Տերևաներկեր (լատին․՝ Chrysomelidae), կարծրաթև միջատների ընտանիք։ Սովորաբար մինչև 2 սմ (ՀԽՍՀ-ում մինչև 1,7 սմ) երկարությամբ, հաճախ խայտաբղետ, բզեզներ են։
Մարմնի երկար, մինչև 1,7 սմ է, գունավորումը հաճախ խայտաբղետ է։ Բերանային օրգանները ծամող են, բեղիկները՝ թելանման, համրիչաձև կամ վերին մասում թեթևակի լայնացած։ Ոտքերը երկար են, հետինները՝ երբեմն ցատկող տիպի։
Թրթուրները երկարավուն են, մսոտ, ապրում են սովորաբար ազատ, հազվադեպ՝ հողում կամ բույսերիհյուսվածքներում։ Ե՝ վ բզեզները, և՝ թրթուրները սնվում են տերևներով (այստեղից՝ անվանումը), որոշ տեսակներ՝ նաև բույսերի այլ օրգաններով։ Բազմաթիվ տերևաներկեր (հատկապես զանգվածային բազմացման դեպքում) վնասում են գյուղատնտեսական կուլտուրաներին և անտառներին։ Հայտնի է տերևաներկերիի մոտ 40 հազար (ԽՍՀՄ-ում՝ շուրջ 1400) տեսակ։
Фауна СССР, 008. Насекомые жесткокрылые. Листоеды (Л., 1936)
Blagoj Gruev & Vassil Tomov. Coleopterra: Chrysomelidae / S. Abadjiev. — Bulgaria, Sofia: Pensoft, 1998. — 159 с. — ISBN 954-642-041-7
Jacoby, Martin. Coleoptera. Chrysomelidae. — Charleston, South Carolina: BiblioLife, LLC. — Т. I. — 532 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 668)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։