեսված հատուկ գոտիով, որին դրանք ամրանում էին լարերով կամ ճարմանդներով։ Այս նորաձևությունը իր արտացոլումը գտավ, մասնավորապես, «կախակապի օրդեններ» անվամբ։ Ժամանակակից կանանցի զուգագուլպաները, որպես կանոն, ոտքի վրա ամրացվում են վերևի հատվածում առկա առաձգական հյուսվածքի հաշվին։

Միաժամանակ զուգագուլպաները, որպես զգեստապահարանի հատուկ իր, կիրառվում է հատուկ և պաշտպանական հագուստներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «G. Lieberman & Sons, Men's stockings». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 Не снимая чулок…. // The New Times, 02.06.2008
  3. «Процессия на площади Сан-Марко» и «Чудо на мосту Сан Лоренцо» Джентиле Беллини: опыт смысловой интерпретации
  4. 4,0 4,1 Handley, Susannah Nylon: The Story of a Fashion Revolution. — Johns Hopkins Univ. Press, 1999. — С. 48. — ISBN 0-8018-6325-2
  5. «Почему появилась мода на бритые женские ноги» (ռուսերեն). interesno.cc. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]