Jump to content

Նրբության լեզուն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նրբության լեզուն
անգլ.՝ Terms of Endearment
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, դրամա և վեպի էկրանավորում
Թեմաանհաջող ընտանիք
Թվական1983 և ապրիլի 6, 1984[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Լ․ Բրուքս[2][3][4][…]
ՊրոդյուսերՋեյմս Լ․ Բրուքս
Սցենարի հեղինակՋեյմս Լ․ Բրուքս և Larry McMurtry?
ԴերակատարներՇիռլի ՄակԼեյն[2][5][6][…], Debra Winger?[2][3][5][…], Ջեք Նիքոլսոն[2][5][6][…], Դենի Դե Վիտո[2][7][8], Ջեֆ Դենիելս[5][7][8], Ջոն Լիթգոու[5][7][8], Ալբերտ Բրուքս[7][8], Huckleberry Fox?[5][7][8], Մերի Քեյ Փլեյս[9] և Ֆ. Ուիլյամ Պարկեր[9]
ՕպերատորԱնջեյ Բարտկովյակ
ԵրաժշտությունMichael Gore?
ՄոնտաժՌիչարդ Մարքս
Պատմվածքի վայրՏեխաս և Նեբրասկա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն132 րոպե և 130 րոպե
ՀաջորդThe Evening Star?

«Նրբության լեզուն» (անգլ.՝ Terms of Endearment, ֆիլմի այլ անվանումը՝ «Նրբության խոսքեր»)՝ ռեժիսոր Ջեյմս Բրուքսի կինոֆիլմը հիմնված է Լերի Մակմերտրի նույնանուն սիրավեպի մոտիվներով։ Օսկարի հնգակի մրցանակակիր է։

Ֆիլմը պատմում է մոր և աղջկա 30 երկարաձիգ տարիների կյանքի և փոխհարաբերությունների մասին։ Ֆիլմի մեծ մասը ոճով նման է կատակի։ Այն լի է սարկազմով հարուստ հումորով։ Սակայն ֆիլմի ավարտը դրամատիկ է։ Այս պատմությունը նրա մասին է, թե ինչպես ոչ երիտասարդ իրեն ամբողջովին աղջկանը նվիրած կինը, թույլ է տալիս իրեն սիրահարվել[10]։

Դերակատար Դեր
Շիռլի Մակլեյն Ավրորա Գրինուեյ Ավրորա Գրինուեյ
Դեբրա Վինգեր Էմմա Խորտոն Էմմա Խորտոն
Ջեք Նիկոլսոն Գարետ Բրիդլավ Գարետ Բրիդլավ
Դենի Դե Վիտո Բերնոն Դելարտ Բերնոն Դելարտ
Ջեֆ Դենիելս Ֆլեպ Խորտոն Ֆլեպ Խորտոն
Ջոն Լիտգոու Սեմ Բյորնս Սեմ Բյորնս

Ֆիլմը չի հանդիսանում Լերի Մակմերտրի վեպի մաքուր էկրանավորումը, մասնավորապես՝ Ջեք Նիքոլսոնի կերպարը մտածվել է հատուկ ֆիլմի համար՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր Ջեյսմ Բրուկսի կողմից։ Նիքոլսոնը չկասկածելով համաձայնում է դերին՝ չնայած նրան, որ պետք էր խաղալ երկրորդ պլանի կերպարում։ Ամենամեծ հաճույք էպատճառել կատակերգական էպիզոդի վրա աշխատանքը[11]։

Շիռլի Մկալեյնը համաձայնվել է դերի համար միանգամից սցենարը կարդալուց հետո։ Ավրորայի դերի համար նույնպես հրավիրել են Ջենիֆեր Ջոնսին և Լուիզա Ֆլեթչերին։

Վեպը հարմարեցվել է թատրոնի բեմականացմանը համապատասխան։ Նույնանուն ներկայացումը հաջողության է հասել Լոնդոնում։ BBC-ի քննադատական կարծիքում ֆիլմի և ներկայացման համեմատության մեջ հավանությունը տրվում է ներկայացմանը, իսկ ֆիլմը բնորոշվում է, ինչպես «երկարացված»[12]։

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1984 թ.՝ 5 Օսկարի մրցանակ. Լավագույն ֆիլմ (Ջեյմս Բրուկս), Լավագույն ռեժիսոր (Ջեյմս Բրուկս), Լավագույն կանացի դեր (Շիռլի Մակլեյն), լավագույն տղամարդկային դեր՝ երկրորդ պլանում (Ջեք Նիկոլսոն), լավագույն հարմարեցված սցենար (Ջեյմս Բրուկս) և նույնպես 6 անվանակարգեր. լավագույն կանացի դեր (Դեբրա Ուինգեր), լավագույն տղամարդկային դերը երկրորդական պլանում (Ջոն Լիտգոու), դիզայների լավագույն աշխատանք (Փոլի Փլետ, Խարոլդ Միկելսոն, Թոմ Պետիգո, Էնտոնի Մոնդել) լավագույն մոնտաժ (Ռիչարդ Մարկս), լավագույն ձայն (Դոնալդ Միտչել, Րիկ Քլային, Քեվին Օ՚Քոնել, Ջեյմս Ալեքսանդեր), լավագույն երաժշտություն (Մայքլ Գոռ)։
  • 1984 թ.՝ Ոսկե գլոբուսի 4 մրցանակ. լավագույն ֆիլմ ՝ դրամա, լավագույն կանացի դեր (Շիռլի Մակլեյն), լավագույն տղամարդկային դերը՝ երկրերդական պլանում (Ջեք Նիկոլսոն), լավագույն սցենար (Ջեյմս Բրուկս) և նույնպես երկու անվանակարգեր. լավագույն ռեժիսոր (Ջեյմս Բրուկս), լավագույն կանացի դեր (Դեբրա Ուինգեր)։
  • 1985 թ.՝ BAFTA մրցանակբաշխության անվանակարգ լավագույն կանացի դերի համար (Շիռլի Մակլեյն)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]