Jump to content

HTML5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HTML5
Изображение логотипа
Տեսակֆայլի ֆորմատ, նշագրման լեզու, W3C Recommendation? և specification edition?
Առաջացել էհոկտեմբերի 28, 2014[1]
ՍտեղծողՀամացանցի կոնսորցիում
Ընդլայնումներ.html և .htm
Համացանցի տվյալների տեսակtext/html
Հիմքի վրա էSGML
Ստանդարտացման մարմինՀամացանցի կոնսորցիում
Կայքhtml.spec.whatwg.org/multipage/(անգլ.)
 HTML5 Վիքիպահեստում

HTML5 (անգլ.՝ HyperText Markup Language, version 5), գերտեքստի նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի ստեղծման և ներկայացման համար։ Այն HTML-ի 5-րդ և ներկայիս տարբերակն է։

Այն թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերին[2][3], նոր մուլտիմեդիա տեխնոլոգիաների աջակցման մակարդակի բարձրացման նպատակով։

Համացանցում երկար ժամանակ օգտագործվում էր HTML 4.01, XHTML 1.0 և XHTML 1.1 ստանդարտները։

HTML5-ում առկա է բազում նոր շարահյուսական առանձնահատկություններ։ Օրինակ՝ <video>, <audio> և <canvas>, ինչպես նաև SVG և մաթեմատիկական ֆորմուլաներ օգտագործելու հնարավորությունը։ Այս նորարարությունները ստեղծվել են ցանցում գրաֆիկական և մուլտիմեդիայի օբյեկտների ստեղծման և կիրառման նպատակով։ Մյուս բոլոր էլեմենտները, ինչպիսիք են <section>, <article>, <header> և <nav>, մշակվել են այն բանի համար, որ հարստացվի վեբ էջի բովանդակությունը։ Նոր ատրիբուտները ստեղծվել են նույն այդ նպատակով, չնայած որ որոշները հեռացվել են։ Որոշ էլեմենտներ, օրինակ <a>, <menu> և <cite>, փոփոխությունների են ենթարկվել, վերափոխվել, ստանդարտացվել։ API-ը և DOM-ը դարձան HTML5-ի հիմնական մասերը։ Ստորև ներկայացնում ենք մի քանի նոր էլեմենտներ, որոնք, գործածական չեն եղել HTML4.01 ծրագրի կոդում. <article>, <aside>, <audio>, <canvas>, <command>, <datalist>, <details>, <embed>, <figcaption>, <figure>, <footer>, <header>, <hgroup>, <keygen>, <main>, <mark>, <meter>, <nav>, <output>, <progress>, <rp>, <rt>, <ruby>, <section>, <source>, <summary>, <time>, <video>, <wbr>[4]

| width="" align="left" valign="top" |

HTML5-ի պատկերանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]
HTML5-ի պատկերանիշ

2011 թվականի հունվարի 18-ին ներկայացվեց HTML5-ի պատկերանիշը։ Ի տարբերություն W3C-ի մյուս նշանների, այն չունի որոշակի ստանդարտներ։ Նույն թվականի ապրիլի 1-ին այս պատկերանիշը համարվեց պաշտոնական[5]։

WHATWG-ը նոր չափորոշիչների վրա սկսեց աշխատել 2004 թվականին[6], երբ World Wide Web Consortium-ը (W3C) կենտրոնացած էր XHTML 2.0-ի մշակումների վրա, իսկ HTML 4.01-ը փոփոխության չէր ենթարկվել 2004 թվականից[7]։

2009 թվականին W3C-ը խոստովանեց, որ ավարտվել է XHTML 2.0-ի աշխատանքային խմբի աշխատանքների ժամկետը, և որոշեց չվերականգնել այն։ W3C-ն և WHATWG-ը միասին սկսեցին աշխատել HTML5-ի վրա[8]։

Չնայած որ HTML5-ը մի քանի տարի լավ հայտնի էր վեբ-մշակողներին, այն զանգվածային լրատվության միջոցների գլխավոր թեման դարձավ միայն 2010 թվականի ապրիլին։ Միայն դրանից հետո Apple Inc. ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը[9][10][11] բաց նամակ գրեց՝ վերնագրելով «Մտքեր Flash-ի մասին», որի վերջում խոսեց HTML5-ի։ HTML5-ի շնորհիվ հնարավոր եղավ վեբ կայքերում մուլտիմեդիան գործարկել առանց Flash Player-ի[12]։

HTML5 վեբ էջի կառուցվածքի օրինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
<!DOCTYPE html>
<html>
   <head>
      <meta charset="utf-8">
      <title>
         (Սա գլխագիր է) HTML5 էջի օրինակ
      </title>
   </head>
   <body>
      <header>
         <hgroup>
            <h1>
               hgroup խմբի «h1» վերնագիր
            </h1>
            <h2>
               hgroup խմբի «h2» վերնագիր
            </h2>
         </hgroup>
      </header>
      <nav>
         <menu>
            <li>
               <a href="link1.html">
                  «nav» բլոկի առաջին հղում
               </a>
            </li>
            <li>
               <a href="link2.html">
                  «nav» բլոկի երկրորդ հղում
               </a>
            </li>
         </menu>
      </nav>
      <section>
         <article>
            <h1>
               «article» բլոկի վերնագիր
            </h1>
            <p>
               «article» բլոկի տեքստ
            </p>
            <details>
               <summary>
                  «details» բլոկ, «summary» թեգով տեքստ
               </summary>
               <p>
                  «details» բլոկի տեքստ
               </p>
            </details>
         </article>
      </section>
      <footer>
         <time>
            «footer> բլոկի «time» թեգի պարունակություն
         </time>
         <p>
            «footer» բլոկի տեքստ
         </p>
      </footer>
   </body>
</html>

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.w3.org/2014/10/html5-rec.html.en
  2. HTML5 differences from HTML4
  3. «HTML5 is a W3C recommendation». W3C Blog. 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. Б. Лоусон Р. Шарп Изучаем HTML5. Библиотека специалиста / Перевод Т. Качковская, Е. Шикарева. — СПб.: Питер, 2011. — С. 272. — (Библиотека специалиста). — 2000 экз. — ISBN 978-5-459-00269-0
  5. «W3C HTML5 Logo FAQ». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 21 Января 2011 года-ին. «Is this W3C's "official" logo for HTML5? Yes, as of 1 April 2011.»
  6. A feature history of the modern Web Platform
  7. «HTML 4 Errata». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 4 Декабря 2010 года-ին.
  8. «Frequently Asked Questions (FAQ) About the Future of XHTML». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 4 Декабря 2010 года-ին.
  9. TIME: Steve Jobs: ‘Flash is No Longer Necessary’ and Other Musings
  10. CBS News: Steve Jobs: Why Apple Banned Flash
  11. FastCompany: Steve Jobs: Adobe’s Flash Is Old PC History, Open Web Is the Future
  12. Is HTML5 Replacing Flash?

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «HTML5» հոդվածին։