Մեկնաբանման անհնարինությունը Վիլիամ Ֆոլքների «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպում «Ումբերտո Էկոն իր «Մեկնաբանություն և գերմեկնաբանություն» գրքում ամփոփում է ժամանակակից հերմետիզմի (hermeticism) դրույթները՝ բաց վերջաբանով տեքստ-տիեզերքի...
moreՄեկնաբանման անհնարինությունը Վիլիամ Ֆոլքների «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպում «Ումբերտո Էկոն իր «Մեկնաբանություն և գերմեկնաբանություն» գրքում ամփոփում է ժամանակակից հերմետիզմի (hermeticism) դրույթները՝ բաց վերջաբանով տեքստ-տիեզերքի անվերջանալի փոխկապակցվածությունը, լեզվի միջոցով ըմբռնելու նախապես գոյություն չունեցող նշանակությունը, լինելը՝ որպես ոչինչ ավելի, քան մարդկային գիտակցության սահմաններից դուրս իմաստ գտնելու մեր անկարողությունը, ցանկացած տեքստի` «բթամիտ Դեմիուրգի ստեղծածը» միանշանակ պնդելու հավակնությունը, [գալով այն եզրակացության], որ տեքստի ամեն մի տողը թաքցնում է մեկ այլ գաղտնի նշանակություն: Բառերը չեն բացահայտում, դրանք թաքցնում են, իրական ընթերցողը նա է, ով հասկանում է, որ տեքստի գաղտնիքն իր դատարկությունն է» 1 : Այս խնդիրը, ինչպես Էկոն է նշում, հատուկ է բաց ստեղծագործություններին, և ինչպես 20-րդ դարի շատ վեպեր, այնպես էլ Ֆոլքների վիպաշխարհը կառուցվել է բաց պոետիկայի հնարքներով, որոնցից մեկն էլ մեր ընտրած վեպն է՝ «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մը»: Վեպի մեկնաբանության խնդիրն առանցքային է թե՛ վեպի հերոսների, թե՛ ընթերցողների համար: Վեպի նյութը ընկալելու, վեպում տեղի ունեցած դեպքերն ու կերպարները հասկանալու խնդիր ունեն բոլոր հերոսները: Նույն խնդիրը մարտահրավերի պես նետվում է նաև ընթերցողին և մի յուրօրինակ ու բարդ շրջանակ ստեղծում հեղինակ-հերոսընթերցող հարաբերությունների շուրջ: Այդ հարաբերության առանցքն էլ պայմանավորում է մեկնաբանության սահմաններն ու դրա բացարձակության անհնարինությունը: Ինչպես Ֆոլքներն է նշում նախաբանում՝ օրինակ բերելով Ուոլըս Սթիվընսի «Կեռնեխին նայելու տասներեք եղանակ» բանաստեղծությունը, անհնար է ամբողջական ճշմարտություն տեսնել: Ամբողջական ու բացարձակ ճշմարտությունը այդպիսին է դառնում միայն այդ ճշմարտությունը տեսնել 1 Denis Dutton, Umberto Eco on Interpretation, Philosophy and Literature 16, 1992, p. 432. ցանկացող և դրան մասնակից բոլոր կողմերի միջոցով, որով էլ պլանավորվում է ընթերցողի և վեպի հերոսներից յուրաքանչյուրի մեկնաբանության անհնարինությունը, քանզի նրանք շարունակ ձգտում են գտնել անգտանելին՝ բացարձակ ճշմարտությունը: Ցանկացած գեղարվեստական տեքստ ուղղված է ընթերցողին (հասցեատիրոջը), որը միաժամանակ նաև տեքստի մեկնաբանն է: Սակայն Ֆոլքների «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպում, ընթերցողը տեքստի անմիջական մեկնաբանը չէ, քանի որ Ֆոլքները խաղարկում է նրա դերը՝ թնջուկներ ստեղծելով ըմբռնելու գործընթացի համար: Այդպես վեպի ներսում նա ստեղծում է չորս մեկնաբաններ՝ իր ստեղծած միֆականացած պատմությունը հանձնելով նրանց: Այդ մեկնաբաններին մենք կդիտարկենք այն գործառույթով, որն ունեին «հունական դրամատուրգները»: Այս մեկնաբաններից յուրաքանչյուրը յուրովի փորձում է շարադրել, իմաստավորել և ռեցիպենտ-ընթերցողին հանձնել չորս պատումի արդյունքում ամբողջացող միֆը: Մեր կարծիքով այս չորս մեկնաբանների ընտրությունը ոչ միայն ընթերցողի հետ խաղի մեջ մտնելու հնարք է, այլ նաև խորհրդանշական է և հղում է Քրիստոսի ավետարանիչներին՝ Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է մատուցում Քրիստոսի կյանքն ու վարքը: Դա նպաստում է նրան, որ Սաթփենի ու նրա տոհմի մասին պատմությունը տարբեր մեկնաբանությունների միջով անցնելով՝ միֆականանա և ընթերցողն «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպի պատմությունը ընկալի որպես մի հին լեգենդ: Դա նրան հաջողվում է, քանի որ պատմությունն ամբողջովին անհայտ է ընթերցողին: Փորձենք հասկանալ, թե ինչպես է դա հաջողվում հեղինակին: Ֆոլքները սկզբից ստեղծեց ուսումնասիրվող պատմությունը՝ հետագայում ցույց տալով, թե ինչպես է մարդ մեկնաբանում և վերամեկնաբանում իր անցյալը: Առաջին գլխում ընթերցողը ծանոթանում է պատմության հիմնական փաստերին: Հենց այս փաստերի հաճախակի կրկնողությամբ և դրանց տարբեր մեկնաբանություններով վեպը միֆականանում է: Առաջին գլուխն ընթերցելուց հետո ընթերցողն ստանում է այն ամբողջ տեղեկույթը, որը հունական հանդիսատեսը կունենար թատրոնում, որտեղ դիտում է, օրինակ՝ Էդիպ արքայի միֆի դրամատուրգի վերամեկնաբանությունը: Եվ, ինչպես հույն դրամատուրգը, այստեղ էլ մեկնաբաններից յուրաքանչյուրը միֆի իր անձնական մեկնաբանությունն է անում: Իհարկե միֆը մատուցելու հունական մեթոդից վեպը զգալիորեն տարբերվում է ամենաակնհայտ անկայունությամբ: Ըստ Ումբերտո Էկոյի՝ այս անկայունությունն առաջանում է, քանի որ յուրաքանչյուր մեկնաբանություն իր արձագանքն է գտնում մնացյալ մեկնաբանություններում՝ առաջացնելով անվերջանալի շղթա: Սա զգալիորեն բարդացնում է ընթերցողի գործը՝ նրան ստիպելով միայնակ քանդել այդ Գորդյան հանգույցը և, հետևելով կծիկի շրջադարձերին՝ ինքնուրույն մեկնաբանել: Սակայն, ինչպես Էկոն է ասում իր «Ընթերցողի դերը» ստեղծագործության մեջ, որքան էլ տեքստը բաց է, այնյուամենայնիվ այն ազատ մեկնաբանության չի ենթարկվում 2 : Մեկնաբանության անհնարինությունը Ֆոլքները կոդավորում է տարբեր ձևերով, դրանցից ամենագլխավորը և, կարծում ենք, մեկնակետայինն այն է, որ որպես մեկնաբան հանդես է գալիս նաև Քվենթինը, որն անձամբ ոչինչ չգիտի և չի մյուս կողմից հերքում է արյունապղծության փաստը, որ նկատելի է դառնում սպանության արարքից հետո: Տեղի ունեցած արյունապղծության մասին ակնարում է նաև օրիորդ Ռոզայի մեկնաբանությունը. «Էլենը՝ ճեփ-ճերմակած, գրկել էր երկու երեխաներին, որոնք գրկվելու կարիք էլ չունեին, այլ նստել էին նրա երկու կողմերում, հանգիստ նստել էին, իսկ դեմքերին՝ մանկական հրեշավոր հանցագործության նշանը, որն այն ժամանակ չէինք հասկանում» 10 : Վեպի երրորդ գլխում մի փոքր ավելի է լույս սփռվում քրոջ ու եղբոր տարօրինակ հարաբերությունների վրա. «Հենրին և Ջուդիթն իրար ավելի մոտ են, քան ավանդաբար մոտ են ցանկացած քույր ու եղբայր. սրանցը տարօրինակ հարաբերություն էր, որտեղ ինչոր բան կա առաջնակարգ գնդի երկու կադետների կատաղի ու անանձնական մրցակցությունից, ովքեր ուտում են նույն ափսեից, քնում են նույն ծածկոցի տակ, խփում միևնույն թիրախին, և նրանցից յուրաքանչյուրը կյանքը վտանգի կենթարկեր մյուսի համար, բայց ոչ հանուն մյուսի, այլ հանուն գնդի անհաղթ ճակատի» 11 : Իսկ արդեն չորրորդ գլխում, ամեն ինչ արդեն մի փոքր ավելի ակնհայտ է դառնում. «Հենրին գավառացի էր, համարյա ծաղրածու, ավելի շատ ենթակա բնազդային ու կատաղի գործողության, քան մտածողության, և միգուցե գիտակցում էր քրոջ կուսության վերաբերյալ գավառացու իր ամեհի հպարտությունը. կուսություն, որը պետք է տոկալու անկարողություն պարունակի, որպեսզի թանկարժեք լինի և գոյատևի, իսկ գոյատևելու համար պետք է կախված լինի կուսության կորստից և բացակայությունից: Ավելին, միգուցե հենց սա է մաքուր և կատարյալ արյունապղծությունը, եղբայրը հասկանում է, որ քրոջ կուսությունը պետք է խախտվի, որպեսզի իրական դառնա դրա գոյության փաստը, փեսայի անձով պետք է խախտվի, մի մարդու, որի տեղն ինքը կզբաղեցներ, եթե կարողանար կերպարանափոխվել ու դառնալ սիրեկան և