Jump to content
Մայքըլ Շումախըր
Մայքըլ Շումախըր
գերմաներէն՝ Michael Schumacher
Նաեւ յայտնի է իբրեւ Marcel Niederhausen[1]
Ծնած է 3 Յունուար 1969(1969-01-03)[2][3][4][…] (55 տարեկան)
Ծննդավայր Հյուրտ, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հիւսիսային Ռայն- Ուեսթֆալիա, Գերմանիոյ արեւմտեան շրջան[5]
Քաղաքացիութիւն  Գերմանիա
Մայրենի լեզու գերմաներէն
Մասնագիտութիւն Ֆորմիւլա 1-ի վարորդ, Շարժակով հեծելանիւ վարող
Աշխատավայր Եունիսեֆ
Վարած պաշտօններ ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան
Ամուսին Քորինա Շումախըր
Երեխաներ Միք Շումախըր եւ Ճինա Մարիա Շումախըր
Կայքէջ michael-schumacher.de(անգլերէն)
Ստորագրութիւն
Մայքըլ Շումախըր (գերմաներէն՝ Michael Schumacher, 3 Յունուար, 1969, Հիւրթ, Հիւսիսային Ռայն Ուեսթֆալիա (Hürth, North Rhine-Westphalia), Գերմանիա:
Գերմանացի ֆորմիւլա 1-ի վարորդ էր եւ Mercedes GP խումբը։ 11 տարի «Ֆեռարի» խումբին հետ:
Եօթ անգամ «Ֆորմիւլա-1»-ի աշխարհի ախոյեան հանդիսացած գերմանացի վարորդ Մայքըլ Շումախըր Դեկտեմբեր 2013-ին գլուխէն ծանր վնասուածք մը կը ստանայ, երբ դահուկարշաւի կը մասնակցէր[6] Ալպեան  լեռներն ի վար:
Ան կը համարուի ֆորմուլա 1-ի մեծագոյն վարորդներէն մէկը[7]։
Ըստ Գերմանիոյ մէջ գործող կանոնակարգերուն, վարորդը պէտք է նուազագոյնը 14 տարեկան ըլլայ՝ «քարթինկի» արտօնագիր ստանալու համար: Այս օրէնք շրջանցելու համար, Շումախըրը Լիւքսամպուրկի մէջ արտօնագիր կը ստանայ 12 տարեկանին[8]։
1983-ին ան կը ստանայ իր գերմանական արտօնագիրը՝ Գերմանիոյ պատանեկան «քարթինկի» առաջնութիւնը շահելէ մէկ տարի ետք։
1985-ին Շումախըր կը միանայ Eurokart-ի պատասխանատու՝ Ատոլֆ Նոյպերթին, իսկ 1987-ին ան Գերմանիոյ եւ Եւրոպայի ախոյեան կը հանդիսանայ, այնուհետեւ դպրոցը ձգելով կը սկսի ինքնաշարժի մեքենագործութեամբ զբաղիլ:
1988-ին ան կը մասնակցի գերմանական Formula Ford եւ Formula König մրցաշարքերուն՝ վերջինիս ախոյեան հանդիսանալով։
1989-ին Շումախըրը պայմանագիր կը կնքէ Ուիլի Ուեպերզ Ֆորմիւլա 3 խումբին հետ (Willi Weber's WTS Formula Three team) հետ։ Ուեպերի հովանաւորութեամբ՝ ան կը մասնակցի գերմանական Ֆորմուլա 3-ի մրցաշարքին՝ ախոյեան հանդիսանալով 1990-ին։
1991-ին ան շարունակած է նուաճումներ արձանագրել՝ հանդէս գալով ճափոնական Ֆորմուլա 3000-ին մէջ։
Իբրեւ Mercedes Junior երիտասարդական ծրագիրի անդամ՝ մասնակցած է Մրցարշաւի համաշխարհային առաջնութեան:
Շումախըր առաջին անգամ Ֆորմիւլա-1-ի աշխարհի ախոյեանութեան մրցումներուն իր մասնակցութիւնը կը բերէ 1991-ին` Պելճիքայի կրան փրիին:
Ան իր առաջին յաղթանակը կ'արձանագրէ 1992-ին` Պելճիքայի մէջ, իսկ վերջինը 2006-ին` Չինաստանի մէջ:
Եօթը անգամ աշխարհի ախոյեան հանդիսացած (1994, 1995, 2000, 2001, 2002, 2003 եւ 2004) Շումախըր, իր արհեստավարժ ասպարէզին ընթացքին մաս կազմած է հետեւեալ խումբերուն. «Ճորտըն» (1991), «Պենեթոն» (1991-1995), «Ֆեռարի» (1996-2006) եւ «Մերսետես» (2010-էն սկսեալ)[9]:
Շումախըրի Մահաքունէն Արթննալէն Ետք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
11 Սեպտեմբեր 2019-ին, միջազգային մարզական գլխաւոր լուրը կը դառնայ «Ֆորմիւլա-1»ի աշխարհի ախոյեան գերմանացի Մայքըլ Շումախըրի մահաքունէն արթննալը: 2013-էն ի վեր մահաքունի մէջ եղող մարզիկը կը վերագտնէ իր գիտակցութիւնը: Այս մասին կը յայտնէ Փարիզի ՃորՃ Փոմփիտուի անուան հիւանդանոցի հիւանդապահներէն մէկը, որ ներկայ կ'ըլլայ անուանի մարզիկին վիրահատութեան: Շումախըր 9 Սեպտեմբերին գաղտնի կը տեղափոխուի հիւանդանոցի յատուկ մէկ յարկաբաժինը, ուր կ'ենթարկուի սիրտի բջիջներու ներդրման վիրահատութեան։ Ըստ նախնական տուեալներու, անոր բժշկական քննութիւնները դրական արդիւնք ցոյց կու տան:
Սակայն ըստ մասնագէտ բժիշկներու, ան ալ պիտի չտեսնուի այն Շումախըրը, որ էր անցեալին` նկատի ունենալով, որ ան մինչեւ իր մահը պիտի մնայ հաշմանդամ:
Արդէն 2018-ին անոր կինը Մայորքայի մէջ գնած էր ապարանք մը, որ անցեալին կը պատկանէր Ռէալ Մատրիտի նախագահ Ֆլորենթինօ Փերեսին: Այդ ապարանքին համար Շումախըրի ընտանիքը վճարած է 30 միլիոն եւրօ, որպէսզի Զուիցերիայէն Սպանիա տեղափոխուելով Մայքըլի բուժումը շարունակեն:[10]:
2021-ին Շումախըրի տունը կը ծախուի 59 միլիոն եւրոյով: Անիկա կը գտնուէր զուիցերիական Կլան քաղաքին մէջ:
Շումախըրի բուժման եւ մասնագիտացած խնամքի տարեկան ծախսը կը կազմէ շուրջ 3 միլիոն եւրօ: 2015-ին անոր կինը ստիպուած ըլլալով 25 միլիոն ամերիկեան տոլարով կը ծախէ անոր ուղղաթիռը, իսկ 3 միլիոն ամերիկեան տոլարով` Նորվեկիոյ մէջ գտնուող անոր առանձնատունը[11]:
Եօթը անգամ «Ֆորմիւլա-1»-ի աշխարհի ախոյեան հանդիսացած գերմանացի վարորդ Մայքըլ Շումախըրի կողմէ փորձուած առաջին «Ֆեռարի»ն, վաճառքի կը հանուի 2020-ին: Շումախըր այդ ինքնաշարժը վարած էր 1995-ին[12]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1. https://www.auto123.com/en/news/f1-schumacher-suffers-fall-in-german-motorbike-race/3476/
2. Encyclopædia Britannica
3. Discogs — 2000.
4. filmportal.de — 2005.
5. Deutsche Nationalbibliothek Record #119092069 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
6. Շումախըր Արկածի Կ'ենթարկուի
7. Մայքըլ Շումախըր
8. Վաղ տարիներ
9. «Ֆորմիւլա 1»
10. Շումախըր Զուիցերիայէն կը տեղափոխուի Սպանիա
11. Բուժման ծախսեր
12. «Ֆեռարի»ն վաճառքի կը հանուի