Մուշեղկա
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշեղկա (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Մուշեղկա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Ակնի գավառակ | |
Այլ անվանումներ | Մուշաղկա գյուղ, Մուշաղկան, Մուշեղկա, Մուշեղագյուղ, Մուշեղակա գյուղ, Մուշեղական, Մուշեղամարգ, Մուշեղկան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մուշեղկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքի և Ձորակ գյուղի մոտ, Եփրատ գետի ձախ կողմում, Ակսագոմեր լեռան լանջին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մոտակայքում գտնվում էր Ներսես անապատն ու Խոսթա անունով կիրճը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուշեղկայի մասին հիշտակվել է 1210 և 1270 թվականների հայերեն ձեռագիր հիշատակարաններում։ Գյուղն ավերվել, իսկ հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880 թվականին ուներ 62 կաթոլիկ հայ և 132 թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Հայերի մի մասը պանդխտում էր Կոստանդնուպոլիս։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուշեղկան ուներ Ս. Գևորգ (ըստ Ղ. Ինճիճյանի՝ Ս. Հովհան Ոսկեբերան) անունով եկեղեցի։
Կրթույթուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ ուսումնարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 895
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 81)։ |
|