Academia.eduAcademia.edu

FROM THE HISTORY OF NEAR EASTERN MIRRORS

2021, ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ, "ԿԻՆԸ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ" հոդվածների ժողովածու, Երևան, 2021:

Abstract Emerging from the VII-VI millennia BC - the obsidian mirrors of ChatalHöyük – and continuing their history in Ancient Egypt, Mesopotamia, the cultures of the Armenian Highlands of Asia Minor; the East Asian mirrors have come a long way towards development. In archaic thinking, mirrors encapsulate several semantic areas: water as a connection with the (1) underworld, magic and divination, (2) metal as a symbol of art and fertility and (3) femininity, the latter displayed both negatively and positively. The mirror is widely represented in both early Near Eastern (especially Egyptian and Neo-Hittitian) iconography and written sources, which in the context of the reorganization of the cultural environment of the period allows a more or less clear idea of the role and significance of the mirror in archaic societies, including the Bronze Age culture of the Armenian Highlands. Mirrors will become part of burial rite in the following centuries, and the above-mentioned semantic dimensions typical of a mirror will also be reflected in Armenian culture.

ԽԱՆԶԱԴՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Էլ.փոստ՝ [email protected] ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ «Եվ նա, ով արկղիկ անգամ չուներ, սնդուկի տիրուհի է արդեն, Եվ նա, ով ջրում իր արտացոլանքով էր բավարարվում, հայելի ունի արդեն»: Հին եգիպտական առած1 Բանալի բառեր. առասպելաբանություն, հայելի, կանայք, Հին Եգիպտոս, Հին Միջագետք, Pax Hethitica. Համառոտագիր Հոդվածում ներկայացված է առաջավորասիական հայելիների պատմությունը՝ մ.թ.ա. VI հազարամյակից (Չաթալ-Հյոյուք, Բադարի) մինչև մ.թ. I հազ. սկիզբ (եգիպտական, խեթական, միջագետքյան, ուշ խեթական նյութերի հիման վրա)՝ նրանց առաջացման, հիմնական ձևերի, սեմիոտիկայի և նշանակության համատեքստում: ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՍԻՄՎՈԼԻԿԱՆ Նյութական օբյեկտը կարող է և՛ կիրառական նշանակություն ունենալ, և՛ լինել խորհրդանիշ: Մարդը հայտնագործում է թե՛ բնության, թե՛ իր ստեղծած առարկաների կիրառման հնարավորությունները՝ զուգահեռաբար օժտելով դրանք առարկայի նյութական հատկություններից բխող սիմվոլիկայով: Մյուս կողմից՝ կիրառական և սիմվոլիկ հատկությունների փոխկապակցվածության արդյունքում սիմվոլիկ նշանակությունը կարող է հանգեցնել երկրորդային կիրառական կամ կարծեցյալ կիրառական նշանակության (օր.՝ ամանորյա եղևնին տիեզերական ծառի գաղափարի կարծեցյալ կիրառական նշանակության վառ օրինակ է)2: 1 2 O'Neill 2011: 9. Левин 1988: 6. 6 Յուրաքանչյուր հասարակությունում գոյություն ունի նյութական առարկաներին տրվող իմաստների և նշանների բարդ համակարգ, որը հասկանալի է տվյալ հանրույթի անդամներին պատմական կոնկրետ փուլում: Ե՛վ առարկան ստեղծողը, և՛ այն օգտագործողը ծանոթ են առարկայի համատեքստին, բայց հետազոտողի համար այն հասանելի չէ, և միայն համատեքստի, իմա՝ մշակութային միջավայրի վերակազմությամբ է հնարավոր քիչ թե շատ ճիշտ պատկերացում կազմել այս կամ այն առարկայի նշանակության մասին3: «Գեղագիտական առարկայի մեջ միավորվում են փոխակերպված կիրառականությունը («գեղեցիկի պահանջի» բավարարումը) և խորհրդանշական գործառույթների ոչ հստակ ուրվագծված, բայց շատ ինտենսիվ դաշտը: Գեղագիտական առարկան կարող է հանդես գալ որպես միասնական նշան և տարբեր մակարդակների նշանների հիերարխիկ կառույց, և միևնույն ժամանակ կարող է հանդես գալ որպես սեփականատիրոջ սոցիալական կարգավիճակի խորհրդանիշ»4: Հայելին՝ որպես գեղագիտական առարկա, իր մեջ ամփոփում է տարբեր սեմիոտիկ (նշանագիտական) մակարդակներ․ ա) այն նյութական մշակույթի առարկա է իր ֆիզիկական հատկություններով, և բ) հայելին ունի իր սեփական մշակութային համատեքստը և հանդես է գալիս որպես արվեստում և պատմական աղբյուրներում արտացոլված աշխարհատեսական մոդելի բաղկացուցիչ մաս5: Հայելու առաջին սեմիոտիկ մակարդակը ջուրն է. հայելու գաղափարն իսկ պիտի որ ձևավորվեր ջրի ջինջ մակերեսին նայելիս: Բնական այս հայելին դրդեց մարդուն իմաստավորել իր արտացոլումը: Հայելու մեջ ուրվագծվեց հայելային «ես»-ը, որը հաջորդ փուլում վերափոխվեց սոցիալական «ես»-ի, և ըստ այդմ էլ հայելին դարձավ շեմային երևույթ և ձեռք բերեց «կառուցվածքային խաչմերուկի» իմաստ 6 : Հայելային անդրադարձը դարձավ գիտակցության Рон 2004: 20. Левин 1988: 6-7. 5 Байбурин 1981: 226; Рон 2004: 23-24. 6 Эко 2020: 13. 3 4 7 խորհրդանիշ՝ իրականության արտացոլում7, ինչպես նաև երևակայության (կամ կրկին գիտակցության) խորհրդանիշ՝ տեսանելի աշխարհի ձևական իրականությունն արտացոլելու իր ունակությամբ8: Սեփական արտացոլանքը դրդում է մարդուն յուրօրինակ հոգեկան աշխատանքի. հենց հայելուն է պատկանում որոշիչ դերը մարմնի հատվածական ընկալման հաղթահարման և սեփական «ես»-ի՝ մեկ միասնական կերպարի մեջ հավաքելու գործում9: Հայելին երկրային և անդրշիրիմյան աշխարհների մեջտեղում գտնվող մեդիում-առարկա է, ինքնահայեցման և տիեզերքի արտացոլման գործիք, և այդ հանգամանքը հայելային սիմվոլիզմը կապում է ջրի՝ որպես արտացոլող հատկություններ ունեցող երևույթի հետ10: Հայելին մակերես է, որը կարող է նաև կլանել և իր մեջ պահել պատկերը, ինչպես նաև այդ պատկերներին կենդանություն հաղորդել11: «Դատարկ» հայելու և «բնակեցված» հայելու միջև այդ տատանումը, արտացոլման ժամանակավոր բնույթը հայելուն հաղորդում է որոշակի փուլայնություն, որն իր բնույթով կանացի է, և, որպես հետևանք, կապված է լուսնային սիմվոլիկայի հետ12: Բացի դրանից՝ հայելին մոգական առարկա է, որն ունակ է արտացոլելու աշխարհը, բացահայտելու անցյալն ու կանխատեսելու ապագան, իր մեջ ամփոփելու մարդու պատկերն ու հոգին: Անտիկ փիլիսոփայության մեջ հայելին միջոց էր հավերժությունը տեսնելու համար: Այս նշանակությամբ են բացատրվում հայելու միջոցով գուշակությունները հունական տաճարներում կամ հայելու դերը վերածնման մասին օրփեական ուսմունքում13: Իր մոգականությամբ հայելին ներառվում է ծեսի մեջ. «Կենցաղային նպատակներով օգտագործվող առարկայի սեմիոտիկ կար7 Cirlot 2001: 90-91, 176 ("At the same time, the lake - or, rather, its surface alone - holds the significance of a mirror, presenting an image of self-contemplation, consciousness and revelation"). 8 Ibid.: 211. 9 Клюева 2011: 8. 10 Cirlot 2001: 211. 11 Ibid. 12 Ibid. 13 Бессонова 1982: 102. 8 գավիճակի հետաքրքիր փոփոխություններից մեկը նրա ներառումն է ծիսական համատեքստում ....: Առարկաների լեզուն ավելի հարմար է դառնում ծիսական տեղեկատվության փոխանցման համար»14: Մետաղյա հայելին իր հերթին փոխում է հայելու սեմանտիկան։ Անդրաշխարհի հետ կապ ունեցող առարկան, շնորհիվ մետաղի փայլի և դրա հետ կապված հավատալիքների, ձեռք է բերում առասպելաբանական այլ իմաստներ և երանգներ. առաջին պլան է մղվում լույսի և բերրիության աղբյուր հանդիսացող հայելի-արեգակի առասպելաբանական սյուժեն15: Հենց մետաղյա հայելիներն են վկայված նաև հինկտակարանյան տեքստերում16: «Հայելու կապը արևի աստծո հետ կանխորոշված է առարկայի հատկություններով: Նախ և առաջ՝ հայելիները պատրաստում էին բրոնզից և մետաղների զանազան խառնուրդներից, և խառնուրդների բաղադրության մեջ եղած արծաթն ու ոսկին արտացոլմանը հաղորդում էին ոսկյա կամ արծաթյա գույն: Ոսկին և արծաթը շատ ժողովուրդների մշակույթում արևային սեմանտիկա ունեն, քանի որ մետաղի փայլն ասոցացվում էր կայծակի, կրակի և լույսի հետ: Մետաղյա հայելիների մակերեսը, որը հավաքում և անդրադարձնում է լույսի ճառագայթները, ընկալվում է որպես լուսային օջախի աղբյուր և դառնում է լուսատուների խորհրդանիշ»17: Հայելին ընկալվել է որպես արևի պատկեր կամ որպես արեգակնային աստծո պատկեր, նրան վերագրվել է պտղաբերության վրա ազդելու ունակություն: Իր հենց այս նշանակությամբ հայելին ունի հատուկ դեր հարսանեկան ծեսերում 18 : Իրանական և հնդկական մշակույթներում հայելին ձեռք է բերել նաև հերոսի հատկանիշի և Байбурин 1981: 224. Рон 2004: 61. 16 «Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը վկայութեան խորանի դռան մօտ էին հաւաքուել» (Ելից, 38:8): 17 Рон 2004: 60. 18 Бессонова 1982: 102. 14 15 9 աստվածուհու հետ նրա սրբազան ամուսնության հատկանիշի սեմանտիկա19: ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԸ. ՉԱԹԱԼ-ՀՅՈՅՈՒՔ ԵՎ ԲԱԴԱՐԻ ՉԱԹԱԼ-ՀՅՈՅՈՒՔ: Իկոնիոն-Կոնյայից 50 կմ հեռավորության վրա 1961-1963 թթ. Ջեյմս Մելլաարտի ղեկավարությամբ անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերվեց Չաթալ-Հյոյուք նեոլիթյան բնակավայրը, որի ամենավաղ մշակութային շերտերը թվագրվում են մ.թ.ա. VIII հազարամյակի կեսերով: Հնագիտական այս հայտնագործությունն արմատապես փոխեց հինարևելյան քաղաքակրթությունների առաջացման մասին պատկերացումները: Այս հնավայրում հայտնաբերված խեցեղենը, գեղեցիկ որմնանկարները, կանացի արձանիկները, պաշտամունքային առարկաներն ու առաջին «տաճարային» կառույցները շատ ինքնատիպ են և դեռ ուսումնասիրության ընթացքի մեջ են20: Բնակավայրը գոյատևել է մինչև մ.թ.ա. VI հազարամյակը (մ.թ.ա. 7500 թվականներից մինչև մ.թ.ա. 5700թ.): Չաթալ-Հյոյուքից պեղված առարկաների շարքում առանձնանում են օբսիդիանից պատրաստված հայելիները: Չաթալ-Հյոյուքում քարի պաշարներ չկան, տարբեր գործիքների համար քարը բերվել է հարակից տարածքներից21: Հնավայրից ոչ հեռու օբսիդիանի հարուստ պաշարներ կան, որոնք գոյացել են հարավ-արևելքում գտնվող հրաբուխների ժայթքումներից (այդ հրաբխային լեռներն են Քարադաղը և Հասանդաղը)22: Ермоленко 2001. Մելլաարտի ուսումնասիրությունները շարունակել է Յեն Հոդդերը, որի խմբագրությամբ հրատարակվել են The Leopard's Tale: Revealing the Mysteries of Çatalhöyük (Cambridge, 2006), Religion in the Emergence of Civilization: Çatalhöyük as a Case Study (Cambridge, 2010), Violence and the Sacred in the Ancient Near East: Girardian Conversations at Çatalhöyük (Cambridge, 2019) և այլ ժողովածուներ: 21 Baysal, Wright 2006: 308. 22 Օբսիդիանի հնարավոր աղբյուրների մասին տե՛ս Carter et al. 2006. 19 20 10 Չաթալ-Հյոյուքի հայելիները մինչ այժմ հայտնաբերված ամենահին հայելիներն են23: Մ.թ.ա. VII-VI հազարամյակներով թվագրվող 10 կանացի դամբարաններում հայտնաբերվել են օբսիդիանից պատրաստված հոյակապ փայլեցված հայելիներ, որոնց մակերեսն, ի դեպ, ոչ թե հարթ է, այլ թեթևակի կորություն ունի24: ՆԿԱՐ 1. Չաթալ-Հյոյուքի օբսիդիանե հայելիներից երկուսը։ Անատոլիական քաղաքակրթությունների թանգարան, Անկարա25։ Օբսիդիանը փայլեցրել են և կրային շաղախի օգնությամբ խնամքով ամրացրել բռնակը: Օբսիդիանը դժվարամշակ քար է, և հնագետներին զարմացրել էր Չաթալ-Հյոյուքի բնակիչների վարպետությունը, որոնք կարողացել են կարծր օբսիդիանից այսչափ կատարյալ և առանց քերծվածքների հայելիներ ստանալ26: Կա տեսա23 Զարմանալի զուգադիպությամբ մայաներն ու ացտեկները նույնպես ունեին մոգական գործառույթներով օբսիդիանից հայելիներ․ տե՛ս https://bit.ly/3DyiQWs: 24 Enoch 2007: 1222. 25 Լուսանկարի աղբյուրը՝ https://bit.ly/3Dwp7lJ: 26 Берни, Лэнг 2016: 22. «Обкалывание (вырубание), шлифовка, полировка и сверление – эти техники использовались ремесленниками Чатал-Хююка при изготовлении инструментов, оружия, сосудов, статуэток и украшений из камня. Обрабатывались разные виды камня, за исключением разве что твердых вулканических пород, таких как гранит. Обсидиановые зеркала, найденные в захоронениях, встав- 11 կետ, որ օբսիդիանը հղկել են կորունդով կամ մանրահատիկ տիղմով, որոնց պաշարներով հարուստ է Փոքր Ասիան27, այնուհետ փայլեցրել կաշվով28: 2001 թ. հնագետները փորձեցին վերարտադրել հայելիների պատրաստման ողջ տեխնոլոգիական գործընթացը: Փորձը հաջողությամբ ավարտվեց, և նրա նկարագրությունը լույս տեսավ 2001 թ.` ԱՄՆ Հնագիտության ինստիտուտի պարբերականում29: ՆԿԱՐ 2. Չաթալ-Հյոյուքի օբսիդիանի մշակման տեխնոլոգիաների վերակազմության փորձի արդյունքում ստացված արտացոլումը30։ Հայելիները հայտնաբերվել են կանանց, ըստ երևույթին՝ ազդեցիկ կանանց, դամբարաններում: Բացառված չէ, որ բացի իրենց կիրառական գործառույթից՝ հայելիները նաև ինչ-ինչ մոգական կամ 31 лялись в известняковый раствор и полировались с применением неизвестной техники. Перфорация крупных предметов, таких как булава, не представляла трудности, чего нельзя сказать о сверлении каменных бусин, в том числе обсидиановых, в которых обнаружены отверстия слишком тонкие даже для современной стальной иглы. Как это делалось – непонятно. Использование медных буров является маловероятным». 27 Enoch 2006:775. 28 Ibid: 1226. 29 Ուսումնասիրության մասին տե՛ս https://bit.ly/3qOOITb: 30 Enoch 2007: 1223. 31 Мелларт 1982: 88. 12 պաշտամունքային դեր են ունեցել32: Չաթալ-Հյոյուքի կանանց կարգավիճակի կամ ենթադրյալ մայրիշխանական հասարակության մասին պատկերացումներն այժմ փոխվել են. եթե նախկինում կանանց ավելի մեծ դերակատարում էր վերագրվում, ապա այժմ հակված են կարծելու, որ կանանց և տղամարդկանց կարգավիճակները հավասար են եղել33: Նշենք, որ առաջարկվել է օբսիդիանե հայելիների հնարավոր կիրառման մեկ այլ տեսակետ. ենթադրվում է, որ նեոլիթյան այս տեխնոլոգիաներով պատրաստված հայելիները կարող էին ծառայել որպես ոսպնյակներ աստղային երկինքն ուսումնասիրելու համար34: ԲԱԴԱՐԻ: XX դարասկզբին հարավային Եգիպտոսում ընթացող հնագիտական պեղումները բացահայտեցին հետաքրքիր ու ինքնատիպ մի մշակույթ, որը շրջակայքում գտնվող Էլ-Բադարի բնակավայրի անունով կոչվեց «Բադարյան մշակույթ»: Պեղվել և ուսումնասիրվել է մոտ 600 դամբարան, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4500-3250 թթ: Այս հնավայրում է հայտնաբերվել Եգիպտոսի պատմության մեջ ամենահին մետաղյա գտածոն` պղնձե հերյունը: Դամբարաններում հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ՝ այն ամենը, ինչ կարող էր պետք գալ անդրշիրիմյան կյանքում: Տեխնոլոգիական առումով սա այն շրջանն է, երբ քարի մշակման մեջ օգտագործվում էր «թաց հղկման» մեթոդը: Մինչ այդ քարե պատրաստուքը հղկում էին մեկ այլ անհարթ քարով: Հետո սկսեցին հիմնաքարի վրա կվարցե կարծր ավազ լցնել, իսկ ավելի ուշ պատրաստուքը թրջում էին, ապա նոր պատում ավազով և հղկում, ինչը թույլ տվեց և՛ արագացնել հղկման գործընթացը, և՛ ավելի որակյալ ու հարթ մակերես ստանալ: Հղկելուց հետո քարը մշակում էին արդեն չեչաքարի փոշիով` արդյունքում ստանալով հայելու պես ողորկ մակերես: Ահա այդ ողորկ ու փայլեցված մակերեսն էլ, ըստ որոշ գիտնականների, օգտագործվել է որպես հայելի: Թաց քարը բավականին 32 Wason 2010: 282. Hodder 2004: 79. 34 Vit, Rappenglück 2016. 33 13 լավ անդրադարձնող հատկություններ է ձեռք բերում: Այս ենթադրության օգտին է խոսում դամբարաններից մեկում հայտնաբերված լուսնաքարե սալիկը, որը թվագրվում է մ.թ.ա. 4400-4000 թթ.35: Քարի վրա փայտի հետքեր են հայտնաբերվել. սալիկը հավանաբար տեղադրված է եղել փայտե շրջանակի մեջ:36 ՆԿԱՐ 3. Բադարի հնավայրի հայելին37: Naqadda II հնավայրում հայտնաբերված քարե հղկված սալիկը ամենայն հավանականությամբ նույպես ծառայել է որպես հայելի38: Հաջորդ փուլերում հայտնաբերվել են փայլարի մշակված շերտեր, որոնք նույնպես կարող էին հայելիներ լինել39. նման տիպի «հայելիներ» հայտնաբերվել են Ստորին Նուբիայում, Քուստուլի դամբարանադաշտի տարածքում և թվագրվում են մ.թ.ա. 3800-3100 թթ.40: Քարե հայելիների ավանդույթը շարունակվել է հետագա դարերում և այլ մայրցամաքներում. օբսիդիանե հայելիներ հայտնաբերվել են Հարավային Ամերիկայի հնավայրերում 41 , իսկ առհասարակ հղկված քարի անդրադարձնող հատկություններն օգտագործվել են 35 Brunton 1928: 3, 35; O'Neill 2011: 2. Vorster 2016: 184; O’Neill 2011: 2; Enoch 2006: 776. 37 Նկարի աղբյուրը՝ https://bit.ly/3DuTLff, դամբարանի գտածոների նկարագրությունը տե՛ս Brunton 1927: 61։ 38 O’Neill 2011: 2. 39 Brunton 1928: 35. 40 Török 2009: 43. 41 Schweig 1941: 259, տե՛ս նաև Saunders 2010, Enoch 2006: 778-779. 36 14 շատ երկար: Բերենք միայն մի օրինակ: Հռոմեացի պատմիչ Սվետոնիոսը Դոմետիանոս կայսեր պալատի մասին պատմելիս գրում է, որ «նա հրամայել էր պատերը սալիկապատել փայլուն լուսնաքարով, որ արտացոլման մեջ տեսներ այն ամենն, ինչը կատարվում է մեջքի հետևում» 42: ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵՏԱՂՅԱ ՀԱՅԵԼԻՆԵՐԸ Եգիպտոսի առաջին մետաղյա հայելիներն ի հայտ են գալիս Վաղ թագավորության շրջանում Մեմֆիսում, և առասպելաբանության մեջ առաջին հայելու պատրաստումը վերագրվում էր Պտահ աստծուն՝ Մեմֆիսի հովանավորին: Այս շրջանի հայելիները սրտաձև են, ինչը բնորոշ է միայն Եգիպտոսին43: Հին թագավորության հայելիներն արդեն կլոր են կամ օվալաձև, բռնակները պատրաստված են փայտից և պապիրուսի տեսք ունեն44: Մոտավորապես մ.թ.ա. XXIX դարից եգիպտական հայելիները ուռուցիկություն են ձեռք բերում. հայելին ճիշտ պահելու դեպքում պատկերն արտացոլվում էր առավել փոքր հայելային մակերեսի վրա, ինչի հետևանքով ավելի քիչ բրոնզ էր պահանջվում45: Հին եգիպտական հայելիների ևս մի տեսակ, որն ի հայտ է գալիս Միջին թագավորության վերջին փուլում, բազեների արձանիկներով զարդարված «աստվածային հայելիներն» էին, որոնց սկավառակը խորհրդանշում էր Ռա աստծուն46: Միջին թագավորության շրջանում, երբ հայտնագործվեց ապակին, եգիպտացիները պատրաստել են նաև ապակյա հայելիներ, բայց դրանք խիստ փխրուն էին, այդ իսկ պատճառով առաջնային նշանակություն ունեին մետաղյա, հիմնականում բրոնզե հայելինե- 42 Սվետոնիոս, գիրք VII, 14:4։ Մեթյու Դենիսոնն ավելացնում է, որ լուսնաքարից բացի՝ պատերը սալիկապատված են եղել նաև օբսիդիանով (https://litresp.com/chitat/ru/%D0%94/dennison-metjyu/dvenadcatj-cezarej/13): Լուսնաքարի կամ ֆենգիտի մասին գրել է Պլինիոս Ավագը (XLVI.163.), կիրառման մասին տե՛ս http://annales.info/ant_lit/plinius/36.htm#paragraf163։ 43 Nemet-Nejat 1993: 164. 44 Ibid. 45 Enoch 2006: 776. 46 O'Neill 2011: 8. 15 րը47: Միջին թագավորության շրջանում ձևավորվեցին եգիպտական հայելիներին բնորոշ կառուցվածքային տարրերը՝ պոչուկով սկավառակը, որը պատրաստված էր պղնձի կամ բրոնզի ձուլվածքներից (Միջին թագավորության շրջանում` նաև արծաթից), սկավառակի տակ գտնվող «ծաղկաբույլը» (փայտ, փղոսկր կամ մետաղ) և բռնակը (սկավառակը բռնակին միացնում էին փայտե գամերով և սոսնձով, ավելի ուշ շրջանում՝ մետաղյա գամերով48): Բռնակն ու «ծաղկաբույլը» սովորաբար նույն նյութից էին պատրաստում: Այդպիսին է հայելին, որը պատկերված է XI հարստության փարավոններից մեկի` Մենտուհոտեպ II-ի (մ.թ.ա. XX դարի առաջին կես) կնոջ` Կավիթի քարադամբարանի վրա: ՆԿԱՐ 4. Կավիթ փարավոնուհու քարադամբանի մի դրվագ. հայելին ստորին ձախ անկյունում է։ XII հարստություն (մոտ մ.թ.ա. 2000-ական թթ.), Կահիրեի թանգարան49: Աստիճանաբար հայելին դառնում է հիմնականում Հաթհոր աստվածուհու խորհրդանիշը: Հանդիպում են նաև Բատ աստվածուհու (երկնային կովի) գլխով հայելիներ (սակայն վերջինիս պաշտա47 Schweig 1941: 260. O'Neill 2011: 3. 49 Լուսանկարի աղբյուրը՝ https://bit.ly/3cpRJ4g: 48 16 մունքը Միջին թագավորության շրջանում ձուլվեց Հաթհորի պաշտամունքին), Սեհմետի (կիզիչ արևի աստվածուհու) և Մուտի50 գլխով հայելիներ: Սեհմետի դեպքում արևային սիմվոլիկան նույնպես ակնհայտ է, իսկ Մուտը բնության խորհրդանիշն էր, «երկնքի թագուհին և գիշերվա տիրուհին», «ծագող արևի մայրը»51: Հազվադեպ հանդիպում են Հոնսուի (լուսնի աստվածը) կամ Բիսու-Բեսի (օջախի պահապան գաճաճ աստվածություն) գլուխներով հայելիներ, բայց պետք է ասել, որ երկուսի դեպքում էլ կապը Հաթհորի հետ ակնհայտ է. Հոնսուն Հաթհորի որդին էր, իսկ գաճաճ աստվածությունները հաճախ ուղեկցում էին Հաթհորին52, ինչպես նաև Բիսու-Բեսի դեպքում չի կարելի բացառել տվյալ հայելիների հմայական նշանակությունը: ՆԿԱՐ 5. Բիսուի արձանիկով հայելին Բրիտանական թանգարանից53։ Հաթհորը երկնքի, սիրո, գեղեցկության, կանացիության աստվածուհին էր, արեգակը ծնած երկնային կովը: Հաթհորի գերագույն քրմուհու դերում հաճախ հանդես էր գալիս փարավոնի կինը: Հաթհորը նաև փարավոնի պահապանն էր ու պտղաբերության աստվածու50 O'Neill 2011: 3. Ромах 2010: 100. 52 Коростовцев 2000: 91 (https://bit.ly/3DBStPK). 53 Լուսանկարի աղբյուրը՝ https://bit.ly/3x1WGd2: 51 17 հին: Հենց Հաթհորն էր դիմավորում մահացածների հոգիները անդրշիրիմյան աշխարհում, ուստի և հին եգիպտական դամբարաններում հայտնաբերված բրոնզե հայելիների զգալի մասը զարդարված է հենց Հաթհորի սիմվոլիկայով և արձանիկներով. ՆԿԱՐ 6. Հաթհորի խորհրդանիշներով հայելի, մ.թ.ա. XV դար, Նյու-Յորքի Մետրոպոլիտան թանգարան54։ Այս և հաջորդ՝ XII հարստության ժամանակաշրջանին բնորոշ հայելիներից մեկը Սենուսերթ III (մ.թ.ա. XIX դար) փարավոնի դստեր` Սիթ Հաթհոր Յունիթի արծաթե հայելին է: Բռնակը օբսիդիանից է, ստորին հատվածում լոտոսի թերթիկներ են պատկերված, բռնակը դրվագազարդված է ոսկու և արծաթի շերտերով, սարդիոնով և փղոսկրով: 54 Աղբյուրը՝ https://www.metmuseum.org/art/collection/search/545165։ 18 ՆԿԱՐ 7. Սենուսերթ III (մ.թ.ա. XIX դար) փարավոնի դստեր` Սիթ Հաթհոր Յունիթի արծաթե հայելին, Կահիրեի թանգարան55։ Միջին թագավորության հայելիները սովորաբար ասոցացվում են թաղման գույքի հետ, բայց, ըստ ամենայնի, նրանք օգտագործվել են նաև կենցաղում. հայտնաբերվել են մեծ քանակությամբ վերանորոգված կամ ծռված պոչուկով հայելիներ56: Եգիպտական հայելիներն իրենց կատարելության հասնում են Նոր թագավորության շրջանում (մոտավորապես մ.թ.ա. 1550-1069 թթ.): Պահպանելով նախկինում գոյություն ունեցող ձևերը (կլոր, օվալաձև և սրտաձև) և սկավառակի կորությունն ու կատարելագործելով պոչուկի՝ բռնակին միացման տեխնոլոգիան`57 եգիպտացի վարպետները թևակոխում են հայելիների արտաքին տեսքի ձևավորման նոր փուլ. մասնավորապես, XVIII-XIX դինաստիաների շրջանում մեծ տարածում են ստանում հայելիները, որոնց բռնակը իրենից ներկայացնում է փոքրիկ նրբագեղ քանդակ58: 55 Լուսանկարի աղբյուրը՝ https://bit.ly/3kQzVUl: Nemet-Nejat 1993: 165. 57 Nemet-Nejat 1993: 165. 58 Lilyquist 2007: 96. 56 19 ՆԿԱՐ 8. Նոր թագավորության շրջանի հայելի (մ.թ.ա. 1550–1295 թթ.), Մետրոպոլիտան թանգարան59։ Նման քանդակների մեջ նշմարվում է Հաթհորին կամ իգական աստվածության գաղափարին շատ մոտ մի երևույթ, ինչը հայելիներին պիտի հաղորդեր կենարարության, երիտասարդացման և պտղաբերության իմաստ, ինչպես նաև կին-աստվածուհու հետ սերտ կապի հնարավորություն ընձեռեր60: Իսկ Թութանհամոնի դամբարանում գտնված ոսկյա հայելու սկավառակի վրա պատկերված է Հեհ անվերջության աստվածը, որն ասոցացվում էր հավերժության և անծայրածիր տարածության հետ: Սկավառակի եզրաշերտը կազմված է Թութանհամոնի անունների հիերոգլիֆիկ նշաններից: 59 60 Լուսանկարի աղբյուրը՝ https://bit.ly/3HBLpEU։ Ibid: 99. 20 ՆԿԱՐ 9. Թութանհամոնի դամբարանի ոսկյա հայելին61։ Մ.թ.ա. I հազարամյակում հայելիների բռնակների ամրացման նոր ձև է ի հայտ գալիս՝ սռնակալով բռնակը: Բռնակները միացման հատվածներում հարուստ զարդարված են, փայտից բացի օգտագործվում են նաև քար և փղոսկր62: Չնայած հայելիները հիմնականում ասոցացվում էին կանանց հետ, Եգիպտոսում նրանք հայտնաբերվել են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դամբարաններում, ընդ որում՝ բոլոր տարիքների և խավերի ներկայացուցիչների մոտ: Հայելին սովորաբար դրված էր լինում դեմքի մոտ կամ գլխի տակ, ձեռքում, տղամարդկանց դեպքում՝ զենքի հետ, ուսի տակ, կրծքավանդակին: Սարկոֆագի վրա հայելին սովորաբար պատկերվում էր գլխավերևում կամ ոտքերի մոտ՝ սանդալների հետ, որպես ճանապարհորդության պատրաստ լինելու նշան63: 61 Լուսանկարի աղբյուրը՝ https://bit.ly/3CGnGA1: Nemet-Nejat 1993: 164. 63 Ibid: 165. 62 21 «Եգիպտերենում հայելին արտահայտվել է «ankh» գաղափարագրով, որը սովորաբար թարգմանվում է «կյանք»: Հավանաբար այս բառախաղում արտահայտվել է հայելու՝ անդադար գոյությունը պահող առարկայի գործառույթը: «Կենդանի նմանության» պահպանումը եգիպտական բարդ գաղափարախոսության մի մասն է, և այս հայեցակարգում անդրշիրիմյան աշխարհն իդեալականացված էր, և գերակա էին անդրաշխարհում գոյություն ունեցող հավերժական կենսական ուժի, վերածնունդի և պտղաբերության կատեգորիաները: Առավել հաճախ հանդիպում է «anx mAA Hr» արտահայտությունը, որը բառացի թարգմանվում է «հայելի է, որը տեսնում է դեմքը» և հաճախ գաղափարագիրն էլ ուղեկցվում է հայելու նկարով»64: Եգիպտական հայելիները հետագայում տարածվում են Առաջավոր Ասիայով մեկ՝ իրենց ազդեցությունը թողնելով նաև անտիկ մշակույթի՝ հունա-հռոմեական հայելիների վրա65: ՄԻՋԱԳԵՏՔՅԱՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԸ Միջագետքյան ամենավաղ մետաղյա հայելիները թվագրվում են մ.թ.ա. IV-III հազարամյակներով: Պղնձե սկավառակներ, որոնք կարող էին հայելիներ լինել, պատրաստվել են Ուրուկում (մ.թ.ա. IV հազարամյակի վերջ), Ջեմդեթ-Նասրում (մ.թ.ա. IV հազարամյակի վերջ), Թելլոյում և Քիշում, ընդ որում՝ դամբարաններում, որտեղ եղել են հայելիներ, հայտնաբերվել են նաև զարդեր և հավանգներ, ինչը զենքի բացակայության պարագայում հուշում է, որ դրանք կանանց դամբարաններ են եղել66: Շումերերեն հայելին հնչում էր URUDUNÍG.ŠU.ZABAR (բառացի՝ ձեռքի բրոնզե [պղնձե] գործիք)67: Աքքադերեն հայելի բառը երկու իմաստ ունի, որոնցից առաջինը՝ namarn-ը (գործիք, որի միջոցով մարդ կարող է տեսնել ինքն իրեն), սերում է amarn ("տեսնել") բառից, 64 O'Neill 2011: 10. Рон 2004: 62. 66 Albenda 1985: 2; Enoch 2006: 776; Rova 2008: 561; Nemet-Nejat 1993: 163. 67 Nemet-Nejat 1993: 164. 65 22 իսկ երկրորդը` mulalu-ն (գործիք, որը մարդուն նույն կերպ է ցույց տալիս), սերում է masa/U՝ «հավասար, նման լինել» բայից68: Հիմնվելով միջագետքյան տեքստերի վրա` կարելի է ենթադրել, որ հայելին ասոցացվում էր կին-աստվածությունների՝ Լամաշտուի կամ Իշտարի (Ուրուկի Տիկնոջ) հետ69: Որպես Իշտարի ատրիբուտ՝ հայելին իր մեջ պետք է ամփոփեր հատկությունների բարդ մի համալիր. որպես գեղեցկության աստվածուհի՝ Իշտարը կանացիության խտացած մարմնացումն էր, իսկ եթե հայելին նվիրաբերված էր Իշտարի տաճարին, նա` որպես ռազմիկ աստվածուհի, կարող էր հաղթանակ շնորհել իր սիրելի զորավարին կամ արքային: Դրան ավելանում էր Իշտարի և Վեներա (Արուսյակ) մոլորակի նույնականացումը, ինչի շնորհիվ միջագետքյան հայելին եգիպտականի նման կարող էր իր մեջ ամփոփել նաև արևային, լուսնային, երկիրը լուսավորող և մութը վերացնող երկնային մարմինների խորհրդանիշները70: Բացի Իշտարից, որի տաճարում ոսկյա հայելի է եղել, հայելին նաև կարող էր լինել այլ աստվածուհիների ատրիբուտ, ինչպես, օրինակ, Ամուրրու աստծո կին Աշրատումի, որը պատկերվում էր սանրով և հայելիով71: Զուգահեռաբար հայելին հանդես է գալիս նաև որպես մահկանացու կանանց ատրիբուտ: Որոշ միջին ասորեստանյան կնիքներ ենթադրել են տալիս, որ հայելին Ասորեստանի արքայական ընտանիքի տիկնանց ատրիբուտն էր արդեն մ.թ.ա. III հազարամյակի երկրորդ կեսին72: Նուզիից նույնպես կան կնիքներ, որոնց վրա պատկերված է կին՝ ամեն ձեռքում մեկական հայելիով73: Հայելին այնքան հեղինակություն վայելող առարկա էր, որ տեղ էր գտել նաև հին բաբելոնական օժիտների ցանկերում74: Նշենք նաև, որ Միտաննիի արքա Տուշրատտայի դուստր Տադուխեպայի օժիտում 68 Ibid: 164. Rova 2008: 561, n. 25. 70 Nemet-Nejat 1993: 168. 71 Stol 2016: 33. 72 Rova 2008: 561. 73 Stol 2016: 33. 74 Nemet-Nejat 1993: 164. 69 23 նույնպես նշված են երկու արծաթյա հայելիներ, որոնց բռնակները թանկարժեք փայտից արձանիկներ էին75: Եվ, վերջապես, հայելին ձեռքին է պատկերված Ասորեստանի թագուհի Նաքիա Զակուտուն (Սինաքերիբ արքայի կինը և Ասսարհադդոնի մայրը) Բաբելոնի վերականգնմանը նվիրված բրոնզե թիթեղի վրա դրվագված բարձրաքանդակում (մ.թ.ա. VII դար): ՆԿԱՐ 10. Բաբելոնի վերականգնմանը նվիրված բրոնզե թիթեղի վրա դրվագված բարձրաքանդակը (մ.թ.ա. VII դար) Ասորեստանի թագուհի Նաքիա Զակուտուի պատկերով, Լուվր76։ ՀԱՅԵԼԻՆԵՐԸ ՓՈՔՐԱՍԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ Մ.թ.ա. III-II հազարամյակների փոքրասիական մշակույթում հայելիները ներկայացված են հիմնականում վերոհիշյալ երեք սեմանտիկ դաշտերով՝ հայելին որպես անդրշիրիմյան աշխարհի հետ կապի միջոց, հայելին որպես արևային աստծո ատրիբուտ և հայելին որպես իգական սեռի ատրիբուտ: 75 76 Albenda 1985: 3, Nemet-Nejat 1993: 164. Լուսանկարի աղբյուրը՝ https://bit.ly/3cwg8ot։ 24 Խեթական առասպելաբանության մեջ հայտնի են «անդրշիրիմյան նախաստվածուհիները» (հմմտ. հուն. պարկաների հետ): Մի ծեսի նկարագրությունում նրանցից մեկի ձեռքում իլիկ է, մյուսի ձեռքում՝ «լցված հայելիներ». խոսքն ըստ երևույթին ջրով լցված թասերի մասին է, որոնցում ամեն ինչ արտացոլվում է77: Դրանց նշանակությունը ծիսական էր, հմայական, անդրաշխարհի հետ կապի շեշտադրմամբ, բացի այդ էլ` առհասարակ ծեսերի մի մասը պահանջում էր որևէ արտացոլող մակերևույթ (հայելի, հեղուկ, փայլուն մակերեսով անոթներ)78: Նման «հեղուկ հայելիներ» հայտնաբերվել են Հորոզթեփեում և Ալաջահյոյուքում. դրանք թվագրվում են մ.թ.ա. XXVI-XXIV դարերով: Հորոզթեփեի միաձույլ բրոնզե հայելին 20 սմ տրամագիծ ունի, 2.6 սմ բարձրությամբ եզրաշերտ և երկու ժապավենաձև բռնակներ` անցքերով: Ենթադրաբար այս «հայելիները» կախել են հորիզոնական դիրքով, լցրել որևէ հեղուկով՝ ցանկալի արտացոլումը ստանալու համար79: Հետաքրքիր զուգահեռներ ջրով լցված անոթների հետ հայտնաբերվել են Էգեյան ծովի ավազանում՝ Կիկլադյան կղզիներում, Կրետեում և մայրցամաքային Հունաստանի տարածքում: Հայտնաբերված կավե անոթները թվագրվում են վաղ բրոնզի դարաշրջանով. դրանք նման են թավաների, ունեն 12-30 սմ տրամագիծ և մի քանի սանտիմետր խորություն80: Գիտնականները հետաքրքիր հաշվարկներ են կատարել և ներկայացրել, թե ինչ արտացոլանք կարող էին տալ «հեղուկ հայելիները» այս կամ այն հեղուկով լցնելու դեպքում81: Гютербок 1977: 168. Հակոբյան 2018: 247: 79 Yakar 2011: 782. 80 Papathanassoglou, Georgouli 2009. 81 Ibid: 668. 77 78 25 ՆԿԱՐ 11. Տարբեր հեղուկներով՝ ա) ջրով, բ) ձիթապտղի յուղով, գ) «սև» ջրով, դ) ձիթապտղի «սև» յուղով լցված «հեղուկ հայելիների» արտացոլանքը, ժամանակակից վերակազմություն82։ Գիտնականներն այս «հեղուկ հայելիները» համեմատում են Ալաջահյոյուքի և Հորոզթեփեի բրոնզե հայելիների հետ՝ ենթադրելով, որ, հնարավոր է, մետաղյա այդ հայելի-թավաները կիկլադյան կավե հայելիների նմանությամբ են պատրաստված և փոքրասիական մետաղյա հայելիների առաջին փուլն են հանդիսանում83: 82 83 Լուսանկարի աղբյուրը՝ Papathanassoglou, Georgouli 2009: 668. Ibid: 669. 26 Հնարավոր է, որ իր հանելուկային և խտացած սիմվոլիզմի պատճառով բրոնզե հայելին կարող էր սրբազան առարկա լինել, որն օգտագործեին որոշակի մոգական ծեսեր կատարելու համար: Ենթադրելով կապը որևէ արևային աստվածության հետ՝ ուսումնասիրողները կարծում են, որ Ալաջահյոյուքի և Հորոզթեփեի բրոնզե հայելիներն ու մետաղյա իլիկները գուշակությունների ժամանակ օգտագործել են քրմուհիները, որոնք ծառայել են ճակատագրի տեղական աստվածուհուն84: Կանանց դամբարաններում և թաղումներում հայտնաբերված հայելիները, ըստ մեկ այլ տեսակետի, կարող են վկայել հայելու՝ վերականգնման և անմահության խորհրդանիշ լինելու մասին85: Հայելիների մյուս խումբը եգիպտական մշակույթից արդեն քաջ հայտնի ուղղահայաց բռնակով պղնձե և բրոնզե հայելիներն են: Արդեն խեթական շրջանի հայելիների պարագայում պետք է նշել տեքստային և պատկերագրական մի խնդրի մասին: Եթե եգիպտական պատկերագրության մեջ հայելին մեծ մասամբ հստակ նույնականացվում է, ապա խեթական և ուշ խեթական պատկերագրության մեջ նկարները, որտեղ կնոջ ձեռքին հայելանման առարկա է, վիճահարույց են. մասնավորապես նշվում է, որ բռնակով կլոր առարկան կարող է փայտե իլիկ լինել, ոչ թե հայելի: Սկզբնական շրջանում խեթական GIŠhuiša-, hueša- բառը թարգմանվել է իլիկ, 1924 թ. «Խեթական զինվորի երդումը» 86 հոդվածում Յ.Ֆրիդրիխն առաջարկել էր GIŠ hueša-ն թարգմանել հայելի87, սակայն ցայսօր միասնական մոտեցում այս հարցին չկա: Վերոհիշյալ ծեսի՝ մեզ համար կարևոր հատվածում (nu-šmaš-kan GIŠhulali GIŠhuešann-a QATI-ŠUNU tiiandu) GIŠ hueša-ն Ա.Գյոթցեն թարգմանում է հայելի88, Հ.Գ.Գյուտերբոկն այն ներկայացնում է որպես հայելի՝ ջրի անդրադարձնող հատկության 84 Yakar 2011: 786. Rova 2008: 561, հղում № 26. 86 Սույն տեքստը տե՛ս Friedrich 1924. 87 Friedrich 1924: 183. 88 Goetze 1950: 357. 85 27 շեշտադրությամբ89, Վ.Արձինբան բառը թարգմանում է իլիկ90, Յ. Տիշլերի բառարանում հայելի իմաստն առհասարակ բացակայում է91: Իլիկի և հայելու պատկերագրական տարբերությունն է շեշտում Ե.Ռովան. «Սկավառակի վերևի հատվածը մեծ մասամբ պարզ էր, ինչպես և բռնակի ստորին հատվածը (որն ավելի ուշ արդեն տարբեր ձևեր ուներ և տարբեր կերպ էր զարդարված): Հենց այս առանձնահատկություններն են թույլ տալիս հայելիները տարբերել իլիկներից»92: Գարսիա-Վենտուրան շեշտադրում է GIŠ դետերմինատիվը՝ եզրահանգելով, որ ավելի հավանական է, որ խոսքը փայտյա իլիկի մասին է93: «Խեթերենի ստուգաբանական բառարանում» «hueša» բառահոդվածում ներկայացված է տեսակետ hueša բառի և եգիպտական nh` «կյանք» և «հայելի» բառերի միջև հնարավոր կապի մասին, սակայն հեղինակների կարծիքով՝ ձևավորված այս տեսակետը սխալ մեկնաբանության հետևանք է94: Մյուս կողմից՝ ժամանակակից այս տարընթերցումները ևս մեկ անգամ վկայում են, որ որոշ առումներով այս երկու տարրերն իրենց սեմանտիկ նշանակությամբ փոխարինում են միմյանց95: Ինչևէ, այս հանգամանքն անհրաժեշտ է հաշվի առնել Pax hethitica-ի հայելիների պարագայում: Հայելու մյուս սեմանտիկ հարթությունը՝ իգական սեռի ատրիբուտ լինելը, արտացոլված է թե՛ խեթական և ուշ խեթական արվեսГютербок 1977: 169, 170. «Это прежде всего богини, прядущие нить жизни, подобно Паркам. Приведенную аналогию не следует, однако, принимать за свидетельство индоевропейского происхождения, так как богини здесь хаттские. Между прочим, «наполненные зеркала» пытались объяснить как плоские миски, наполненные водой и дающие отражение». 90 «...Приди! Я посылаю тебя к морю. Когда же ты полетишь, загляни в зелёную рощу и (посмотри), кто находится там!» И он (Орёл) отвечает: «Я заглянул. Истустаия и Папаия, древние богини Нижнего (мира)... стоят на коленях». (Трон) же спрашивает: «И что они делают?» (Орёл) отвечает ему: «(Одна держит прялку, (и обе) держат полные веретёна. И они прядут годы царя. И годам (царя) нет ни конца, ни счёта» (Ардзинба 1982: 88). 91 Tischler 2001: 52. 92 Rova 2008: 560. 93 Garcia-Ventura 2014: 171. 94 Puhvel 1991: 343. 95 Rova 2008: 561. 89 28 տում, թե՛ տեքստերում, մասնավորապես՝ Պաշկուվատիի ծեսում և վերոհիշյալ «Զինվորի երդման» մեջ: Նախ՝ «կանացի հագ ու կապ»՝ TÚG.NĺG.MUNUS96 արտահայտությունը որոշ խեթական տեքստերում նշանակում էր մի քանի բաղադրիչներից բաղկացած համալիր, որի մեջ մտնում էին քողը, որը ծածկում էր մարմինը ոտքից գլուխ, հայելին և իլիկը: Այս կանացի հագ ու կապի ուշ արտացոլումը Մարաշի տապանաքարի վրա պատկերված կանայք են97: ՆԿԱՐ 12. Մարաշի տապանաքարը, մ.թ.ա. IX-VIII դդ.98։ 96 Բառը կազմված է շումերերեն TÚG (հագուստ), NĺG (իր), MUNUS (կին) բառերի համադրությամբ: 97 Yakar 2011:784, Hoffner 1966:333. 98 Source: Bonatz, Das syro-hethitishe Grabdenkmal, Mainz am Rhein 2000, pl.XIV, C 33. Հղումը՝ Rova 2008: 568, տե՛ս նաև Barnett 1982: 178. 29 Հայելին կարող էր նաև իր մեջ բացասական երանգ պարունակել, ինչպես, օրինակ, «Զինվորի երդումը» կոչվող տեքստում (մ.թ.ա. II հազ. կեսեր)․ այստեղ նկարագրվում է մի ծես, որը ցույց է տալիս, թե ինչ կլինի երդումը դրժած զինվորի հետ: Մոմը հալեցնելուց, աղը շաղ տալուց և գարին աղալուց հետո տղամարդու առջև դնում էին կանացի հագուստ, իլիկ և հայելի, ինչը նշանակում էր, որ երդումը դրժած զինվորը վերածվելու է կնոջ99: Հինարևելյան տեքստերում հաճախ է հանդիպում իգականության և առնականության հակադրումը բացասական երանգավորումով՝ զինվորին անհարիր խոնարհության, ենթակայության և նմանատիպ երևույթների նկարագրության դեպքում100: Սա, իհարկե, զուտ խեթական երևույթ չէ և առհասարակ հատուկ է հինարևելյան աշխարհատեսությանը: Կ. Բերգմանն իր աշխատությունում առանձնացնում է տղամարդկանց՝ կանանց հետ համեմատելու երկու հարթություն. առաջին հարթությունում կռվող տղամարդու և ծննդաբերող կնոջ նմանությունն է, որն իր մեջ դրական շեշտադրում ունի, երկրորդ հարթությունում առհասարակ կնոջ՝ որպես թույլ, ենթակա և պարտվող էակի հետ համեմատությունն է101: Եվ նման ծեսերում հայելին նույնպես իր վրա վերցնում է բացասական այս սիմվոլիկան: Մեջբերենք ևս մեկ ծես հայելու նման գործառույթով102. Պաշկուվատի անունով խեթական մոգուհին ամուլ տղամարդուն հագցնում է կանացի հագուստ, ձեռքը տալիս է իլիկ և հայելի, այնուհետև հագուստը հանում է, իսկ իլիկն ու հայելին փոխարինում առնականությունը խորհրդանշող նետ ու աղեղով103: Պատկերագրության մեջ էլ հայելին, ինչպես նաև նուռը և իլիկը հանդես են գալիս ոչ միայն որպես աստվածուհիների ատրիբուտներ, այլ նաև սովորական մահկանացու (միգուցե ազնվական, ազդեցիկ) 99 Մանրամասն տե՛ս Oettinger 1976. Տե՛ս Bergmann 2007: 665-666. 101 Bergmann 2007: 672. 102 Hoffner 1987. 103 Yakar 2011: 4. Նշենք, որ Հ. Հոֆներն այստեղ թարգմանում է իլիկ, ոչ թե հայելի. տե՛ս Hoffner 1966: 329. 100 30 կանանց հատուկ առարկաներ104: Հայելին՝ որպես կին աստվածուհու ատրիբուտ, շատ ակնհայտ կերպով ի հայտ է գալիս ուշ խեթական պետությունների (մ.թ.ա. XII-VIII դդ.) գոյության շրջանում: «Սիրիա-խեթական հուշարձաններում, ինչպես մենք տեսանք, հայելիներ կարող էին բռնել թե՛ մահկանացու կանայք, թե՛ աստվածուհի Կուբաբան (Կուբաբա-հայելի պատկերագրական կապը լայնորեն վկայված է մ.թ.ա. I հազարամյակում և գալիս է դեռ Միջին բրոնզի դարաշրջանից105)»: Կուբաբան՝ Կարքեմիշի թագուհին106 և, ըստ Է. Լարոշի՝ Կիբելայի նախատիպը107, նոր խեթական հայտնի աստվածուհին, դարձավ Փոքր Ասիայի հայտնի աստվածուհիներից մեկը խեթական տերության տրոհումից և անկումից հետո, երբ Կարքեմիշը վերածվեց նոր խեթական շրջանի կարևոր թագավորության կենտրոնի: Կուբաբայի պաշտամունքը տարածվեց Կարքեմիշից շատ ավելի հեռու108: Նրա և Կարխուխաս աստծո (սկզբում՝ հովանավոր աստված, հետո փոխարինել է լուվիական Կուրունտաս աստծուն) միասնական պատկերագրությունը նույնպես ձևավորվում է մ.թ.ա. I հազարամյակում: Մալաթիայի հուշակոթողում Կուբաբան նստած է դեմքով դեպի ձախ, երկար տունիկայով, բարձր գլխարկով և քողով, իսկ աջ ձեռքում պահում է հայելին: Կարխուխասը պատկերված է աջ ձեռքում նիզակով և ձախ ձեռքում եռատամ առարկայով109: Կարքեմիշում հայտնաբերվել է Կուբաբայի պատկերով գեղեցիկ բազալտե բարձրաքանդակ. Կուբաբան պատկերված է կանգնած, բարձր գլխարկով, երկար զգեստով, մի ձեռքում` նուռ, մյուսում՝ հայելի110: 104 Orthman 1971: 276. Rova 2008: 561, n. 22. Nemet-Nejat 1993: 163. 106 Hawkins 1981: 147. 107 Ibid: 147. 108 Ibid: 147. 109 Bonatz 2007: 13. 110 Հայելիով Կուբաբայի պատկերագրության օրինակները տե՛ս Bonatz 2007: 13, 2015 թ. պեղված հուշակոթողի մասին տե՛ս Marchetti-Peker: 2018. 105 31 ՆԿԱՐ 12. Կուբաբան հայելիով. բազալտե բարձրաքանդակ 82 սմ բարձրությամբ, մ.թ.ա. IX դար, Կարքեմիշ, այժմ՝ Անկարայի Անատոլիական քաղաքակրթությունների թանգարան111: Ուշ խեթական պատկերագրությունը պահպանվել է մինչև սկյութական շրջան՝ ուրարտականի112 հետ մեկտեղ ազդելով նաև սկյութական մշակույթի վրա 113 : Իսկ Կուբաբայի պատկերագրությանը բնորոշ մոտիվները (հայելին, առյուծները, իլիկը ևն) հետագայում իրենց ազդեցությունն են թողնում ավելի ուշ շրջանի Կիբելայի և Ատարգատիս-Դերկետոյի պատկերագրության վրա: 111 Լուսանկարի աղբյուրը՝ https://bit.ly/3wWid6M։ Пиотровский 1954. 113 Տե՛ս Кисель 1993: 125. 112 32 ՀԱՅԵԼԻՆԵՐԸ ՎԱՂՆՋԱՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված հայելիների մեծ մասը հելլենիստական և անտիկ շրջաններից է, ինչպես, օրինակ, Արտաշատի 114 , Սոդի115 և Եղվարդի 116 դամբարանների հայելիները: Անտիկ հայելիները մանրամասն ներկայացված են Լ. Եգանյանի հոդվածում117, Եղվարդի դամբարաններին վերաբերող ուսումնասիրության մեջ118 և այլ աշխատանքներում: Ինչ վերաբերում է մ.թ.ա. III-II հազարամյակներին, նշենք, որ Հայկական լեռնաշխարհի ոսկերչական արվեստը (հայելիները, շղթաները, մատանիները, կախիկները և այլն) ազդվել է թե՛ հարավային՝ միջագետքյան, թե՛ հյուսիսային՝ մայկոպյան մշակույթներից119: Առաջավորասիական պոչուկով հայելիներին նման բրոնզե հայելիներ (մ.թ.ա. II հազարամյակի սկիզբ) հայտնաբերվել են Սյունիքի հնավայրերում, ինչը հազվադեպ է՝ ի տարբերություն Թռեղքվանաձորյան մշակութային գոտու: Դրանք հայտնաբերվել են Սիսիան-1 հնավայրի դամբարաններից մեկում120 և Շաղատի մի դամբարանում: 114 Խաչատրյան, 1977: Խաչատրյան, 2013: 69, 80: «Սկավառակաձև հարթ մակերեսով, եզրերը ատամնաձև հարդարված արծաթյա իրը, հավանաբար հայելի է, որը հաճախ էր դրվում մահացածների հետ (աղ. XI, 3)»: 116 Բադալյան, Նալբանդյան, Ալեքսանյան 2014: 152: 117 Եգանյան, 2003: 118 Բադալյան, Նալբանդյան, Ալեքսանյան, 2014: 152. 119 Bobokhyan 2008: 61. 120 Avetisyan 2000: 167. 115 33 ՆԿԱՐ 15. Շաղատի հայելին։ (Շաղատի հայելու լուսանկարների համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանի տնօրեն Թ. Սյունուն): Հայտնաբերված հայելիներից նշենք նաև Լճաշենի դամբարաններից մեկում պեղված հայելին (թվագրվում է մ.թ.ա. XVI-XV դդ.): Այն բրոնզե թիթեղավոր հայելի է՝ փորակավոր բռնակով121, որը նման է դաշույնների բռնակներին122: Լճաշենի դամբարանների հայելանման առարկաներին իր զեկույցում անդրադարձել է հնագետ Բ. Վարդանյանը: Ըստ նրա ուսումնասիրությունների՝ Լճաշենի դամբարանների բրոնզե հայելանման առարկաներից միայն մեկն է հայելի123, մնացածը երիթակներ են, որոնք հայտնաբերվել են անվավոր փոխադրամիջոցներ պարունակող դամբանախցերում՝ յուրաМнацаканян 1957: 148. Мартиросян 1964: 86. 123 Լուսանկարը տե՛ս https://bit.ly/3mnOnUY։ 121 122 34 քանչյուրում մեկ-երկու հատ124: Հավանաբար, հայելի է նաև Ներքին Նավեր հնավայրում հայտնաբերված բրոնզե առարկան125: ՆԿԱՐ 14. Լճաշենի հայելին։ (Լուսանկարը տրամադրել է հնագետ Բենիկ Վարդանյանը, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Հայելու ինվենտարային համարը՝ 2007/13:) Հայաստանյան բրոնզեդարյան հայելիների «իրանը բոլորաձև է, պատրաստված են բարակ, միաչափ, հարթ թիթեղից (Լճաշեն, Սիսիան, Վերին Նավեր), ունեն փոքր, գամերի 1-2 անցքով պոչուկ՝ փայտե փողի մեջ ամրացնելու համար»126։ Հայելիների՝ դամբարաններից հայտնաբերվելը նույնպես հուշում է այն մասին, որ լեռնաշխարհում տարածված է եղել հայելու՝ անդրաշխարհի հետ կապի սեմանտիկան, ինչպես նաև, ըստ 124 Վարդանյան 2019: 18-19: Симонян 2019: 288, рисунок № 7:6 штандарт, курган №4. 126 Բ. Վարդանյանի համակարգման համաձայն: 125 35 Բ. Վարդանյանի՝ անկախ այն հանգամանքից, թե քննվող առարկաներից որն է հայելի, որը շտանդարտ, որը երիթակ, մի բան պարզ է և ընդհանուր. բոլորն ունեն արևային խորհրդաբանություն, բոլորն էլ եղել են արևի խորհրդանիշ։ Ուրարտական շրջանի հայելիները, որքան կարողացանք պատկերացում կազմել առկա ուսումնասիրություններից, առաջավորասիական բռնակով հայելիներից են, ինչպես, օրինակ, Բրիտանական թանգարանում պահվող փորակավոր հայելին127 (նկար 15) և ենթադրաբար ուրարտական շրջանի սռնակավոր բռնակով հայելին Բոստոնի թանգարանից (նկար 16): ՆԿԱՐ 15 ՆԿԱՐ 16 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Առաջավորասիական հայելիներն անցել են զարգացման երկարատև փուլ՝ սկսելով իրենց պատմությունը մ.թ.ա. VII-VI հազարամյակներից՝ Չաթալ-Հյոյուքի օբսիդիանե հայելիներից: Արխայիկ մտածողության մեջ հայելիներն իրենց մեջ են ամփոփել սեմանտիկ մի քանի դաշտեր՝ ջրի՝ որպես անդրաշխարհի հետ կապի, մոգության 127 Վերջինիս նկարագրությունը տե՛ս Barnett 1963, ավելի ուշ գիտնականները կասկածի տակ առան այս հայելու ուրարտական լինելը: Այժմ առավել հակված են փոքրասիական ծագման տեսակետին, տե՛ս Albenda 1985: 7: 36 և գուշակությունների, մետաղի՝ որպես արևի և պտղաբերության հետ շաղկապված սիմվոլիկայի և կանացիության խորհրդանիշի՝ թե՛ բացասական, թե՛ դրական շեշտադրմամբ: Հայելին լայնորեն ներկայացված է թե՛ առաջավորասիական պատկերագրության (մանավանդ եգիպտական և ուշ խեթական), թե՛ գրավոր աղբյուրներում, ինչն այդ շրջանի մշակութային միջավայրի վերակազմության համատեքստում թույլ է տալիս քիչ թե շատ հստակ պատկերացնել հայելու դերն ու նշանակությունը արխայիկ հասարակություններում, այդ թվում և Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան մշակույթում: Հայելիները թաղման ծեսի մաս են կազմում նաև հետագա դարերում, և արդեն հայկական մշակույթում նույնպես արտացոլվում են հայելուն բնորոշ վերոհիշյալ սեմանտիկ հարթությունները128: ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ Բադալյան Հ., Նալբանդյան Ա., Ալեքսանյան Տ., 2014. Նորահայտ դամբարանադաշտ Եղվարդում, Բանբեր հայագիտության, 2014, N 2-3, էջ 144-169, առցանց տարբերակը՝ http://armstudies.asj-oa.am/47/1/144.pdf։ Եգանյան Լ., 2003. Հայելին Հայաստանի անտիկ թաղման ծեսում. ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ, № 6, էջ 82-87։ Խաչատրյան Ժ., 1977. Ուշ հելլենիստական շրջանի եզակի դամբարան, Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1, էջ.55-63։ Խաչատրյան Ժ., 2013. Հայաստանի Սոդից գավառի անտիկ դամբարանը, Բանբեր հայագիտության, 2013, № 1 (1), էջ 61-82: Հակոբյան Հ., 2018. Ծիսական սպանության դրսևորումները անտիկ դարաշրջանի Շիրակի հնավայրերում, Արագածի թիկունքում, Հնագիտական հետազոտություններ՝ նվիրված Տելեմակ Խաչատրյանի հիշատակին, Երևան, 239-253: Վարդանյան Բ., 2019. Անվավոր փոխադրամիջոցին պատկանող մի առարկայի՝ բրոնզե երիթակի շուրջ, «Հնագիտություն, Ազգաբանություն, Բանագիտություն. Միջգիտակարգային մոտեցումներ» ՀԱԻ երիտասարդ գիտնականների XVI միջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթներ, Երևան, 18-20: 128 Տե՛ս Եգանյան, 2003: 85: 37 Берни Ч. Лэнг Д. 2016. Древний Кавказ. От доисторических поселений Анатолии до христианских царств раннего Средневековья, Москва. Гютербок Г.Г. 1977. Хеттская мифология в Мифологии древнего мира (Пер. с англ., Предисл. И. М. Дьяконова), Москва, 161-198. Ермоленко Л.Н. 2001. Зеркало для героя, Археология, этнография и антропология Евразии, 1(5) 2001, 84-90. Кисель В.А. 1993. Стилистическая и технологическая атрибуция серебряного зеркала из Келермеса, ВДИ 1993 (№1), 111-125. Клейн Л.С. 2012. Коллектив Ходдера о религии в раннем неолите, Российский археологический ежегодник (№ 2, 2012), 723-728, օնլայն՝ http://www.archeo.ru/izdaniya-1/rossiiskii-arheologicheskii-ezhegodnik/vypuski-ezhegodnika/pdf/43aRAE2Klein.pdf/view Клюева Л.Б. 2011. К семиотике зеркала и зеркальности, Вестник ВГИК 2011, №8, 6-16. Коростовцев М. 2000. Религия Древнего Египта, СПб. Мартиросян А.А. 1964. Армения в эпоху бронзы и раннего железа, Ереван. Мелларт Дж. 1982. Древнейшие цивилизации Ближнего Востока, Москва. Мнацаканян А.О. 1957. Раскопки курганов на побережье оз. Севан в 1956 г. (предварительное сообщение), Советская археология, 1957, № 2, 146-153. Пиотровский Б. 1954. Скифы и древний Восток, Советская археология, 1954, № 11, 141-158. Ромах О. В., Стерликова М. С. 2010. Семиозис женских культов космогонического цикла в культуре Древнего Египта в сб. Аналитика культурологии, 2010, № 18, 98–105. Светоний 1993. Жизнь двенадцати цезарей. Москва. Симонян А. 2019. Неркин Навер – Комплекс памятников от эпохи средней бронзы до раннего средневековья, Горы Кавказа и Месопотамская степь на заре бронзового века. Сборник к 90-летию Р.М. Мунчаева (отв. ред. Х.А. Амирханов), Москва, 273-294. Эко У. 2020. О зеркалах и другие истории, Кн. 1: Реалистическая иллюзия (перевод с итальянского: А. Голубцова, Л. Кац), Москва. Avetisyan P., Badalyan R., Gevorkyan A., Khnkikyan O. 2000. The 1998 excavations campaign at the Middle Bronze Age necropolis of Sisian, Armenia, SMEA 42/2, 161-173. Baysal A., Wright K.I. 2006. Cooking, Crafts and Curation: Ground-stone Artefacts from Çatalhöyük in Changing Materialities at Çatalhöyuk: Reports from the 1995-99 Seasons (ed. by Ian Hodders), Published by 38 McDonald Institute for Archaeological Research, Series: McDonald Institute Monographs. Barnett R.D. 1963. A Review of Acquisitions 1955-1962 of Western Asiatic Antiquites (I), The British Museum Quarterly, Vol. 26, No.3, 92-101. Barnett R.D. 1982. A Winged Goddess of Wine on an Electrum Plaque, Anatolian Studies 30, 169178. Bergmann C. 2007. We Have Seen the Enemy, and He Is Only a "She": The Portrayal of Warriors as Women in The Catholic Biblical Quarterly Vol. 69, No. 4 (October 2007), 651-672. Online https://www.jstor.org/stable/43726109?read-now=1&refreqid=excelsior%3A76c6c4f373c1bab39ffca96923d37bc1&seq=1#page_scan_tab_contents Bobokhyan A. 2008. Kommunikation und Austausch im Hochland zwischen Kaukasus und Taurus, ca. 2500-1500 v. Chr., Band 1-2 (BAR International Series 1853). Bonatz D. 2007. The Iconography of Religion in the Hittite, Luwian and Aramean kingdoms, in Iconography of Deities and Demons in the Ancient Near East, An Iconographic Dictionary, 29 p., online http://www.religionswissenschaft.uzh.ch/idd/prepublication.php Brunton Guy O.B.E. 1928, Gertrude Caton Thompson 1928, The Badarian Civilisation and predynastic remains near Badari, Lonof archaeology in Egypt University College and Bernard Quaritch, online http://www.etana.org/sites/default/files/coretexts/15271.pdf Carter T., Poupeau G., Bressy C., Pearce N.J.G. 2006. From Chemistry to Consumption: Towards a History of Obsidian Use at Çatalhöyük through a Programme of Inter-laboratory Trace-elemental Characterization in Changing Materialities at Çatalhöyuk: Reports from the 1995-99 Seasons (ed. by Ian Hodders), Published by McDonald Institute for Archaeological Research, Series: McDonald Institute Monographs. Cirlot J.E. 2001. A Dictionary of Symbols, London. Enoch J.M. 2007. Archeological optics: the very first known mirrors and lenses, Journal of Modern Optics, Vol. 54, № 9, 1221-1239. Friedrich J. 1924. Der hethitische Soldateneid, Zeitschrift für Assyriologie und Vorderasiatische Archäologie, 161-192. Garcia-Ventura A. 2014. Constructing Masculinities through Textile Production in the Ancient Near East, in Prehistoric, Ancient Near Eastern and Aegean Textiles and Dress. An Interdisciplinary Anthology, M. Harlow, C. Michel and M.-L. Nosch (eds.), Ancient Textiles Series 18, Oxbow Books, Oxford, 167-183. Hodder I. 2004. Women and Men at Çatalhöyük, Scientific American, 290 (1), 76–83. 39 Hoffner H.A. 1966. Symbols for Masculinity and Femininity: Their Use in Ancient near Eastern Sympathetic Magic Rituals, Journal of Biblical Literature, Vol. 85, No.3. (September 1966), 326-334. Hoffner H.A. 1987. Paskuwatti's ritual against sexual impotence (CTH 406), Aula Orientalis 5, 1987, 271-287. Lilyquist K. 2007. Reflections on Mirrors, The Archaeology and Art of Ancient Egypt, Essays in Honor of David B. O’Connor, Annales du service des Antiquités de l'Égypte, Cahier No 36, Volume II, 95-109. Marchetti N., Peker H. 2018. The Stele of Kubaba by Kamani and the Kings of Karkemish in the 9th Century BC, Zeitschrift für Assyriologie 108(1), 81– 99. Nemet-Nejat K.R. 1993. A Mirror Belonging to the Lady-of-Uruk, in The Tablet and the Scroll: Near Eastern Studies in Honor of William W. Hallo, Bethesda, 163-169. Oettinger N. 1976. Die Militärischen Eide der Hethiter. Studien zu den Bogazköy-Texten, Heft 22. Wiesbaden. O’Neill B. 2011. Reflections of Eternity, An Overview on Egyptian Mirrors from Prehistory to the New Kingdom, online https://www.academia.edu/Documents/in/The_Mirror_in_Ancient_Egypt Orthman W. 1971. Untersuchungen zur späthethitischen Kunst, Bonn. Papathanassoglou D.A., Georgouli Ch.A. 2009. The «frying pans» of the Early Bronze age Aegean: an experimental aproach to their possible use as liquid mirrors, in Archaeometry 51, 4 (2009) 658–671. Puhvel J. 1991. Hittite Etymological Dictionary. Volume 3. Words beginning with H, Berlin and New York. Rova E. 2008. Mirror, Distaff, Pomegranate and Poppy Capsule: On the Ambiguity of Some Attributes of Women and Goddesses, In Proceedings of the 4th International Congress of the Archaeology of the Ancient Near East, Vol. 1. The Reconstruction of Environment, Berlin, 557-570. Saunders N. 2010. A dark light: Reflections on obsidian in Mesoamerica, World Archaeology, Vol. 33(2), 220-236. Schweig B. 1941. Mirrors, in Antiquity 15(59), 257–268. Stol M. 2016. Women in the ancient Near East, Boston/Berlin. Török L. 2009. Between two Worlds. The Frontier Region between Ancient Nubia and Egypt 3700 BC-AD 500, Probleme der Ägyptologie, Volume 29. Yakar J., Taffet A. 2007. The spiritual connotations of the spindle and spinning: selected cases from ancient Anatolia and neighboring lands, Belkıs Dinçol ve Ali Dinçol’a Armağan, VITA, Festschrift in Honor of Belkıs Dinçol and Ali Dinçol, 782-788. 40 Vit J., Rappenglück M.A. 2016. Looking through a telescope with an obsidian mirror. Could specialists of ancient cultures have been able to view the night sky using such an instrument?, Mediterranean Archaeology and Archaeometry, Vol. 16, № 4, 7-15. Vorster L. 2016. The Badarian Culture of ancient Egypt in context: critical evaluation, PhD dissertation, University of South Africa online https://pdfs.semanticscholar.org/bbb2/5fc381a5937629fb9e02c945abe15b9 1809c.pdf Wason P.K. 2010. The Neolithic cosmos of Çatalhöyük, in Religion in the Emergence of Civilization: Çatalhöyük as a Case Study (edited by Ian Hodder), Cambridge, 268-299. FROM THE HISTORY OF NEAR EASTERN MIRRORS Keywords: mythology, Mesopotamia, Pax Hethitica mirror, women, Ancient Egypt, Ancient Abstract Emerging from the VII-VI millennia BC - the obsidian mirrors of ChatalHöyük – and continuing their history in Ancient Egypt, Mesopotamia, the cultures of the Armenian Highlands of Asia Minor; the East Asian mirrors have come a long way towards development. In archaic thinking, mirrors encapsulate several semantic areas: water as a connection with the (1) underworld, magic and divination, (2) metal as a symbol of art and fertility and (3) femininity, the latter displayed both negatively and positively. The mirror is widely represented in both early Near Eastern (especially Egyptian and Neo-Hittitian) iconography and written sources, which in the context of the reorganization of the cultural environment of the period allows a more or less clear idea of the role and significance of the mirror in archaic societies, including the Bronze Age culture of the Armenian Highlands. Mirrors will become part of burial rite in the following centuries, and the above-mentioned semantic dimensions typical of a mirror will also be reflected in Armenian culture. Mariam Khanzadyan Institute of Oriental Studies, Researcher Department of Ancient Orient [email protected] 41