«Սամսունգ» (հանգըլ՝ 삼성그룹), հարավկորեական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1938 թվականին։ Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական կոմպոնենտների, հեռահաղորդակցման սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, տեսալսողական սարքավորումերի արտադրող։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Սեուլում։ Էփլի գլխավոր մրցակիցն է։
«Սամսունգ» բառը կորեերեն նշանակում է «երեք աստղ»։ Հնարավոր է այն կապված է հիմնադրի՝ Սամսունգ Լի Բյոնչխոլյայի երեք որդիների հետ[2]։
1930-ական թվականներին Կորեայում գործարար Լի Բիոն Չհոլը բացեց բրնձի ալյուր արտադրող իր գործը։ Դեգու քաղաքում փոքր պահեստը դարձավ Սամսունգի մեծ պատմության սկիզբը։ Այդ ժամանակ Կորեան Ճապոնիայի գաղութն էր և երկրում բավականին դժվար էր զբաղվել բիզնեսով։ Այնուամենայնիվ, արդեն 1938 թվականին Լիին հաջողվում է ստեղծել առաջին անկախ ալիքը Կորեայից Չինաստան և Մանչուրիա արհանելու համար։ Սննդամթերքի ակտիվ զարգացումը, ինչպես օրինակ բրնձի, շաքարավազի և չորացրած ձկների, հնարավորություն տվեց պաշտոնապես գրանցել Սամսունգի առևտրային ընկերության ապրանքային նշանը։ Օտարերկրյա (Կորեայի համար) անունը ծագել է կորեացի գործարարի ծրագրերի արդյունքից։ Արդեն 1950 թվականի վերջում Լի Բիոնը պատրաստվում էր առևտուր հաստատել Ամերիկա մայրցամաքի երկրների հետ։ Կորեական թերակղզում ամերիկյան զորքերի վայրէջքից հետո, բրնձի օղու և գարեջրի արտադրության գործարանի արտադրանքը սկսեց վաճառվել դաշնակից ուժերի ներկայացուցիչներին:Կորեայի պատերազմը վերջ դրեց այս բիզնեսին։ Պահեստները թալանվեցին և այրեցին այնպես, ինչպես հիմնվել էր ընկերությունը։
Գոյություն ունի լեգենդ նրա մասին, որ այրված տան ավերակներում Լի Բիոնը գտել է պահված փողերով տուփ, որը ներդրել է իր նոր բիզնեսի մեջ։ Դա տեքստիլ գործարան էր, շաքարավազի գործարան, իսկ ավելի ուշ նաև ապահովագրական բիզնես։ Լի Բիոնը արագ հարստացավ, չնայած որ Կորեայում 1960-ական թվականին մեկ շնչի հաշվով միջին եկամուտը չէր գերազանցում 80 դոլարը։ Պետք է նշել, որ այդ ժամանակ նույնիսկ մայրաքաղաք Սեուլում, մշտական էլեկտրաէներգիա չի եղել, էլեկտրաէներգիա մատակարարվել է օրական մի քանի ժամով, իսկ կենտրոնական ջրի խողովակ չկար։ Զարմանալի չէ, որ արագ ռազմական հեղաշրջումը գահընկեց արեց նախագահ Լի Սին Մանին և Լի Բիոնի մոտիկ ընկերոջը, որը որպես հարուստ գործարար դարձել էր ներքին շրջանի անդամ։ Լի Բիոն Չհոլին բանտարկեցին կաշառք վերցնելու և գահընկեց արված իշխանի հետ ծանոթանալու համար։
Մենք օգտագործում ենք մարդկային և տեխնիկական ռեսուրսները, որպեսզի ստեղծենք հրաշալի որակի ապրանքներ, որպեսզի ներդնենք մեր ծառայությունները հասարակության զարգացման գործում։[3]։