Jump to content

Տելեգրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տելեգրամ
Изображение логотипа
Տեսակմեսենջեր, ազատ ծրագրային ապահովում, բջջային հավելված, կայք, դոթքոմ ընկերություն, Ցանցի կիրառական ծրագիր և առցանց համայնք
ՀեղինակՆիկոլայ Դուրով և Պավել Դուրով
Նախագծումը՝Տելեգրամ
Գրված է՝C++ և Ջավա
ԻնտեսֆեյսQt
ՕՀiOS, Անդրոիդ, Windows, ChromeOS, մաքՕՍ և Լինուքս
Առկա էանգլերեն, իսպաներեն, գերմաներեն, հոլանդերեն, իտալերեն, բրազիլիական պորտուգալերեն, կորեերեն, ռուսերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, կատալաներեն[1], բելառուսերեն, լեհերեն, մալայերեն, թուրքերեն, պարսկերեն, ուզբեկերեն, արաբերեն, ինդոնեզերեն, եբրայերեն և հինդի
Լույս տեսավ՝օգոստոսի 14, 2013
ՊլատֆորմԱնդրոիդ, iOS, x86_64 և ARM
Կարդագող ֆայլերի ֆորմատTelegram Desktop Data File (gen)?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատTelegram Desktop Data File (gen)?
ԱրտոնագիրGPLv3, ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր և GNU GPL
Մասն էalt-tech?
Անվանված էհեռագիր
Կայքtelegram.org(անգլ.)
Ելակոդgithub.com/telegramdesktop/tdesktop
 Telegram Messenger Վիքիպահեստում

Տելեգրամ, անվճար բազմահարթակ մեսենջեր սմարթֆոնների և այլ սարքերի համար, որը թույլ է տալիս փոխանակվել տարբեր ձևաչափերի տեքստային նամակներով և մեդիա ֆայլերով[2]։ Օգտագործվում է անձնական սերվերային մասը՝ գաղտնի աղբյուրով, որը աշխատում է ԱՄՆ-ի և Գերմանիայի մի քանի ընկերությունների արտադրամիավորներով, որոնց ֆինանսավորում է Պավել Դուրովը[3][4]՝ մոտ 12 միլիոն ամերիկյան դոլարի չափով ամեն տարի[5], և մի քանի բաց աղբյուրներով ծրագրեր, այդ թվում` GNU GPL արտոնագրությամբ։

Ակտիվ օգտատերերի քանակը ծառայությունում 2018 թվականի մարտի տվյալներով կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ[6][7], իսկ ամենօրյա ուղարկված հաղորդագրությունները հասել են 15 միլիարդի[8]։ 2017 թվականի օգոստոսին Պ. Դուրովը իր Telegram-ալիքում հայտարարել է, որ ամենօրյա նոր օգտատերերի քանակը կազմում է ավելի քան 600 հազար[9]։ 2024 թվականի հուլիսի տվյալներով հարթակը ուներ 950 միլիոն ակտիվ օգտատեր[10]։

«Տելեգրամ» ընկերությունը կարող է նաև արգելափակել հեռախոսահամարներ ժամանակավորապես կամ ընդմիշտ։ Դրանից խուսափելու համար պետք է հեռախոսահամարը փոխել։

Ծրագիրը ստեղծվել է Պավել Դուրովի կողմից, ով նաև ստեղծել է ՎԿ սոցիալական ցանցը։ Նյու Յորք Թայմս ամսագրի հետ ունեցած իր հարցազրույցում Պավելը պատմել է[11], որ ծրագրի սկզբնական միտքը իր մոտ ծագել է դեռևս 2011 թվականին, երբ նրա դուռը եկան հատուկջոկատայինները։ Երբ վերջիններս հեռացան, Դուրովը միանգամից գրում է իր եղբորը՝ Նիկոլային։ Այդ ժամանակ էլ նա հասկանում է, որ նա չունի եղբոր հետ հաղորդակցվելու անվտանգ միջոց։ Ծրագիրը ստեղծվել է թվային նամակագրության MTProto տեխնոլոգիայով, որը նախապատրաստել է Պավելի եղբայրը՝ Նիկոլայը[2][12]։ Ինքը «Թելեգրամը» ի սկզբանե եղել է գիտափորձ, որը պատկանում էր Պավելի Digital Fortress ընկերությանը՝ MTProto ծրագիրը բարձր բեռնման դեպքում փորձարկելու նպատակով[12]։

2013 թվականի օգոստոսի 14-ին ներկայացվել է Տելեգրամի առաջին հաճախորդը՝ iOS հարթակի սարքերի համար[12]։

2013 թվականի օգոստոսի 22-ին Durov’s Android Challenge մրցույթի մասնակիցներից մեկը գրել և ներբեռնել է բաց մուտքով առաջին ծրագիրը Անդրոիդ օպերացիոն համակարգի համար՝ Տելեգրամի հետ համատեղ (օգտագործում է նույն MTProto արձանագրությունը)[13]։

Հոկտեմբերին բացել են ծրագրի վեբ-կայքը և ներկայացվել է Տելեգրամի պաշտոնական տարբերակը Անդրոիդի համար բաց աղբյուրով (GPL2)[14][15]: Ծրագրի նախորդ տարբերակը հասանելի է «Unofficial Telegram S» անվանումով[16]։

2013 թվականի նոյեմբերի 7-ին հայտնվել են ծրագրի կողմնակի հաճախորդները՝ Windows և OS X-ը՝ սահմանափակ գործունեությամբ։ Ինչպես նաև մշակվել է հաճախորդի վեբ-տարբերակի հայեցակարգը[17]։

Նոյեմբերին ծրագիրը ուներ, «TJournal» ամսագրի տվյալներով, մոտ 1 միլիոն ներբեռնում[18]։

2014 թվականի հունվարին թողարկվել է Webogram ոչ պաշտոնական վեբ-տարբերակը[19]՝ ՎԿ սոցիալական ցանցի նախկին ծրագրավորող՝ Իգոր Ժուկովի կողմից։

2014 թվականի հուլիսի 21-ին App Store-ում հայտնվել է Telegram HD ծրագրիը iPhone-ների և iPad-ների համար, որոնք ներբեռնել է Telegram Messenger LLP ընկերությունը[20]։

Նոր ծրագրիը ստացել է նոր տարբերակ Apple iPad-ի համար, կատարելագործել է տեսանյութի և լուսանկարների բարձր թույլատրությունը, ավելացրել է անիմացիոն պատկերներ ուղարկելու հնարավորությունը՝ gif ձևաչափով[21]։ Մեսսենջերի պաշտոնական կայք էջում, որպես iOS -ի հաճախորդ նշված է հենց այդ ծրագրիը։

2014 թվականի հոկտեմբերի 15-ին Տելեգրամում ավելացվել է ծածկանունների հնարավորությունը, որոնց շնորհիվ հնարավոր է կապվել օգտատերի հետ, եթե նույնիսկ չգիտես նրա հեռախոսահամարը, ինչպես նաև թողարկվել է վեբ-հաճախորդը[22]։

2015 թվականի հունվարի 2-ից Տելեգրամում ավելացվել են ստիկերներ։ Ի սկզբանե ծրագրում եղել են ընդամենը 14 ստիկեր, բայց յուրաքանչյուր օգտատեր կարող է փոփոխել դրանք կամ ավելացնել իր սեփականները։ Ի տարբերություն մի շարք այլ ծրագրերի, Telegram-ում ստիկերները ամբողջովին անվճար են[23]։

2016 թվականի փետրվարին Տելեգրամի ստեղծողներից մեկը՝ Պավել Դուրովը հայտնել է, որ մեսսենջերից օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ, այն ժամանակ, երբ ծրագրով ուղարկում են ավելի քան 15 միլիարդ հաղորդագրություն ամեն օր։ Դեռ 2015 թվականի սեպտեմբերին ուղարկել է 12 միլիարդ հաղորդագրություն վերջին օրը[24]։

2016 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ 2015 թվականի մայիսին Google կորպորացիան քննարկել է մեսսենջերի գնելու հնարավորությունը ավելի քան 1 միլիարդ ամերիկյան դոլլարով[25][26]։

2016 թվականի մայիսին հայտնվել է ուղարկած հաղորդագրությունները խմբագրելու հնարավորությունը։ Փոփոխությունները կարելի է անել ուղարկելու պահից սկսած երկու օրվա ընթացքում։ Այդ դեպքում հաղորդագրությունում հայտնվում է հատուկ նշան[27]։

2016 թվականի նոյեմբերի 22-ին ծրագրավորողների կողմից թողարկվել է Telegraph ծրագիրը, որը իրենից ներկայացնում է բլոգ-հարթակ՝ անվճար հրատարակչական գործիք, որը հնարավորություն է տալիս ստեղծել հրատարակումներ, ակնարկներ, ներբեռնել լուսանկարներ և այլն։ Telegraph-ը բլոգ-հարթակի, մեսսենջերի և պլատիշերի (ինչպես Medium-ը) հիբրիդ է՝ պատկերային տախտակի անանուն հայեցակարգող։ Ծրագիրը պատկանում է Պավել Դուրնովին՝ «ՎԿ» սոցիալական ցանցի հեղինակին։

2017 թվականի հունվարի 3-ին ծրագրավորողներից մեկը ավելացրել է ուղարկված հաղորդագրությունները ջնջնելու հնարավորություն[28]։ Ջնջելուց հետո հաղորդագրությունը ուղարկողը չի կարող տեսնել ջնջված հաղորդագրությունը։

2017 թվականի մարտին Վ. Դ. Սոլովեյը անանուն հղումով հայնտել է, որ ռուսական հատուկջոկատայինների համար հասանելի է դարձել օգտատերերի հաղորդագրությունները և երեք տարիների արխիվը։ Պավել Դուրովը այդ հայտարարությունը անվանել է սուտ[29]։

2017 թվականի մայիսի 15-ին հայտնի է դարձել այն մասին, որ Տելեգրամի աշխտասեղանային տարբերակը ստացել է զանգեր կատարելու հնարավորություն[30]։

2017 թվականի մայիսի 16-ին Տելեգրամի ադմինիստրացիան հայտարարել է, որ չի պատրաստվում տեղեկություն տրամադրել ռուսական պետական մարմիններին[31]։

2017 թվականի մայիսի 19-ին iOS-ի համար Telegram-ի նոր թարմացումով հեռացվել են կառուցված խաղերը HTML5-ից։ Մեսսենջերի հիմնադիրի՝ Պավել Դուրովի խոսքերով՝ App Store-ի ներկայացուցիչները չեն հաստատել մեսսենջերի նոր տարբերակի հրատարակումը խաղերով՝ սպառնալով ջնջել ծրագրիը խանութից[32]։

2017 թվականի հունիսի 28-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը բռնի կերպով ծրագիրը ներառել է «Կոմունիկատորներ ռեեստր»-ում[33]։

Մեսսենջերի համար ստեղծվել է MTProto արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս օգտագործել կոդավորման մի քանի արձանագրություններ։ Իրավազորման և իսկությունը ստուգելու դեպքում օգտագործվում են RSA-2048, DH-2048 ալգորիթմները կոդավորման համար[34], հաղորդագրության ուղարկումից հետո արձանագրությունը կայքում կոդավորվում է AES բանալիով, որը հայտնի է հաճախորդին և սերվերին։ Ինչպես նաև կիրառվում է SHA-1 և MD5 հեշ ֆունկցիայի գաղտնագրությունը։

2013 թվականի հոկտեմբերի 8-ից մեսսենջերում հայտնվել է «գաղտնի» զրուցարանի (Secret Chats) ռեժիմը։ Այդ ռեժիմը կոդավորում է իրականացնում, որի շնորհիվ միայն ուղարկողն ու ստացողը ունեն ընդհանուր բանալի (end-to-end կոդավորում), AES-256 ֆունկցիայի օգտագործումով IGE (անգլ.՝ Infinite Garble Extension) ռեժիմում՝ ուղարկվող հաղորդագրությունների համար[35]։ Ի տարբերություն սովորական ռեժիմից, գաղտնի զրուցարաններում հաղորդագրություները չեն գաղտնազերծվում սերվերի կողմից, հաղորդագրությունների պատմությունը պահպանվում է միայն այն երկու սարքերում, որոնցում ստեղծվել է զրուցարանը։

Ֆայլերը փոխանակելուց կարելի է թե՛ ուղարկել ֆայլեր սարքից, թե՛ փնտրել մեդիա ֆայլեր համացանցից, այն դեպքում, եթե օգտագործվում է iOS կամ Android համակարգերը հեռախոսների համար։ Փոխանցվող ֆայլերի չափը սահմանափակ է՝ 1,5 ԳԲ[2]։ Ծրագիրը օգտագործում է վերսկսման համակարգը կապի անջատումից հետո[12]։

Առկա է բազմամարդ զրուցարաններ ստեղծելու հնարավորություն, անդամների թիվը կարող է հասնել մինչև 200-ի[36], 2015 թվականի նոյեմբերից սկսած՝ սուպեր խմբեր մինչև 1000 անդամ[37][38][39], 2016 թվականի մարտի 14-ից՝ սուպեր խմբեր մինչև 5000 անդամ[40]։ 2017 թվականի հունիսի 30-ից սուպեր խմբերի անդամների թիվը հասել է մինչև 10000 անդամի[41]։

Նաև ծրագիրը հնարավորություն է տալիս փոխել տեքստի ձևաչափը, դարձնելով այն՝ թավատառ, շեղատառ և "ծրագրավորողների" տառատեսակով։ Բացի այդ հատուկ բոտի օգնությամբ կարելի է ստուգել ուղղագրությունը[42]։

Հատուկ API ծրագրի օգնությամբ ծրագրավորողները կարող են ստեղծել «բոտերի», հատուկ հաշիվներ, որոնք կառավարվում են ծրագրի կողմից[43][44]։ Սովորական բոտերը պատասխանում են հատուկ հրամաններին անձնական և խմբակային զրուցարաններում, նաև նրանք կարող են փնտրել համացանցում կամ կատարել այլ հանձնարարություններ, օգտագործվում է ժամանցի կամ բիզնեսի նպատակով։

2015 թվականի սեպտեմբերին Պավել Դուրովը հայտնել է, որ շուտով կհայտնվեն մոնետիզացման և բոտերում գովազդի տեղեկայաման հնարավորություններ[45][46]։

2017 թվականի մայիսի 18-ին բոտերի համար ստեղծղվել է վճարովի API[47]: Որպեսզի օգտատերերը կարողանան փորձարկել այդ ֆունկցիան, Telegram-ի խմբի կողմից ստեղծվել է փորձնական բոտ, որը առաջարկում է գնել «Ժամանակի մեքենա» (օգտատերերից գումար չի գանձվել)։

Խոցելիություններ գտնելու մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին Պավել Դուրովը մրցույթ է հայտարարել մինչև 2014 թվականի մարտի 1-ը Telegram-ի պաշտպանությունը «ջարդելու» համար 200 հազար դոլար ֆոնդով[48]։ Մրցույթի պահանջը կայանում էր նրանում, որ պետք է վերծանվեր Պավելի և նրա եղբոր՝ Նիկոլայի անձնական նամակագրությունը «գաղտնի զրուցարանի» միջոցով[48], օգտագործելով կոդավորված տվյալները, որոնցո փոխանակվել են ծրագիրը և սերվերը։ Իրենց հաղորդագրություններում, ուղարկված ամեն օր, պարունակվել են էլեկտրոնային փոստի գաղտնի հասցե, որի վերծանումը թույլ կտար ստանալ մրցանակը[49]։

Այդպիսի «հակերային հարձակման համար» պետք են հարձակման մոդելներ, հարձակում ծածկագրի վրա, համարվում է ամենաթույլ և, նույն պահին, ամենադժվարը և անհարմարը կրիպտո վերլուծության համար։ Գոյություն ունեն չափազանց թույլ ֆունկցիաներ, որոնք կարող են կայուն լինել տվյալ մոդելում, բայց խոցելի այլ մոդելների համար։ Սովորաբար նոր կրիպտո վերլուծության հետածոտությունների ժամանակ օգտագործվում է հարցակման ավելի թույլ մոդելներ, որոնցում հարձակվողին կարող է հայտնի լինել տեքստը մինչ կոդավորումը, հնարավորություն է տրված կոդավորման ուղարկել յուրաքանչյուր տեքստ կամ տվյալները փոփոխելու հնարավորություն, որոնք ուղարկվում են ցանցով։ Այդ կերպ, այն դեպքում, եթե մրցույթը ոչ ոք չհաղթի, դա չի հաստատի արձանագրության կրիպտո վերլուծական անվտանգությունը[50][51]։

2013 թվականի դեկտեմբերի 23-ին, մրցույթի սկզբից ընդամենը մի քանի օր անց, «Խաբրախաբրա» օգտատերը, չհամարվելով ծածկագիտության մասնագետ, հայտնաբերել է խոցելիություն, որը կայանում էր նրանում, որ հաճախորդը ստացել է բանալիների արտադրման DH (մնացորդների դաշտը որոշելու հաստատուններ) պարամետրերը սերվերից, առանց ստուգելու, որի շնորհիվ MTProto սերվերը կարողացավ փոխանցել անկոռեկտ պարամետրեր, որոնք չէին ապահովում կրիպտո վերլուծական ամրությունը, և գաղտնի անցկացնել MITM հարձակում գաղտնի զրուցարանի վրա[52][53][54]։ Քանի որ նրան չի հաջողվում կարդալ նամակագրությունը, շահումի չափը կազմել է միայն 100 հազար դոլար[54][55]։ Դրանից հետո հաճախորդը թարմացվել է, ավելացվել է պարամետրերի ստուգում, որոնք ստացվում են սերվերից՝ նման հարձակման հավանականության փոքրացման նպատակով:

2014 թվականի նոյեմբերին կազմակերպվել է նոր երեք ամիս տևող մրցույթ, որտեղ հարձակման մոդելը ընդլայնվել է, հարձակվողին հնարավորություն է տրվել ներկայանալ որպես MTProto-ի սերվեր՝ փոփոխելով ուղարկվող տվյալները[56][57]։ Մրցույթի կանոններով պետք է ջարդեն «գաղտնի զրուցարանը», միևնույն ժամանակ զրուցարանի անդամները անցկացնում են բանալիների ստուգում, որը համաձայնեցրել են զրուցարանը բացելուց՝ անկախ կապուղիներով։

Հետազոտող Moxie Marlinspike-ի խոսքերով՝ նմանատիպ մրցույթները չեն կարող ապացուցել կոդավորման անվտանգությունը և միայն մոլորեցնում են[58][59][60][61]։ Հաղթողների բացակայությունը չի նշանակում, որ ապրանքը անվտանգ է, նմանատիպ շատ մրցույթներ հիմնականում անազնիվ են, վերլուծությունը չի հսկվում և անցկացվում է պատահական մարդկանց կողմից, իսկ շահումը հիմնականում շատ քիչ են, որպեսզի արդարեցնեն մի քանի իրավազոր կրիպտո վերլուծողների երկարատև աշխատանքը[58]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտատերերի հաշիվները կապվում են հեռախոսահամարների հետ, որը համարվում է Telegram-ի ամենանշանակալի փաստարկներից մեկը քննադատության համար, քանի որ այն չի ապահովում լիարժեք անանունությունը շփման ժամանակ։ Սերվիսում գրանցման և նոր սարքերի հետագա թույլտվությունները ստուգվում է հեռախոսահամարով՝ SMS-հաղորդագրությունով կամ հեռախոսազանգով կոդ է ուղարկվում (մի քանի օպերացիոն համակարգերում կանգնեցվում է ծրագրի կողմից)[2]։

WhatsApp-ի հիմնադիր Յան Կումը նշել է Cossa.ru-ի համար մեկնաբանությունում[62], որ նրա մտքերը իրականացվել են նրա ծրագրում, և օգտագործվում են Telegram-ում[63][64]։

Telegram-ի սերվերները չեն պահպանում գաղտնի զրուցարանների հաղորդագրությունները, բայց պահպանում են հասարակ զրուցարանների պատմությունը և օգտվողների հասցեագրի պարունակությունը քանի դեռ օգտագործվում է սերվիսը և անգործության ընթացքում՝ նշված հաշվի կարգավորումներում (մեկ ամսից մինչև մեկ տարի)։ Մեսսենջերում օգտագործված կոդավորումը չի ապահովում PFS-ը բոլոր դեպքերում[65][66][67]։

Telegram-ի պաշտոնական հաճախորդները անրհաժեշտության դեպքում ակտիվորեն բոլոր կոնտակտներին ուղարկում են մետատվյալներ ծրագրի բացման և փակման մասին, միևնույն ժամանակ այդ մետատվյալներին կարող են բաժանորդագրվել յուրաքանչյուր օգտատեր, եթե ցանկանում է[68]։ Նման նամակները անջատելու համար պետք է փոխոխվեն հաշվի կարգավորումներում[69]։

Նաև բազմիցս անվստահություն են արտահայտել MTProto արձանագրության անվտանգության համար[70][71][72][73][74]։

Հաղորդագրություն կա, որ մեսսենջերից կարող են օգտվել տարբեր ահաբեկչական խմբեր հաղորդակցման համար, ինչպես նաև պրոպագանդայի համար[75][76][77]։ Մանսավորապես, Իրաքի և Լևանտի իսլամական պետության ահաբեկչական խմբավորումը օգտագործել է Telegram-ը իրենց պահանջները տարածելու համար, ավելի քան 14 հազար բաժանորդի և ավելի քան 30 ալիքով՝ տարբեր լեզուներով։ Միայն թե Telegram-ի խումբը ակտիվորեն զբաղվում է նման ալիքների փնտրտուքներով և հետագա արգելափակումներով[78][79]։

Գրաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Telegram-ը ընտրողաբար կիրառել է գրաքննություն։ Մասնավորապես, որոշ ժամանակ մեսսենջերը օգտագործվել է Իրանում պոռնոգրաֆիայի և քաղաքականության մասին ծաղրական մեկնաբանություններ տարածելու համար։ Telegram-ի ղեկավարությունը սահմանափակել է մի քանի բոտերի գործունեությունը և արգելել է որոշ լուսանկարների և ստիկերների հավաքածուների օգտագործումը՝ Իրանի կառավարության պահանջով[80]։ Միևնույն ժամանակ Telegram-ի զրուցարանները չեն ենթարկվել գրաքննության[81]։ 2015 թվականի հոկտեմբերին Դուրովը հայտնել է, որ Telegram Messenger LLP ընկերությունը հրաժարվել է օգնել Իրանին քաղաքացիներին հետևելու գործում[82] և գրաքննությունում, որի պատճառով ծրագրի աշխատանքը ժամանակավորապես արգելափակվել էր[83]։

Մեսսենջերը արգելափակվել է Չինաստանի կառավարության մի քանի շրջաններում, որտեղ այն կարող էր օգտագործվել հակակառավարական ցույցերի համակարգման համար[79]։

Կոնֆլիկտ Ռոսկոմնադզորի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 23-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարովը հրապարակավ դիմեց Պավել Դուրովին պահանջով, որպեսզի տրամադրի տեղեկություն ընկերության մասին, Telegram մեսսենջերը հետագայում Ինֆորմացիա տարածող ռեեստրում գրանցելու համար։ Դուրովը հրաժարվում է կատարել նրանց պահանջը, որին ի պատասխան ստացել է Ռուսաստանի տարածքում մեսսենջերը արգելափակելու զգուշացում[84]։ Ինչպես պնդում է Telegram-ի ստեղծողը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության գործողությունները համարվում են ևս մեկ հանրային հետաքրքրության դիվերսիա։ Իր ՎԿ անձնական էջում Դուրովը նշել է իր մեսսենջերի քաղաքական չեզոքությունը, ի տարբերություն ԱՄՆ-ի կառավարության կողմից վերահսկվող WhatsApp-ի և Facebook Messenger-ի։ Այնուամենայնիվ, կառավարությունում ակնարկել են Դուրովի չեզոք վերաբերմունքի մասին ահաբեկիչների հանդեպ, որոնք, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության պաշտոնական հայտարարությամբ՝ օգտագործել են Telegram-ը Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունները նակապատրաստելուց[85]։ Այդ ամենի հետ կապված Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը Պավել Դուրովից պահանջել է տրամադրել բանալինները գաղտնազերծման համար, որպեսզի նամակագրությունների շնորհիվ կարողանան բացահայտել պոտենցիալ ահաբեկիչներին։

2017 թվականի հունիսի 26-ին Պավել Դուրովը հայտնել է, որ Telegram-ը չի համարվում միակ հնարավոր միջոցը ահաբեկչություններ կազմակերպելու համար, և այդ նպատակի համար կարելի է սահմանափակվել մեկանգամյա օգտագործման հեռախոսներով։ Մեսսենջերի ստեղծողը նաև նշել է, որ գերատեսչության կողմից պահանջվող նամակագրությունների վերծանումը պահանջվող հակասում է ՌԴ Սահմանադրությանը և ոչ մի կերպ չի կարող պաշտպանել աշխարհը ահաբեկչություններից, քանի որ վտանգի է ենթարկում Telegram-ի միլիոնավոր օգտատերերին[86]։ Ավելի ուշ, Համացանցի զարգացման համալսարանի կառավարության ներկայացուցիչ՝ Գերման Կլիմենկոն Պավել Դուրովի դիրքը անվանել է «ծաղրանք»։ Կրեմլում տեղեկացրել են այլ մեսսենջերների օգտագործման մասին, Ռուսաստանում Telegram-ի արգելափակման դեպքում՝ հրաժարվելով մեկնաբանել կոնֆլիկտային իրավիճակը Դուրովի և Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության միջև[87]։

թվականի հունիսի 27-ին Ալեքսանդր Ժարովը բացատրել է, որ Դուրովին ուղված գործակալության առաջնահերթ պահանջները ոչ մի դեպքում չեն առաջարկում տրամադրել մուտք օգտատերերի անձնական նամակագրություններում։ Շուտով Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունում արձանագրել են Telegram-ի մասին կեղծ տեղեկությունների ստացում տվյալների հետ միասին համացանցի պատահական օգտատերերի կողմից։ Հունիսի 28-ին Պավել Դուրովը համաձայնվել է տրամադրել գերատեսչությանը բնագրային տվյալներ, տեղեկացնելով, որ անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը ազատ է։ Միայն թե Telegram-ի ստեղծողը հստակեցրել է, որ չի ընդունի ինչ-որ այլ լրացուցիչ պարտավորություններ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Նույն օրը մեսսենջերը բռնի կերպով ընդգրկվել է Ինֆորմացիա տարածող ռեեստրում 90-РР համարի ներքո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.elnacional.cat/es/tecnologia/telegram-catalan_333537_102.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 Telegram: новый мессенджер от Павла Дурова Արխիվացված 2016-08-05 Wayback Machine // Slon.ru, Юрий Болотов, Aug 23, 2013
  3. Сергей Лютых (6 апреля 2015). «Телеграмм нашего времени». Лента.ру. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին. «… сейчас Telegram Дуров поддерживает из своего кармана.»
  4. «Pavel Durov, …, supplied Telegram with a generous donation through his Digital Fortress fund, so we have quite enough money for the time being.»
  5. «Как Павел Дуров заработает на бесплатном Telegram». ДП. 2015 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին. «содержание мессенджера обходится ему в $12 млн ежегодно»
  6. 200,000,000 Monthly Active Users
  7. «Տելեգրամի լսարանը հասել է 200 միլիոնի». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  8. 15 Billion Telegrams Delivered Daily
  9. https://t.me/durov
  10. Telegram’s user base climbs to 950M, plans to launch app store
  11. «Once Celebrated in Russia, the Programmer Pavel Durov Chooses Exile». Նյու Յորք Թայմս. 2014 թ․ դեկտեմբերի 2.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Американская компания Павла Дурова запустила мессенджер для смартфонов Telegram. Этот проект никак не связан со «В контакте» // Роман Дорохов, Vedomosti.ru, 15.08.2013
  13. Telegram теперь на Android (на самом деле нет) // Slon.ru, 2013-08-22
  14. «Мессенджер Павла Дурова шифрует переписку так, что её не могут прочитать спецслужбы». Ведомости. 24.10.2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. «В Telegram появилась функция самоуничтожения сообщений». 2013 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. «Unofficial Telegram S на Google Play».
  17. Вадим Елистратов (7 ноября 2013). «Вышли тестовые версии клиентов Telegram под Mac OS X и Windows». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  18. «WhatsApp Lost to Telegram in Uzbekistan». RBTH. 2013 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  19. Webogram
  20. Дуров сменил юридическое лицо Telegram и запустил новое приложение для iOS Արխիվացված 2016-09-24 Wayback Machine // vc.ru, июль 2014
  21. «Дуров сменил название своего мессенджера Telegram». Лента. 18:47, 22 июля 2014.
  22. #Telegram now has an official web client! And it supports our new usernames. // Twitter-канал Telegram
  23. Кто есть кто на стикерах Telegram
  24. Число пользователей Telegram превысило 100 миллионов человек | РИА Новости
  25. Google оценила Telegram в $1 млрд :: Технологии и медиа :: РБК
  26. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  27. Ъ-Новости — В Telegram появилась возможность редактировать сообщения
  28. «Unsend Messages, Network Usage, and More». Telegram. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  29. «Дуров назвал уткой утверждения о доступе спецслужб РФ к переписке в Telegram». Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  30. Telegram запустил звонки в десктопной версии // Коммерсантъ. — 2017-05-15.
  31. Telegram отказался предоставлять информацию российским госорганам // Коммерсантъ. — 2017-05-16.
  32. Telegram убрала встроенные игры из последней версии приложения для iOS // Коммерсантъ. — 2017-05-22.
  33. Telegram внесли в реестр Роскомнадзора
  34. «Авторизация пользователя в API».
  35. «Защищённые чаты, шифрование end-to-end». документация по протоколу MTProto. Сайт конкурса по созданию клиента для Android.
  36. Telegram. Бесплатный мессенджер от создателя ВКонтакте Արխիվացված 2013-08-21 Wayback Machine // ComputerBuild, Оксана Тарасова, 15 августа, 2013
  37. Admins, Supergroups and More / Telegram blog, November 25, 2015(անգլ.)
  38. KIRSTY STYLES (2015 թ․ նոյեմբերի 26). «Raver? Protester? Telegram now lets you pull together Supergroups of up to 1,000 people» (անգլերեն). The Next Web. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  39. DAVID MURPHY (2015 թ․ նոյեմբերի 26). «Telegram Messaging App Adds Admins, 1K+ User Supergroups» (անգլերեն). PCMag. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  40. The Telegram Team (2016 թ․ մարտի 14). «Supergroups 2.0».
  41. «Supergroups 10,000: Admin Tools & More». Telegram. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  42. Евгений, автор каналов и любитель Telegram. «Шрифты в Телеграмме: как изменить и писать красивым шрифтом» (ռուսերեն). telegramzy.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  43. The Telegram Team (24.06.2015). «Telegram Bot Platform». Telegram.
  44. «Bots: An introduction for developers». core.telegram.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  45. vc.ru (15 сентября 2015). «Каталог ботов Telegram и возможность их монетизации». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  46. vc.ru (21 сентября 2015). «Павел Дуров анонсировал появление платных сервисов от сторонних разработчиков в Telegram». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  47. «Payments for Bots». Telegram. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  48. 48,0 48,1 Павел Дуров объявил конкурс на взлом Telegram: приз — $200 тысяч // Slon.ru, 19 декабря 2013
  49. Султан Сулейманов (19 декабря 2013). «Павел Дуров запустил конкурс на расшифровку его переписки в Telegram». TJournal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  50. Telegram’s Cryptanalysis Contest // Crypto Fails, Showcasing bad cryptography, Dec 19th, 2013: «Telegram’s contest does not give the adversary enough power. … If nobody wins the contest, it does not mean Telegram is secure. It means Telegram might be secure within the constraints of the contest. However, there are extremely weak systems that can survive a Telegram-style contest»
  51. A Crypto Challenge For The Telegram Developers Արխիվացված 2016-04-22 archive.today, Moxie Marlinspike, Dec 19, 2013: « Telegram’s (no MITM perspective, no known plaintext, no chosen plaintext, no chosen ciphertext, no tampering, no replay access, etc)»; перевод
  52. Telegram, AKA «Stand back, we have Math PhDs!» Արխիվացված 2016-11-29 Wayback Machine // unhandledexpression, 2013-12-17
  53. Telegram: goto fail (twice) Արխիվացված 2014-12-29 Wayback Machine, Feb 23 2014
  54. 54,0 54,1 В Telegram обнаружена уязвимость: вознаграждение за находку — $100 тысяч // Slon.ru
  55. «Павла Дурова «развели» на 100 тысяч долларов (уязвимость в Telegram)» (ռուսերեն). Хакер. 23.12.2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  56. «$300,000 for Cracking Telegram Encryption» (անգլերեն). TELEGRAM. 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  57. «Telegram Cracking Contest Description» (անգլերեն). TELEGRAM. 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  58. 58,0 58,1 Crypto-Gram Newsletter: The Fallacy of Cracking Contests // Bruce Schneier, December 15, 1998: «The logic goes something like this: We offered a prize to break the target, and no one did. This means that the target is secure. It doesn’t.»
  59. Marlinspike, Moxie (2013 թ․ դեկտեմբերի 19). «A Crypto Challenge for the Telegram Developers». Thought Crime. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  60. Wauters, Robin (2013 թ․ դեկտեմբերի 19). «Cracking contest: first one who breaks Telegram gets $200,000 in bitcoins (but really, nobody wins)». Tech.eu. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  61. Hornby, Taylor (2013 թ․ դեկտեմբերի 19). «Telegram's Cryptanalysis Contest». Crypto Fails. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  62. Александр Лашков (14 августа 2013). «Telegram Messenger — первый проект американской компании Павла Дурова (UPD: + комментарий основателя WhatsAPP)». CoSSA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  63. «Высокие отношения. Основатель WhatsApp обвинил Павла Дурова в плагиате при создании мессенджера Telegram». «Expert Online». 15 авг 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  64. «Основатель WhatsApp обвинил Дурова в плагиате». Forbes.ru. 15.08.2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  65. D Vukovic, Z Djuric, D Gligoroski, CryptoCloak application-main idea, an overview and improvement proposal — 2014(անգլ.)
  66. Lucky Onwuzurike, Emiliano De Cristofaro, Experimental Analysis of Popular Smartphone Apps Offering Anonymity, Ephemerality, and End-to-End Encryption, arXiv:1510.04083 [cs.CR], 15 Oct 2015(անգլ.) «Telegram: …also provides users with an option to engage in a „secret chat“, which provides E2EE and optional ephemerality. … Account information, along with all messages, media, contacts stored at Telegram servers are deleted after 6 months of login inactivity.»
  67. Telegram FAQ. Q: How does account self-destruction work?(անգլ.) «If you stop using Telegram and do not log in for at least six months, your account will be deleted along with all messages, media, contacts and every other piece of data you store in the Telegram cloud.»
  68. МАРИЯ НЕФЁДОВА (2015 թ․ դեկտեմբերի 1). «МЕССЕНДЖЕР TELEGRAM СЛИВАЕТ МЕТАДАННЫЕ ВСЕМ ЖЕЛАЮЩИМ». ХАКЕР. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. (по материалам Stalking anyone on Telegram, Ola Flisbäck)
  69. KIRSTY STYLES (2015 թ․ նոյեմբերի 30). «Telegram's privacy flaw on Android is real – but there's a workaround» (անգլերեն). The Next Web. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. «"On Telegram you can control precisely who has access to your online and last seen status (see Settings — Privacy & Security — Last seen)."»
  70. Aarhus University, {jakjak,orlandi}@cs.au.dk. «On the CCA (in)security of MTProto Jakob Jakobsen and Claudio Orlandi» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  71. Géal (2013 թ․ դեկտեմբերի 17). «Telegram, AKA "Stand back, we have Math PhDs!"». Unhandled expression. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  72. «Telegram's Cryptanalysis Contest». Crypto Fails. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  73. Jakob Bjerre. «A practical cryptanalis of the Telegram messaging protocol» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  74. «Moxie Marlinspike >> Blog >> A Crypto Challenge For The Telegram Developers». moxie.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  75. «Павел Дуров: «Не верю, что Facebook в России станет популярнее «ВКонтакте»». 22 сентября 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին. «использование в Telegram сразу нескольких протоколов шифрования привлекает террористов из ИГИЛ, которые пользуются мессенджером для общения между собой. «Наше право на приватность важнее, чем страх перед терроризмом, — заявил Дуров. - ... Я не думаю, что мы принимаем участие в их деятельности, и мы не должны чувствовать за это вину. ..."»
  76. Мессенджер Дурова вновь использовали террористы // Lenta.ru, 4 октября 2015
  77. Дуров рассказал о своем отношении к использованию Telegram террористами ИГ // Lenta.ru, 22 сентября 2015
  78. Пропаганда ИГИЛ достигла вершин по качеству и эффективности / Взгляд, 12 ноября 2015 «Telegram и WhatsApp на сегодняшний день — стартовый набор для домашнего террориста. Все основные новости и обсуждения происходят именно там. … Telegram — новостной канал „Исламского государства“ достиг отметки в 14 000 подписчиков»
  79. 79,0 79,1 Накликали беду. Как исламисты через соцсети обсуждали и координировали теракты в Париже // Lenta.ru, 2015-11-15 «Сейчас в Telegram более 30 каналов джихадистов, посредством которых транслируются сообщения», «Администрация Telegram никаких шагов для борьбы с террористами не предпринимает: в официальном FAQ мессенджера сообщается, что администрация удаляет противоправный публичный контент, к которому почему-то относятся наборы стикеров и боты, но никак не экстремистские видео, фото и аудиоподкасты. Впрочем, руководство сервиса всё же уделяет особое внимание ботам ИГ»
  80. Alimardani, Mahsa (2015 թ․ օգոստոսի 28). «Is Telegram's Compliance with Iran Compromising the Digital Security of Its Users?». Global Voices Online. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  81. «Telegram FAQ». Telegram. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  82. Durov, Pavel (հոկտեմբերի 20, 2015 11:53 AM). «Дуров об Иране». Twitter (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. «Iranian officials want to use @telegram to spy on their citizens. We can not and will not help them with that.»
  83. Durov, Pavel (հոկտեմբերի 20, 2015 12:26 PM). «Дуров об Иране». Twitter (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. «Iranian ministry of ICT demanded that @telegram provided them with spying and censorship tools. We ignored the demand, they blocked us.»
  84. Роскомнадзор пригрозил Дурову блокировкой Telegram
  85. ФСБ: при подготовке теракта в метро Петербурга использовался Telegram
  86. «Создатель Telegram обвинил главу Роскомнадзора в некомпетентности» (ռուսերեն). runews24.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  87. В Кремле перейдут на другой мессенджер

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելեգրամ» հոդվածին։