Jump to content

Բջջային հեռախոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nokia N95 բջջային հեռախոս, որը նաև համարվում շարժական համակարգիչ

Բջջային հեռախոսը շարժական հեռախոսի տեսակ է (բացառելով ստացիոնար բջջային հեռախոսները), որը նպատակավորված է բջջային ցանցերում աշխատելու համար։ Բջջային հեռախոսում օգտագործվում է ռադիոընդունահաղորդիչ բջջային ցանցի ծածկման գոտու տարածքում հեռախոսային կապի կատարման համար։

Ներկայումս բջջային կապը բոլոր տեսակի շարժական կապերի մեջ ամենատարածվածն է, դրա համար էլ շարժական հեռախոսներն անվանում են հենց բջջային հեռախոսներ, չնայած որ շարժական հեռախոսները, բացի բջջայինից, ունեն նաև արբանյակային հեռախոսներ, ռադիոհեռախոսներ և տրանսպորտային հաղորդակցության սարքեր։

Բջջային հեռախոսը բարդ բարձրտեխնոլոգիական էլեկտրոնային սարք է. ընդունահաղորդիչ դիապազոններ 1-2 ԳՀց (GSM) եւ 2-4 ԳՀց (UMTS) միկրոալիքային տիրույթում, մասնագիտացված վերահսկիչ, ցուցադրիչ, ինտերֆեյսային սարքեր, մարտկոց։

Բջջային հեռախոսների մեծ մասի խողովակները ունենում են իրենց եզակի համարը, այսպես կոչված՝ IMEI՝ բջջային սարքերի միջազգային ներկայացուցիչ։ IMEI-ը նշանակվում է բջջային հեռախոսի արտադրության մեջ և բաղկացած է 15 նիշից. այն գրված է հեռախոսի որոնվածքի անփոփոխ մասի վրա։ Այս համարները տպագրվում են հեռախոսի մարտկոցի տակ գտնվող պիտակի վրա, նաև՝ հեռախոսի փաթեթում։ Շատ հեռախոսներով այն նաև կարելի է իմանալ՝ հավաքելով *#06# կոդը։

Բջջային կապերի ստանդարտների մեծամասնությունը բաժանորդների նույնականացման համար օգտագործում են Սիմ-քարտեր։ Այն իրենից ներկայացնում է խելացի-քարտ (պլաստիկ քարտ՝ ներառած իր մեջ միկրոհարթակի վերահսկիչ և հիշողություն) ծրագրային կառավարմամբ, և նույնպես ունենում է իր եզակի նույնականացման IMSI համարը(անգլ.՝ International Mobile Subscriber Identity) և անհատական թվային գախնաբառ։ Սիմ-քարտի էլեկտրականացումը 3.3 Վ է։

Բջջային ցանցի հեռախոսի աշխատանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջային ցանցը կազմված է բազային կայաններից՝ բաշխված բջջային ցանցի ծածկույթի տարածքով և անջատիչներով։ Բջջային հեռախոսը լսում է եթերը(էֆիր. ամբողջ օդային տարածությունը), գտնում է բազային կայանի ազդանշանը և ուղարկում է այն յուրահատուկ IMSI ՍԻՄ-քարտին, ապա նաև՝ յուրահատուկ IMEI հեռախոսին։

Ցանցի համակարգիչը ստուգում է բաժանորդի իսկությունը՝ ուղարկելով պատահական թիվ բջջային հեռախոսին, որը ՍԻՄ-քարտը մշակում է որոշակի ալգորիթմի համաձայն և արդյունքն ուղարկում է մոտակա բազային կայան։ Բազային կայանը ինֆորմացիան փոխանցում է կառավարող համակարգչին, որտեղ կոդն ստուգվում է բջջային հեռախոսից և հաշվարկվում է համակարգչի կողմից։ Եթե բբջային հեռախոսը համապատասխանում է, թույլատրվում է մուտք գործել ցանց։ Նույնականացման հուսալիությունը համարվում է բավական բարձր։

Բջջային հեռախոսը և բազային կայանը անընդհատ պահպանում են ռադիոկոնտակտ։ Շարժման ընթացքում բջջային հեռախոսը պարբերաբար անցնում է մեկ կայանից մյուսին և ընտրում է բազային այն կայանը, որտեղից ավելի հզոր ազդանշան է ստացվում։ Այդ գործընթացը տեղի է ունենում, նույնիսկ եթե հեռախոսը գտնվում է սպասման վիճակում, և զրույց տեղի չի ունենում։

Ցանցի համակարգիչը միշտ իմանում է, թե որ բազային կայանի հետ է տվյալ բջջային հեռախոսը պահպանում կայուն ռադիոկապ։ Հիշելով ընթացիկ ժամանակն ու բազային կայանի թիվը՝ համակարգիչը պահում է բանակցությունների ժամանակը և բաժանորդի գտնվելու վայրը։

Գողացված բջջային հեռախոսը կարելի է գտնել իր IMEI կոդի միջոցով, անկախ այն բանից, թե ինչ ՍԻՄ-քարտ է գտնվում հեռախոսի մեջ։ Շատ սարքերի միջոցով կարելլի է փոխել IMEI կոդը, օգտագործելով տարբեր ոչ օրինական մեթոդներ։

Հեռախոսի կապը կայանի հետ կարող է պահպանվել բազմաթիվ թվային արձանագրությունների միջոցով, որոնք կարելի է բաժանել ըստ ընտանիքների։ Դրանցից գլխավորներն են՝ D-AMPS, CDMA, GSM, UMTS, LTE:

Ժամանակակից բջջային հեռախոսների մեծ մասը կարող է աշխատել որոշակի ստանդարտներով, որը թույլ է տալիս օգտագործել ռոումինգի ծառայություններ տարբեր բջջային ցանցերում։ Ռուսաստանում օգտագործվող GSM-հեռախոսների մեծ մասը սատարում է GSM-900 եւ GSM-1800 արձանագրություններին, շատերը աշխատում են նաեւ GSM-850 եւ GSM-1900 ցանցերում։ Գրեթե բոլոր UMTS-հեռախոսները կարող են աշխատել նաև GSM-ի ցանցում։ ԶԼՄ-ները հաղորդում է բջջային հեռախոսի նախագծի մասին, որը կարող է օգտագործվել մոտավորապես որպես ռադիոկայան, եթե բաժանորդները հեռու են միմյանցից, նման հեռախոսը կպա կհաղորդի նրանց միջև, առանց օգտագործելու բջջային օպերատորի անցումային տեխնոլոգիաները. այսպիսի խոսակցության համար հարկավոր չէ վճարել բջջային օպերատորին։ Այս տեխնոլոգիան կիրառվել է Nokia 3109c եւ Nokia 3110c հեախոսներում։

LTE-ի ժամանակակից ստանդարտում (բջջային ցանց 4G, 4-րդ սերունդը), սարքերի հաղորդակցման ունակությունը անմիջականորեն իրականացվում է ստանդարտի մակարդակով։ Սա թույլ է տալիս շփվել մարդկանց հետ եւ ինքնաբերաբար շփվել մի քանի սարքերի հետ։ Օրինակ, կարելի է կատարել «խելացի» երթեւեկության լույսերի եւ ճանապարհային նշանների ցանց, որը շփվելու է LTE հեռախոսների հետ։ Սա նոր հնարավորություններ է ստեղծում մարդկանց տեղեկացնելու երթեւեկության իրավիճակի, երթեւեկության լույսերի որոշակի փուլի ավարտի մասին եւ այլն։

Բջջային հեռախոսների համաշխարհային շուկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայի բաժանումը խոշորագույն արտադրողների կողմից և վաճառված ապարատների թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուկայի մասը ըստ արտադրողների տոկոսներով Վաճառված ապարատ
Տարվա եռամսյակ Nokia Samsung LG RIM Sony Ericsson Motorola Այլ
2010 թվական
I եռամսյակ[1] 35,0 20,6 8,6 3,4 3,1 3,0 26,3 314,6 միլիոն
2009 թվական Ընդամենը մեկ տարում՝ 1,21 միլիարդ
IV եռամսյակ[2] 36,4 19,5 10,1 տես՝ այլք 4,5 4,8 24,7 345,9 միլիոն
III եռամսյակ[3] 36,7 19,6 10,3 տես՝ այլք 4,3 4,5 24,6 308,9 միլիոն
II եռամսյակ[4] 36,8 19,3 10,7 տես՝ այլք 4,7 5,6 23,0 286,1 միլիոն
I եռամսյակ[5] 36,2 19,1 9,9 տես՝ այլք 5,4 6,2 23,4 269,1 միլիոն
2008 թվական Ընդամենը մեկ տարում՝ 1,22 միլիարդ
IV եռամսյակ[6] 37,7 18,3 8,9 տես՝ այլք 7,5 6,9 20,7 314,7 միլիոն
III եռամսյակ[7] 38,2 17,1 7,8 տես՝ այլք 8,1 8,0 20,8 308,5 միլիոն
II եռամսյակ[8] 39,5 15,2 8,8 տես՝ այլք 7,5 10,0 19,0 304,7 միլիոն
I եռամսյակ[9] 39,1 14,4 8,0 տես՝ այլք 7,5 10,2 20,8 294,2 միլիոն
2007 թվական Ընդամենը մեկ տարում՝ 1,15 միլիարդ
IV եռամսյակ[10] 40,4 13,4 7,1 տես՝ այլք 9,0 11,9 18,2 330,0 միլիոն
III եռամսյակ[11] 38,1 14,5 7,1 տես՝ այլք 8,8 13,1 18,4 288,9 միլիոն
II եռամսյակ[12] 36,9 13,4 6,8 տես՝ այլք 8,8 14,6 19,3 270,8 միլիոն
I եռամսյակ[13] 35,7 12,5 6,2 տես՝ այլք 8,4 18,5 18,8 257,3 միլիոն
2006 թվական Ընդամենը մեկ տարում՝ 0,99 միլիարդ
IV եռամսյակ[14] 36,2 11,3 6,3 տես՝ այլք 9,0 21,5 14,2 284,2 միլիոն
III եռամսյակ[15] 35,1 12,2 6,0 տես՝ այլք 7,7 20,6 18,4 251,2 միլիոն
II եռամսյակ[16] 33,6 11,1 6,3 տես՝ այլք 6,7 21,9 20,4 229,1 միլիոն
I եռամսյակ[17] 34,0 12,5 6,5 տես՝ այլք 6,1 20,3 20,6 224,0 միլիոն
2005 թվական Ընդամենը մեկ տարում՝ 0,81 միլիարդ
IV եռամսյակ[18] 35,0 12,1 7,2 տես՝ այլք 6,9 17,8 21,0 235,1 միլիոն
III եռամսյակ[15] 32,5 12,5 5,5 տես՝ այլք 6,7 18,7 23,0 206,7 միլիոն
II եռամսյակ[16] 31,6 12,9 6,7 տես՝ այլք 6,1 17,7 25,0 193,6 միլիոն
I եռամսյակ[17] 30,4 13,5 6,3 տես՝ այլք 5,5 16,7 27,6 180,9 միլիոն
2004 թվական Ընդամենը մեկ տարում՝ 0,67 միլիարդ
IV եռամսյակ[18] 33,0 12,2 6,8 տես՝ այլք 6,3 16,3 25,4 195,3 միլիոն
III եռամսյակ* 30,2 13,4 տես՝ այլք տես՝ այլք 6,3 13,7 36,4 170 միլիոն
I եռամսյակ 28,9 12,5 տես՝ այլք տես՝ այլք 5,6 16,4 36,6
Տարվա եռամսյակ Nokia Samsung LG RIM Sony Ericsson Motorola Այլ Վաճառված ապարատ
«Այլք» սյունիկում գտնվում են հետևյալ ընկերությունները՝
Acer Inc., Alcatel, Anycool, Apple, Ասուս, Audiowox, Benefon, BenQ, CECT, Gigabyte, Gresso, HTC, Huawei, Fly, Fujitsu, Kyocera, Mitsubishi Electric, NEC, Neonode, Panasonic, Palm, Matsushita, Pantech Curitel, Philips, Qualcomm, Sagem, Sanyo, Sharp, Siemens (փակած է 2005 թվականի III եռամսյակում), Sendo, Sierra Wireless, SK Teletech, Trium, Տոշիբա, ZTE.
* Անման/անկման տվյալները բերված են ըստ 2004 թվականի I եռամսյակի վիճակով։

Հիմնական արդարողների հեռախոսները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gartner Says Worldwide Mobile Phone Sales Grew 17 Per Cent in First Quarter 2010 Արխիվացված 2013-01-28 Wayback MachineGartner
  2. Gartner Says Worldwide Mobile Phone Sales to End Users Grew 8 Per Cent in Fourth Quarter 2009; Market Remained Flat in 2009 Արխիվացված 2012-09-23 Wayback MachineGartner
  3. Gartner Says Grey-Market Sales and Destocking Drive Worldwide Mobile Phone Sales to 309 Million Units; Smartphone Sales Grew 13 Per Cent in Third Quarter of 2009 Արխիվացված 2010-07-02 Wayback MachineGartner
  4. Gartner Says Worldwide Mobile Phone Sales Declined 6 Per Cent and Smartphones Grew 27 Per Cent in Second Quarter of 2009 Արխիվացված 2010-07-01 Wayback MachineGartner
  5. Gartner Says Worldwide Mobile Phone Sales Declined 8.6 Per Cent and Smartphones Grew 12.7 Per Cent in First Quarter of 2009 Արխիվացված 2010-06-10 Wayback MachineGartner
  6. Gartner Says Worldwide Mobile Phone Sales Grew 6 Per Cent in 2008, But Sales Declined 5 Per Cent in the Fourth Quarter Արխիվացված 2011-09-08 Wayback MachineGartner
  7. Gartner Says Global Economic Downturn Sparked Three-Way Battle for Third Position in Mobile Phone Market in Third Quarter 2008 Արխիվացված 2010-09-05 Wayback MachineGartner
  8. Gartner Says Worldwide Mobile Phone Sales Increased 12 Percent in Second Quarter of 2008 Արխիվացված 2010-09-12 Wayback MachineGartner
  9. Gartner Says Worldwide Mobile Phone Sales Increased 14 Per Cent in First Quarter of 2008 Արխիվացված 2010-07-01 Wayback MachineGartner
  10. Gartner Says Worldwide Mobile Phone Sales Increased 16 Per Cent in 2007 Արխիվացված 2009-06-27 Wayback MachineGartner
  11. Gartner Says Worldwide Mobile Phone Sales Grew 15 Per Cent in Third Quarter of 2007 Արխիվացված 2010-10-10 Wayback MachineGartner
  12. Gartner Says Worldwide Mobile Phone Sales Grew 17 Per Cent in Second Quarter of 2007 Արխիվացված 2011-09-08 Wayback MachineGartner
  13. Gartner Says Strong Results in Asia/Pacific and Japan Drove Worldwide Mobile Phone Sales to 14 Percent Growth in the First Quarter of 2007 Արխիվացված 2010-10-10 Wayback MachineGartner
  14. Gartner Says Worldwide Mobile Phone Sales Grew 21 Percent in 2006 Արխիվացված 2010-10-10 Wayback MachineGartner
  15. 15,0 15,1 Gartner Says Worldwide Mobile Phone Sales Grew 21.5 percent in the Third Quarter of 2006 Արխիվացված 2010-10-13 Wayback MachineGartner
  16. 16,0 16,1 Gartner Says Worldwide Mobile Phone Sales Grew 18 percent in the Second Quarter of 2006 Արխիվացված 2010-08-07 Wayback MachineGartner
  17. 17,0 17,1 Gartner Says Worldwide Mobile Phone Sales in First Quarter are Indicative of Another Strong Year in 2006 Արխիվացված 2007-07-16 Wayback MachineGartner
  18. 18,0 18,1 Gartner Says Top Six Vendors Drive Worldwide Mobile Phone Sales to 21 Percent Growth in 2005 Արխիվացված 2010-10-10 Wayback MachineGartner