Մարմնի լեզու
Մարմնի լեզու, ոչ վերբալ հաղորդակցության տեսակ, որի ժամանակ բառերի փոխարեն անձը արտահայտում կամ հաղորդում է իր զգացողություններն ու տեղեկությունները ֆիզիկական վարքագծի միջոցով։ Նմանատիպ վարքագիծն ներառում է դիմախաղ, մարմնի կեցվածք, ժեստեր, աչքերի շարժում, դիպչում և տարածության օգտագործում։ Մարմնի լեզուն առկա է և՛ կենդանիների, և՛ մարդկանց հաղորդակցության մեջ, սակայն այս հոդվածը կենտրոնանում է մարդկային մարմնի լեզուն մեկնաբանելու վրա։ Այն հայտնի է նաև որպես շարժումագիտություն (գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է, թե մարմնի շարժումներն ինչպես են գործածվում հաղորդակցության մեջ)։
Մարմնի լեզուն չպետք է շփոթել ժեստերի լեզվի հետ, քանի որ ժեստերի լեզուները խոսվող լեզուների նման ամբողջական են, ունեն իրենց բարդ քերականության համակարգերը և կարող են ցուցադրել բոլոր լեզուներում առկա լեզվին բնորոշ բոլոր հատկանիշները[1][2]։ Մարմնի լեզուն, մյուս կողմից, չունի քերականության համակարգ և քանի որ շարժումները բացարձակ իմաստ չունեն, այն պետք է լայնորեն մեկնաբանել[3]։ Այսպիսով, սա ժեստերի լեզվի նման լեզու չէ և պարզապես կոչվում է «լեզու»՝ հայտնի մշակույթի շնորհիվ։
Համայնքում կա որոշակի վարքագծին համաձայնեցված մեկնաբանություններ։ Լեզվի մեկնաբանությունները կարող են տարբեր լինել երկրից երկիր, մշակույթից մշակույթ։ Այս մասով կան հակասություններ, թե արդյոք մարմնի լեզուն համընդհանուր է։ Մարմնի լեզուն ոչ վերբալ հաղորդակցության ենթաբազմություն է, որը սոցիալական փոխազդեցության ժամանակ լրացնում է վերբալ հաղորդակցությանը[4]։ Այն օգնում է կառուցել հարաբերություններ երկու մարդկանց միջև և կարգավորել նրանց փոխգործակցությունը, որը հաճախ կարող է լինել անորոշ։
Ֆիզիկական արտահայտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմախաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմախաղը մարմնի լեզվով փոխանցվող զգացմունքների անբաժանելի մասն է։ Աչքերի, ունքերի, շրթունքների, քթի և այտերի շարժումների համատեղումն օգնում է անհատին արտահայտել իր տարբեր տրամադրությունները (օրինակ՝ երջանկությունը, տխրությունը, ընկճվածությունը, զայրույթը)[5]։
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ դիմախաղը և մարմնական արտահայտումները (մարմնի լեզուն) անհատի զգացողությունները մեկնաբանելու ժամանակ համընկնում են[6][7]։ Վարքագծային փորձերը ցույց են տվել, որ դիմախաղի ճանաչումը պայմանավորված է մարմնական արտահայումների ընկալմամբ։ Սա նշանակում է, որ ուղեղը միաժամանակ մշակում է մարմնի արտահայտություններն ու դիմախաղը[6]։ Այս հետազոտությունների առարկաները ցույց են տվել դիմախաղի հիման վրա անհատի զգացմունքների դատողությունների ճշգրտությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ դեմքն ու մարմինը սովորաբար գտնվում են միասին իրենց բնական համամասնություններով, և որ դեմքի ու մարմնի հուզական ազդանշանները լավ փոխկապակված են։
Օրինակ՝ աչքերի շուրջ կնճիռների բացակայությունը ենթադրում է պոտենցիալ կեղծ ժպիտ։ Մի պահ հետազոտողները հավատում էին, որ հրամանատարության տակ գտնվելու ժամանակ համարյա անհնար է իրապես ժպտալ։ Եթե մարդ ի սրտե է ժպտում, ապա նրա աչքերը կնճռոտվում են։ Երբ դուք կեղծում եք, ապա նրանք չեն կնճռոտվում։ Եթե ինչ-որ մեկը փորձում է ուրախ երևալ, սակայն նա ուրախ չէ, դուք չեք տեսնի նրա կնճիռները։ Վերջերս Հյուսիսարևելյան համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ մարդիկ, եթե անգամ նրանք ուրախ չեն, կարող են հանգիստ կեղծել Դյուշենի ժպիտը (ակներև են կնճիռները)։
Մարմնի դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զգացմունքները կարող են տեսանելի լինել նաև մարմնի դիրքից կախված։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարմնի կեցվածքն ավելի ճշգրիտ ճանաչելի է այն ժամանակ, երբ զգացմունքը համեմատվում է տարբեր կամ չեզոք զգացման հետ[8]։ Օրինակ՝ զայրացած մարդը մյուսի նկատմամաբ դոմինանտ (գերիշխանություն) պահվածք կցուցադրի, և նրա դիրքը ցույց կտա մոտենալու միտումներ։ Համեմատելով սա ավելի երկչոտ մարդու հետ կնկատենք, որ նա իրան ավելի թույլ է զգում, ենթարկվող է և իր մարմնի դիրքը ցույց կա, որ նա ավելի խուսափողական միտումներ ունի[8]՝ ի հակադրություն բարկացած մարդու։
Նստելը կամ կանգնելը նույնպես որոշակի զգացմունքներ են նշանակում։ Անձը, որը մինչև վերջ հենված է աթոռին, խոսակցության ընթացքում ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս և գլխով է անում, ապա նա բաց, հանգիստ և լսելու ընդունակ մարդ է։ Մյուս կողմից, եթե մարդը խաչել է իր ոտքերն ու ձեռքերը, ոտքերով թեթևակի հարվածում է գետնին, ապա նա անհագիստ է իրեն զգում և մեկուսացված է քննարկումից[5]։
Կանգնած խոսակցությունների ժամանակ, եթե անձի ձեռքերը գտնվում են նրա գոտկատեղում և ոտքը ուղղված է դեպի զրուցակիցը, ապա կարելի է ասել, որ նրան հետաքրքրում է խոսակցությունը, և նա ուշադիր է։ Այնուամենայիվ, դիրքի փոքր փոփոխությունն էլ կարող է ուրիշ բան նշանակել[5]։ Ձեռքերը գոտկատեղին դնելը Բալիում համարվում է կոպիտ (ինչպես վերևում ասվել է, մարմնի լեզուն երկրից երկիր կարող է փոխել իր նշանակությունը)։
Ժեստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժեստերը շարժումներ են, որոնք կատարվում են մարմնի մասերով (օրինակ ձեռքեր, բազուկներ, մատների ֆալանգներ, գլուխ, ոտքեր) և կարող են լինել կամավոր կամ ակամա[5]։ Բազուկի ժեստերը կարող են մեկնաբանվել մի քանի ձևով։ Քննարկման ժամանակ երբ մեկը կանգնում, նստում կամ անգամ քայլում է ձեռքերը ծալած, այն հիմնականում ողջունելի ժեստ չէ։ Այն կարող է ցույց տալ, որ անձն ամենայն հավանականությամբ ցանկություն չունի լսելու բանախոսի տեսակետը և գաղտնի մտքեր ունի։ Բազուկների ժեստի օրինակ է նաև դրանք մեկը մյուսի վրա խաչելու ժեստը, որը ցույց է տալիս անապահովության և վստահության բացակայության զգացումը[5]։
Համաձայն Բարբարա Փիսի և Ալլեն Փիսի, ովքեր «Մարմնի լեզվի վերջնական գրքի» հեղինակներն են, ցանկացած մարդ թոթովում է իր ուսերը։ Թոթովելը համընդհանուր ժեստի լավ օրինակ է, որով անձը ցույց է տալիս, որ նա չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է։ «Սա բազմակի ժեստ է, որն ունի երեք գլխավոր մաս․ ցուցադրել ձեռքի ափերը՝ ի նշան անկեղծության և որ ոչինչ թաքնված չկա այնտեղ, կուզիկանալ՝ դրանով իսկ պաշտպանել կոկորդը հարձակումից, և ունքերը բարձրացնելը, որը համընդհանուր է՝ ի նշան երախտապարտության»[9]։
Ձեռքերի ժեստերը հաճախ ցուցադրում են անձի լավ կամ վատ տրամադրությունը և զգացողությունները։ Հանգիստ ձեռքերը վկայում են վստահության և ինքնավստահության մասին, մինչդեռ սեղմված ձեռքերը կարող են մեկնաբանվել որպես սթրեսի կամ զայրույթի նշաններ։ Եթե մարդը ձեռքերը ճտճտացնում է, ապա դա վկայում է նրա նյարդային ու անհանգիստ լինելու մասին[5]։
Մատների ժեստերը նույնպես կարևոր են անձի տրամադրությունն ու զգացողությունները տեսնելու համար։ Մատների պարբերաբար շարժումը կարող է նշանակել, որ տվյալ անձը անհանգիստ է, շտապում է կամ մտահոգություն ունի։ Որոշ մշակույթներում մարդուն մատնացույց անելն ընդունելի է։ Այնուամենայնիվ, մարդիկ, ովքեր կիսում են հինդուական հավատալիքները, մարդուն մատով ցույց տալը համարում են վիրավորական։ Փոխարենը նրանք մատնանշում են նրանց իրենց բութ մատով[10]։ Միևնույն ժամանակ բութ մատը բարձր պահելն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում կարող է նշանակել «OK» կամ «լավ է»։ Սակայն կան երկրներ, օրինակ՝ Իրանը, Բանգլադեշը և Թաիլանդը, որտեղ այս ժեստը համարվում է վիրավորական և հավասարազոր է ԱՄՆ-ում միջնամատ ցույց տալուն[10]։
Մի շարք մշակույթներում գլուխն ուղղահայց թափահարելը նշանակում է «Այո» կամ համաձայնության նշան է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ծնվել են համր, խուլ կամ կույր, նույնպես օգտագործում են այս ժեստը ի նշան համաձայնության։ Այսինքն՝ այս ժեստը բնածին է[11]։
Երջանկությունն ու ուրախությունը դրսևորվում են անկաշկանդ և հանգիստ դեմքի միջոցով: Այս դեպքում աչքերի մոտ առաջանում է մի փոքր կծկում՝ առաջացնելով փոքրիկ կնճիռներ՝ ճառագայթների տեսքով։ Բայց ժպիտը կարող է կամ հազիվ նկատելի լինել, կամ հնարավորինս բաց լինել:
Եթե ձեր զրուցակիցը տխուր է, նրա շարժումներն ավելի դանդաղ են դառնում։ Հայացքը ձանձրալի է, մարդը կարծես դատարկության մեջ է նայում։ Հնարավոր է, որ հոնքերը կիտվեն, իսկ ճակատին կարող են կնճիռներ առաջանալ մտքերի մեջ ընկնելու պատճառով:
Վախը մեզ ծանոթ է մանկուց։ Մարդը գունատվում է, բերանը մի փոքր բացվում է, հայացքը դառնում է ինտենսիվ և կենտրոնացած։ Նրա աչքերը լայնանում են: Նա կա՛մ տեղում է սառչում, կա՛մ սկսում է քաոսային շարժումներ անել։ Այսպես է դրված բնության կողմից՝ փախիր ու փրկիր քեզ կամ սառիր։
Ձեռքսեղմումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռքսեղմումները, որպես այդպիսին, լինում են ողջույնի ժամանակ և հիմնականում կատարվում են հանդիպումների, շնորհավորանքների ժամանակ, համաձայնությունների ավարտից հետո։ Դրանք հիմնականում ցույց են տալիս մարդկանց վստահության մակարդակը և նրանց զգացմունքները[5]։ Ուսումնասիրությունները առանձնացրել են ձեռքսեղմումների մի քանի տարբերակ[10], օրինակ՝ մատի սեղմում, ոսկրերի ճնշում (չափից շատ ուժեղ ձեռքսեղմում), թառամած ձուկ (շատ թույլ ձեռքսեղմում, որը վտանգավորներից է) և այլն։ Ձեռքսեղմումները տարածված են Միացյալ Նահանգներում և դրանք կատարվում են նաև տղամարդու և կնոջ միջև։ Սակայն իսլամական մշակույթում տղամարդ ոչ մի դեպքում չպետք է ձեռքսեղմում ունենա կնոջ հետ (և հակառակը)։ Նմանապես, հինդուական մշակույթներում հինդու տղամարդը երբեք չեն կարող ձեռքսեղմում ունենա կնոջ հետ։ Փոխարենը, նրանք ողջունում են կանանց ձեռքերի ափերը իրար միացնելով, ինչպես սովորաբար անում են աղոթելու ժամանակ։
Ամուր, ընկերական ձեռքսեղմումը արդեն երկար ժամանակ է խորհուրդ է տրվում բինզես աշխարհում՝ որպես առաջին լավ տպավորություն թողնելու միջոց։ Նմանատիպ ողջույնը հին աշխարհում կատարվում էր անծանոթին քո՝ անզեն լինելը ցույց տալու համար[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Klima, Edward S.; & Bellugi, Ursula. (1979). The signs of language. Cambridge, MA: Harvard University Press. 0-674-80795-2.
- ↑ Sandler, Wendy; & Lillo-Martin, Diane. (2006). Sign Language and Linguistic Universals. Cambridge: Cambridge University Press.
- ↑ Barfield, T (1997). The dictionary of anthropology. Illinois: Blackwell Publishing.
- ↑ Onsager, Mark. [1] Արխիվացված 2017-05-06 Wayback Machine "Understanding the Importance of Non-Verbal Communication"], Body Language Dictionary, New York, 19 May 2014. Retrieved on 26 October 2014.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kurien, Daisy N (2010 թ․ մարտի 1). «Body Language: Silent Communicator at the Workplace». IUP Journal of Soft Skills. 4 (1/2): 29–36.
- ↑ 6,0 6,1 Gu, Yuanyuan; Mai, Xiaoqin; Luo, Yue-jia; Di Russo, Francesco (2013 թ․ հուլիսի 23). «Do Bodily Expressions Compete with Facial Expressions? Time Course of Integration of Emotional Signals from the Face and the Body». PLoS ONE. 8 (7): e66762. doi:10.1371/journal.pone.0066762. PMC 3720771. PMID 23935825.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Kret, ME; Pichon, S; Grezes, J; de Gelder, B (2011 թ․ հունվարի 15). «Similarities and differences in perceiving threat from dynamic faces and bodies. An fMRI study». NeuroImage. 54 (2): 1755–1762. doi:10.1016/j.neuroimage.2010.08.012. PMID 20723605.
- ↑ 8,0 8,1 Mondloch, Catherine J.; Nelson, Nicole L.; Horner, Matthew; Pavlova, Marina (2013 թ․ սեպտեմբերի 10). «Asymmetries of Influence: Differential Effects of Body Postures on Perceptions of Emotional Facial Expressions». PLoS ONE. 8 (9): e73605. doi:10.1371/journal.pone.0073605. PMC 3769306. PMID 24039996.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ businessinsider
- ↑ 10,0 10,1 10,2 Black, Roxie M. (2011). «Cultural Considerations of Hand Use». Journal of Hand Therapy. 24 (2): 104–111. doi:10.1016/j.jht.2010.09.067.
- ↑ Pease, Allan & Barbara (2004). The Definitive Book of Body Language. Orion House, 5 Upper St Martin's Lane, London WC2H 9EA: Orion Books Ltd. էջեր 230. ISBN 0-75286-118-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Ramadas, Nidhin. «Handshake». Beckman Institute. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.