Jump to content

Վիտորիո Միելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտորիո Միելե
Ծնվել էնոյեմբերի 24, 1926(1926-11-24)[1]
ԾննդավայրԿասինո
Վախճանվել էնոյեմբերի 18, 1999(1999-11-18) (72 տարեկան)
Մահվան վայրԿասինո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Թեմաներյուղաներկ
Ներշնչվել էիմպրեսիոնիզմ
 Vittorio Miele Վիքիպահեստում

Վիտորիո Միելե (իտալ.՝ Vittorio Miele, նոյեմբերի 24, 1926(1926-11-24)[1], Կասինո - նոյեմբերի 18, 1999(1999-11-18), Կասինո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա), իտալացի նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողբերգական ճակատագրի բերումով մասնակցում է Մոնտեկասինոյի ճակատամարտին՝ այնտեղ կորցնելով հորն ու քրոջը, այնուհետև՝ ստացած ծանր վերքերի հետևանքով, նաև մորը։ Վաթսունականներին մասնակցում է Սան Մարինոյում, Ճապոնիայում, Հարավսլավիայում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած ցուցահանդեսներին։ Իսկ արդեն վաթսունականների վերջերին Իտալիայի մի շարք ցուցահանդեսներին իր մասնակցությունն ունենալուց հետո նրան հրավիրում են Հարավսլավիայի Պոչիտեյ քաղաքի պետական գեղարվեստական միություն։ Հետագայում այս փորձառությունն իր արտացոլումն է գտնում նրա մի շարք հրաշալի պաստելային կտավներում։

Կասինոյի ավերումից երեսունհինգ տարի անց Վիտորիո Միելեն հեղինակում է քաղաքի ավերման տարելիցին նվիրված իր “Վկայություն” (Testimonianza) գործը։ Ստեղծագործական այս ուղին բնորոշվում է մաեստրոյի ներաշխարհում դաջված ցավալի պատկերների արտահայտմամբ, իսկ արդեն 1991 թ.-ին այդ ստեղծագործությունը ներկայացվում է Եվրոպական պառլամենտում։ Վիտորիո Միելեն մահացավ է իր հարազատ Կասինոյում 1999 թ.-ի նոյեմբերի 18-ին։ Նրա մտերիմ ընկերների շարքում էին Ումբերտո Մաստրոյանին, Ալֆրեդո Բոնացին, Կոլյա Միչևվիչը և Պիետրո Անիգոնին, իսկ Դուչիո Տրոմբադորին նրան բնորոշել է որպես “լռության բանաստեղծ”։ Միելեն իրավացիորեն համարվում է անցյալ դարի ամենախորը ներաշխարհով օժտված և ամենանշանավոր իտալացի նկարիչներից մեկը։ Ներկայումս նրա որոշ ստեղծագործություններ ցուցադրվում են Արպինո քաղաքի Ումբերտո Մաստրոյանիի անվան հիմնադրամի թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gavino Còlomo, Nuovissimo dizionario dei pittori, poeti, scrittori, artisti dei nostri giorni, Edizioni della Nuova Europa, 1975
  • Studi meridionali, Anno 5, fasc. 1 (հունվար-մարտ 1972)
  • Duccio Trombadori (a cura di), Vittorio Miele: Il poeta del silenzio, Comune di Boville Ernica, 2000
  • Vittorio Miele, Fondazione Umberto Mastroianni, 2009

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]