Հուավեյ
Հուավեյ Թեքնոլոջիս (չինարեն՝ 華為技術有限公司, հիերոգլիֆների պարզեցմամբ՝ 华为技术有限公司, փինյին՝ Huáwèi Jìshù Yǒuxiàn Gōngsī, Պալլադիի տառադարձության համակարգով՝ Հուավեյ ցզիշու յուսյան գունսի[18]), հեռուստահաղորդակցության ոլորտում ամենամեծ չինական ընկերություններից[19]։ Հիմնադրել է Չինաստանի ազգային ազատագրական բանակի նախկին անդամ Ժեն Չժենֆեյը։ 1987 թվականին[20]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուավեյ արտադրանքն ներառում է՝
- Անլար ցանցային սարքավորումներ(LTE/HSDPA/W-CDMA/EDGE/GPRS/GSM, CDMA2000 1xEV-DO/CDMA2000 1X, TD-SCDMA),
- Բազային ցանցային սարքավորումներ (IMS, Mobile Softswitch, NGN),
- Ցանցային սարքավորումներ (FTTx, xDSL, օպտիկական սարքավորումներ, ցանցային անջատիչներ),
- Հավելվածներ և ապարատային անվտանգություն (IN, բջջային տվյալների տեղափոխման ծառայություններ, BOSS),
- տերմինալներ (UMTS/CDMA)։
2006 թվականին ընկերությունը ցույնց տվեց աճ նոր սերնդի ցանցերի ոլորտում, ներառյալ նաև 3G ցանցում[21]։
2012 թվականի սկզբին ընկերությունում աշխատում էր 110 000 մարդ։ Դեռ 2010 թվականին ընկերությունը ուներ 8 մարզային գրասենյակ և 100 մասնաճյուղ ամբողջ աշխարհում։ Հուավեյն ունի 20 գիտահետազոտական կենտրոն տարբեր երկրներում՝ ներառյալ Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Թուրքիա, Հնդկաստան, Շվեդիա և Ռուսաստան։ Ընկերությունը ստեղծել է ժամանակակից ինովացիոն կենտրոններ Vodafone Group, BT Group, Telecom Italia, France Telecom, Telefonica, Deutsche Telekom ընկերությունների հետ։
Ամեն տարի Հուավեյն ներդրում է կատարում ստորագրված պայմանագրերի գումարի 10%-ից ոչ քիչ ($1,26 միլիարդ) հետազոտությունների և զարգացման մեջ՝ մնալով արտոնագրային հայտեր ներկայացրած (26,8 հազար) ամբողջ աշխարհի ընկերությունների թվում[22]։
2010 թվականի սեպտեմբերի 21-ին Հոնկոնգում Հուավեյն ներկայացրեց նախատիպը չունեցող DSL (Digital Subscriber Line)` 700 Մբիթ վայրկյանում։ Այդ ցուցագրումը համարվում է առաջինը իր դասում։ Ընկերության կարծիքով՝ SuperMIMO տեխնոլոգիայի շնորհիվ (համակարգ բազմաթիվ մուտքերով և ելքերով) այդ որոշումը թույլ է տալիս օպերատորներին կառուցել արդյունավետ և զարգացված ցանցեր՝ բարձր անցելիության մակարդակով։ Այդ օրինակը գերազանցում էր մյուս բոլոր DSL օրինակներին[23]։
2015 թվականին ընկերությունը դարձավ աշխարհում սմարթֆոնների երրորդ ամենամեծ արտադրողը։
Գործունեության հիմնական ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկամուտը 2007 թվականին - $12,5 միլիարդ (աճել է 48 %-ով ի համեմատ 2006 թվականի)։ 2007 թվականին կնքված պայմանագրերի մեծ մասը՝ շուրջ 72 %, ընկերությունը կնքել է միջազգային շուկաների հետ։ Նոր պայմանագրերի շուրջ 45 %-ը UMTS/HSDPA ինֆրակառուցվածքի ստեղծմանն է օգտագործվել, իսկ 44,8 %-ը՝ CDMA ցանցերի կառուցմանը։ Հուավեյ պատվիրատուների 50-ից 35-ը աշխարհի հզորագույն օպերատորային կապերից են։ 2007 թվականին ընկերությունը ստորագրել է 34 պայմանագիր՝ ծառայությունների կառավարման ոլորտում՝ ներառյալ պայմանագրեր Vodafone, China Mobile, Etisalat և MNT Group-ի հետ[24]։
- Եկամուտը 2008 թվականին - $23,3 միլիարդ (46 % աճ), զուտ շահույթ - $1,15 միլիարդ։ 2008 թվականին ընկերության օպերացիոն շահութաբերությունը աճել է 3 %-ից մինչև 13 %[25]։
- Եկամուտը 2009 թվականին - $21.5 միլիարդ (7,7 % նվազում)։ Ընկերության զուտ շահույթը, համեմատած նախորդ տարվա, աճել է 2,3 անգամ և դարձել $2,7 միլիարդ։ Վաճառքից հասույթ՝ $21,8 միլիարդ (19 % աճ)[26]։ Զուտ շահութաբերությունը՝ 12,2 %[27]։
Ընկերության գործունեության քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերական լրտեսություն և տեխնոլոգիաների ոչ թույլատրելի պատճենահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը մի քանի անգամ քննադատվել է արտադրանքի զարգացման անարդար մեթոդներ օգտագործելու համար։
Մասնավորապես 2003 թվականին Տեխասի դատարանում քննական հայց է ներկայացրել Cisco Systems ընկերությունը[28], որի մեղադրյալներն էին Huawei Technologies-ը և 3COM-ը։ Հայցում հաստատվում էր, որ VR օպերացիոն համակարգը և Quidway երթուղղիչը պատճենահանված են Cisco Systems-ին պատկանող տեքստերից։ Հայտում կային նաև ապացույցներ, որոնք ներառում էին կոդային նույնական օրինակներ, գործընթացների նույնական անվանումներ։ Այս դատական հայցը ավարտվել է հաշտությամբ[29]։
2004 թվականին ընկերության աշխատակիցը՝ Ժու Իբինը(Zhu Yibin), ձերբակալվել է SuperComm ցուցահանդեսում անվտանգության աշխատակիցների կողմից։ Վերջինս փորձել էր նկարել մրցակից ընկերության սարքավորումները[30]։ Ժու Իբինը ցուցահանդեսին գրանցված էր որպես Weihua ընկերության ներկայացուցիչ։
Երկու դեպքերում էլ Huawei ընկերությունը պաշտոնապես հանձնել է անբարեխիղճ աշխատողների պատասխանատվությունը (անգլ.՝ rogue employees)[31][32]։
Առևտրային լրտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի փետրվարին Excelcomindo Pratama հնդկական հեռախոսակապի օպերատորի մամուլի ծառայությունը հաղորդել է Հուավեյ ընկերության աշխատակցի ձերբակալության մասին, ով փորձել էր պատճենահանել ծառայողական փաստաթղթերը[33]։
Անարդար գովազդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հայտարարում է, որ «հիմնական արտադրությունը պատրաստվում է ASIC միկրոսխեմայի հիման վրա, որպեսզի ապահովվի համարժեք որակը և տնտեսական օգուտները»[34]։ Ընկերության այս հայտարարությունը ուղղակիորեն հակասում է միկրոսխեմա պատրաստող ընկերությունների (EZChip[35], Xelerated[36] և Dune Networks) տվյալներին։ 2004 թվականի հոկտեմբերին Huawei-ն առանձնացրեց միկրոսխեմաների զարգացումը որպես առանձին ընկերություն HiSilicon, սակայն այն չի համարվում ցանցային պրոցեսորների արտադրող[37]։
Ընկերության ստանդարտ պրակտիկան համարվում է «նոր սերնդի» սարքավորումների ցուցադրությունը, որոնք «ժամանակավոր ենթակա չեն» վաճառքի համար։ 2010 թվականին այդ սարքավորումներից ամենահայտնին համարվում էր 100 Գբիթ վայրկյանում լուծումը[38]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Huawei Symantec - Huawei և Symantec ընկերությունների միասնական ընկերություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www-file.huawei.com/-/media/CORPORATE/PDF/annual-report/AnnualReport2016_en.pdf
- ↑ https://www.huawei.com
- ↑ https://web.archive.org/web/20190329040533/https://www-file.huawei.com/-/media/corporate/pdf/annual-report/annual_report2018_en.pdf?la=zh
- ↑ https://finance.sina.com.cn/zt_d/2019_zq500qbd/
- ↑ https://web.archive.org/web/20170629103831/https://www-file.huawei.com/-/media/CORPORATE/PDF/annual-report/AnnualReport2016_en.pdf — 2017.
- ↑ https://web.archive.org/web/20200603082838/https://www-file.huawei.com/-/media/corporate/pdf/annual-report/annual_report_2019_en.pdf?la=en — 2020.
- ↑ Our Corporate Members – The Linux Foundation
- ↑ https://www.linuxfoundation.org/press-release/2015/08/huawei-deepens-its-investment-in-linux-and-open-source-software-with-linux-foundation-platinum-membership/
- ↑ https://www.w3.org/Consortium/Member/List
- ↑ https://www.wi-fi.org/membership/member-companies
- ↑ https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
- ↑ https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
- ↑ https://fidoalliance.org/members/
- ↑ https://foundation.rust-lang.org/members/
- ↑ https://www.wirelesspowerconsortium.com/members/18253
- ↑ 17,0 17,1 17,2 https://www.itu.int/hub/membership/our-members/directory/?myitu-industry=true&request=sector-members
- ↑ «Huawei's School of Pronunciation».
- ↑ Открытые Системы: Конкуренция по-китайски
- ↑ «Доклад конгресса: Huawei и ZTE представляют угрозу безопасности США». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Huawei стал лидером на рынке UMTS/HSPA (агентство CNEWS)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Данные ВОИС за 2006 год(русская версия)
- ↑ Huawei совершила прорыв в области DSL, продемонстрировав первый в мире опытный образец 700 Мбит/с
- ↑ «Mobile-review.com — пресс релизы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «CNews: Объём продаж Huawei в 2008 г. вырос на 46 %». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Финансовые показатели (официальный сайт компании)
- ↑ «Чистая прибыль Huawei за 2009 г. составила $2,7 млрд». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Судебное заявление Cisco Systems против Huawei Technologies» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Cisco Systems комментирует окончание судебного преследования компании Huawei». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ LightReading: Huawei и шпионаж
- ↑ Lightreading: Совместные комментарии от Cisco & Huawei
- ↑ Business Week: A Huawei Story Lost in Translation
- ↑ Excelcomindo says stops Huawei man stealing data | Reuters
- ↑ Huawei: Общая информация на сайте компании
- ↑ Huawei-3Com выбирает EZChip
- ↑ Huawei выбирает Xelerated
- ↑ «HiSilicon: Обзор Продуктов». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 100G решения Huawei: Описание и фотографии ASIC(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով». Վահան Մարտիրոսյանը հանդիպել է «Հուավեյ Արմենիա» չինական ընկերության տնօրենին
- Հայաստանը «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի շրջանակում կգործակցի «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության հետ
- Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուավեյ» հոդվածին։ |
|