Ամեն ինչ ամենուր միանգամից
«Ամեն ինչ Ամենուր Միանգամից» (անգլ.՝ Everything Everywhere All at Once), ամերիկական ֆանտաստիկ կատակերգական մարտաֆիլմ։ Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ են Դենիել Շայներտը և Դեն Կվանը, որոնք Էնտոնի և Ջո Ռուսոների հետ մասնակցել են պրոդյուսերական աշխատանքներին։
Ըստ ֆիլմի սյուժեի՝ ընտանքի մայրը, որը չինական ծագումով ներգաղթյալ է (Միշել Եոյի դերակատարմամբ), փորձում է միավորվել զուգահեռ իրականությունների իր տարբերակների հետ, որպեսզի փրկի բազմատիեզերքը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ստեֆանի Սյուն, Կե Հյու Կվան, Ջենի Սեյտը, Հարրի Շամ Կրտսերը, Ջեյմս Հոնգը և Ջեյմի Լի Քերթիսը։
Ֆիլմը տարբեր ժանրերի տարօրինակ խառնուրդ է՝ սյուրռեալիստական հումորի, գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի, ընտանեկան դրամայի և մարտարվետի մասին ֆիլմերի տարրեր[28][29]։ Այն դարձել է 2022 թվականի մարտի 11-ին կայացած «South by Southwest» փառատոնի ֆիլմ-բացումը[30]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է սահմանափակ վարձակալությամբ 2022 թվականի մարտի 25-ին, իսկ լայն վարձակալությամբ՝ ապրիլի 8-ին[31]։ Ֆիլմի տոմսերը արագորեն սպառվել են տոմսարկղերում՝ գերազանցելով 100 մլն դոլարը, և այն արժանացել է քննադատների բուռն մեկնաբանություններին[32]։ Հրատարակչություններից շատերը այն անվանել են 2022 թվականի լավագույն ֆիլմ[33]։ «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը առաջադրվել է «Օսկար»մրցանակաբաշխության 11 անվանակարգերում՝ 2023 թվականին դառնալով անվանակարգերի քանակով առաջնորդը, և հաղթել է դրանցից 7-ը՝ «Լավագույն ֆիլմ» մրցանակը ներառյալ[34]։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը բաղկացած է երեք մասից, որոնց անվանումները միասին ձևավորում են ֆիլմի ամբողջական անվանումը։
Մաս առաջին։ Ամեն ինչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվելին Վոնգը՝ չինական արմատներով ամերիկուհի, իր ամուսին Վեյմոնդի հետ ղեկավարում է մի համեստ լվացքատուն։ ԱՄՆ-ի հարկային գրասենյակը սկսում է լվացքատան ֆինանսական գործունեության աուդիտ անել, որի պատճառով ստեղծվում է լարված իրավիճակ։ Բացի այդ, Վեյմոնդը որոշում է Էվելինին ներկայացնել ամուսնալուծության փաստաթղթեր։ Հոնգ-Հոնգը՝ Էվելինի փնփնթան հայրը, նոր է Չինաստանից ԱՄՆ եկել, իսկ Ջոյը՝ Էվելինի դուստրը, պատրաստվում է քամինգ աութով ներկայանալ իր պապիկին և ներկայացնել նրան իր ընկերուհի Բեքիին։
Ներքին եկամուտների ծառայության շենքում Դեյդրե Բոբեյդրեի հետ հանդիպման ժամանակ Վեյմոնդի անձը փոխվում է, երբ նրա մարմնին կարճ ժամանակով տիրում է Ալֆա Վեյմոնդը, որը Վեյմոնդի մյուս տեսակն է «Ալֆա Աշխարհ» կոչվող տիեզերքից։ Ալֆա Վեյմոնդը բացատրում է Էվելինին, որ գոյություն ունեն բազմաթիվ բազմատիեզերքներ, քանի որ կատարվող յուրաքանչյուր ընտրություն ստեղծում է նոր տիեզերք։ Ալֆա Աշխարհի Ալֆա Էվելինը (այժմ մահացած) մշակել է «ցատկերի» տեխնոլոգիան, որը թույլ է տալիս որոշ ժամանակով միացնել իր գիտակցությունը այլ տիեզերքների իր իսկ երկվորյակների հմտություններին, հիշողություններին և մարմիններին։ Սակայն դա հնարավոր է դառնում միայն հատուկ գործողություն անելուց հետո, որը կոչվում է ցատկահարթակ։ Բազմատիեզերքի գոյությանը սպառնում է Ջոբու Տուպակին՝ նախկին Ալֆա Ջոյը։ Նրա գիտակցությունը «պառակտվել» է, երբ Ալֆա Էվելինը ցատկելու ժամանակ նրան գերծանրաբեռնել է։ Այժմ Ջոբու Տուպակին գոյություն ունի աշխարհներից յուրաքանչյուրում և իր մեջ պարունակում է ողջ բազմատիեզերքի ուժը և գիտելիքները։ Իր գերընդունակությունների օգնությամբ Տուպակին ստեղծել է սև խոռոչ՝ տորի ձևով, որը պոտենցիալ կարող է ոչնչացնել բազմատիեզերքը։
Էվելինը յուրացնում է ցատկերի տեխնոլոգիան` պայքարելու համար Ջոբու Տուպակիի կամակատարների դեմ, որոնք մեկը մյուսի ետևից հայտնվում են հարկային գրասենյակի շենքում։ Էվելինը իմանում է, որ Վեյմոնդը պլանավորում է բաժանվել իրենից և տեսնում է իր մյուս կյանքերը, որոնցում նա չի ամուսնացել Վեյմոնդի հետ և Չինաստանից չի գնացել ԱՄՆ, դրա փոխարեն հաջողության է հասել` տարբեր աշխարհներում դառնալով քունգ ֆուի վարպետ, կինոաստղ և երգչուհի։ Ալֆա Վեյմոնդը հանգում է այն եզրակացությանը, որ Էվելինը բոլոր բազմատիեզերքների Էվելիններից ամնեամեծ անհաջողակն է, դրա համար էլ նա պետք է բացահայտի իր ներուժը՝ Ջոբու Տուպակիին հաղթելու համար։ Ալֆա Հոնգ-Հոնգը հրամայում է Էվելինին սպանել Ջոյին և խանգարել Տուպակիին, սակայն Էվելինը հրաժարվում է այդ մտքից։ Նա որոշում է, որ պետք է դիմադրի Ջոբու Տուպակիին` ստանալով այն բոլոր ուժերը, որ ունի Տուպակին։ Այդ նպատակով նա բազմիցս ցատկեր է կատարում և պայքարում է Ջոբու Տուպակիի կամակատարների և Ալֆա Հոնգ-Հոնգի մարտիկների հետ։ Ալֆա Աշխարհում Ջոբու Տուպակին սպանում է Ալֆա Վեյմոնդին, իսկ Էվելինը չափից շատ ծանրաբեռնվածությունից կորցնում է իր գիտակցությունը։
Մաս երկրորդ. Ամենուրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվելինը իր համար բացահայտում է նոր տարօրինակ տիեզերքներ, նույնիսկ այն տիեզերքները, որտեղ մարդկանց մատերի փոխարեն նրբերշիկներ են, իսկ նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Դեյդրեի հետ, և մյուսը, որտեղ նա աշխատում է տեպպանյակի խոհարարի հետ, որին թաքուն ղեկավարում է ջրարջը՝ Ռատատույ մոիւլտֆիլմի առնետի նման։ Էվելինը իմանում է, որ Ջոբու Տուպակին սև խոռոչ է ստեղծել ոչ թե նրա համար, որպեսզի ամեն ինչին վերջ տա, այլ որպեսզի ոչնչացնի ինքն իրեն և փնտրել է Էվելինին, որը հնարավոր է, որ կհասկանա իրեն։ Ջոբու Տուպակին կարծում է, որ տիեզերքների հսկայական քանակի և անվերջանալի քաոսի պատճառով ոչ մի բան նշանակություն չունի և ամեն ինչ անիմաստ է։
Այլ տիեզերքներում Վոնգերը քիչ է մնացել կորցնեն իրենց լվացքատունը հարկային փաստաթղթերում առկա սխալների պատճառով, իսկ բիզնեսմեն Վեյմոնդը մերժում է կինոաստղ Էվելինին տասնամյակների բաժանումից հետո։ Էվելինը համարյա անցնում է Ջոբու Տուպակիի կողմը և ապակու բեկորով վնասում է իր տիեզերքի Վեյմոնդին։ Նա ցանկանում է Տուպակիի հետ մտնել բեյգլ, սակայն կանգ է առնում, երբ լսում է Վեյմոնդի կոչը բարի և հույսը չկորցնելու մասին։ Էվելինը հաղթում է Ալֆա Հոնդ-Հոնգին և Տուպակիի մարտիկներին՝ օգտագործելով իր տիեզերական գիտելիքները և հայտնաբերելով, որ նրանցից յուրաքանչյուրին նա ցավ է պատճառում, նվիրում է նրանց երջանկություն։ Էվելինը ասում է Ջոբու Տուպակիին, որ նա միայնակ չէ և ինքը միշտ նրա կողքին կլինի։ Միաժամանակ զուգահեռ տիեզերքում Էվելինը իր հորն է ներկայացնում Բեքիին՝ որպես Ջոյի ընկերուհի, հաշտվում է Վեյմոնդի և Ջոյի հետ, իսկ Վեյմոնդը Դեյդրեին համոզում է թույլ տալ ճշտել հարկային փաստաթղթերի սխալները։ Ջոբու Տուպակին սկզբում չի ընդունում Էվելինին, սակայն հետո վերադառնում է նրա մոտ, և նրանք գրկախառնվում են։
Մաս երրորդ. Միանգամից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքը հավաքած փաստաթղթերը տանում է հարկային։ Էվելինը համբուրում է իր ամուսնուն` Վեյմոնդին, այնուհետև շեղվում է իր մտքերից, մինչ տեսուչը նախատում է նրան փաստաթղթերում առկա աննշան անհամապատասխանությունների համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միշել Եո` Էվելին Վոնգ` լվացքատան սեփականատիրուհին
- Ջոնաթան Կե Կվան` Վեյմոնդ Վոնգ` Էվելինի ամուսինը
- Ստեֆանի Սյու` Ջոյ Վոնգ / Ջոբու Տուպակի` Էվելինի և Վեյմոնդի դուստրը
- Ջեյմս Հոնգ` Էվելինի հայրը` Հոնգ-Հոնգը
- Ջեյմի Լի Քերթիս` Դեյդրա Բոուբեյրդրա` ԱՄՆ հարկային ծառայության աշխատակցուհի
- Թալի Մեդել` Բեքի Սրեգոր` Ջոյի ընկերուհին
- Ջենի Սլեյթ` Դեբբի` շնիկով տիկինը
- Հարրի Շամ Կրտսեր` Չեդ` տեպպանյակի խոհարար, որը Էվելինի հետ աշխատում է մյուս տիեզերքում
- Սունիտա Մանի` հեռուստատեսային մյուզիքլի թագուհին
- Արոն Լազար` հեռուստատեսային մյուզիքլի զինվոր
- Օդրի Վասիլևսկի` սպա
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի օրիգինալ թրեյլերը առաջին անգամ համացանց է հրապարակվել A24 ընկերության կողմից, իսկ Ռուսաստանում՝ «Վոլգա» ֆիլմի դիստրիբյուտորական ընկերության կողմից[35][36]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական սցենարը գրվել է այն նկատառումով, որ գլխավոր հերոսի դերակատարը պետք է լինի Ջեքի Չանը։ Երբ դերասանի հետ չի ստացվել համաձայնության գալ, գլխավոր հերոսի սեռը և նրա ամուսինը փոխվել են՝ նկատի ունենալով Միշել Եոյին։
2018 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Միշել Եոն և Ակվաֆինան նկահանվելու են Դեն Կվանի և Դենիել Շայներտի ֆիլմում։ Նաև այդ ընթացքում հայտարարվել են նախագծի պրոդյուսերների անունները՝ Էնտոնի և Ջո Ռուսոներ[37]։
Ֆիլմը 2019 թվականին ստացել է հարկային վարկ՝ Կալիֆոռիայում նկարահանումների համար[38]։ Սպտեմբերին Կվանը և Շայներտը հայտնել են, որ դեռ սպասում են նկարահանումները սկսելու համար թույլատվության[39]։
2020 թվականի հունվարին Ակվաֆինան լքել է դերասանական կազմը, որի պատճառը եղել է ժամանակացույցի հետ կապված կոնֆլիկտը, իսկ Ստեֆանի Սյուն, Ջեյմս Հունը, Ջեյմի Լի Քերթիսը և Ջոնաթան Կե Կվանը միացել են դերասանների թվին։
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին։ Ֆիլմի տարածման իրավունքը պատկանում է A24 ընկերությանը[40]։
Ֆիլմը ստեղծելու ժամանակ ռեժիսորների համար ոգեշնչման աղբյուր է եղել «Մատրիցա» ֆիլմը և Վոնգ Կարվայի ֆիլմերի տիեզերքը։ Ինչ վերաբերում է ֆիլմի սանունդթրեքին, որի ստեղծման համար նույնպես ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Մատրիցա»-ի սաունդթրեքը, իսկ ավելի կոնկրետ Դոն Դևիսի երաժշտությունը, և Ռենդի Նյումանի «You’ve Got a Friend in Me» դասական թեման՝ գրված «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի համար[41]։
Կարծիքներ և գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ֆիլմը բարձր, երբեմն նույնիսկ բուռն արձագանքների է արժանացել կինոքննադատների և մամուլի կողմից։ Ըստ Rotten Tomatoes կայքի՝ կարծիքների 97%–ը դրական են եղել, իսկ միջին գնահատականը կազմել է 10–ից 8,6[42]։ Ըստ «Metacritic»–ի ցույց տված արդյունքների՝ քննադատների կողմից դրված ֆիլմի միջին գնահատականը կազմել է 10–ից 8,1։ Կայքը ֆիլմը ներառել է «Դիտելուն արժանի» ֆիլմերի ցանկում[43]։
Ֆիլմի մասին գրել են.
««Ամեն ինչ Ամենուր Միանգամից» ֆիլմը անէության էպիկենտրոնում հենարան գտնելու փորձի մասին պատմություն է»–IndieWire[44]
«Ֆիլմի հեղինակները վերցնում են «Մատրիցա» ֆիլմի կարմիր հաբը և այն հասցնում են մինչև անսահմանություն»–Variety[45]
«Լեգենդար Միշել Եոյի ամենադժվար դերասանական խաղը և, հնարավոր է, նրա կարիերայի ամենակարևոր դերը։ Համենայն դեպս այսօրվա դրությամբ»–The Playlist[46]
«Ջեյմի Լի Քերթիսի երկրպագուներին իսկական բավարարվածություն է սպասում դերասանուհու դերասանական խաղից։ Նա ներկայանում է խենթ մարտական տեսարաններում, զուսպ դեմքի արտահայտությամբ խաղում է հումորային պահերը և տալիս է ռոմանտիզմի անսպասելի կայծ»–The Hollywood Reporter[47]
«Պատմական արկած, որտեղ ամենահետաքրքիր ձևով միահյուսված են գիտական ֆանտաստիկան, մետաֆիզիկան, մարտական արվեստները, ֆարսը և ուժեղ դերասանական արվեստը»–The Wrap[48]
«Այս ֆիլմը, որն իր մեջ ներառում է «հարդքոր» աստիճանի հասնող գիտական ֆանտաստիկա և ընտանեկան դրամա, դիտողին միաժամանակ տանում է դեպի «Մատրիցա», «Սիրային տրամադրություն», հոնկոնգյան մարտաֆիլմեր և այլն։ Այս էլեմենտները բոլորը միասին ստեղծում են անվերջանալի վիզուալ խնջույք»–Deadline[49]
Ներառում ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի արդյունքների համաձայն՝ բազմաթիվ հրատարակչություններ, այդ թվում նաև Elle[50], Esquire[51], GQ[52], Harper’s Bazaar[53], Time Out[54], Vogue[55], Кинопоиск[56] ամսագրերը, ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը[57][58] «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» ֆիլմը ներառել են տարվա լավագույն ֆիլմերի իրենց ցանկերում։ Որոշները, ինչպիսիք են Empire[59], Gizmodo[60], IGN[61], «Афиша»[62] և «Мир фантастики»[63] այն համարել են տարվա լավագույն ֆիլմ։
Ըատ Metacritic–ի արդյունքների՝ հենց այս ֆիլմն է, որ ամենաշատն է հայտնվել 2022 թվականի լավագույն ֆիլմերի ցանկում (ավելի քան հարյուր հրատարակչություններ), այն նաև մյուս ֆիլմերից ավելի շատ համարել են տարվա ֆիլմ (ավելի քան քառասուն հրատարակչություններ)[33]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոմրցանակաբաշխություն | Արարողության անցկացման ամսաթիվ | Անվանակարգ | Առաջադրված(ներ) | Արդյունքներ | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
Սատուրն | 2022 | Լավագույն ֆենտեզի ֆիլմ | «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» | Հաղթանակ | [64] |
Լավագույն սցենար | Դենիել Կվան և Դենիել Շայներտ | Առաջադրում | |||
Լավագույն դերասանուհի | Միշել Եո | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն կինոդերասան | Ջոնաթան Կե Կվան | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ստեֆանի Սյու | Առաջադրում | |||
Լավագույն մոնտաժ | Փոլ Ռոջերս | Առաջադրում | |||
Լավագույն բեմադրող դիզայներ | Ջեյսոն Կիսվարդեյ | Առաջադրում | |||
Gotham | 2022 | Լավագույն ֆիլմ | «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» | Հաղթանակ | [65] |
Լավագույն գլխավոր դերակատար | Միշել Եո | Առաջադրում | |||
Երկրորդ պլանի լավագույն դեր | Ջոնաթան Կե Կվան | Հաղթանակ | |||
Ոսկե գլոբուս | 2023 | Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն | «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» | Առաջադրում | [66] |
Լավագույն ռեժիսոր | Դենիել Կվան և Դենիել Շայներտ | Առաջադրում | |||
Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի | Միշել Եո | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջոնաթան Կե Կվան | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ջեյմի Լի Քերթիս | Առաջադրում | |||
Լավագույն սցենար | Դենիել Կվան և Դենիել Շայներտ | Առաջադրում | |||
BAFTA | 2023 | Լավագույն ֆիլմ | «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» | Առաջադրում | [67] |
Լավագույն ռեժիսորական աշխատանք | Դենիել Կվան և Դենիել Շայներտ | Առաջադրում | |||
Լավաույն դերասանուհի | Միշել Եո | Առաջադրում | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջոնաթան Կե Կվան | Առաջադրում | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ջեյմի Լի Քերթիս | Առաջադրում | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Դենիել Կվան և Դենիել Շայներտ | Առաջադրում | |||
Լավագույն քաստինգ | Սարա Ֆինն | Առաջադրում | |||
Լավագույն մոնտաժ | Փոլ Ռոջերս | Հաղթանակ | |||
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Son Lux | Առաջադրում | |||
Լավագույն վիզուալ էֆեկտներ | Բենժամին Բրյուզեր, Իթըն Ֆելդմաու, Ջոնաթան Կոմբրինկ և Զակ Ստոլց | Առաջադրում | |||
Ամերիկայի ռեժիսորների գիլդիա մրցանակ | 2023 | Լավագույն ռեժիսորական աշխատաք | Դենիել Կվան և Դենիել Շայներտ | Հաղթանակ | [68] |
Օսկար | 2023 | Լավագույն ֆիլմ | «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» | Հաղթանակ | [69] |
Լավագույն ռեժիսոր | Դենիել Կվան և Դենիել Շայներտ | Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի | Միշել Եո | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջոնաթան Կե Կվան | Հաղթանակ | |||
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ջեյմի Լի Քերթիս | Հաղթանակ | |||
Ստեֆանի Սյու | Առաջադրում | ||||
Լավագույն օրիգինալ սցենար | Դենիել Կվան և Դենիել Շայներտ | Հաղթանակ | |||
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Son Lux | Առաջադրում | |||
Լավագույն երգ | This Is a Life | Առաջադրում | |||
Լավագույն մոնտաժ | Փոլ Ռոջերս | Հաղթանակ | |||
Կոստյումների լավագույն ձևավորում | Շիրլի Յուրատա | Առաջադրում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Everything Everywhere All at Once (2022) — The Movie Database (TMDB)(բազմ․) — 2008.
- ↑ AlloCine Everything Everywhere All at Once (ֆր.) — 1993.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 4,0 4,1 Everything Everywhere All at Once (2022) - Daniel Kwan, Daniel Scheinert | Synopsis, Characteristics, Moods, Themes and Related | AllMovie
- ↑ Sullivan W. The Science Behind the Multiverse in 'Everything Everywhere All At Once' — Smithsonian Institution, 1970. — ISSN 0037-7333; 1930-5508
- ↑ 6,0 6,1 6,2 Eckman R. Everything Everywhere All At Once's Real Meaning Explained — Montreal: 2003.
- ↑ Ravenscraft E. Everything Everywhere All at Once Perfects Optimistic Nihilism / M. Streshinsky — San Francisco: Condé Nast, 2022. — ISSN 1059-1028; 1078-3148
- ↑ 8,0 8,1 8,2 Mahale J. i-D, ID / T. Jones — 2022. — ISSN 0894-5373
- ↑ Nguyen H. Directors on the ADHD theory of "Everything Everywhere All at Once" — 2022.
- ↑ Fleming R. ‘Everything Everywhere All At Once’ Editor Paul Rogers On Pushing The Edit Until It Breaks – Production Value — 2023.
- ↑ Calhoun J. ‘Everything Everywhere All at Once’ Is a Masterpiece: Profound in its silliness, the movie wants to find the meaning of life. / J. Goldberg — 2022. — ISSN 1072-7825; 2151-9463
- ↑ James E. S. Hollywood’s hot new trend: Parents who say they’re sorry: Everything Everywhere All at Once and Turning Red are part of a burgeoning subgenre: the millennial parental apology fantasy. / E. Klein — 2022.
- ↑ Lai G. What ‘Everything Everywhere All At Once’ gets right about the Asian mother-daughter bond — 2022.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 瞬息全宇宙 (豆瓣)
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 Everything Everywhere All at Once (2022) - IMDb
- ↑ film distribution certificate database
- ↑ Everything Everywhere All at Once (2022) | FilmTV.it
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 Everything Everywhere All at Once Reviews - Metacritic
- ↑ Everything Everywhere All at Once - Orice, oriunde, oricând (2022) - Film - CineMagia.ro
- ↑ 22,0 22,1 https://www.cbr.com/everything-everywhere-best-characters/
- ↑ https://www.ketchikandailynews.com/news/scene/medel-cast-in-new-science-fiction-film/article_9a9b1b94-b828-11ec-8575-f390281ee0c5.html
- ↑ 24,0 24,1 https://www.imdb.com/title/tt6710474/fullcredits#fullcredits_content
- ↑ Everything Everywhere All at Once — 2022.
- ↑ Minden, mindenhol, mindenkor
- ↑ 27,0 27,1 Box Office Mojo — 1999.
- ↑ «Источник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
- ↑ «7 Movie Genres Seen In Everything Everywhere All At Once». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
- ↑ Grobar, Matt (2021 թ․ դեկտեմբերի 8). «'Everything Everywhere All At Once': SXSW Sets Daniel Kwan and Daniel Scheinert's A24 Pic As Opening Night Film». Deadline (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Goldsmith, Jill (2022 թ․ մարտի 27). «'Everything Everywhere All Once' Blasts Off With Record Opening For A24 – Specialty Box Office». Deadline. Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Мари Григорян (2023 թ․ մարտի 11). ««Оскар-2023»: главные фавориты, ключевые детали и интригующая борьба за актерские номинации». Кинопоиск (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ 33,0 33,1 Film Critic Top 10 Lists — Best Movies of 2022 Արխիվացված 2023-01-02 Wayback Machine — Metacritic
- ↑ ««Оскар-2023»: номинанты — Новости на Кинопоиске». Кинопоиск (ռուսերեն). 2023 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Everything Everywhere All At Once | Official Trailer HD | A24». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «ВСЁ ВЕЗДЕ И СРАЗУ | Трейлер | Скоро в кино». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Michelle Yeoh, Awkwafina in Talks for Film From 'Swiss Army Man' Directors». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Leonardo DiCaprio EP'd 'Akira' Scores In Latest California Tax Credits Allocation». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «'Swiss Army Man' Directors Passed on 'Deadpool 2' to Make a Sci-Fi Movie With Michelle Yeoh». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «A24 Reunites With 'Swiss Army Man' Directors; Finance & Distribute AGBO's 'Everything Everywhere All At Once'». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Официальный пресс-релиз фильма «Всё везде и сразу»
- ↑ «Everything Everywhere All at Once». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ https://www.metacritic.com/movie/everything-everywhere-all-at-once
- ↑ «'Everything Everywhere All at Once' Review: 'The Matrix' Meets the Multiverse in Daniels' Instant Classic». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «'Everything Everywhere All at Once' Review: Chaos Reigns – and So Does Michelle Yeoh – in Unhinged Metaverse Movie». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «'Everything Everywhere All At Once': Michelle Yeoh Carries A Bold & Boundless Multiverse Spectacle [SXSW]». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Michelle Yeoh in 'Everything Everywhere All at Once': Film Review | SXSW 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «'Everything Everywhere All at Once' Film Review: Michelle Yeoh Anchors Wild, Heartfelt Action Comedy». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «SXSW Review: The Daniels' 'Everything Everywhere All At Once'». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «35 Best Films of 2022 — Best New Movies of 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «35 Best Movies of 2022». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «20 best movies of 2022 | British GQ». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Best Movies of 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «The 33 best films of 2022». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «The 29 Best Movies of 2022 | Vogue». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Лучшие фильмы — 2022: выбор Кинопоиска — Статьи на Кинопоиске». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Davis, Clayton; Moreau, Jordan (2022 թ․ դեկտեմբերի 8). «Top Gun: Maverick Named Best Picture by National Board of Review». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Hammond, Pete (2022 թ․ դեկտեմբերի 9). «AFI Awards Film: Avatar, Top Gun, Elvis, Fabelmans And More Make Cut; Streamers Shut Out». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «The Best Movies Of 2022 | Movies | Empire». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «28 Best Sci-Fi, Horror, Superhero and Fantasy Movies of 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «The Best Movie of 2022 — IGN». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Лучшие фильмы 2022 года: что посмотреть на каникулах — Афиша Daily». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Лучшие фильмы 2022: фантастика, фэнтези и приключения — по версии «Мира фантастики» | Кино, Классика кино | Мир фантастики и фэнтези». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «The Academy of Science Fiction Fantasy and Horror Films». www.saturnawards.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Past Recipients | The Gotham Awards» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Winners & Nominees 2023». Golden Globes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «2023 EE BAFTA Film Awards: The Nominations». www.bafta.org (անգլերեն). 2023 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Гильдия режиссеров Америки объявила лауреатов своей премии». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «2023 | Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences». www.oscars.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեն ինչ ամենուր միանգամից» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2022
- 2022 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինեմատոգրաֆիա
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Արկածային ֆիլմեր
- Գիտական ֆանտաստիկա
- Գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Կինոկատակերգություններ
- Մարտաֆիլմեր
- Սյուրռեալիստական ֆիլմեր
- Օսկարակիրներ
- Ֆենտեզի ֆիլմեր
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր մայր-դուստր հարաբերությունների մասին
- Հուդայականության հետ կապված վեճեր
- Գրաքննված ֆիլմեր