Jump to content

Սաժեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաժեն, երկարության հին ռուսական միավոր։ Ռուսական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է XI դարի սկզբին։ XI-XVII-րդ դարերում հանդիպել է 152 և 176 սմ–անոց սաժեն (այսպես կոչված, ուղիղ սաժեն), որը որոշվել է մարդու ձեռքերի բացվածքով՝ մի ձեռքի մատների ծայրից մինչև մյուս ձեռքի մատների ծայրը։ 216 և 248 սմ-նոց սաժեն (այսպես կոչված, շեղ սաժեն) որոշվել է ոտքի մատներից մինչև անկյունագծով պարզած ձեռքի մատների ծայրը եղած հեռավորությամբ։ 1835 թվականի հրամանագրով սաժենի չափը հավասարեցվել է 7 անգլիական ֆուտի կամ 84 դյույմի։ Դա համապատասխանել է 3 արշինի կամ 213,36 սմ-ի։

Սաժենի ածանցյալ միավորներն են եղել քառակուսի սաժեն՝ հավասար 9 քառակուսի արշինի, և խորանարդ սաժեն՝ հավասար 27 խորանարդ արշինի։ ՌԽՖՍՀ-ում չափերի մետրական համակարգի ներմուծումից (1918 թվական) հետո սաժենը գործածությունից դուրս է եկել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 114