Jump to content

Ջեյմս Բիրնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Բիրնս
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Քլեմսոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դատավոր, դիվանագետ և փաստաբան
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 2, 1882(1882-05-02)[1]
Ծննդավայր Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[2]
Վախճանի օր ապրիլի 9, 1972(1972-04-09)[1] (89 տարեկան)
Վախճանի վայր Կոլումբիա
Թաղված Trinity Episcopal Cathedral Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Maude Byrnes?[3]
 
Ինքնագիր Изображение автографа

Ջեյմս Ֆրենսիս Բիրնս (անգլ.՝ James Francis Byrnes, մայիսի 2, 1882(1882-05-02)[1], Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[2] - ապրիլի 9, 1972(1972-04-09)[1], Կոլումբիա), ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ։ Այն եզակի մարդկանցից է, որն աշխատել է ԱՄՆ բոլոր երեք իշխանական ճյուղերում։ Իր քաղաքական կարիերայի ընթացքում զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի անդամի (1911—1925), սենատորի (1931—1941), Գերագույն դատարանի դատավորի (1941—1942), պետքարտուղարի (1945—1947) և Հարավային Կարոլինա նահանգի նահանգապետի (1951—1955) պաշտոնները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1882 թվականի մայիսի 2-ին Չարլսթոնում՝ Ջեյմս Ֆրենսիս Բիրնսի և Էլիզաբեթ Մասքվին Բիրնսի ընտանիքում[4]։ Ապագա քաղաքական գործչի հայրը մահացել է տուբերկուլոզից՝ որդու ծնվելուց մի քանի շաբաթ առաջ[5]։ Մայրը դերձակուհի է եղել։ Մինչև 14 տարեկանը սովորել է կաթոլիկ ծխական դպրոցում։ 1900 թվականին սղագրող աշխատելու նպատակով փոխել է իր ծննդյան տարեթիվը, իր տարիքին ավելացնելով ևս 3 տարի։ Գրավելով դատավոր Ջեյմս Օլդրիչի ուշադրությունը, խնդրել է վերջինիս նրան իրավագիտություն սովորեցնել։ 1903 թվականին, առանց համապատասխան կրթության, աշխատանքի է ընունվել որպես փաստաբան։ 1906 թվականին ամուսնացել է Մոդ Փերքինս Բուշի հետ։ Երեխաներ չեն ունեցել։ 1908 թվականին Բիրնսը նշանակվել է Հարավային Կարոլինայի երկրորդ ընտրական շրջանի դատախազի պաշտոնում[6]։

Մինչպատերազմյան կարիերան ԱՄՆ Կոնգրեսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականի նոյեմբերին կայացած ընտրության արդյունքում որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ։

Աշխատելով բյուջետային հանձնաժողովում, Բիրնսը ծանոթացել է Ֆրանկլին Ռուզվելտի (այդ ժամանակ կատարել է ԱՄՆ ռազմածովային նախարարի տեղակալի պարտականությունները) հետ։ Բիրնսը աջակցել է ԱՄՆ-ի հարավում ավտոմոբիլային ճանապարհների կառուցապատմանը։ 1924 թվականին փորձել է ընտրվել ԱՄՆ Սենատի անդամ, սակայն ապարդյուն։

Սպարտանբուրգում զբաղվել է իրավաբանական պրակտիկայով և դարձել է բավականին հարուստ անձնավորություն։ 1930 թվականի նոյեմբերին Կոնգրեսում կայացած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել իր մրցակից Կոլեման Բլիզի նկատմամբ՝ ստանձնելով սենատորի պատականությունները։ 1932 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Բիրնսը աջակցել է Ռուզվելտին։ Նոյեմբերի 8-ին կայացած ընտրությունների ժամանակ Ռուզվելտի տարած հաղթանակից հետո Բիրնսը դարձել է առանցքային սենատոր։ 1936 թվականինի վերընտրվել է այդ պաշտոնում։ Բիրնսի անմիջական աջակցության շնորհիվ ընդունվել է Հարավային Կարոլինայում ջրամբարներ, էլեկտրակայաններ, ջրանցքներ կառուցելու և ճահիճներ չորացնելու համար Santee Couper ծրագիրը։ 1941 թվականին նշանակվել է ԱՄՆ գերագույն դատարանի դատավորի պաշտոնում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցելուց հետո Ռուզվելտը Բիրնսին նշանակել է նորաստեղծ Տնտեսական կայունացման կարգավորման ղեկավար, որը զբաղվում էր գների կարգավորմամբ։ 1943 թվականի մայիսին Բիրնսը դարձել է ռազմական մոբիլիզացիայի խորհրդի ղեկավար։ Իր մտքի և քաղաքական փորձի շնորհիվ նախագահական վարչակազմում Բիրնսը դարձել է երկրորդ ամենակարևոր անձը։ Մինչդեռ Ռուզվելտը կենտրոնացած է եղել պատերազմի և արտաքին քաղաքականության վրա, Բիրնսը իր ուշադրությունը ծավալել է ներքին քաղաքականության վրա։

1944 թվականի հուլիսի 16-21 ընկած ժամանակահատվածում Չիկագոյում կայացած Դեմոկրատական կուսակցության ազգային կոնվեցիայի ժամանակ Բիրնսը փորձել է հավակնել ԱՄՆ փոխնախագահի պաշտոնին, սակայն ունեցած լուրջ թերությունների պատճառով նրան դա անել չի հաջողվել։ Պրոֆմիության համար նա չափազանց պահպանողական է եղել, բողոքական բարձր խավին դուր չի եկել, նախկինում կաթոլիկ է եղել, իսկ աֆրոամերիկացիները իրենց դժգոհությունն են հայտնել ռասայական սեգրեգացիային նրա բացահայտ աջակցության վերաբերյալ։ Արդյունքում Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը որոշում է կայացրել, որ այդ փոխնախագահի լավագույն թեկնածուն սենատոր Հարի Թրումանն է, որը և ընտրվել է այդ պաշտոնում։

Որպես ԱՄՆ պետքարտուղար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի հուլիսի 3-ին նախագահ Թրումանը Էդվարդ Ստետինիուսի փոխարեն պետքարտուղարի պաշտոնում նշանակել է Բիրնսին։

Մասնակցել է Ղրիմի, Պոտսդամի և այլ հաշտության կոնֆերանսների։ Համարվում է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումների նախաձեռնողների մեկը։ Բիրնսի պետքարտուղարի պաշտոնավարման տարիներին տեղի է ունեցել ՄԱԿ-ի կազմավորումը։ 1946 թվականից սկսած ԽՍՀՄ-ի հետ փոխհարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչին մեծապես նպաստել են ֆուլտոնյան ելույթը և Իրանական ճգնաժամը։ Որպես ամերիկյան պատվիրակության ղեկավար մասնակցել է Փարիզում կայացած հաշտության կոնֆերանսին (1946 թվականի հուլիսի 29-ից հոկտեմբերի 15-ը)։ 1946 թվականի սեպտեմբերի 6-ի նրա ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխման վերաբերյալ, որը հույսեր է ներշնչել գերմանացիներին, որ Մորգենթաուի գերմանաֆոբ պլանի (այդ պլանը իրենից ենթադրել է, որ Գերմանիան պետք է ագրարային պետության վերածվեր) վերջապես կդադարեցվի։ Նույն թվականի վերջնամասում Թայմ ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա մարդ։ Նույն թվականի հունվարի 21-ին Թրումանի հետ ունեցած լարված փոխհարաբերությունների պատճառով Բիրնսը լքել է զբաղեցրած պաշտոնը։

Որպես նահանգապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրնսը չի ցանկացել լքել քաղաքականությունը և 1950 թվականին ընտրվել է Հարավային Կարոլինա նահանգի նահանգապետի պաշտոնում։ Այդ պաշտոնում պաշտոնավարել է 1951 թվականի հունվարից մինչև 1955 հունվարը։ Չնայած կրթական ոլորտում նրա կողմից բացահայտ ռասայական սեգրեգացիայի աջակցմանը, նա սեգրեգացիոնիստ կամ ռասիստ չէր համարվում։ Համաձայն ԱՄՆ սահմանադրությանը նա իրավունք չուներ երկրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել նահանգապետի պաշտոնի համար։ Այդպիսով 1955 թվականի հունվարին լքել է նահանգապետի պաշտոնը։

Նահանգապետի պաշտոնից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952-1964 թվականներին աջակցել է Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուներին։ 1964 թվականին թույլատրել է սենատոր Սթրոմ Թերմոնդին լքել Դեմոկրատական կուսակցության շարքերը և փոխարենը համալրել Հանրապետական կուսակցության շարքերը։

Մահացել է 1972 թվականի ապրիլի 9-ին։ Հուղարկավորվել է Կոլումբիա քաղաքի Ս․ Երրորդություն եպիսկոպոսական եկեղեցում։

Անձի արմնացումը ֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հաղթանակ» ֆիլմ։ Բիրնսի դերակատար՝ Վլադիմիր Զելդին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Anderson D. L. Byrnes, James Francis (02 May 1882–09 April 1972), U.S. senator and secretary of state // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0700043
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118675117 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. The State — 1891. — ISSN 0038-9994
  4. «Do You Know Your Charleston?». Charleston News & Courier. էջ 8. Վերցված է September 16, 2012-ին.
  5. «Governor of the State of South Carolina - James Francis Byrnes, Jr». Արխիվացված օրիգինալից April 19, 2015-ին. Վերցված է April 19, 2015-ին.
  6. «Byrnes, James Francis». Biographical Directory of the U.S. Congress. Office of the Clerk. Արխիվացված օրիգինալից November 4, 2011-ին. Վերցված է January 9, 2012-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բիրնս» հոդվածին։