Մարտական արվեստներ
Մարտական արվեստներ | |
---|---|
Տեսակ | արվեստ և ավանդույթ |
Պորտալ | Portal:Martial arts? |
Martial arts Վիքիպահեստում |
Մարտական արվեստներ, հիմնականում արևելա-ասիական ծագման ինքնապաշտպանական և մարտական համակարգեր են, որոնք հիմնականում օգտագործվում են ինքնապաշտպանության և ձեռնամարտի համար։ Ներկայումս բավական տարածված մարտարվեստներից են ձյուդոն, սամբոն, ըմբշամարտը և այլն։ Հայաստանում ձևավորված մարտարվեստներից է Կոխը։
Մարտարվեստները բաժանվում են ըստ ուղղությունների, տեսակների, ոճերի և դպրոցների։ Կան ինչպես բավականին հին, այնպես էլ՝ նոր մարտարվեստներ։ Բացի այդ, տարբեր ոճերի մարտարվեստները կարելի է բաժանել արտաքին և ներքին տեսակների, որոնց տարբերությունը կայանում է մարմնի մարզման և գիտակցության հետ աշխատանքի հարաբերակցությամբ։ Օրինակ՝ ներքին դպրոց՝ Տայցզիցյուանի, արտաքին-իգական Ցիգուն «երկաթյա շապիկ»։ Մարզման մեթոդները բաժանվում են նաև ներքինի (օրինակ՝ մեդիտացիա) և արտաքինի (օր.` մակիավարա)[1]։ Որպես ընդհանուր անուն բոլոր մարտարվեստի և մենամարտների համար որոշ ժամանակակից հեղինակներ օգտագործում են կեմպո տերմինը[2]։ Ճապոնական մարտարվեստի ամբողջությունը սովորաբար կոչվում է բուդո։
Որոշ մարտարվեստներ ձևավորվել են այլ մարտարվեստների զուգակցումից։ Օրինակ՝ կարատեն, այկիդոն, թեկվանդոն առաջացել են Ճապոնիայի` Օկինավա[3], Կենդզյուցու, Դզյուդզյուցու[4][5] և Կորեայի` տեկեն ու սուբակը տեղական մարտարվեստների զուգակցումներից։
Արևելյան բազմաթիվ մարտարվեստներ սովորեցնում են նաև բժշկական գիտություններ։ Դա վերավերաբերվում է հատկապես չինական մարտարվեստներին, որոնք ուսուցանում են` ոսկորների ուղղում, ցիգունի փորձարկում, ասեղնաբուժություն, ակուպրեսուր և ներառում են չինական ավանդական բժշկության այլ բնագավառներ։
Մարտարվեստները կարող են կապված լինել նաև կրոնի և հավատքի հետ։ Նրանցից մի քանիսը հիմնվել և տարածվել են վանականների կողմից (առավել հայտնի են Շաոլինի վանականները)։
Մարտարվեստները կիրառվում են ժամանակակից բանակներում, օրինակ դանակների պաշտպանության մեթոդները, որոնք հայտնաբերվել են սուսերամարտի մասին գրքերում (գերմ.՝ Fechtbuch, հոգնակի՝ Fechtbücher), Ֆորի դե Լիբերի (իտալ.՝ Fiore dei Liberi ) և Վալեշտայն օրենսգրքում (գերմ.՝ Codex Wallerstein) գրված անհայտ հեղինակների կողմից, որոնք 1942 թվականից ներգրաված են ԱՄՆ-ի բանակի մարզումների ուղեցույցներում[6]։
Որոշ մարտարվեստներ գտնվում են կառավարության հովանավորության ներքո, որպեսզի դրանք քաղաքական նպատակերով դարձնեն ավելի սպորտի նման[7]։
Աշխարհի մարտարվեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտական արվեստները հիմնականում ասոցացվում են Արևելյան Ասիայի մշակույթի հետ, բայց ոչ մի դեպքում չեն համարվում ունիկալ Ասիայի համար։
Ամբողջ Եվրոպայում գոյություն ուներ լայնորեն տարածված մարտական արվեստների համակարգ, որոնց անվանում են «եվրոպական պատմական մարտական արվեստներ»։ Դրանք գոյություն են ունեցել մինչ վերջին ժամանակներս, իսկ այժմ վերականգնվում են։ Այսպես օրինակ, սավատը հանդիսանում է ոտքերով մարտարվեստի ֆրանսիական ոճ, որը ստեղծված է եղել նավաստիների և փողոցային մարտիկների կողմից։
Ամերիկայում հնդկացիներն ունեն բաց ձեռքերով մարտի սովորույթ, որը ներառում է ըմբշամարտը։ Հավայացիները պատմականորեն գործնականացրել են հոդերի մանիպուլյացիայի արվեստը։ Ծագումով խառը մարտարվեստներն ի հայտ են եկել Կապոեյրայի ատլետիկ շարժումներում, որը ստեղծվել է Բրազիլիայում` Աֆրիկայից բերված ստրուկների կողմից, հիմնված է եղել նրանց արվեստի վրա։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունահռոմեական ըմբշամարտ (դասական ըմբշամարտ, ֆրանսիական ըմբշամարտ, հունահռոմեական ոճի սպորտային ըմբշամարտ)՝ եվրոպական մարզաձև է, որտեղ մարզիկը համապատասխան տեխնիկական գործողությունների (մեթոդների) միջոցով պետք է հակառակորդին դուրս բերի հավասարակշությունից և մրցակցին թիակների վրա պառկեցնի մրցագորգին։ Հունահռոմեական ըմբշամարտի ժամանակ արգելված է ոտքերով հնարքներ կատարվել, ինչպես նաև արգելված է ձեռքերով ոտքերի բռնվածքներ կատարել։ Դասական ըմբշամարտը առաջացել է Հին Հունաստանում և զարգացել Հռոմեական կայսրությունում, իսկ ժամանակակից հունահռոմեական ըմբշամարտի ձևը առաջացել է Ֆրանսիայում 19-րդ դարի առաջին կեսին։ 1896 թվականից ներառված է Օլիմպիական խաղերի, 1904 թվականից Աշխարհի առաջնության, 1898 թվականից՝ Եվրոպայի առաջնության ծրագրերում։
- Ազատ ոճի ըմբշամարտ, մարզաձև, որի մրցումների ժամանակ ըմբիշները որոշակի կանոնների, տարբեր հնարքների օգնությամբ (բռնվածքներ, նետումներ, խեղդում և այլն) փորձում է հաղթել իր մրցակցին։ Ըմբշամարտի ժամանակ թույլատրվում է հակառակորդի ոտքերի բռնվածքներ կատարել և ակտիվորեն օգտագործել ոտքերը որևէ հնարք կատարելու ժամանակ։
- Բռնցքամարտ, կոնտակտային մարզաձև, որի ժամանակ մարզիկները բռունցքներով, հատուկ ձեռնոցներով իրար հարվածներ են հասցնում։ Մրցավարը վերահսկում է մարտը, որը տևում է 3-12 ռաունդ։ Հաղթանակը տրվում է այն դեպքում, եթե մարզիկներից մեկը տապալվել է գետնին և չի կարողանում ոտքի բարձրանալ 10 վայրկյանի ընթացքում (նոկաուտ) կամ եթե մարզիկը վնասվածք է ստացել, որի դեպքում հնարավոր չէ շարունակել մարտը (տեխնիկական նոկաուտ)։ Եթե սահմանված ռաունդների թվից հետո մենամարտը չի դադարեցվել, ապա հաղթողը որոշվում է մրցավարների գնահատականների օգնությամբ։
- Բարտիտսու, խառը մարտարվեստ և ինքնապաշտպանության համակարգ, որը մշակվել է Անգլիայում 1898-1902 թվականներին։ 1901 թվականին այն «Բարիտսու» անվան տակ հավերժացրել է գրող Արթուր Կոնան Դոյլը իր «Դատարկ տուն» պատմվածքի մեջ։ Բարտիտսուն մոռացված է մնացել քսաներորդ հարյուրամյակի մեծ մասը, սակայն, սկսած 2002 թվականից վերապրում է իր վերածննդի դարաշրջանը, գրեթե ամբողջությամբ միաձուլվելով իսրայելյան «կրավ-մագա»-ի հետ։
- Սավատ (ֆր.՝ Savate), ֆրանսիական մարտական արվեստ, որտեղ հավասարաչափ կիրառվում են և՛ ձեռքերը, և՛ ոտքերը՝ միավորելով արևմտյան բռնցքամարտի և ոտքերով հարվածների բաղադրիչները։ Դասական սավատում ձեռքերը հիմնականում պաշտպանիչ դեր են կատարում, հարվածները իրականացվում են բաց ձեռքով։ Ժամանակակից սավատում (ֆրանսիական բռնցքամարտ) հարվածները հասցվում են բռունցքով՝ օգտագործելով բռնցքամարտի ձեռնոցներ։ Ոտքով հարվածները հիմնականում հասցվում են ոտնաթաթով, գերակշռում են գոտկատեղից ներքև հարվածները։ Դրանով այս մարզաձևը տարբերվում է ժամանակակից եվրոպական (քիքբոքսինգ) և ասիական (մուայ-թայ և սիլատ) մարտարվեստներից։
- Սուսերամարտ (գերմ.՝ fechten ― «մենամարտել», «պայքարել»)), սառը, ձեռքի զենքով տիրապետելու հնարքների համակարգ։ Սուսերամարտ են անվանում նաև հենց մարտի գործընթացը սառը զենքի կիրառմամբ (ինչպես իրական, այնպես էլ ուսումնական, սպորտային, բեմական և այլն)։ Գոյություն ունեն սուսերամարտի հետևյալ տեսակները՝ մարտական, սպորտային, գեղարվեստական, պատմական, պարալիմպիկ և բեմական սուսերամարտ։
- Գերմանական ձյու-ձյուցու, ինքնապաշտպանության ժամանակակից համակարգ։ Ձյու-ձյուցուի հնարքները կենտրոնացված են արդյունավետության և բազմակողմանիության վրա, համակարգը արագորեն զարգանում է՝ կլանելով այլ դպրոցների տեխնիկաները։ Այս համակարգը ստեղծվել է 1969 թվականին, երբ մի քանի առաջատար գերմանական այլ տիպի մարտական արվեստների վարպետներ՝ ջիու-ջիտցու, ձյուդո, կարատե, այկիդո, առաջադրանք են ստացել ԳՖՀ ՆԳՆ-ից ստեղծել այնպիսի համակարգ, որը պետք է արդյունավետ լիներ ինչպես ինքնապաշտպանության տեսանկյունից, այնպես էլ բավարարի ոստիկանության, մաքսատան, Արդարադատության նախարարության և բունդեսվերի կարիքները։ Ներկա դրությամբ գերմանական ձյու-ձյուցուն Գերմանիայում կիրառում է մոտ 55 հազար մարդ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Неизвестное тайцзи. Часть 2». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Долин А. А., Попов Г. В. «Кэмпо — традиция воинских искусств» М. Наука. Главная редакция восточной литературы. 1990, ISBN 5-02-016966-8
- ↑ Nishiyama, Hidetaka (1991). Karate: The Art of Empty-Hand Fighting. Richard C. Brown. Tuttle Publishing. էջ 16.
- ↑ Tanaka, Fumon (2003). Samurai Fighting Arts: The Spirit and the Practice. Kodansha International. էջ 30.
- ↑ Shaw, Scott (1996). Hapkido: The Korean Art of Self-Defense. Tuttle Publishing. էջ 15.
- ↑ Vail, Jason (2006). Medieval and Renaissance Dagger Combat. Paladin Press. էջեր 91–95.
- ↑ Fu, Zhongwen (1996, 2006). Mastering Yang Style Taijiquan. Louis Swaine. Berkeley, California: Blue Snake Books. ISBN 978-1583941522.